Մեծ Բրիտանիայի բնակիչներին խորհուրդ են տվել գնել էժան ապրանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

Մեծ Բրիտանիայի բնակիչներին խորհուրդ են տվել գնել էժան ապրանքներ

19:23 04.05.2022

Գների բարձրացման պատճառով Մեծ Բրիտանիայի բնակիչները  պետք է «բրենդային» ապրանքների փոխարեն ընտրեն էժանը։ Այսպիսի հայտարարություն է արել երկրի շրջակա միջավայրի նախարար Ջորջ Էուստիսը Sky News-ի եթերում։

Նշվում է, որ տարեկան հաշվարկով գների աճը 2,7 տոկոսով բարձր ցուցանիշ է գրանցել, որն աննախադեպ է 2011 թվականի սեպտեմբերից ի վեր։

Էուստիսն ընդգծել է, որ գների բարձրացումը «անկասկած կազդի  տնային տնտեսությունների բյուջեների վրա», որոնք, առանց այդ էլ, բախվում են էլեկտրաէներգիայի աճող վճարների։

Ապրիլի կեսերից Մեծ Բրիտանիան մոտեցել է տնտեսական ճգնաժամին, բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն գների աճի, այլև իրական եկամուտների անկմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

20:55 27.05.2025

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

20:50 27.05.2025

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում  ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

20:43 27.05.2025

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների  ընտանիքների համար

20:38 27.05.2025

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը:   ...

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ

20:30 27.05.2025

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը չի ներառում Ռուսաստանում գտնվող Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարար Լի Չան Դեի հետ հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԿԺԴՀ պետական ​​անվտանգության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լի Չան Դեի գլխավորությամբ, ժամանել է Ռուսաստան, որտեղ նրանք կմասնակցեն Մոսկվայում անվտանգության հարցերով 13-րդ միջազգային հանդիպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը։ «Այդ հարցը […] ...

«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններով

20:18 27.05.2025

«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններով

Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» հետաքրքրված է եղել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Metaratings.ru-ն: Հայկական ակումբը պաշտոնական առաջարկ չի արել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերի վերաբերյալ։ Նրանց ներկայացուցիչների հետ շփում է եղել, սակայն Սպերցյանն ու Թիկնիզյանը հրաժարվել են «Նոա» հնարավոր տեղափոխությունից: ...

BACK_TO_TOP