Արմավիրի մարզպետը Նորակերտ և Այգեկ բնակավայրերում ծանոթացել է  2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+17.09 oC

Արմավիրի մարզպետը Նորակերտ և Այգեկ բնակավայրերում ծանոթացել է  2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին

20:09 02.03.2023

 

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Փարաքար համայնքի Նորակերտ և Այգեկ բնակավայրեր՝ հետևելու Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին։

 

Մարզպետը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, համայնքային ներկայացուցիչների հետ նախ այցելել է Նորակերտ բնակավայրի նորակառույց խաղահրապարակ, որտեղ ծանոթացավ կատարված աշխատանքներին:

 

Խաղահրապարակի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 15,297,194 ՀՀ դրամ, որն իրականացվել է 30% կառավարության և 70% համայնքի համաֆիանսավորմամբ։

Այնուհետև Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Նորակերտ բնակավայրի մանկապարտեզ, որտեղ 2023 թվականի Կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրով նախատեսված է իրականացնել մանկապարտեզի հիմնանորոգում և բակային տարածքի բարեկարգում, որի բյուջեն կազմում է 39,895,240 ՀՀ դրամ (70% կառավարության, 30% համայնքի համաֆիանսավորմամբ):

 

Մարզպետն Այգեկում ծանոթացել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացված փողոցների ասֆալտապատման աշխատանքներին:

Ծրագրով ասֆալտապատվել է Այգեկի Երևանյան փողոցի 1296մ և 346մ ճանապարհահատվածը՝ ընդհանուր 1642գծմ՝ 12295քմ մակերեսով:

Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 111,754,270 ՀՀ դրամ, որն իրականացվել է 35% կառավարության և 65% համայնքի համաֆիանսավորմամբ։
Համայնքի մասնաբաժնի վճարումը կազմել է 69,875,000 ՀՀ դրամ։

Այգեկ բնակավայրում իրականացվել է նաև 2-րդ և 3-րդ փողոցների գազաֆիկացման աշխատանքները, որի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմել է 35,831,440 ՀՀ դրամ (45% կառավարության, 55% համայնքի համաֆինանսավորմամբ)։

Կառուցվել է 1860 գծ․մ գազատար, գազամատակարարման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը 40 է:

2023 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ նախատեսված է իրականացնել Այգեկ բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգում և բակային տարածքի բարեկարգում, որի բյուջեն կազմում է 107,824,930 ՀՀ դրամ: Այն իրականացվելու է 70% կառավարության, 30% համայնքի համաֆինանսավորմամբ:

Շրջայցի ընթացքում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը զրուցել է բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները սուբվենցիոն ծրագրերի իրականացման վերաբերյալ, քննարկել են բնակիչների կարծիքով առավել առաջնային լուծում պահանջող խնդիրները:

Երկու բնակավայրերում էլ առկա է ոռոգման ջրի խնդիրը, որը բնակչության համար կենսական նշանակություն ունի:

Մարզպետը բնակիչներին ասել է, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում համայնքային միջոցներով ոռոգման համակարգերն արդիականացնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP