19:01 07.03.2023
Քննարկվում է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարող եմ ասել, որ մենք պայմանավորվեցինք, որ առայժմ չբացահայտենք մանրամասները, այնքան էլ հեշտ չէ, պետք է հանգիստ աշխատել դիվանագիտության սկզբունքների հիման վրա»,- ասել է Միխայիլ Բոգդանովը: Դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնությունում տեղի են […]
18:53 07.03.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարության հերթական նիստից հետո հանդես է եկել ելույթով։ Նա, անդրադառնալով գալիք ընտրություններին, նշել է, որ դրանք կայանալու են մայիսի 14-ին և այն փոփոխման ենթակա չէ, իսկ ընտրությունների օրակարգում կրկին երկրաշարժն է լինելու առանցքային հարցը։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Անդրադառնալով աղետային իրավիճակին՝ նա ասել է, որ իրենք (իշխանությունը-խմբ․) երկրաշարժից հետո երբեք քաղաքական վիճաբանությունների մեջ […]
18:44 07.03.2023
Ավտովթարի հետևանքով տուժած 13 քաղաքացուց 5-ը դուրս է գրվել: Մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում են 8 քաղաքացի: Նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ 5-ինը` բավարար: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
18:38 07.03.2023
Հ.Բ.-ն, 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2017, 2018, 2019 և 2020 հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները: Մասնավորապես՝ Հ.Բ.-ն 2018 թվականի փետրվարի 26-ին […]
18:30 07.03.2023
Մարտի 7-ին աշխատանքային այցով Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Զրուցակիցները շեշտել են, որ հայ և արաբ ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա՝ այս համատեքստում նշելով նաև արաբական երկրներում հայ համայնքների դերը: Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ Արաբական աշխարհի […]
18:25 07.03.2023
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարտի 5-ին կատարված դիվերսիոն հարձակման դեպքի մանրամասները: Զրուցակիցները քննարկել […]
18:18 07.03.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Ուկրաինա, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և կքննարկի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 7-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Չորեքշաբթի առավոտյան նա Կիևում կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու հացահատիկի գործարքի երկարաձգումը, ինչպես նաև հարակից այլ հարցեր»,- լրագրողներին ասել է […]
18:09 07.03.2023
ՀՀ Արմավիրի մարզպետարանում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ անցկացվել է հանդիպում-քննարկում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի, համայնքի ղեկավարների և մարզպետարանի ոլորտային ղեկավարները հետ՝ մարզում «Թումո» կենտրոնների հիմնման և նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերի շուրջ։ Հանդիպման սկզբում Անուշ Աբգարյանը ներկայացրել է ծրագիրը, ըստ որի ուսանողները «ԹՈՒՄՈ» կրթական ծրագրի մաս կազմող […]
20:00 06.03.2023
Փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո հետցնցումները չեն դադարում մինչ օրս։ Ստամբուլում երկրաշարժի հավանականությունն օրակարգային քննարկում է դարձել։ Երկրաբան-ինժեներների պալատի նախագահ Հուսեյին Ալանը նշել է, որ Թուրքիայի տարածքի տեկտոնական խզվածքի վրա է կառուցված է 23 քաղաք (Բոլու, Սաքարիա, Քոջաելի, Բուրսա, Բալըքեսիր, Մանիսա, Իզմիր, Այդըն, Դենիզլի, Մուղլա, Քյութահիա, Բուրդուր, Էսքիշեհիր, Քոնիա, Աքսարայ, Թոքաթ, Հաթայ, Քահրամանմարաշ, […]
19:41 06.03.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի պատասխանատուների հետ, գլխավորությամբ՝ «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն ժ/պ Արտավազդ Ոսկանյանի։ Հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը Վարդգես Սամսոնյանը խոսել է քաղաքի մաքրության, լուսավորության ցանցի թարմացման, փողոցների գծանշման, աղբահանության, աղբարկղերի, ծառերի սեզոնային էտի և ոլորտին առնչվող մի շարք հարցերի մասին։ Ոլորտային պատասխանատուները համայնքի […]
19:25 06.03.2023
Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Նախարարի տեղակալն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մանրամասները, որի հետևանքով զոհվել են […]
19:21 06.03.2023
Նախորդ շաբաթ՝ մարտի 1-ից 5-ը մարզի բուժհաստատություններում ծնվել է 31 երեխա՝ 13 տղա, 18 աղջիկ։ Փետրվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 167 երեխա։ Մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ է եկել 90 տղա, 77 աղջիկ։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
19:13 06.03.2023
Մարտի 6-ին, ժամը 13:52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում մթերային խանութի տանիքը քամուց պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ապամոնտաժել են պոկված տանիքի […]
19:05 06.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը: Մասնավորապես քննարկվել են առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը: Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են: […]
18:58 06.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Վարչապետը ֆրանսիացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական […]
