19:50 17.01.2023
Հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հայաստանի ու Ավստրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը էլ ավելի հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում […]
19:34 17.01.2023
Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականում օրերս լույս է տեսել «Թուրքիայի նոր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը․ Արևմուտքի համար այն վերածվել է տարօրինակ դաշնակցի» վերլուծական հոդվածը։ Ընդգծվում է, որ Թուրքիան ունի ռազմավարական նշանակություն և Ասիան ու Եվրոպան իրար կապող աշխարհագրական դիրք։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ «ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ կորցնել Թուրքիային։ Էրդողանն ազգային անվտանգության հարցում փաստորեն […]
19:27 17.01.2023
Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ հրապարակային զեկույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության կողմից երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման 2013-2022 թվականների վիճակի վերաբերյալ։ Զեկույցը կազմվել է Պաշտպանի կոնվենցիոն մանդատի շրջանակներում և կազմում է Պաշտպանի մշտադիտարկման ընթացքի կարևոր բաղադրիչ։ Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը կատարել և շարունակում կատարել ՄԱԿ-ի Երեխայի […]
19:11 17.01.2023
Ղրղզստանը ձեռք է բերել թուրքական Anka անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հունվարի 17-ին հայտնել է նախագահի աշխատակազմի տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավար Դայիրբեկ Օրունբեկովը։ «Գնվել և Ղրղզստան է տեղախոխվել աննախադեպ ժամանակակից զինտեխնիկա՝ Bayraktar, Aksungur, Akinci Anka»,- ասել է նա։ Անկա անօդաչու թռչող սարքի թևերի բացվածքը 17,5 մետր է, երկարությունը՝ 8,6 մետր, իսկ բարձրությունը՝ 3,2 մետր։ Սարքի […]
19:02 17.01.2023
Հունվարի 17-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել` 16:53-ին: Այրվել է «Nissan Teana» մակնիշի […]
18:53 17.01.2023
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին: «Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի […]
18:43 17.01.2023
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի կողմից պաշարված Արցախում հումանիտար աննախադեպ ճգնաժամը խորանում է: Այսօր Ադրբեջանը փակել է նաև Արցախը սնուցող գազատարը, որի արդյունքում 120 000 մարդ խստաշունչ ձմռան այս օրերին, ի թիվս այլ կենսական խնդիրների, զրկվել է նաև ջեռուցման հնարավորությունից: 30 000 երեխայի համար ահագնանում է […]
18:41 17.01.2023
Հայաստան ենք եկել զարգացնելու միջխորհրդարանական հարաբերությունները` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ այս տարի կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը: Այս մասին բարձրաձայնել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն: Վերջինիս գլխավորած պատվիրակության հետ հունվարի 17-ին հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները: Բերենիսե Խուարես Նավառետեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության […]
18:34 17.01.2023
Հունվարի 17-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային […]
18:31 17.01.2023
Էրդողանն այսօր Թուրքիայում ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ Հանդիպմանը մասնակցել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և Սիրիայում ահաբեկչությանն առնչվող հարցեր։ Անկարա կատարած այցի ընթացքում Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։
18:16 17.01.2023
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի երկու տեղական ակտիվ խմբերում ներառված տարածքների` Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին։ Տրամադրված տեխնիկան ներառել է մոտոբլոկներ, հողաֆրեզներ, ռոտորային խոտհնձիչներ, էլեկտրական մարտկոցով սրսկիչներ, բենզինային գեներատորներ և զոդման սարքեր։ Տեղեկացնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։ Աջակցությունը ցուցաբերվել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու […]
18:08 17.01.2023
Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ: Երևանյան պատվիրակության […]
20:00 16.01.2023
2023 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 2 Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Թուրքիայի արևելյան Կարսի նահանգում թուրքական զինուժը 8 այլ երկրների զիված ուժերի մասնակցությամբ իրականացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ մասնակից երկրներից Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջը հայտարարել է. «Զորավարժությունների նպատակների թվում են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական հմտությունների փորձարկումը»։ Զորավարժությունների շրջանակում նաև […]
19:54 16.01.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգին: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը, ԿԳՄՍՆ զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրին, ընդգծել է, […]
19:49 16.01.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը հունվարի 16-ին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ միջնորդ դառնալու ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ «Նախագահ Էրդողանը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու և միջնորդելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության ապահովման համար», հաղորդում է Anadolu գործակալությունը։ Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև հացահատիկային միջանցքի և ամոնիակի […]
19:40 16.01.2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ասել է, որ կփորձի բանակցել նախագահ Ջո Բայդենի հետ դաշնային պարտքի շեմի բարձրացման շուրջ և կառաջարկի նրան կրճատել ծախսերը մի շարք ոլորտներում, ներառյալ զենքի, հայտնում է The Wall Street Journal-ը։ «Եկեք միասին նստենք։ Տեսնենք, թե որտեղ կարող ենք փոխել մեր վարքագիծը: Ինչո՞ւ պետք է ձեռքերս ծալած նստենք ու այդքան […]
19:29 16.01.2023
Ուկրաինան այս շաբաթ կստանա ԵՄ-ի 18 միլիարդանոց օգնության փաթեթի առաջին երեք միլիարդ տրանշը: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նրա խոսքով, նշված գումարն անհրաժեշտ է երկրի մակրոֆինանսական կայունության ապահովման համար։ Թե երբ են կատարվելու հաջորդ տրանշները, այս պահին հայտնի չէ։ Երկար քննարկումներից հետո ԵՄ երկրները համաձայնության են եկել 2022 թվականի դեկտեմբերին […]
19:21 16.01.2023
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ այսօր հյուրընկալվել Էստոնիայի Հանրապետությունում: Խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Կարիսին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Երախտապարտ եմ […]
19:15 16.01.2023
Վանի թանգարանի տնօրեն Ֆաթիհ Արաբը և տեղի համալսարանի գրականության ֆակուլտետի հնէաբանության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ռաֆեթ Չավուշօղլուն տարածաշրջանի պատմական կառույցների ամրապնդմանն ուղղված աշխատանքների շրջանակներում հետազոտություն են իրականացրել որպես մշակութային անշարժ ժառանգություն գրանցված Մադավանքի տարածքում։ Աշխատանքների ընթացքում Վանա լճի ջրի մակարդակի իջնելու հետևանքով հայտնաբերվել է ուրարատական շրջանի մի գերեզմանոց, որն ունի 3 առանձին սենյակատիպ հատված։: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ հետազոտողներից Չավուշօղլուն նշել […]
19:09 16.01.2023
ՀՀ նախագահի՝ Էստոնիա այցի շրջանակներում, հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգին։ Հանդիպման մասնակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Էստոնիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ սերտ համագործակցությունը՝ հիմնված ամուր պատմական կապերի և համընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պահպանելու կարևորությունը։ Զրուցակիցները բարձր են […]
19:00 16.01.2023
Աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Հանդիպմանը բարձր է գնահատվել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ձևավորված սերտ համագործակցությունը: Քննարկվել է մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացութան, առևտրատնտեսական կապերի սերտացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն անդրադարձել են նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի, ընդգծել կայուն և երկարատև խաղաղության […]
18:52 16.01.2023
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է ՎԶԵԲ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ՝ շեշտելով դրա կարևորությունը Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման […]
18:34 16.01.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ-ից «F-16»-երի գնման մասին տրվող հարցերին, թուրք-հունական, ինչպես նաև երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ նախարարը, հիշեցնելով, որ հունվարի 17-18-ն այցելելու է ԱՄՆ, ասել է, որ զենքի ձեռքբերման շուրջ քննարկումներն ավարտվել են, և պետդեպի միջնորդությամբ ոչ պաշտոնական ձևով այն […]
18:29 16.01.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի՝ հունվարի 16-ին հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ գերիների փոխանակման հարցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը քննարկել են նաև հացահատիկի գործարքի իրականացումը, ուկրաինական հացահատիկի արտահանումը նավահանգիստներից և ռուսական պարենի […]
18:16 16.01.2023
Վրաստանի ազգային բանկի (ԱԲ) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան է փոխանցվել 535,3 մլն դոլարի տրանսֆերտ, ինչը ամսական ռեկորդային ցուցանիշ է. մեկ ամսում այսքան գումար երբեք Վրաստան չի փոխանցվել։ Հաղորդում է Aliq Media-ն։ ԱԲ-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի ցուցանիշը 2,7 տոկոսով բարձր է նոյեմբերի ցուցանիշից: Դեկտեմբերին ռեկորդային են եղել նաև Ռուսաստանից Վրաստան կատարված տրանսֆերտները: ՌԴ-ից Վրաստան […]
18:08 16.01.2023
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանին և տեղակալ Էդգար Սաղաթելյանին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքի կենսագործունեությանն ու համայնքապետարանի աշխատանքների անխոչընդոտ իրականացմանը։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Մեզ համար կարևոր պայման է, որ համայնքային կյանքը չտուժի, արագ և օպերատիվ արձագանք ստանան առաջացած բոլոր հիմնախնդիրները, իհարկե, կան հարցեր, որոնք օրենսդրական […]
19:58 14.01.2023
Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հնարավոր բանակցություններին պետք է մասնակցեն նաև ԱՄՆ-ն և Եվրոպան։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։ Նրա խոսքով, կողմերն ի վերջո կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Սակայն խաղաղության մասին որոշումը պետք է կայացնեն ոչ միայն Ռուսաստանը և Ուկրաինան, կարծում է նա։ «Լուծումը պետք է մշակվի ոչ միայն […]
19:47 14.01.2023
Իրաքը վերջերս Իրանի և Թուրքիայի հետ սահմանին ավելի քան 6000 զինծառայող է տեղակայել։ Նման տվյալներ է հայտնել Իրաքի ՆԳՆ ղեկավար Աբդել Ամիր ալ-Շամմարին։ «Մենք ավելի քան 6000 զինվորական ենք տեղակայել Իրաքյան Քուրդիստանում՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»,- ասել է նախարարը Al Hadath հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Իրաքի սահմանները «կարմիր գիծ» են, և մենք ոչ մի բանի […]