Զելենսկին Գերմանիայի նախագահին և կանցլերին հրավիրել է Կիև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Զելենսկին Գերմանիայի նախագահին և կանցլերին հրավիրել է Կիև

19:00 05.05.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան և կանցլեր Օլաֆ Շոլցին հրավիրել է Կիև։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով  Գերմանիայի  նախագահի գրասենյակը։

Նրա խոսքերով՝ Զելենսկին Գերմանիայի նախագահին և ամբողջ դաշնային կառավարությանը՝ Շոլցի գլխավորությամբ, հրավիրել է Կիև։ Այցի հավանական օրը, ինչպես գրում է թերթը, կարող է լինել մայիսի 8-ը կամ 9-ը։

Այսօր Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը 45 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել  ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Երկու ղեկավարներն էլ բանակցություններն անվանել են «շատ կարևոր և շատ լավ»: «Անցյալում եղած անախորժությունը վերացվել է: Երկու նախագահներն էլ համաձայնել են սերտ կապի մեջ մնալ»,- ասվում է Գերմանիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ Շտայնմայերը ստիպված է եղել չեղարկել այցը Կիև, քանի որ նրանք չեն ցանկացել նրան այնտեղ ընդունել՝ իբր Ռուսաստանի Դաշնության հետ սերտ կապերի պատճառով։

Ապրիլի կեսերին Bild թերթը հայտնել էր, որ Զելենսկին հրաժարվել է ընդունել Շտայնմայերին։ Կիևում կարծում էին, որ ԳԴՀ ղեկավարը նախկինում չափազանց մեղմ էր Ռուսաստանի նկատմամբ։ Գերմանիայում Զելենսկու որոշումը թյուրիմացություն է առաջացրել և արժանացել տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչների սուր քննադատությանը։ Մասնավորապես, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը դա անվանել է «դիվանագիտական ​​սխալ»։ Ինքը՝ Շտայնմայերը, հաստատել է, որ Կիևը չի ցանկանում, որ նա մոտ ապագայում մեկնի, սակայն մանրամասներ չի հայտնել։ Դրանից հետո, ըստ DPA-ի, Շտայնմայերը մի քանի անգամ անհաջող փորձ է ունեցել հեռախոսով կապ հաստատել Զելենսկու հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

21:21 27.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

21:00 27.05.2025

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

20:55 27.05.2025

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

20:50 27.05.2025

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում  ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

20:43 27.05.2025

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...

BACK_TO_TOP