18:53 04.03.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կանխատեսում է հակամարտություն ընդդիմադիր դաշինքում, քանի որ, ըստ նրա, իր ընդդիմախոսները «անհանգստանում են ոչ թե ժողովրդի, այլ նրանց ունեցվածքի համար»։ Ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները ուրբաթ ակնարկել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս վեց ընդդիմադիր կուսակցությունների դաշինքից, քանի որ այլևս չի արտացոլում ժողովրդի իրական շահերը։ Հակամարտությունը ծագել […]
18:42 04.03.2023
Ուկրաինական «Կարպատի» ակումբը փոխել է տեխնիկական գործընկերոջը։ Ակումբը նախկինում համագործակցում էր իսպանական Joma ապրանքանիշի հետ, սակայն հրաժարվել է իր հանդերձանքի մատակարարից, քանի որ վերջինս կապ ունի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։ «Այս որոշման պատճառը Joma-ի հստակ դիրքորոշումն է՝ ռուսական շուկայում աշխատանքը չդադարեցնելու վերաբերյալ: Մի քանի ամիս […]
18:31 04.03.2023
Գյումրիում ինքնակամ շինությունների կառուցումն անհասցե ու անկանոն սկսվեց 1988-ի երկրաշարժից հետո։ Քաղաքի տարբեր հատվածներում տնակներ տեղադրվեցին, հետո բնակարանի փոխհատուցման հույսը կորցրած ընտանիքները տնակները քարապատեցին՝ դրանք համարելով հիմնական բնակության վայր։ Հիմա դրանցից ոչ բոլորն են օրինականացված, շատ դեպքերում քաղաքաշինական նորմերի խախտումների պատճառով։ Հիմա ապօրինի շինությունների օրինականացման նոր որոշումը նոր հնարավորություն է ստեղծել և սեղմ ժամկետներ է […]
18:17 04.03.2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը ԱՄՆ-ին կոչ է անում կազմակերպությանը տրամադրել «Covid-19»-ի լաբորատոր ծագումն ապացուցող տեղեկատվություն։ Թեդրոս Գեբրեյեսուսը նաև կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրներին հրապարակել «Covid-19»-ի ծագման մասին իրենց ունեցած բոլոր տեղեկությունները։ «Եթե որևէ երկիր տեղեկություն ունի համաճարակի ծագման մասին, կարևոր և որոշիչ է, որ նա այդ տեղեկատվությունը կիսի Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]
18:06 04.03.2023
Մարտի 4-ին, ժամը 14։40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սրաշեն գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 12 հա բուսածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:20-ին:
17:57 04.03.2023
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը խոսել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անկախ գործունեության անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հանդիպմանը, ով այժմ գտնվում է Թեհրանում։ «Ռաիսին ընդգծել է ՄԱԳԱՏԷ-ի անկախությունը պահպանելու և Իրանի ժողովրդի իրավունքները գործակալության հետ երկկողմ համագործակցության ընթացքում հարգելու անհրաժեշտությունը»,- ասվում է իրանական IRNA […]
17:46 04.03.2023
Օլիմպիական խաղերի բրոնզեմեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։ Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հիանալի է հանդես եկել և վաստակել 15,083 միավոր ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Օրեր առաջ Դավթյանը հաղթող էր ճանաչվել նաև Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված առանձին գործիքների աշխարհի գավաթի […]
17:40 04.03.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Լվովում հանդիպել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլային և հայտնել, որ Կիևը ցանկանում է այս տարի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները։ «Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է հնարավորինս արագ ավարտել Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարումը և այս տարի սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները», – ասվում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության […]
17:29 04.03.2023
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 4-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի փետրվարի 27-ի ԲԴԽ-27-Ո-91 որոշմամբ ներկայացրած առաջարկությունը. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին նշանակել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի […]
17:23 04.03.2023
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն ժամանել է Ուկրաինայի մարտական գոտի՝ Հարավային Դոնեցկի ուղղությամբ, հավանաբար՝ Ուգլեդարի մոտ։ Նա հանդիպում է անցկացրել Արևելյան ռազմական շրջանի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, ով, ըստ մի շարք աղբյուրների, պատասխանատու է կոնկրետ Ուգլեդարի ուղղության համար։ Այնտեղից Շոյգուն հեռավար կապով զրուցել է մյուս հրամանատարական կետերի և Ուկրաինայում ռուսական զորքերի նորանշանակ […]
17:12 04.03.2023
Գերմանիան հայտարարում է, որ պատրաստ են Ուկրաինայում տանկերի արտադրության գործարան կառուցել։ Դրա արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։ Այս մասին հայտնել է գերմանական «Rheinmetall» պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Պապպերգերը։ «Մոտ 200 միլիոն եվրոյով Ուկրաինայում Rheinmetall գործարան կարող է կառուցվել», – նրա խոսքերն է մեջբերում է գործակալությունը։ Նրա խոսքով, այս գործարանի կառուցման շուրջ բանակցությունները խոստումնալից են։ […]
21:00 03.03.2023
Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյին Այդընը թվիթերի իր միկրոբլոգում հրապարակում է կատարել, առ այն, որ երկրաշարժից տուժած 11 շրջաններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է որոշ դատական հայցերից: Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ գրառման մեջ նշվել է նաև, որ դատական հայցերը բացվել էին Էրդողանի հասցեին «անձնական վիրավորանք» հասցնելու պատճառով: Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 […]
20:54 03.03.2023
Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխելու միջնորդությունը մերժելու մասին, ամենայն հավանականությամբ, կբողոքարկվի Ստրասբուրգում։ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ ինքը վերջնական որոշմանը սպասում է անձամբ երրորդ նախագահից և ընտանիքի անդամներից։ Հաղորդում է Aliq Media-ն։ Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հրապարակվել է երեկ՝ մարտի 2-ին։ Դատավորը գործը […]
20:50 03.03.2023
Գյումրի համայնքի ղեկավար Վրադգես Սամսոնյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպմանը մասնակցել են համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի օգնական Արամ Շաբոյանը, համայնքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը, ծրագրերի և արտաքին կապերի բաժնի ժ/պ Նազելի Էլբակյանը։ Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը […]
20:43 03.03.2023
Մարտի 3-ին, ժամը 16։03-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Սոլակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Զ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել […]
20:36 03.03.2023
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Վարչապետն այսօր հյուրընկալվել է Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ: Վերջինս ողջունել է վարչապետին և նշել, որ այցը լավ հնաարվորություն է` քննարկելու ինչպես հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետ Փաշինյանը հանդես է […]
20:33 03.03.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Քեթի և Ջաջուռ գյուղերում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
20:25 03.03.2023
Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Հայաստանում և Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված կացության և առկա մարտահրավերների մասին զեկույց ներկայացրեց ԳՀԽ անդամ, ի.գ․դ․Գևորգ Դանիելյանը։ Զեկուցողը, հանգամանորեն […]
20:17 03.03.2023
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմել է 256 միլիոն 678 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։ Աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է Ծովագյուղի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, […]
20:09 03.03.2023
Վրաստանում վերջին 7 տարում (2016-2022 թվականներին) հոգևորական ծառայության կամ հոգևոր ճեմարանում սովորելու հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 55 հազար 321 քաղաքացու դեպքում,aliq. ge-ի հաղորդմամբ՝ փոխանցում է InterPressNews-ը: Ըստ տվյալների՝ նշված ժամանակահատվածում, պարտադիր զինվորական ծառայություն է անցել 774 հազար 103, իսկ զորակոչից ազատվել է 24 հազար 717 մարդ։ Բացի այդ, վերջին 7 տարիների ընթացքում […]
19:54 03.03.2023
Արցախի ԱԳ նախարարությունը անդրադարձել է մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարըի խախտմանը։ ԱԳՆ մեկնաբանություն է տարածել, որում ասվում է․ «Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի […]
19:46 03.03.2023
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ճանապարհներին ձյան առատ տեղումներ են, որոշ հատվածներում բուք է։ ՀՀ միջպետական հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Որոշ հատվածներում երթևեկամասի վրա առկա են մերկասառույցի կամ տրորված-պնդացած ձյան շերտեր։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին […]
19:39 03.03.2023
Թուրք դոկտոր, երկրաբան Նաջի Գյորուրը թուրքական «FOX TV»-ի եթերում խոսել է փետրվարից Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի մասին։ Նա հայտնել է, որ երկրի մի շարք հատվածներում երկրաշարժի վտանգը դեռ խիստ բարձր է։ Մասնավորապես, Մարմարա ծովում, Էրզինջանի և Քարլովայի միջև ընկած տարածքում և Փյուլյումյուր շրջանում սպասվում են երկրաշարժեր մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ։ Մասնագետը նշել է․ «Չորումը գտնվում […]
21:01 02.03.2023
Սյունիքի մարզպետարանում այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանի անտառների դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրի վերաբերյալ, որի ընթացքում ներկայացվեցին դրա շրջանակում իրականացված աշխատանքները, նախատեսվող գործողություններն ու ոլորտի դերակատարների հետ համագործակցության հնարավորությունները։ Հանդիպմանը մասնակցել են մարզում անտառների կառավարման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախաձեռնություններում ընդգրկված կառույցների ներկայացուցիչներ՝ Սյունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, «Հայանտառի», […]
20:56 02.03.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվում են միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2023 թվականի մարտի 12-ից դադարեցնել միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Կիրակոսյանի լիազորությունները»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
20:46 02.03.2023
Արցախի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում: Միջադեպից տուժածներ չկան։ Այս մասին նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում։ «Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ քննություն է անցկացնում»,-ասված է հաղորդագրությունում։
20:40 02.03.2023
Ֆուտզալի ազգային հավաքականի նորեկները` Արսենի Պետրոսյանը և Գևորգ Մնացականյանը ստացան ՀՀ քաղաքացիություն։ Հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։ Վաղը՝ մարտի 3-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։
20:33 02.03.2023
Փետրվարի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունք են դիմել մինչ 18 տարեկան տասնմեկ և չորս չափահաս հիվանդ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում: ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երեխաները փետրվարի 23-ին անհատ ձեռնարկատեր Աշխեն Դադայան տնտեսավարող սուբյեկտի «Անի-ֆուդ» անվանմամբ հանրային սննդի կազմակերպությունում ներկա են եղել […]