Բանակում չծառայածներին վերաբերող օրենքն առաջարկում են փոփոխել 10-րդ անգամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Բանակում չծառայածներին վերաբերող օրենքն առաջարկում են փոփոխել 10-րդ անգամ

20:43 01.02.2019

Ի՞նչ կապ ունի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ: Տարիներ առաջ խորհրդարանում, երբ բանակային ծառայությունից խուսափածներին վերաբերող օրենքն էր քննարկվում, «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մի այսպիսի բան պատմեց.

«Վազգեն Սպարապետին դեռևս 1990-ականներին գրություն էի գրել այս թեմայով: Միջնորդել էի ինչ-որ մեկին ներելու վերա­բերյալ: Այս հանձնաժողովը եղել է նաև 90-ականներին: Հետո մի անգամ Վազգեն Սպարա­պետն ինձ ասաց՝ նամակի վեր­ջում գրել էիր, թե պատժել կարող են բոլորը, իսկ ներել` միայն ար­քաները: Ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ ընդհան­րապես գումարը հանենք, մար­դիկ կարողանան վերադառնալ Հայաստան և հայրենիքում ապ­րեն»,- ասաց Զեյնալյանը:

Զեյնալյանի՝ գումարն ընդհանրապես հանելու առաջարկը չընդունվեց, բայց սահմանադրական կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հայրենիք վերադառնալու հնարավորություն օրենքի տեսքով դեռ 2003 թվականին է տրվել, ավելի ճիշտ՝ 2003-ին ընդունվել է, 2004 թվականի մարտի 1-ից՝ գործել:

«Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2012 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա»,- ասված է օրենքում:

2004 թվականից գործածության մեջ մտած օրենքում նաև ասվում էր, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիների համար սահմանված տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկն է:

Օրենքի ընդունումից 8 տարի անց նշված վերջնաժամկետը 2012 թվականն էր, բայց այս թեման չփակվեց:

2013 թվականին հաղորդվեց, որ օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ: Իսկ եթե օրենքը մինչև 2015թ. մայիսի 1-ը երկարացվեր, հատուկ հաշվում 800 միլիոն դրամից ավելի գումար կկուտակվեր: Ցանկությունն իրականություն դարձավ: 2015 թվականի ապրիլին՝ 107 կողմ, 4 դեմ և մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենքը դարձյալ երկարաձգվեց՝ մեկ տարով: Ավելին ասվեց, որ 2003 թվականից մինչև 2015 թվականը հատուկ հաշվին 101մլն 230 հազար դրամ գումար է մուտքագրվել: Բայց  2015 թվականին 30 հազար անձ դեռ հետախուզման մեջ էր:

2017 թվականին՝ ավելի քան երկուսուկես տարի ընդմիջումից հետո, բանակից խուսափածների հարցն էլի խորհրդարանում էր: Առաջարկով՝ հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին, որոնց 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն տալ ամեն բաց թողնված զորակոչի համար, վճարելով 200 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ: Ի դեպ, մինչ խորհրդարանի օրակարգ մտնելը, տուգանքի ավելի բարձր թիվ էր առաջարկվել,  հետո նվազեցվել: Բոլոր զորակոչերի հանրագումարի արդյունքում՝ 3 միլիոն 600 հազար դրամ վճարելու մասին էր խոսքը: «Ելք» խմբակցությունն առաջարկում էր տուգանքի չափն էլի նվազեցնել՝ կամ ընդհանրապես հանել: Ե՛վ դա չընդունվեց, և՛ ՊՆ առաջարկը՝ կիրառել գոնե վերջին անգամ: Այդ օրերի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերն են․

 

«Ես շարունակելուն դեմ եմ: Չի կարելի գումարով սահմանադրական պարտականությունների կատարումից ազատվել և համարել, որ ամեն ինչ նորմալ է, երբ ինչ-որ մեկը գումարի դիմաց ազատվում է, իսկ սոցիալապես անապահով ընտանիքի անդամը չի կարող այդ գումարը վճարել և առաջնագծում ծառայում է: Սա է իմ մոտեցումը: Ես գիտեմ, որ այլ մոտեցումներ կան: Որպես պաշտպանության նախարար՝ ես այդ կարծիքները չեմ ընդունում, սակայն պատրաստ եմ լսել մեծամասնության առաջարկը»։

 

Ամեն դեպքում, խորհրդարանական մեծամասնությունը որոշեց, որ օրենքը պետք է էլի  երկարաձգվի: Ու այդպես որոշեցին հենց պաշտպանության նախարարի կուսակիցները՝ պատճառաբանությամբ, թե դռները երիտասարդների առջև փակելը տրամաբանական չէ: Այս անգամ էլ վերջնաժամկետ սահմանվեց 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Մուտքագրված գումարների վիճակագրությունը հետևյալն էր.

«2017 թվականի տվյալներով՝ «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» գործողության արդյունքում, ՊՆ բյուջե է մուտքագրվել ավեի քան 8 միլիարդ դրամ: Այդ գումարներն ուղղվել են ռազմական կարիքներին ու ծառայել իրենց նպատակին»:

Հաջորդ տարվա՝ 2018 թվականի տվյալներն ասում են, որ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից 12 698 մարդ է հետախուզվում, 10 741-ը հենց բանակից խուսափածներն են: Ավելին՝ 9 տարիների ընթացքում 9147 քաղաքացի է այդ հնարավորությունից օգտվել:


2018 թվականի մայիսի վերջին Հայաստանի նոր վարչապետը որդու հետ տեսակապ հաստատեց: Հորդորներից մեկը բանակից խուսափածներին էր վերաբերում: Նիկոլ Փաշինյանը խուսափողներին վերադառնալու կոչ արեց: 2018 թվականի առաջին կեսին արդյունքը եղավ այն, որ վերադարձած 300 քաղաքացիներից 156-ը նախկինում զինծառայությունից խուսափածներն էին:

Ի դեպ, 2004 թվականից մինչ օրս «պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքն 9 անգամ փոփոխվել է: Ու հիմա 10-րդն են առաջարկում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP