TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC
Admin

Admin

Սյունիքի մարզում ծառահատումներ են իրականացվում

15:24 02.02.2019

Փետրվարի 2-ին Սյունիքի մարզի Հին Խոտ գյուղի մոտակայքում հաստաբուն ծառեր են հատվել: Դեռևս շարունակվող ծառահատման գործընթացը պատկերող տեսանյութը հայտնվել է համացանցում: Տեսանյութում կարելի է տեսնել նաև բեռնատար մեքենա, որով հետագայում նախատեսվում է կոճղերը տեղափոխել մեկ այլ վայր: SHANTNEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝  դեպքի մասին Բնապահպանության նախարարությունը տեղեկացվել է:

̰
Հորիզոն 15.00

15:14 02.02.2019

̰
«Իմ քայլը» խմբակցության նիստն ավարտվել է. այն տևել է 4 ժամ

15:11 02.02.2019

Խորհրդարանում քիչ առաջ ավարտվել է «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ում այսօր տեղի ունեցող նիստին մասնակցում է նաև վարչապետը: Նա հանդիպել է ոչ միայն խմբակցության անդամների, այլև մարզպետների հետ: Նախապես հայտարարվել էր, որ փակ նիստում քննարկվելու է «Կառավարության կառուցվածքում փոփոխություններ» կատարելու հարցը: Հանդիպման ավարտից հետո ԱԺ-ից դուրս եկող պատգամավորները սակավախոս են, […]

̰
Լոռու մարզում՝ երկու մեքենաներում, ծառերի կոճղեր են հայտնաբերվել

15:06 02.02.2019

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 1-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին հայտնաբերել ու ստուգել են Վահագնի գյուղի բնակիչ Արթուր Ք- ի և Վանաձորի բնակիչ Գառնիկ Ղ-ի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաները: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, տրանսպորտային միջոցներից մեկի թափքում եղել են շուրջ 3.5 մխ հատված ծառերի կոճղեր, մյուսում մոտ` 2 մխ […]

̰
Վթար Մյասնիկյան պողոտայում. SHANTNEWS.am-ի կադրերը` դեպքի վայրից

15:03 02.02.2019

Մյասնիկյան պողոտայի վրա բեռնատար «Գազելը» բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային։ SHANTNEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ վնասվածքներ ստացողներ չկան, պարզապես «Գազելի» վարորդի ինքնազգացողությունն է վատացել, տեղափոխվել է հիվանդանոց: Բեռնատարը առաքում իրականացնող մեքենա է, այս պահին տարածքում փշրված ապակիներ են: Այժմ «Սանիթեքի» աշխատակիցները մաքրում են տարածքը: Մեր թղթակցի հաղորդմամբ` երթևեկությունը դանդաղել է, քանի որ վթարի […]

̰ ̰
Յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար վճարեն նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը. Գևորգ Գորգիսյան

14:42 02.02.2019

ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հեղինակել է «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: SHANTNEWS-ի  եթերում պատգամավորը ներկայացրել է նախագծի էությունը և մանրամասնել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են նախատեսում: «Օրենքը հնարավորություն է տալիս զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին, որոնք չեն գտնվել երկրում ու գտնվում են հիմա քրեական […]

̰
Որոշումը կվնասի գիտությանը. ԵՊՀ գիտական խորհուրդը՝ կառավարության որոշման մասին

14:36 02.02.2019

ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքից: Դիրքորոշման մեջ մասնավորապես ներկայացվում են այն խնդիրները, որոնք, ըստ գիտխորհրդի անդամների, կառաջանան  կառավարության որոշումից հետո: Գիտխորհրդի […]

̰
Հանգի՛ստ նստեք տեղներդ. Նաիրա Զոհրաբյանի կոչը «նորակոչիկ» խաղաղասերներին

14:29 02.02.2019

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Ինձ զայրացնում է կեղծ խաղաղասերների բթամտությունը» վերտառությամբ գրառում է կատարել: «Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լեզեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք […]

̰
«Պարտեզ» ռեստորանային համալիրի զինված միջադեպի մասնակցին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է. ՔԿ

14:15 02.02.2019

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված միջադեպի 1984 թվականին ծնված մասնակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, նա մեղադրվում էր սպանության փորձի և խուլիգանություն կատարելու համար: Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է զինված միջադեպի մասնակիցներից 1995 թվականին […]

̰
Հորիզոն 13.00

14:13 02.02.2019

̰
Մինչ Երևան գալը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ

14:10 02.02.2019

Հայաստանում ԱՄՆ նոր արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Լինն Թրեյսին մինչև Երևան ժամանելը Նահանգներում հանդիպում է ունեցել հայկական կազմակերպություններից Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Այս մասին նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ դեսպանի հետ կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և կազմակերպությունում անհամբերությամբ սպասում են դեսպանի ու նրա թիմի հետ […]

̰
Ռուսաստանը նույնպես հրաժարվում է հրթիռների պայմանագրից․ Պուտինը դիմում է հայելային միջոցների

14:00 02.02.2019

Եթե Միացյալ Նահանգների ղեկավարությունը որոշել է երկիրը դուրս բերել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից, ապա Ռուսաստանը նույնպես դուրս է գալիս դրանից՝ որպես հայելային միջոց։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը երկրի պաշտպանության նախարարությանը հրահանգել է այլևս չնախաձեռնել նոր բանակցություններ այս թեմայով։ Պուտինի խոսքով՝ այս պայմանագրից հրաժարվելու փոխարեն այն […]

̰
Կոմիտասը կասեր, որ հիմնում պիտի լինի հայկական երաժշտություն. Արթուր Շահնազարյան

13:54 02.02.2019

Վերջին  շրջանում համացանցում քննարկման առարկա է դարձել ՀՀ պետական օրհներգի փոփոխության հարցը: Քննարկումների նոր ալիքը սկսվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո, որի համաձայն՝ ՀՀ  պետական օրհներգը պետք է փոխվի: SHANTNEWS.am-ը այս առիթով զրուցել է կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հետ և հետաքրքրվել, թե նա ինչ կարծիք ունի ներկա հիմնի երաժշտության և բառերի մասին. «Այստեղ մի կողմից՝ […]

̰
Տեղումների հենց սկզբից Երևանի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները. քաղաքապետարան

13:44 02.02.2019

Երևանի քաղաքապետարնի լրատվական ծառայությունը հայտնում է, որ տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները. «Հարգելի քաղաքացիներ, ուրբաթ լույս շաբաթ գիշերը սկսված ձյան տեղումների հենց սկզբից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները՝ որոնցում ներգրավված են մեքենա-մեխանիզմներ և այլ անհրաժեշտ ռեսուրսներ: Մայրաքաղաքում բնականոն կյանքն ապահովելու համար մաքրվում են ինչպես գլխավոր և երկրորդական ճանապարհները, […]

̰
Մահացել է ռուս հայտնի հաղորդավար Եվգենի Սուսլովը

13:42 02.02.2019

81 տարեկանում մահացել է «Վրեմյա» լրատվականի լեգենդար մեկնաբան Եվգենի Սուսլովը: Նա 30 տարուց ավելի աշխատել է  ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում: Մեկնաբանի մահվան լուրը հայտնել է նրա գործընկերը՝  Ալլա Դանկոն. «Ծանր հիվանդությունից հետ այսօր մահացել է իմ սիրելի գործընկերը՝ Կենտրոնական հեռուստատեսության մեկնաբան, ՌԴ վաստակավոր արտիստ Եվգենի Սուսլովը»,- գրել է Դանկոն: Եվգենի Սուսլովը ծնվել է 1937թ.: Երկար տարիներ […]

̰
Արցախի շփման գծում կրակոցների քանակը նվազել է նախորդ շաբաթվա համեմատ

13:37 02.02.2019

Հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական զորքերի՝ Արցախի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական […]

̰
«Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել. վերականգնել է պետությանը պատճառված վնասից 5 մլն 750 հազար դրամը

13:33 02.02.2019

Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում 2018թ. նոյեմբերի 12-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, առ այն,որթանգարանի  տնօրենը 2006-2018թթ. ընթացքում նույն կազմակերպությունում […]

̰
Փաշինյանի այցի շեմին գերմանական կառավարությունն ընդունել է իր երկրում հայկական մաֆիայի գոյությունը

13:10 02.02.2019

Գերմանիայի դաշնային կառավարությունը, Ձախերի կուսակցության հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ երկրի տարածքում գործում է կազմակերպված հանցավոր կազմակերպություն, որի հիմքը ազգությամբ հայեր են, ինչի արդյունքում ընդունված է այդ համակարգն անվանել հայկական մաֆիա։ Այս մասին գերմանական լրատվամիջոցներից մեկի՝ Tagesspiegel-ի, հրապարակումը փոխանցում է «RusArminfo»-ն։ Կառավարությունից տեղեկացրել են, որ դաշնային քրեական ոստիկանությունն ու երկրամասերի ոստիկանական վարչությունները 14 տարբեր հետաքննություն […]

̰
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը

13:00 02.02.2019

Հայաստանյան առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը։ Ս. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա կրթություն է ստացել Կեսարիայում, այնուհետև՝ Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` Ս. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական […]

̰
Bari galust․ Մերկելը լատինատառ է ողջունել Փաշինյանին

12:52 02.02.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա այցի ժամանակ հյուրընկալող երկրի ղեկավար, կանցլեր Անգելա Մերկելը իր ինստագրամյան էջում ողջույնի խոսքեր է գրել Հայաստանի ղեկավարին։ «Bari galust», – լատինատառ հայերեն գրել է Մերկելն ու շարունակել գերմաներենով ու անգլերենով։ Գրառման մեջ կանցլերը նշել է, որ Հայաստանում լավատեսական մթնոլորտ է, ու երկու կողմերը մտադիր են զարգացնել հարաբերությունները ու միասին աշխատել […]

̰
Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Միշել Լեգրանին

12:32 02.02.2019

Փարիզում երեկ վերջին հրաժեշտն են տվել ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանին: Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, նաև երաժիշտներ աշխարհի տարբեր անկյուններից: Հանրային հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Մարինյան թատրոնում, իսկ Փարիզի քաղաքապետարանի հանդիպակաց հրապարակում մեծ էկրանին հանրությանն են ներկայացվել Լեգրանի ստեղծագործություններն ու կյանքի հիշարժան դրվագները: Միշել Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի […]

̰
Ինչո՞ւ և ինչպե՞ս է հայ ընտանիքը հայտնվել Նիդերլանդներում. փաստեր և վերլուծություն

12:25 02.02.2019

Նիդեռլանդներում  ապրող հայաստանցի Թամրազյան ընտանիքին կեցության հատուկ իրավունք է տրվել։ Հիշեցնենք, որ շուրջ երկու ամիս առաջ Թամրազյանները դիմել են Հաագա քաղաքում գործող Ավետարանական եկեղեցի և ապաստան հայցել: Այդպիսով նրանք խուսափել են արտահանձնումից, որի համար համապատասխան վճիռ կար: Թեմայի շուրջ մանրամասները «Շանթ» հեռուստաընկերության եթերում պատմել է SHANTNEWS.am-ի թղթակից Սագօ Արեյանը: Թամրազյանների ընտանիքը 2010 թվականից ապրում է […]

̰
Որպես պետություն, որպես ժողովուրդ՝ ուշանալու իրավունք չունենք. Արմեն Սարգսյան

12:19 02.02.2019

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը մեջբերել է նախագահ Արմեն Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Մեր միտքը և կարողությունները պետք է առաջ ընկնեն զգացմունքներից ու մեր երկիրը դարձնեն աշխարհի ընթացքին ավելի համահունչ: Ժամանակը մեզ անընդհատ մղում է առաջ՝ հասկացնելով, որ որպես պետություն, որպես ժողովուրդ՝ ուշանալու իրավունք չունենք: Մենք պետք է շարժվենք առաջընթացի ճանապարհով՝ Սահմանադրության նկատմամբ անվերապահ հարգանքի, հանրության, […]

̰
Հայաստանը Վրաստանին օգնելու նպատակով կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ. նախարար

12:15 02.02.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Վրաստանին օգնելու նպատակով իր հրամանով հայկական կողմը վրացական կողմին կտրամադրի 30.000 դոզա կարմրուկի պատվաստանյութ, որպեսզի մեր հարևան երկիրը ավելի արդյունավետ և արագ պայքարի կարմրուկի բռնկումների դեմ: Նախարարի խոսքով՝ հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում։ «Երեկ խոսեցի Վրաստանի իմ գործընկեր Դավիթ Սերգեենկոյի հետ Վրաստանում կարմրուկի դեպքերի բռնկումների […]

̰
Ճանապարհային ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը՝ թվերով

12:05 02.02.2019

Ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքի արդյունավետությունը փաստում է համեմատական վիճակագրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Եթե նախորդ տարվա հունվար ամսին հայտնաբերված ճանապարհային երթևեկության տարբեր խախտումների փաստերով կազմվել էր 21798 արձանագրություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 26698 արձանագրություն. այսինքն […]

̰
«Իմ քայլը» նիստ է անում. Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է

11:53 02.02.2019

Խորհրդարանում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության նիստը: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, խմբակցության անդամներից բացի, նիստին մասնակցում են նաև մարզպետները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ներկա է այս հանդիպմանը: «Իմ քայլը» խմբակցության նիստի օրակարգում է նաև Կառավարության կառուցվածքի փոփոխությունների հարցը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախապես հայտարարել էր՝ նշված նախագիծը կհրապարակվի փետրվարին:

̰
Շախմատի տղամարդկանց թիմը իրավունք չի վաստակել մասնակցելու աշխարհի առաջնությանը

11:43 02.02.2019

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը չի մասնակցի աշխարհի առաջնությանը, հաղորդում է Armenpress-ը: Ղազասխատանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք առաջնությանը Հայաստանը կներկայացնի միայն կանանց ընտրանին: Տղամարդկանց հավաքականը օլիմպիադայում գրանցած վատ արդյունքների պատճառով իրավունք չի ստացել մասնակցելու մրցաշարին: Շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը:

̰
Amazon-ը ռեկորդային եկամուտ է ստացել

00:41 02.02.2019

Ամերիկյան Amazon ընկերությունը, որն աշխարհում օնլայն վաճառքի մեծագույն հարթակներից մեկն է, մեծացրել է իր բաժնետոմսերից եկող եկամուտը և 4-րդ եռամսյակում այն հասցրել պատմական առավելագույնին: Այս մասին հաղորդում է  Интерфакс-ը: Այսպիսով՝ 2018-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընկերության մաքուր եկամուտը կազմել է 3.027 մլրդ դոլար կամ վերջնահաշվարկով՝ 6.04 մլրդ արժողությանբ բաժնետոմս: Եկամուտը ավելացել է շուրջ 20 տոկոսով՝ 60.453 մլրդ դոլարից […]

̰
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը հանդիպել են

00:30 02.02.2019

Օրերս պապարացիներին հաջողվել է լուսանկարել Անջելինա Ջոլիին ու Բրեդ Փիթին հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հանդիպումը տեղի է ունեցել երրորդ կողմի հետ միասին: Կարելի է ենթադրել, որ նախկին ամուսինների միջև խոսակցությունը ծավալվել է երեխաների խնամակալության հարցերի շուրջ: Պապարացիների լուսանկարներից ենթադրվում է, որ հանդիպման ընթացքում Ջոլին ու Փիթը վիճել են: Մասնավորապես՝ Անջելինա Ջոլին դժգոհ […]

̰
BACK_TO_TOP