18:50 04.05.2022
Ռուսաստանը նավթ և նավթամթերք է արտահանում օրական 7 մլն բարել ծավալով։ Աշխարհում այս ծավալները փոխարինող ազատ կարողություններ չկան, չորեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, ասել է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն։
«Ակնհայտ է, որ ռուսական նավթի և նավթամթերքի արտահանումը օրական ավելի քան 7 միլիոն բարելի չափով չի կարող այլ տեղից վերցվել, պարզապես ազատ հզորություն չկա»,- ասել է նա ՕՊԵԿ + տեխնիկական կոմիտեի նիստի ժամանակ։
Նրա կարծիքով, դա էապես կանդրադառնա էներգետիկ շուկայի վրա։ Բարկինդոն նաև նշել է, որ համաճարակի հետ կապված գլոբալ շուկայում եղած անորոշությունները վատթարացել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին՝ ռիսկեր բարձրացնելով նաև այլ կարևոր ապրանքների համար:
Ավելի վաղ՝ ապրիլին, ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը նշել էր, որ շուկայի վրա ազդում են ոչ թե տնտեսական, այլ քաղաքական գործոնները, ուստի, կազմակերպության հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են հանգեցնել պատմության մեջ նավթի մատակարարման ամենալուրջ ցնցումներին։
Մինչ այս՝ մարտի վերջին, G7 երկրները կոչ էին արել ՕՊԵԿ-ին և նավթ ու գազ արտադրող մյուս երկրներին մեծացնել մատակարարումները համաշխարհային շուկայում՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Սպասվում էր, որ ՕՊԵԿ-ը առանցքային դեր կունենա այս հարցում։
Այժմ Եվրամիությունը (ԵՄ) նախատեսում է պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակներում Ռուսաստանից նավթի ներկրման ամբողջական արգելք կիրառել:
Ռուսաստանից նավթի ներկրումից ԵՄ-ի հնարավոր հրաժարման ֆոնին նավթի գներն աճել են 4%-ով և գտնվում են մեկ բարելի դիմաց 106,86 դոլարի սահմաններում։
21:13 27.05.2025
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլումԴանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...
21:00 27.05.2025
Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համարՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
20:55 27.05.2025
«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...
20:50 27.05.2025
Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերումՇանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...
20:43 27.05.2025
Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...
20:38 27.05.2025
Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համարՓոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը: ...