19:59 20.04.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ջեյմս Ապաթուրայն այսօր ելույթ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում, որից հետո մի շարք հայտարարություններ արել։ Հաղորդում է Aliq Media-ն։
Նիստն ընթացել է դռնփակ։
Ապաթուրայը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ցանկանում են տեսնել, որ դաշնակից երկրներն անում են առավելագույնը Ուկրաինային աջակցելու համար:
«Հասկանալի է, որ Վրաստանը գտնվում է շատ բարդ աշխարհագրական և անվտանգային միջավայրում: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարությունները ցանկանում են տեսնել, որ դաշնակից երկրներն ամեն ինչ անում են Ուկրաինային աջակցելու համար և ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա»,- ասել է Ապաթուրայը։
Ապաթուրայը ընդգծել է, որ դաշինքը ցանկանում է Վրաստանում տեսնել ավելի քիչ բևեռացված քաղաքական միջավայր.
«ՆԱՏՕ-ն ցանկանում է տեսնել Վրաստանի կողմից բարեփոխումների շարունակությունը։ Մենք ցանկանում ենք տեսնել, որ կառավարությունը և ընդդիմությունը միասին են աշխատում և, որ որոշումները կայացվում են քաղաքական տարաձայնություններից դուրս»։
Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար պարզ է, որ Վրաստանի բնակչության զգալի մասը կողմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը։
Ապաթուրայը նաև նշել է, որ «ՆԱՏՕ-ն հավատարիմ է բաց դռների քաղաքականությանը և, որ այն միշտ բաց է Վրաստանի պարագայում»։
Ըստ Ապաթուրայի՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած անվտանգության նոր մարտահրավերների լույսի ներքո դաշինքը որոշել է ավելին անել Վրաստանին աջակցելու համար:
«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում հիմնովին փոխել է Եվրոպայում անվտանգության քարտեզը։ Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն որոշել է ավելին անել մերձավոր գործընկերներին, այդ թվում՝ Վրաստանին աջակցելու համար, և դրա համար ես այստեղ եմ՝ ավելի շատ ուշադրություն դարձնելու կիբերանվտանգությանը, հիբրիդային սպառնալիքներին և էներգետիկ անվտանգությանը»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ առաջիկայում Վրաստան կայցելի նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
23:59 30.05.2025
Ի՞նչ է կանաչ տնտեսությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ հոդված է հրապարակել կանաչ տնտեսության մասին: Կանաչ տնտեսությունը տնտեսական մոդել է, որն աջակցում է կայուն զարգացմանը՝ առաջնահերթ համարելով մարդու բարեկեցությունը, սոցիալական արդարությունը և բնապահպանական պաշտպանությունը։ Այն ձգտում է համատեղել տնտեսական աճը բնապահպանական պատասխանատվության հետ: Իր էությամբ կանաչ տնտեսությունը՝ Խթանում է ցածր ածխածնային զարգացումը, Արդյունավետ օգտագործում է բնական ռեսուրսները, Պահպանում է […] ...
23:58 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 30.05.2025
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրըԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ամրապնդում են «Կլիմա և առողջություն» ծրագիրը: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Կլիմայի փոփոխությունը և ծայրահեղ եղանակային երևույթները վնասակար են մարդու առողջության համար: Այս առումով չափազանց կարևոր է կլիմայի և առողջության վերաբերյալ ծրագիրը, որը մշակվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) […] ...
23:51 30.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ն շուտով կարող է համաձայնության գալ Իրանի հետՄիացյալ Նահանգները և Իրանը կարող են մոտ ապագայում համաձայնության գալ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ առաջացած վեճը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք կնախընտրեին համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ոչ այնքան հեռավոր ապագայում», – ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի […] ...
23:48 30.05.2025
Արարատի մարզում «Opel»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվել և հայտվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներՄայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սիփանիկ գյուղի Մասիսի խճուղում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, 1 պտույտ շրջվելով՝ հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ ջրատարի մոտ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն […] ...
23:46 30.05.2025
Երևանը Չարենցավանին նվիրաբերել է շուրջ 3400 ծառ, թուփ և ծաղիկԵրևանի քաղաքապետարանի և Չարենցավանի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Չարենցավանին նվիրաբերվել է 3400 ծառեր, թփեր և ծաղիկներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է լանդշաֆտային ձևավորում։ Քաղաքի կենտրոնական հրապարակը զարդարվել է ծաղիկներով և մշտադալար թփերով, հիվանդանոցի և դպրոցի բակերում տնկվել են հասուն գեղազարդ ծառեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...