13:54 30.01.2019
Թուրքական դատարանը մերժել է պոլսահայ հայտնի լրագրող, գրող և հրապարակախոս Հայկո Բաղդատին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ ներկայացված հայցը, հայտնում է Ermenihaber-ը: Նշված հայցը դատարան ներկայացրած Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (İHD) համանախագահ Էրեն Քեսքինը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը։ Քեսքինի խոսքերով՝ նման որոշում կայացրած դատավորն ինքը դարձել է մեղադրյալի հանցակիցը։ […]
13:50 30.01.2019
Ոստիկանությունում այսօր ներկայացվել են ծառայությունների և տարածքային մարմինների անցած տարվա օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն անդրադարձել է մամուլում, սոցիալական ցանցերում տեղ գտած որոշ հրապարակումների, որոնք հանցավորության վիճակի և դրա դեմ տարվող պայքարի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են պարունակել: Ըստ Ղուկասյանի՝ այդ հոդվածներում անարդարացիորեն մեղադրանք է հնչել նոր իշխանությունների հասցեին, այդ թվում՝ ոստիկանության, ֆունկցիոնալ անպատրաստվածության […]
13:46 30.01.2019
Հունվարի 30-ին, ժամը 10:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ներսում քնած է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Մ. Ն.-ի (ծնված 1978 թ.) դին:
13:43 30.01.2019
Գերմանական ավտոարտադրող Volkswagen AG խումբը 2018 թվականի տվյալներով ճանաչվել է աշխարհում մեքենաներ արտադրող խոշորագույն ընկերություն: Ընկերությունն արդեն 3-րդ տարին է՝ զբաղեցնում է առաջին տեղը: Չորեքշաբթի ճապոնական Toyota ընկերությունը հայտնել էր, որ 2%-ով բարձրացել է վաճառքի շահույթը: Անցած տարի ընկերությունը վաճառել է 10,6 մլն ավտոմեքենա, այդ թվում՝ Daihatsu և Hino ավտոմեքենաներ: Ավելի վաղ Volkswagen-ը հաղորդել էր ավտոմեքենաների վաճառքն ավելացման մասին: […]
13:38 30.01.2019
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի գլխավոր […]
13:29 30.01.2019
Երեկ հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցը Հայաստանի վերաբերյալ։ Զեկույցում հանձնակատարը, անդրադառնալով Մարտի մեկի գործի քննության զարգացումներին, ընդգծում է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության, թափանցիկության և արդար դատաքննության սկզբունքների խիստ պահպանությամբ, որպեսզի բացառվեն հնարավոր քաղաքական վրեժխնդրության կամ ընտրովի արդարադատության վերաբերյալ մեղադրանքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել […]
13:23 30.01.2019
Այսօր Ստեփանակերտ քաղաքում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները բնակչության դժգոհության պատճառ են դարձել: Այս մասին գրում է «Արցախպրես» լրատվական գործակալությունը: Էլեկտրական հոսանքի անջատումների պատճառն իմանալու համար «Արցախպրես»-ի թղթակիցը դիմել է «Արցախէներգո» ՓԲ ընկերության տեխնիկական գծով տնօրեն Վահրամ Խաչատրյանին: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Վ. Խաչատրյանն ասել է, որ անջատումները պայմանավորված են բարձրավոլտ լարման օդային էլեկտրահաղորդման գծում տեխնիկական վթարների հետ: […]
13:17 30.01.2019
Այսօր Հայ-ռուսական համալսարանի «Երախտագիտության» այգում ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը մասնակցել է ռուս բանաստեղծ և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը։ «Նախ և առաջ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպիչներին: Մենք վստահ ենք, որ այս իրադարձությունը առիթ կդառնա այցելել այս համալսարանը բազմաթիվ ռուսների համար, քանի որ Գրիբոյեդովի անունը ոսկե տառերով է գրվել ռուս-հայկական […]
13:14 30.01.2019
ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը Գերմանիայում են: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Աշոտյանի Facebook-ի էջից: «Մեր այցը Գերմանիա մեկնարկեց Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) կենտրոնական գրասենյակից։ Նախատեսված օրակարգն ընդգրկում է ինչպես միջկուսակցական, այնպես էլ ներքին և արտաքին քաղաքական հարցեր»,- գրել է Աշոտյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=10217464284497161&set=a.2050363016830&type=3&theater&ifg=1
13:10 30.01.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հունվարի 30-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 2 տնտեսվարողի: 2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 10 տնտեսվարող: 6 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 4 դիմում մերժվել, 3 դիմում ուսումնասիրության փուլում է: Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի […]
13:03 30.01.2019
Փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի 16/09/2018թ․-ից 20/09/2018թ․-ը Հայաստան կատարված այցի արդյունքներով զեկույցից կարևոր հատվածներ: «2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բռնի դեպքերի և զոհերի հետ կապված հետաքննության և հաշվետվողականության հարցն արդեն դարձել է նախորդ հանձնակատարների կողմից մի քանի առաքելությունների և երկիր կատարված այցերի արդյունքով […]
12:52 30.01.2019
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում հունվարի 29-ին տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ է ունեցել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և նշել, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ […]
12:35 30.01.2019
Հունվարի 29-ին Դիլիֆ, Մեծ և Փոքր Կոնդուրա, Ղուլալիս և Նամզարա գյուղերի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Նինոծմինդայի Սակրեբուլոյի դիմաց: Ինչպես հաղորդում է jnews.ge-ն, նրանք ղեկավարությունից պահանջում էին հավելյալ գումար հատկացնել իրենց գյուղերի ճանապարհների ասֆալտապատման համար: Սակրեբուլոյի նախագահը վստահեցրել է՝ հնարավորության սահմաններում լուծում կտան խնդրին, սակայն չեն խոստանում: «Մենք եկել ենք մեր ճանապարհների հարցով: Անցած տարի […]
12:16 30.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը ԱՄՆ-ում երկու հայկական վարժարան թիրախ են դարձել, ոստիկանության բնութագրմամբ, «ատելության միջադեպի»: Ֆերահյան վարժարանի տարածքում ոստիկանությունը հայտնաբերել է 11, իսկ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում՝ 2 թուրքական դրոշ։ Տարածքի տեսախցիկներն արձանագրել են, որ դիմակավորված անձը գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, սկսել է մոտակա պողոտային կից ցանկապատի երկարությամբ դրոշներ շարել, ապա նույնն արել […]
12:13 30.01.2019
Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանի կայքէջից: Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել Հայաստանի Հանրապետության քրեական […]
12:10 30.01.2019
Եվրոպական երկրներում աճում է անհանգստությունը՝ կապված ռուսական գազի սպառման ծավալների ավելացման հետ, որը կարող է բավականություն պատճառել Ռուսաստանին՝ Եվրամիությանը դարձնելով ավելի կախյալ: Այս մասին գրում է Die Welt-ը: Նշվում է, որ գազի խոշորագույն հանքավայրերում, այդ թվում՝ Նիդերլանդներում, նվազում է արդյունահանումը ռուսական գազի սպառման ծավալների աճի հետևանքով: «Եթե մենք հրաժարվենք ածխի օգտագործումից, հրաժարվենք ատոմային էներգիայից, այդ դեպքում […]
12:04 30.01.2019
2018 թ-ի ընթացքում ավելի քան 2275 փախստական է զոհվել Միջերկրական ծովում՝ փորձելով հասնել Եվրոպա, ասված է ՄԱԿ-ի զեկույցում: Նշվում է, որ զոհերի թիվն ավելացել է: Իրավիճակը հատկապես բարդ է Լիբիայից Իտալիա տանող ճանապարհին: Եթե 2017 թ-ին այդ ճանապարհին զոհվում էր 1 փախստական, իսկ 37-ը՝ ողջ մնում, ապա 2018-ին 37 փախստականից զոհվում է 14-ը: Հումանիտար կազմակերպությունները […]
12:00 30.01.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է արել Բոլթոնը: «Այսօր ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք քննարկել ենք ընդհանուր հետաքրքրությունների շրջանակից մի շարք հարցեր, այդ թվում` էներգետիկ անվտանգությունը, համագործակցությունն […]
11:59 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրուն մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, թե իբր նա իրեն սպանելու մասին հրաման է տվել Կոլումբիայի իշխանություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Մադուրոն ասել է՝ եթե իրեն սպանեն, պատասխանատվությունը կընկնի ԱՄՆ-ի և Կոլումբիայի վրա: «Անկասկած՝ Դոնալդ Թրամփն ինձ սպանելու մասին հրաման է տվել: Նա դիմել է Կոլումբիային, կոլումբիական մաֆիային, […]
11:57 30.01.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրացուցիչ հարցադրումներ ու անհրաժեշտ տվյալներ է ուղարկել Քննչական կոմիտե, Դատախազություն և Արդարադատության նախարարություն Պաշտպանի աշխատակազմում Մհեր Եղիազարյանի ձերբակալումից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: Առավել հիմնավոր տվյալների և հարցադրումների համար Պաշտպանի հանձնարարությամբ հատուկ այց է իրականացվել նաև երեկ՝ հունվարի 29-ին: Ուսումնասիրվել […]
11:48 30.01.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն կոչ է արել ԵՄ երկրներին պատժամիջոցներ սահմանել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ: «Մեզ հարկավոր են ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցներ, մենք հույս ունենք, որ ԵՄ-ն պարզապես չի սպառնում Մադուրոյին վերջնագրերով, այլ միջոցներ է ձեռնարկելու»,- ասել է նա Bild-ին տված հարցազրույցում: Գուայդոն մեղադրել է Վենեսելուելայի՝ օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը կաշառակերության […]
11:42 30.01.2019
Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Լոս Անջելեսի հայկական մասնավոր երկու դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը: Ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել: Տեղի ունեցածն առաջացրել է Լոս Անջելեսի հայկական համայնքի […]
11:13 30.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook-ում գրառում է արել՝ անդրադառնալով երկրում տիրող մշակութային խնդիրներին: «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ: «Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, […]
01:00 30.01.2019
Համացանցը կարող է տուժել իրեն միացված բազմաթիվ գաջեթների ու սարքերի պատճառով, որոնք օր օրի ավելի են շատանում: Այս մասին Business Insider-ին պատմել է համացանցի հիմնադիրներից մեկը՝ Վինտոն Սերֆը: Սերֆը չի բացառել, որ սխալ կոդավորումը կամ սխալ միացված գաջեթը հնարավոր է հակառակ ազդեցությունն ունենա մարդկանց համար: «Դա ընդամենը սովորական խոտան չի լինի, հետևանքները կարող են ավելի լուրջ […]
00:49 30.01.2019
Հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանը հանդիպել է երգչուհու հետ և նրան հայերեն մի քանի բառ է սովորեցրել: «Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Նրանց շնորհիվ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և […]
00:41 30.01.2019
Նյու Յորքի առանձնատներից մեկում աշխատող հավաքարարը 3 օր մնացել է վերելակում: Առանձնատանը մարդ չի եղել և հավաքարարին ոչ մեկը օգնություն չի ցուցաբերել: Այս մասին հայտնում է ТСН պարբերականը: Նշվում է, որ այն ժամանակ երբ հավաքարարը տանն աշխատել է, տանտերերը արձակուրդ են մեկնել և մի քանի օր տանը չեն եղել: Վերելակը խափանվել է երկրորդ ու երրորդ հարկերի […]
00:31 30.01.2019
Reddit–ում հրապարակել են և ամբողջ համացանցում սկսել են քննարկել անգլերեն չիմացող չինացի բուժքրոջ գրության վրա: Օգտատերերի մի մասը կարծում է, որ այն շատ ծիծաղելի է ստացվել, իսկ մյուսների կարծիքով՝ այն սարսափելի է: Բուժքույրը ցանկացել է հաճախորդին բացատրել, որ հիվանդը ժամը 22:00-ից հետո հաց ու ջուր չպետք է օգտագործի, քանի, որ առավոտյան 08:00-ին նրան պետք է […]
00:21 30.01.2019
Չինաստանում հազարավոր մարդիկ մասնակցել են սառցակալած լճի վրայով քայլելու մրցույթին: Այս մասին հայտնում է ТСН լրատվականը: «Մասնակիցները որոշել են մրցել երկու մրցաձևում, որոնցից մեկը կիսամարաթոնն է, իսկ մյուսը 5 կմ վազքն է սառույցի վրա»,- ասված է նյութում: Նշվում է, որ վազորդների համար շատ դժվար է եղել սառույցի վրա հավասարակշռություն պահել և դրա հետ մեկտեղ միմյանց չխանգարել: […]