20:58 02.06.2021
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր, հունիսի 2-ի արտահերթ նիստում, առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի` վերականգնվող էներգիա օգտագործող կայանները ներկայում կարող […]
20:48 02.06.2021
«Բարսելոնան» Մեսսիին նոր պայմանագիր է առաջարկում, որը նախատեսված է մինչև 2031 թ.: Ըստ Sport.es-ի, առաջին 4 տարում Մեսսին կստանա 240 մլն եվրո աշխատավարձ: Առաջին 2 տարին Մեսսին կխաղա «Բարսելոնայում», որից հետո կտեղափոխվի MLS ու կպաշտպանի Բեքհեմի «Ինտեր Մայամի» ակումբի գույները: Հաջորդ 6 տարին Մեսսին կլինի «Բարսելոնայի» համակարգում: Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ-ի […]
20:37 02.06.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ ոլորտում գործող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ հրավառությունները բաժանվում են 5 […]
20:25 02.06.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում: Փոխնախարարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ մասնակցել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությանը, հանդիպել բժշկական կենտրոնների ղեկավարների և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների ներկայացուցիչների հետ, քննարկել պատվաստումներին վերաբերող հարցեր: Լենա Նանուշյանը ներկայացրել է կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացով պայմանավորված առողջապահության նախարարության մշակած քաղաքականությունը, քննարկման ընթացքում խոսել հանրապետության տարածքում […]
20:15 02.06.2021
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պաշտոնական կայքը: Մոնիթորինգային խմբի կոորդինատոր է նշանակվել Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր Կոմարովսկին: Այս պահին ընթանում […]
20:06 02.06.2021
ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի սառնարաններում տեղերի բացակայության պայմաններում արցախյան պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերում այնտեղ տեղափոխելու, պահման համար անհրաժեշտ պայմաններ չունեցող նկուղային սենյակներում թողնելու փաստի առթիվ ՀՀ Կոտայքի մարզի դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տեղեկացնում է ՀՀ […]
19:58 02.06.2021
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության՝ մեկ բուհ մեկ մասնագիտություն կարգը այս տարվա գործընթացում նոր է, բայց թերևս փորձված և տարիներով կիրառելի տարբերակ է արվեստի բուհերի համար։ Այս բուհերի դիմորդները մասնագիտության ընտրության հարցում ավելի հստակ կողմնորոշումներ ունեն և այլընտրանքների չեն դիմում։ Գյումրիի Արվեստների ակադեմիայի մասնաճյուղերում տեղյակ են դիմորդների մոտավոր թվից և այն մասնագիտությունների, որտեղ նոր ուսումնական տարում […]
19:50 02.06.2021
«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Տոտենհեմը»: Այս մասին հաղորդում է sport.sky.it-ը: Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը հանդիպում է ունեցել իտալացի մասնագետի հետ, որի ժամանակ նրանք քննարկել են ակումբի զարգացման ծրագիրը, ինչպես նաև պայմանագրի պայմանները և այլ հարցեր: Հաղորդվում է, որ կողմերը գտնվում են բանակցությունների վերջնական փուլում: Նշվում է, որ Կոնտեի հետ […]
19:43 02.06.2021
Թուրքիայում առնվազն 20 մլն մարդ չքավորության մեջ է ապրում: Այս մասին ասվում է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) հայտարարության մեջ: Գրում է Ermenihaber.am Ըստ HDP-ի աշխատանքային հանձնաժողովի տվյալների՝ վերջին շրջանում գործազուրկ դարձած մարդկանց վիճակագրությունը եթե կազմվի, ապա չքավորների թիվը Թուրքիայում կարող է հասնել 30 միլիոնի։ Նշվում է, որ Թուրքիայում 60 մլն աշխատող մարդ ստանում […]
19:35 02.06.2021
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դուրս է մնացել Bloomberg-ի ամենահարուստ մարդկանց ցուցակից: 500 միլիարդատերերից բաղկացած ցուցակում Իվանիշվիլին 5,92 միլիարդ դոլար կարողությամբ դեռ երեկ զբաղեցնում էր վերջին դիրքերը: Այս փուլում վերջին տեղը զբաղեցնում է Պատ Ստրայկերը, որի կարողությունը գնահատվում է 5,93 միլիարդ դոլար: Հաղորդում է Aliq.ge-ն։ Ըստ Forbes-ի՝ Իվանիշվիլին ունի 4,8 միլիարդ դոլար և ամենահարուստ մարդկանց […]
19:25 02.06.2021
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, որոնք աշխատելու են Շիրակի մարզում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ողջունելով դիտորդներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նրանց ներկայությունը և դիտորդական առաքելության դերն այս ընտրություններում․ «Մեզ համար, որպես գործող իշխանություն, շատ կարևոր է […]
19:17 02.06.2021
Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրադրությունը և վերջին զարգացումները: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ռազմագերիների ազատ արձակման պահանջով Նիդեռլանդների կառավարության հայտարարությունների և ջանքերի համար, […]
19:10 02.06.2021
Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչությունը տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ սիրիացի գրանցված փախստականների թիվը Թուրքիայում հասել է 3 մլն 672.646-ի: Այս ցուցանիշը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 4.46 տոկոսը: Նշվում է, որ Թուրքիայում սիրիացի ներգաղթյալներից 1 մլն 414.080-ը բնակվում են քաղաքներում: Սիրիացիներն ամենից շատ բնակվում են Ստամբուլում (շուրջ […]
19:00 02.06.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հունիսի 2-5-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակում կայանալիք «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանը, որին մասնակցելու են նաև օտարերկրյա պետությունների գլխավոր դատախազներ։ Այցի շրջանակներում […]
18:52 02.06.2021
ՈւԵՖԱ-ն թարմացրել է ակումբային վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումներից հետո։ Աղյուսակը կազմվում է վերջին 5 տարվա ընթացքում ակումբների գրանցած արդյունքների հիման վրա։ Armsport.am-ի փոխանցմամբ` առաջատարը Մյունխենի «Բավարիան» է: Լավագույն եռյակում ընդգրկված են նաև «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»: Չեմպիոնների լիգայի հաղթող «Չելսին» 11-րդն է, իսկ ԵԼ-ի հաղթող «Վիլյառեալը»՝ 22-րդը: ՈւԵՖԱ-ի 10 լավագույն […]
19:55 01.06.2021
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ դիմել է միջազգային հանրությանը, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կանգնելու Արցախի երեխաների կողքին և պաշտպանելու նրանց իրավունքները։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Երեխաների իրավունքները պետք է պաշտպանված լինեն ամենուր՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ աշխարհի որ անկյունում։ Երեխաները ունեն մեր պաշտպանության կարիքը, և մենք ուղղակի […]
19:52 01.06.2021
2-րդ զորամիավորման հրամանատարական կազմը ստուգայց է կատարել ենթակա զորամասերից մեկի նոր կահավորված դիրքերում, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին։ Ստուգվել են անձնակազմի պատրաստվածության և զգոնության մակարդակը, զինծառայողների կեցության պայմանները, արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ տրվել անհրաժեշտ հրահանգներ։
19:45 01.06.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները: Կիսանդրու հեղինակն է […]
19:37 01.06.2021
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել է 8 ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այդ ֆուտբոլիստներն են․ Եվգեն Բուդնիկ (պայմանագրի ավարտ), Գերման Պենկով (պայմանագրի ավարտ), Ռոբերտ Դարբինյան (պայմանագրի ավարտ), Վալերի Բոլդենկով (փոխադարձ համաձայնությամբ), Ջուլիուս Դևիդ Ուֆուոմա (պայմանագրի ավարտ), Նորայր Ղազարյան (փոխադարձ համաձայնությամբ), Գոռ Մալաքյան (պայմանագրի ավարտ), Մուհամեդ Յուսուֆ Լադան (պայմանագրի ավարտ)։ «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է […]
19:18 01.06.2021
«Լրագրության հարցերով կանանց կոալիցիան» (CFWIJ) զեկույց է պատրաստել աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների և հնչեցված սպառնալիքների վերաբերյալ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում մայիսին կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերը գրանցվել են Բելառուսում, Պաղեստինում և Թուրքիայում: Միայն 2021թ. մայիսին Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության և սպառնալիքների գրանցված դեպքերը ընդհանուր առմամբ […]
19:08 01.06.2021
Խաղաղապահի միջազգային օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է պետական պարգևների հանձնման արարողություն։ Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում արիություն ցուցաբերած զինծառայողներին և զոհվածների հարազատներին, հանձնել շնորհված պարգևները։
18:58 01.06.2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Շտեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) հնարավոր է համաձայնության գան Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու շուրջ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը առցանց մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը: «Շատ կարևոր է, որ համանախագահները մոտ ապագայում կարողանան հասնել տարածաշրջան և տեղում իրավիճակը […]
18:48 01.06.2021
ՀՀ նախագահը Վլադիմիր Կարապետյանին Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ «Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր Կարապետյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,- ասվում է հրամանագրում: ՀՀ […]
18:40 01.06.2021
Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) պաղեստինցիների դեմ Իսրայելի «անմարդկային հարձակումները» ուսումնասիրող ենթահանձնաժողով է հիմնվում: Վերջին իսրայելա-պաղեստինյան բախումները ուսումնասիրող ենթահանձնաժողովը հիմնվում է մեջլիսի մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում: Ենթահանձնաժողովի հիմնմանը կողմ են քվեարկել խորհրդարանական բոլոր կուսակցությունները: Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Երեք օրվա ընթացքում ձևավորվելիք ենթահանձնաժողովը 3 ամսվա ընթացում պետք է «բոլոր կողմերից ուսումնասիրի Իսրայելի հարձակումները» և վերջում արդյունքները ներկայացնի […]
18:25 01.06.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ ցամաքային սահմանների բացմանը զուգահեռ անհրաժեշտ է հնարավորինս ապահովագրվել վիրուսի տարածման ռիսկերից, գրում է «Գռուզիա Օնլայնը»: Ըստ Գամկրելիձեի՝ համակարգող խորհուրդն այսօր լրացուցիչ առաջարկություններ է ներկայացրել երկիր մուտք գործող անձանց մոնիթորինգի և վերահսկման վերաբերյալ: Նրա խոսքերով՝ միջոցառումները կարող են ուժի մեջ մտնել երկու շաբաթից: «Մենք […]
19:52 31.05.2021
Շոտլանդացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են դեղամիջոց, որն ունակ է ոչնչացնել քաղցկեղի բջիջները՝ առանց վնասելու առողջ հյուսվածքները, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը՝ վկայակոչելով Evening Standard թերթին: «Էդինբուրգի համալսարանի գիտնականները համատեղել են SeNBD քաղցկեղ սպանող փոքրիկ մոլեկուլը սննդային քիմիական բաղադրության հետ՝ չարորակ բջիջներին ստիպելու համար «կուլ տալ» այն: Ըստ Էդինբուրգի համալսարանի՝ SeNBD-ի համադրությունը սննդային քիմիական բաղադրության […]
19:45 31.05.2021
ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներն ինը օր շարունակ հրդեհաշիջման աշխատանքներ և հերթապահություն են իրականացրել Մասիս քաղաքի աղբավայրում: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Հետագա կանխարգելիչ աշխատանքներն իրականացվելու են Մասիս քաղաքի աղբավայրի աշխատակիցների կողմից։ Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մասիս քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել և […]
19:37 31.05.2021
Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանից գնված C-400 զենիթահրթիռային համակարգերը չկիրառելու մասին այլ երկրների պահանջները: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը: «C-400-ները 100%-ով մեր վերահսկողության տակ կլինեն: Մենք մեր տեխնիկական մասնագետներին ուղարկեցինք վերապատրաստման, և Թուրքիայում ռուս ռազմական փորձագետներ չեն լինի: Այդպիսով այլ երկրների պահանջները՝ «չօգտագործել» դրանք, […]
19:25 31.05.2021
ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հունիսի մեկին՝ հեռակոնֆերանսի ձևաչափով նախատեսված հանդիպումներին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները մեր հարևան Ռուսաստանի հետ: Եվ նույնիսկ եթե չկարողանանք բարելավել […]
19:16 31.05.2021
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»։