18:46 06.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է հուշագիր՝ ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի հետագա հնագիտական ուսումնասիրության, ամրակայման և վերականգնման աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից՝ լիազոր ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը: Հուշագիրը կնքվել է՝ կարևորելու պատմամշակութային […]
18:40 06.03.2023
Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային կրկին երկրաշարժ է գրանցվել: Հաղորդում է Ermenihaber. am-ը։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը, մարտի 6-ին, Թուրքիայի ժամանակով 14:02-ին (տեղական ժամանակով՝ 15:02)Հաթայ նահանգի Արսուզ շրջանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ և 7կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 […]
18:32 06.03.2023
Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է […]
18:20 06.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր ընդունել է մարզում առողջության առաջնային պահպանման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարներին։ Կարևորելով բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակն ու աշխատանքների արդյունավետությունը՝ մարզպետը նշել է․ « Անհրաժեշտ է, որ առաջնային օղակի աշխատանքը լիարժեք լինի, քանի որ բնակիչն առաջինը ձեր դուռն է թակում պետք է զգա հոգատարություն և պատասխանատու […]
18:08 06.03.2023
Թուրքիայում Քահրամանմարաշ էպիկենտրոնով երկրաշարժների զոհերի թիվը հասել է 45.968-ի: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահականին կից Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ զոհված սիրիացիների թիվը կազմում է 4867: Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո գրանցվել է 11.020 հետցնցում։ Հիշեցնենք, որ Թուքրիան ցնցած հուժկու երկրաշարժերն ավերածություններ […]
20:00 04.03.2023
Աֆրիկյան երկրներից հարյուրավոր միգրանտներ դուրս են եկել Փարիզի փողոցներ՝ բողոքելու նոր օրինագծի դեմ, որը խստացնում է երկիր ներգաղթի կանոնները, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Հարյուրավոր սևամորթ միգրանտներ հավաքվել են Փարիզի հյուսիսում գտնվող Château Rouge-ում՝ ընդդեմ ապաստանի և միգրացիայի մասին օրինագծի: Նրանք վանկարկում են «Մենք օրինականացնում ենք բոլոր անօրինական ներգաղթյալներին», «Աֆրիկացիների համար առանց փաստաթղթերի աշխատանքը […]
19:56 04.03.2023
Թուրքիայի նախագահական վարչակազմին կից նախատեսվում է ստեղծել աղետների կառավարման քաղաքականության խորհուրդ, շաբաթ օրը հայտարարել է նախագահ Էրդողանը։ «Մենք պետք է շարունակենք աշխատել, որպեսզի Թուրքիան դառնա աշխարհի աղետներին ամենապատրաստված երկիրը, որն ի վիճակի կլինի արագ և արդյունավետ արձագանքել բնական աղետների հետևանքներին»,- ասել է Էրդողանը, ասված է Twitter-ում: «Կարծում եմ, որ մեր բոլոր գիտնականները և առաջնորդները կաջակցեն […]
19:50 04.03.2023
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին շաբաթների ընթացքում կարմրուկի դեպքեր են գրանցվել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում: Մինչ այժմ Հայաստանում գրանցվել էր կառավարելի վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային կայուն իրավիճակ, սակայն 2022 թվականի ընթացքում ակտիվացել են օտարերկրյա քաղաքացիների այցելությունները ՀՀ և այս միտումը շարունակվում է նաև այս տարի: Այժմ Հայաստանում ևս սկսել են գրանցվել […]
19:39 04.03.2023
Ռուսական ներմուծումը ընդհանուր առմամբ վերադարձել է 2020 թվականի մակարդակին, հայտնում է Bloomberg-ը։ «Ուկրաինայում հակամարտությունը սկսելուց ի վեր ԵՄ-ն և G7 երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են կիրառել՝ փորձելով խարխլել ռուսական տնտեսությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ ոլորտներում ճնշումը չի հասել այն մակարդակին, ինչ ակնկալում էին բարձրաստիճան պաշտոնյաները»,-գրում է թերթը։ Նշվում է, որ չնայած բոլոր ճնշումներին, Ռուսաստանը […]
19:27 04.03.2023
Ամերիկյան ֆուտբոլային լիգայի MLS-ի ղեկավար Դոն Գարբերը մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու հավանականությունը։ «Դուք խոսում եք ֆուտբոլի պատմության մեջ թերևս ամենայուրահատուկ խաղացողի մասին։ Այնպես որ, երբ շշուկներ են պտտվում նրա՝ «Ինտեր Մայամի» հնարավոր տեղափոխության մասին, դա հիանալի է: Եվ եթե դա կարող է տեղի ունենալ, ապա դա զարմանալի կլինի MLS-ի […]
19:15 04.03.2023
Ժամը 19:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 14-ի։ Բոլորը հոսպիտալացված են: Պացիենտների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման […]
19:11 04.03.2023
Մարտի 4-ին լրանում է 20-րդ դարի մեծանուն ճարտարապետ, հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակը: Ծննդյան օրվա առթիվ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ միասին, ծաղիկներ է խոնարհել Ալեքսանդր Թամանյանի արձանին` հարգանքի տուրք մատուցել ճարտարապետի հիշատակին: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Արևային քաղաքի վարպետի պատկերացումները դարձան կնիք ու ձեռագիր`քաղաքամայր Երևանի համար:
19:02 04.03.2023
Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Արդվին քաղաքում, ձնահյուսը հարվածել է դահուկորդներին, ինչի հետևանքով երկուսը մահացել են, յոթը՝ վիրավորվել, հայտնում է TRT Haber-ը։ «Ձնահյուսի տակ են մնացել դահուկներով սահող քաղաքացիներ։ Նախնական տվյալներով՝ 2 մարդ մահացել է, 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,- հայտնել է հեռուստաալիքը։ Նահանգային Աղետների կառավարման գործակալության համապատասխան թիմերը շարունակում են աշխատել դեպքի վայրում: