18:14 02.11.2021
Ռուսական «Sptuniknews» լրատվականի թուրքական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան պատրաստվում է նոյեմբերի 2-ին Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսել։ Գրում է Ermenihaber.am-ը։ Թեմայի վերաբերյալ քրդական «Rûdaw» կայքը հարց է ուղղել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսին՝ խնդրելով պատասխանել՝ արդյո՞ք Հռոմում անցկացված Բայդեն-Էրդողան հանդիպմանը քննարկվել է Սիրիայի քրդական շրջանների (Ռոժավա) ուղղությամբ Թուրքիայի հնարավոր ռազմական […]
18:06 02.11.2021
Նոյեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 20։20-ի սահմաններում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել, որ Բագրավան-Անիավան բնակավայրերի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, իրավիճակի մասին տեղեկացվել են ոստիկանությունն ու ՀՀ Շիրակի մարզպետարանը։ Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Անի համայնքի պատասխանատուների հետ […]
19:58 01.11.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 247 միլիոնը: Տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Ըստ հրապարակված վիճակագրության՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5.01 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 224 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18.3 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով […]
19:51 01.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ Զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքերով՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ աճել են «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, […]
19:46 01.11.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոցի թիվ 11, Գյումրիի խճուղու թիվ 72 բազմաբնակարան շենքերի և հանրակացարանային շինության տանիքների վերանորոգման աշխատանքները։ Ծրագրի արժեքը 32 մլն 624 հազար դրամ է, գումարի 40 տոկոսը կհատկացնի պետությունը, 60 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում 59 […]
19:40 01.11.2021
Պարույր Հովհաննիսյանին Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հետ կանչել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- ասվում է նախագահի […]
19:36 01.11.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հոկտեմբերի 25-ց նոյեմբերի 1-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1375 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 82, առանց վարորդական վկայականի 225 անձ։ 99 տրանսպորտային միջոց […]
19:30 01.11.2021
Թուրքիայում «Լրագրողների ասոցիացիան» հրապարակել է «Լրատվության գինը» ամենամսյա զեկույցը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ միայն հոկտեմբերին Թուրքիայի 9 քաղաքում շուրջ 34 դատական նիստ է կայացել, և առնվազն 58 լրագրող ու լրատվամիջոցի ներկայացուցիչ է կանգնել դատարանի առաջ։ Նրանց նկատմամբ պահանջվել է սահմանել ընդհանուր 272 տարի 6 ամսից մինչև 869 տարի 6 ամիս ազատազրկում, այդ թվում […]
19:22 01.11.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ է նշանակվել Սամվել Պողոսյանը․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սամվել ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասվում է […]
19:15 01.11.2021
Արտակ Բեգլարյանը հյուրընկալվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում և քննարկել համագործակցության հեռանկարները։ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետ միասին, հոկտեմբերի 29-ին այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և այնտեղ հանդիպել քաղաքային խորհրդի մի խումբ անդամների՝ Փոլ Քրիքորյանի գլխավորությամբ: Պետական նախարարը բարձր է գնահատել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի և […]
19:09 01.11.2021
Նոյեմբերի 1-ից Վրաստանում COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են։ Գրում է Aliq Media-ն։ AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 000 հազար չափաբաժին։ […]
19:02 01.11.2021
Գլազգոյում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի հարցերով գագաթնաժողովից առաջ Թուրքիան հրաժարվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի «զարգացած երկրներ» կատեգորիայից դուրս գալու իր պահանջից։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ավելի վաղ Թուրքիան այդ կատեգորիայից դուրս գալու պահանջ էր ներկայացրել կլիմայի հարցերով զբաղվող հիմնադրամներից օգտվելու նպատակով։ Թուրքիան, որը կլիմայի վերաբերյալ […]
