Ռուսաստանցիների կենսաթոշակները ապրիլի 1-ից կինդեքսավորվեն 8,6 տոկոսով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ռուսաստանցիների կենսաթոշակները ապրիլի 1-ից կինդեքսավորվեն 8,6 տոկոսով

19:48 19.03.2022

ՌԴ -ում 2022 թվականին սոցիալական կենսաթոշակները ինդեքսավորվելու են 8,6 տոկոսով։ Կառավարության համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է, լրագրողներին հայտնել են ՌԴ աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունից։

Սոցիալական կենսաթոշակների տարեկան ինդեքսավորումն իրականացվում է ապրիլի 1-ին՝ հաշվի առնելով վերջին մեկ տարվա ընթացքում կենսաթոշակառուի կենսապահովման նվազագույնի  աճի տեմպը։

«Ինդեքսավորման համար մինչև այս տարվա վերջ դաշնային բյուջեից կհատկացվի 33,7 միլիարդ ռուբլի: Ընդհանուր առմամբ, ինդեքսավորումը կվերաբերի մոտ չորս միլիոն քաղաքացիների, որոնք սոցիալական կենսաթոշակներ և պետական ​​կենսաթոշակներ ստացողներ են», – նշել  է աշխատանքի նախարարությունը:

Ինչպես պարզաբանել են նախարարությունից, սոցիալական կենսաթոշակ ստացողները այն քաղաքացիներն են, ովքեր չունեն բավարար աշխատանքային ստաժ ապահովագրական կենսաթոշակ ստանալու համար։

Աշխատանքի նախարարությունը հավելել է, որ իրենք զբաղվում են վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարությամբ՝ մշակել սոցիալական նպաստների, այդ թվում՝ կենսաթոշակների և նպաստների լրացուցիչ բարձրացման պարամետրերը։

Չորեքշաբթի օրը Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մոտ ապագայում իշխանությունները որոշում կկայացնեն բարձրացնել սոցիալական նպաստները, կենսաթոշակները, նվազագույն աշխատավարձը , ինչպես նաև պետական կառույցների աշխատավարձերը ։ Նա կառավարությանը հանձնարարել էր  հաշվարկել  բարձրացման ճշգրիտ չափորոշիչները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP