16:06 30.01.2019
ՊԲ-ի հարավարևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, հունվարի 30-ին անց են կացվել ցուցադրական պարապմունքներ, որոնց ընթացքում միավորումների և զորամասերի հրամանատարական կազմին ևս մեկ անգամ ցուցադրվել են այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել զորամասերը «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի բերելու դեպքերում: Սկսած զորամասի հերթապահի գործողություններից […]
15:57 30.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա): Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Կաիդ Էլ Սեբսիի ջերմ ողջույնները: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դիվանագետին իր պատասխանատու առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ նա իր […]
15:40 30.01.2019
Թուրքիայում շարունակվում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը, հաղորդում է Ermenihaber-ը։ Հայտնի է դարձել, որ առաջիկայում ևս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որպեսզի միանգամից 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այդ ցուցակում են քրդամետ կուսակցության Վանի պատգամավոր Բեդիա Օզգյոքչե Էրթանը (նրա նկատմամբ 2 միջնորդություն է ներկայացվել), Դիարբեքիրի պատգամավոր […]
15:35 30.01.2019
Ռուսաստանը դրական է մոտենում Վրաստանի հետ 2011 թվականին համաձայնեցված կարգավորումներին, որոնք վերաբերում են Հարավային Օսիայի տարածքով մաքսային տարանցումներին։ Այս մասին այսօր Երևանում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Ռուսաստաննի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։ Նրա խոսքերով՝ արդեն փետրվարին նախատեսվում է ռուսական ու վրացական կողմերի հանդիպում, որին մասնակցելու են նաև շվեյցարական ընկերության ներկայացուցիչները, որոնք էլ իրացնելու են այդ […]
15:33 30.01.2019
«Ոստիկանությունն անում է հնարավոր ամեն բան ժամ առաջ տեխանցագրերի խնդիրը լուծելու համար»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց, որ քանի որ ավտոմեքենաների աննախադեպ քանակ է ներկրվել Հայաստան, որոշակի խնդիրներ են առաջացել, իսկ ժամանակավոր տեխզննման կտրոնը որևէ խնդիր չի առաջացնում: ՀՀ ոստիկանության […]
15:30 30.01.2019
ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: CNF-ը հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում բնապահպանության նախարարության հիմնական գործընկերներից է, և կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում […]
15:20 30.01.2019
«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» պարզաբանել է, թե ինչու են տարբեր մեկնաբանություններ հնչում այն մասին, որ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթվի (ԿԸՀ 2018) արժեքը չի տարբերվում 2017թ. արժեքից: Նշվում է, որ ԿԸՀ-ն բաղադրյալ համաթիվ է, որը ստացվում է տարբեր հետազոտությունների արդյունքների համադրությամբ, իսկ 2018թ. ԿԸՀ Հայաստանի արժեքի հիմքում ընկած 6 հետազոտություններից 5-ը կատարվել են մինչև 2018թ. ապրիլ-մայիս ամիսները: ԿԸՀ 2018-ը […]
15:17 30.01.2019
Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի տեսանյութը ստանալու համար ոստիկանություն է դիմել փաստաբանը: Այս մասին այսօր ասաց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Հեշտ է ոստիկանությունից տեսանյութ ստանալը, երբ փաստաբանն է դիմում: Քաղաքացուն չի տրամադրվում: Մհեր Ենոքյանի տեսանյութի համար ոստիկանությանը գրություն է ուղարկել փաստաբանը, տվյալ դեպքում կարևոր չէ, թե որ կողմի […]
15:15 30.01.2019
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԳ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջից: Հայտնի է նաև, որ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախագահ է ընտրվել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող […]
15:12 30.01.2019
«Մարդու տեղաշարժը սահմանափակելու միայն օրինական միջոցներ կան: Մենք ամեն օր, ամեն ժամ համագործակցում ենք մեր վրացի գործընկերների հետ, բայց մեր կողմից նման բան չէր կարող լինել»,- հունվարի 30-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով տարածված այն տեղեկություններին, որ հայ իրավապահները վրացի գործընկերներին ցուցակ են տվել, որպեսզի արգելվի քրեական հեղինակությունների մուտքը Վրաստան, պարզաբանեց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ […]
15:10 30.01.2019
«Մենք ամերիկացիների հետ միասին ենք աշխատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի շրջանակներում»,- Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն այսօր այսպես պատասխանեց Երևանում լրագրողների հարցերին այն մասին, թե ռուսական կողմը նկատո՞ւմ է Արցախյան կարգավորման հարցում ամերիկյան կողմի ակտիվացում։ Նա նշեց, որ առայժմ բավական փոխգործակցված են աշխատում ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ նույն եռյակի շրջանակներում։
15:09 30.01.2019
28 տարի առաջ չեմ մտածել՝ ինչ է լինելու հետագայում, բայց, եթե հարցնեին հաստատ, կասեի, որ 28 տարի հետո մենք խաղաղություն ենք ունենալու: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Անահիտ Բախշյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կպատկերացներ, որ այսքան տարի հետո պատերազմ կարող էր լինել: «1991-ին չէ, բայց 1994-ից հետո, զինադադարից հետո, էդ համոզմունքը, կոնկրետ ես հիշում […]
15:05 30.01.2019
Հունվարի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) առաջին ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Փոխվարչապետն իր խոսքում նշել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ վերջինիս դերը, ինչպես […]
15:04 30.01.2019
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է մամուլում տարածված այն տեղեկությանը, որ ՀՔԾ քննիչներին աշխատանքից ազատում են. «Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում որդեգրել է իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ հրապարակումներով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը ստվերելու գործելաոճ` որպես «փաստ» վկայակոչելով «իրեն հասած հավաստի տեղեկություններն» ու անհայտ «աղբյուրները»: 30.01.2019-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «ՀՔԾ քննիչները հեռանո՞ւմ են» […]
15:02 30.01.2019
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Հայ-սլավոնական համալսարանի բակում այսօր մասնակցեց Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը, ինչից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ Երևանում է երեկվանից ու հենց երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ «Երեկ մենք գրեթե կես օր քննարկեցինք բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ կապված են մեր երկկողմ հարաբերությունների հետ, որոնք շարունակաբար […]
14:53 30.01.2019
«2018 թ. մայրաքաղաքում գրանցվել է գրպանահատության 417 դեպք, բացահայտվել` 334-ը»,- հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանի խոսքերով էլ` խնդիրը դուրս չի մնացել ոստիկանության ուշադրությունից, սակայն երբ խոսքը մասնավոր գանգատների մասին է, այստեղ դժվարություններ են […]
14:48 30.01.2019
Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցություններն անցկացվում են երկու երկրների ղեկավարների միջև։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ ակնարկելով, որ իրավասու չէ պատասխանել այդ հարցին։ Հարցին` մյուս տարի գազի գինը կիջնի՞, թե՞ կբարձրանա, Կարասինը պատասխանեց․ «Ես նման չեմ մարգարեի։ Մենք այդ հարցերում պետք է գանք ընդհանուր հայտարարի»։ […]
14:44 30.01.2019
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատական բարեփոխումների շրջանակին, անցումային արդարադատությանը և Եվրոպական միության […]
14:40 30.01.2019
Սահմանադրական դատարանի հունվարի 25-ի որոշմամբ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը: Այս մասին հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խումբը: Հունվարի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի կողմից առաջին դիմումն էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Սահմանադրական վեճի […]
14:36 30.01.2019
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հայ-բելառուսական առևտրի տան մոտակայքում այրվել է ավտոմեքենա: Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Հայ-բելառուսական առևտրի տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին, մարվել՝ 10:58-ին: Շիրակի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտակայքում այրվել է Mercedes E-124 մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ռ. […]
14:34 30.01.2019
«Հանցագործները չեն կարևորում, թե ում բնակարանն են մտնում, կարևորը արդյունքն է, որ այդ բնակարանից կարողանան ստանալ մաքսիմալ արդյունք»,- հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը, ի պատասխան հարցի, որ վերջին շրջանում գողություններ են կատարվում պաշտոնատար անձանց բնակարաններից, ի՞նչն է պատճառը։ Արմեն Ղուկասյանը նաև պարզաբանեց, որ «պրոֆեսիոնալ հանցագործ» […]
14:32 30.01.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում կան մի շարք փակ ճանապարհներ. «Հարգելի քաղաքացիներ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: […]
14:22 30.01.2019
Երևանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Այսօր նա մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի բակում Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը, իսկ մինչ այդ՝ երեկ, մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ ու քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը։ Կողմերն անդրադարձել են նաև Արցախյան հիմնախնդրին։ «Մենք, բնականաբար, անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի թեմային, ողջունել ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների […]
14:14 30.01.2019
«ԱԺ-ի կողմից հայտարարված համաներումից հետո ազատ արձակված 581 անձից 30-ը կրկին կատարել է 42 հանցագործություն այսօրվա դրությամբ` 1 ավազակություն, 28 գողություն, որից 10-ը՝ բնակարանային»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը։ Անդրադառնալով կրկնահանցագործության և համաներման կապին` նա ասաց, որ նման հետազոտություն ոստիկանությունում արվել է […]
14:10 30.01.2019
Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը պատրաստում են խաղաղության և համոզում, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, Ադրբեջանի նախագահը հանդես է եկել հերթական ապակառուցողական, հակահայկական, հայտարարությամբ: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ալիևը նշել է, թե այսօր Ադրբեջանի դիրքերը բանակցություններում բավականին ամուր են, ինչպես նաև խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և դրա համար […]
14:09 30.01.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացմանը: Նա հետևյալ գրառումն է արել. «Իմ վերջին երկու արտասահմանյան գործուղումները ցույց տվեցին, որ շտապօգնության ծառայության արդյունավետության բարձրացման ճանապարհներից մեկը, մեր երկրի չափսերին մոտ երկրների կամ տարածաշրջանների համար, նաև դրա կենտրոնացումն է մեկ կազմակերպության շրջանակներում։ Նման նախաձեռնության մասին ինձ դեկտեմբերին հայտնեց ՌԴ Կալուգայի […]
14:07 30.01.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտալոգիայի և արյունաբանության գիտագործնական կենտրոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հայաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները շրջել են փոխպատվաստման մասնագիտացված կենտրոնում, ծանոթացել գործունեությանը: Կենտրոնի տնօրեն Օլեգ Ռումմոն ներկայացրել է մարդու օրգանների փոխպատվաստման բելառուսական փորձը։ Նշենք, որ Բելառուսն այս հարցում […]
14:03 30.01.2019
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը լքում է պաշտոնը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ինքը` Յըլդըրըմը: Նա հայտնել է, որ պաշտոնը կլքի փետրվարի 18-ին: Այս որոշումը կապված է Ստամբուլում կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի պաշտոնին Յըլդըրըմի թեկնածության պաշտոնական առաջադրման հետ:
14:00 30.01.2019
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը տեղյակ չէ, թե ինչ փուլում են Հայաստանի կառավարության ու ռուսական «Գազպրոմի» միջև բանակցությունները հայկական կողմին վաճառվող գազի գնի վերաբերյալ։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա այսօր նշեց, որ չի զբաղվում այդ հարցով։ «Գիտեք, ես պատրաստ չեմ մեկնաբանել, քանի որ ես ներգրավված չեմ գազի վերաբերյալ բանակցություններում։ Դրանով զբաղվում են երկու երկրների համապատասխան գերատեսչությունները»,- […]