18:55 01.11.2021
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կիսում է ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի գնահատականը՝ ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ պայմաններում, սակայն երկրում հասունացած քաղաքական խնդիրները լուծում չեն ստանում։ Դեսպանությունը երկրի իշխանություններին կոչ է անում ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Վենետիկի հանձնաժողովի և մյուս միջազգային փորձագետների կողմից առաջարկված բոլոր բարեփոխումները։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Ամերիկայի ժողովուրդն աջակցել և շարունակում է աջակցել վրաց ժողովրդի ջանքերին […]
18:47 01.11.2021
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի ռազմանավ «Մաունթ Ուիթնին» (Mount Whitney) նավարկեց դեպի Սև ծով: ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի տարածած հաղորդագրության համաձայն՝ ռազմանավը ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ կմասնակցի Սև ծովում համատեղ գործողություններին։ Նավի վրա են գտնվում ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի և ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչներ։ Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարեցին Միջերկրական և Սև ծովերում […]
18:40 01.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 12:50-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Ա․ Շահբազյանը իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Կապս գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Շահբազյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Փաստի […]
18:35 01.11.2021
Թուրքիայի Մերսին քաղաքում գտնվող «Աքքույու» ատոմակայանում էլեկտրական տրանսֆորմատորի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պայթյունը խուճապ է առաջացրել ատոմակայանի աշխատակիցների և շրջակայքի բնակիչների շրջանում։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Թուրքական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Ալի Մահիր Բաշարըրը դեպքի առնչությամբ հիշեցրել է, որ «Աքքույու» ատոմակայանի կառուցման ընթացքում մի շարք խնդիրներ են եղել․ «Դեռևս կառուցման փուլում գետնին բազմիցս ճաքեր […]
18:21 01.11.2021
Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումից՝ Էրդողանը նշել է, որ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Սիրիայում PKK/YPG/PYD-ին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցության կապակցությամբ։ «Անկասկած, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, մեր մտահոգությունը հայտնեցինք Սիրիայում գործող «Քուրդիստանի բանվորական» […]
18:15 01.11.2021
Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքերով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում: «Նկարիչների միությունը կարևորում է նմանօրինակ համագործակցությունները տարբեր հաստատությունների հետ, քանի որ այսպիսի գործակցության արդյունքում է, որ կարողանում […]
19:51 30.10.2021
Եվրոպական երեք երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) և ԱՄՆ-ի ղեկավարները մտադիր են սերտորեն համագործակցել Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԵՄ-ի հետ Իրանի միջուկային խնդրի լուծման հարցում։ Այս մասին ասված է այս երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը շաբաթ օրը տարածել է Ելիսեյան պալատը՝ Հռոմում կայացած քառակողմ բանակցություններից հետո։Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Մենք հավատարիմ ենք շարունակելու սերտ համագործակցությունը […]
19:45 30.10.2021
Եմենի Ադեն քաղաքի օդանավակայանի մոտ շաբաթ օրը ականապատ մեքենա է պայթեցվել։ Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կան զոհեր ու վիրավորներ, նրանց թիվը ճշտվում է։ Ըստ ստացվող տեղեկությունների՝ պայթուցիկ սարք է գործարկվել։։
19:33 30.10.2021
Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումն արդեն ծրագրվում է։ Այսպիսի հայտարարություն է արել շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա Իտալիայի մայրաքաղաքում մասնակցում է G20-ի գագաթնաժողովին։ Նա մանրամասներ չի հայտնել և չի հստակեցրել Իրանի հետ բազմակողմ բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետները։ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ին Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու իր պատրաստակամության […]
19:25 30.10.2021
«Թալիբան» շարժման զինյալները կենդանի երաժշտության պատճառով կրակ են բացել հարսանեկան արարողության մասնակիցների վրա, հայտնում է Afghan Voice Agency-ը։ Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլա Սալեհը մեղադրել է երկրում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման զինյալներին շաբաթ օրը արևելյան Նանգարհար նահանգում հարսանեկան արարողության ժամանակ 13 մարդու սպանության մեջ։ «Թալիբանի գրոհայինները 13 մարդու են սպանել՝ Նանգարհարում հարսանեկան արարողության ժամանակ երաժշտությունը […]
19:13 30.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էջմիածնում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթի» 2-րդ մարզաձևի` սիրողական կրոսավազքի մրցաշարի մրցանակաբաշխության արարողությանը: Կրոսավազքն անցկացվել է Երևան-Էջմիածին ճանապարհին, որին մասնակցել են շուրջ 1500 քաղաքացիներ տարբեր տարիքային խմբերում` 15-17 տարեկան աղջիկներ և տղաներ, որոնք հաղթահարել են 3 կմ, 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ, որոնք վազել են 10 կմ, և 36 […]
18:52 30.10.2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը․ «Անգնահատելի է պատերազմի ամբողջ ընթացքում կառույցի կատարած աշխատանքը, որը համակարգի աշխատակիցներն իրականացրել են մեծ պատասխանատվությամբ, արժանապատվորեն և բարձր արհեստավարժությամբ՝ տագնապի խլացնող ձայնի և հրթիռակոծության ներքո՝ առանց խուճապի մատնվելու ու վարանելու, սնունդ ու անհրաժեշտ պարեն, դեղորայք ու […]
18:41 30.10.2021
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմում Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ հանդիպմանը նշել է երկու երկրների հարաբերությունների աննախադեպ մակարդակի մասին։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Սա ռուս նախարարի առաջին երկկողմ հանդիպումն էր G20 գագաթնաժողովի շրջանակներում։ «Մեր շփումները շատ ինտենսիվ են: Սա վկայում է Ռուսաստանի Դաշնության և ՉԺՀ-ի հարաբերությունների որակապես աննախադեպ մակարդակի մասին: Այն խնդիրները, որոնք մեր ղեկավարները […]
18:32 30.10.2021
Չինաստանի կենտրոնական բանկը ներկայացրել է 2022թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հուշադրամների դիզայնը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Դրամագետների համար պատրաստվել է ժետոնների տասը հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը վճարման պաշտոնական միջոց է և կարող ընդունել ՉԺՀ-ի ցանկացած ֆինանսական հաստատություն: Դրանցից չորսը ոսկուց են, իսկ մյուս վեցը՝ արծաթից։ Բացի այդ, կենտրոնական բանկը նվեր է պատրաստել երկրի բնակիչների համար: Դրանք […]
18:24 30.10.2021
G20-ի երկրների ղեկավարները Իտալիայի մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովում պաշտպանել են մինչև 2022 թվականի կեսերը աշխարհի բնակչության 70%-ին կորոնավիրուսի դեմ պատվաստելու նպատակը։ Այդ մասին ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտնել է դիվանագիտական աղբյուրը: «Առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակը՝ պատվաստել աշխարհի բնակչության 40%-ին մինչև 2021 թվականի վերջը և առնվազն 70%-ին՝ մինչև 2022 թվականի կեսերը, պաշտպանում են բոլոր առաջնորդները»,- ասել է աղբյուրը։ […]
18:07 30.10.2021
Մենք անհանգստացած ենք պարոն Սաակաշվիլիի առողջությամբ և ակտիվորեն հետևում ենք իրավիճակին, այդ թվում՝ Վաշինգտոնում, որպեսզի համոզվենք, որ նրան համապատասխան ուշադրություն է հատկացվում,-1tv.ge-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։ «Ես եվրոպական իրավունքի փորձագետ չեմ, բայց մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանությանը արդար, անաչառ վարվել պարոն Սաակաշվիլիի հետ՝ Վրաստանի օրենսդրության և մարդու իրավունքների միջազգային […]
17:58 30.10.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Գառնի համայնքում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքներին։ Սանոսյանը մասնավորապես ծանոթացել է ՏԿԵ նախարության, Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից […]
17:38 30.10.2021
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Հռոմում կհանդիպի, ուր նա ժամանել էր G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, Թուրքիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի Ժան-Իվ լը Դրիանի հետ, հայտնել են ռուսական պատվիրակությունից։ ՌԴ ԱԳ նախարարը Հռոմ է ժամանել G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կանցկացվի հոկտեմբերի 30-31-ը։ ՌԴ նախարարը կհանդիպի նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն […]