00:08 30.01.2019
Տղամարդն առանց մտածելու նետվել է կոկորդիլոսի վրա, կծել է նրան, որպեսզի վերջինիս երախից դուրս բերի 12-ամյա որդուն: Դեպքը տեղի է ունեցել Ֆիլիպինների Պալավան քաղաքում: Տղան եղբոր հետ լողացել է տան մոտ գտնվող գետում: Գիշատիչը հանկարծակի հարձակվել է տղայի վրա և նրան փորձել է տանել ջրի տակ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Երբ հայրը […]
23:57 29.01.2019
ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցվորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները խոշոր չափի գումարների հափշտակության դեպք են բացահայտել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախնական տվյալներով՝ 61-ամյա Մինասյանը Երևանում ապրող մի գործարարի նախորդ տարվա գարնանը վստահեցրել է, որ ինքը ֆինանսական մեծ կարողությունների տեր բարերար է […]
23:37 29.01.2019
Արկտիկայում իրականացված հետազոտությունների արդյունքում կանադացի գիտնականներին հաջողվել է 40 հազար տարի սառույցի տակ մնացած գտածոներ հայտնաբերել: Այս մասին հայտնում է Phys.org-ը: Հաղորդվում է՝ դրանք հայտնաբերվել են այստեղ վերջին 115 տարիների ընթացքում գրանցված աննախադեպ տաք եղանակի հետևանքով առաջացած ձնհալի արդյունքում: Աղբյուրը հայտնում է, որ նոր գտածոների հայտնաբերմամբ հետագայում հնարավոր է եղել մի շարք գիտական բացահայտումներ կատարել: […]
23:35 29.01.2019
Հումորային սերիալի դերասաններ Արտյոմ Կարագյոզյանն ու Վարդան Դանիելյանը Սոչիի տաքսու վարորդների հետ գին են սակարկել ու շատ ծիծաղելի կերպով: Կարագյոզյանը զբոսաշրջիկի տեսքով մոտեցել է տաքսու վարորդներին և սկզբից հարցրել է, թե որքան գումարով նրան կհասցնեն իր նշած վայրը: Տաքսիստները ներկայացրել են ծառայության գինը, որից հետո հայտնվել է դերասանի ընկերը՝ Վարդան Դանիելյանը՝ հայ տաքսիստի կերպարով, և […]
23:19 29.01.2019
Շվեյցարիայում ապրող հայերից շատերը Հայաստանում իրավիճակի փոփոխությունից հետո ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք: Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հայրենիք վերադառնալ ցանկացողներ հստակորեն կան, չի կարող ասել, որ տասնյակներ են, բայց վերադառնալ ցանկացողներ կան թե՛ դասական սփյուռքից, թե՛ նոր սփյուռքից, նրանցից, որ 20-25 տարի առաջ ընտանիքներով եկել […]
23:15 29.01.2019
ԱՄՆ-ում հրատարակվել է «Հայերի ցեղասպանությունը. սկիզբն ու հետևանքները» վերնագրով գիրքը, որում ներկայացվում են The New York Times-ի հարյուրավոր հոդվածները, որոնք գրվել են Հայոց ցեղասպանության մասին: Հոդվածներն ու լուրերը ներկայացված են գրքում՝ ըստ ժամանակագրության: Հոդվածների հիման վրա ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու հայերին, ինչպես նաև ծանոթանալ Օսմանյան կայսրության վարած քաղաքականությանը, ուսումնասիրել արտաքին ազդակները, դեպքերի ու իրադարձությունների միջազգային […]
21:58 29.01.2019
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Aliq Media-ին տված իր հարցազրույցում, մասնավորապես, ասել է․ «Շնորհավորում եմ հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս տարիների ընթացքում մենք շատ ջերմ բարեկամական հարաբերություններ ենք ստեղծել։ Ուզում եմ ընդգծել վերջին տարիներին մեր հարաբերություններում շփումների ակտիվացումը, ինչն արտացոլվում է բազմազգ վարժանքներին Հայաստանի […]
20:49 29.01.2019
Մայրաքաղաքում ինքնակամ շինարարությունների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Նախորդ շաբաթ գրանցվել է 10 դեպք, 3 ապօրինի շինություն է քանդվել: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցվել է, որ պատրաստ է օրենքի նոր նախագիծը, որի ընդունումից հետո ինքնակամ շինություններն օրինականացնելու հնարավորություն այլևս չի լինելու: «Սա առաջնահերթ խնդիր է: Ինքնական շինությունների օրինականացման գործընթացը կասեցնելուց հետո միայն […]
20:21 29.01.2019
Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դանակով զինված մի երիտասարդ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 7 հասցեում գործող «Հայփոստ»-ի թիվ 39 մասնաճյուղ է մտել և դանակի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար: Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ինչքան գումար են հափշտակել «Հայփոստ»-ից: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով […]
20:00 29.01.2019
«Կրակոցների քչացումը արդյունք է բանակցային գործընթացների կամ ղեկավարությունների պայմանավորվածության: Գործընթացները շարունակական բնույթ են ունեցել և կունենան: Կրակոցների քանակությունը, իհարկե, անկում է ապրել, սակայն անմիջապես շփման գծում նշանառու կրակոցների քանակը մնում է անհամեմատ ավելի քիչ»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արտակ Դավթյանը նշել է, որ պետությունը […]
19:59 29.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ: Հիմա այն մասին, թե կոռուպցիայի ո՞ր դրսևորումներն են արտացոլվում Կոռուպցիայի ընկալման համաթվում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը մի այսպիսի ցանկ է հրապարակել. Ինչ վերաբերում է իրազեկվածությանն ու դրա ազդեցությանը՝ կոռուպցիայի նվազեցման հարցում, ԹԻՀԿ ծրագրերի […]
19:52 29.01.2019
Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ավագանու նիստի ընթացքում խոսել է մայրաքաղաքի Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագծի շուրջ տեղի ունեցած քննարկումների արդյունքների մասին՝ նշելով, որ այն հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն է ստացել: Նրա խոսքերով՝ նման եզրակացության հիմնական պատճառն այն է եղել, որ փաթեթում ներառված […]
19:47 29.01.2019
«Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019թ. տվյալները, որոնք այսօր հրապարակվեցին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կողմից, ցույց են տալիս, որ կոռուպցիան վերահսկելի մակարդակներում պահելու ուղղությամբ աշխարհի երկրների մեծ մասի շարունակական տապալումն իր ներդրումն է ունենում ժողովրդավարության համաշխարհային ճգնաժամի մեջ»,- ասված է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2018 թվականին վերաբերող զեկույցում՝ հավելումով, որ Կոռուպցիայի ընկալման 2018թ. համաթիվը ցույց է տալիս, որ աշխարհի երկրների մեծ […]
19:44 29.01.2019
Այսօր Հայաստանի և Բելառուսի առողջապահության նախարարներն այցելել են Բելառուսի պետական բժշկական համալսարան, որտեղ հանդիպել են հաստատության ռեկտորի, միջազգային հարցերով պրոռեկտորի, ինչպես նաև Բելառուսի բժշկական հետդիպլոմային ակադեմիայի ռեկտորի հետ։ Արսեն Թորոսյանը և Վալերի Մալաշկոն շրջել են համալսարանի տարածքում, ծանոթացել սիմուլյացիոն կենտրոնի հնարավորություններին, մարդու նորմալ անատոմիայի ամբիոնում գործող 3D մոդելավորման սարքի գործունեությանը։ Հայաստանի պատվիրակությունը ծանոթացել է նաև […]
19:39 29.01.2019
ՍԱՊԾ-ն հայտնել է, որ ՀՀ դեղատներում իրացվում է «Yong Gang» կենսաբանական ակտիվ հավելում, որը, համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների, պարունակում է չհայտարարագրված սինթետիկ դեղանյութ՝ սիդենաֆիլ: Ստացված հաղորդագրության հիմքով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել է պետական վերահսկողություն «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ում: Պարզվել է, որ «ՖՕԼ-ՖԱՐՄ» ՍՊԸ-ն վերը նշված կենսաբանական ակտիվ հավելումը (150 տուփ) ձեռք է բերել […]
19:38 29.01.2019
Հունվարի 29-ին կայացած Երևանի ավագանու նիստին՝ ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս անդրադարձել է մայրաքաղաքում առկա ավտոկայանատեղիների խնդրին: Նա իր ելույթն սկսել է՝ խոսքն ուղղելով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանին: «Հատկապես հիմա հարցս կուղղեմ պարոն Մանրիկյանին, որն ասում էր՝ պարո՛ն Նավասարդյան, դուք ինքներդ էիք ասում, որ «Ամերիա»-ի տարածքում չէ: Իսկ ո՞վ […]
19:13 29.01.2019
Այսօր Երևանի ավագանու նիստի հետո քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով պարգևատրումների հարցին՝ Մարությանը տեղեկացրեց, որ Երևանի փոխքաղաքապետները ստացել են 600000-ական դրամ: «Այս ընթացքում տարբեր անձանց ու լրատվամիջոցների կողմից այս առումով համեմատություններ եղան: Նախկինները, ներկաները… Ես ինքս չեմ սիրում անդրադառնալ նախկինների աշխատելաոճին: Մենք եկել ենք, ստանձնել պատասխանատվություն և գնում ենք առաջ: Բայց, այնուամենայնիվ, սա […]
19:06 29.01.2019
Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Շվեյցարիա կատարած այցից: Նա հայտնեց, որ վարչապետի՝ գործարարների հետ հանդիպման սրահը լեցուն էր, գործարարները այնտեղ ներկայացված էին այն առավելագույն չափով, որի հնարավորությունն էր տալիս սրահը: «Խանդավառությունը շատ-շատ բարձր էր, մի քանի անգամ բարձր, քան […]
19:04 29.01.2019
Երևանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին: Քաղաքապետը մասնավորապես անդրադարձել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այն խոսքերին, որ նախատեսվում է Աջափնյակում մետրոյի կայարան կառուցել: Լրագրողները նշեցին, որ դեռևս ոչ մի նախագիծ չկա, արդյո՞ք քաղաքապետը նման պայմաններում այդ հայտարարությունը պոպուլիստական չի համարում: «Դա երազանք չէ: Կա հաշվարկ, որն արվել է 1985 […]
18:58 29.01.2019
SHANTNEWS.am-ի աղբյուրները Աբովյանից հայտնում են, որ Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիքսեթ Մանուկյանի որդին՝ Շանթը (ծնվ. 1995 թվականին): Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի լույս 29-ի […]
18:33 29.01.2019
«ՎՏԲ Հայաստան Բանկի» երևանյան մասնաճյուղերից մեկի վրա այսօր ավազակային հարձակում կատարած անձն ազգությամբ հայ՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացի 33-ամյա տղամարդ է: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքի առիթով Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով (զենք կամ որպես զենք օգտագործվող առարկանների […]
18:31 29.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Ողջունելով ԵՄ հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը և բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստ […]
18:26 29.01.2019
Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 31-ին՝ ժամը 11։00-19։00-ն, կդադարեցվի վրաց-թուրքական «Սարպի» անցակետի աշխատանքը. «Տեղեկացնում ենք, որ վրաց-թուրքական «Սարպի» անցակետի թուրքական հատվածում տեխնիկական աշխատանքների իրականացման պատճառով հունվարի 31-ին՝ ժամը 11։00-19։00-ն, կդադարեցվի անցակետի աշխատանքը։ Սահմանին չսպասելու և միաժամանակ հերթերից խուսափելու համար խորհուրդ է տրվում հունվարի 31-ին օգտվել վրաց-թուրքական երկու այլ՝ Վալեի և Կարծախի […]
18:22 29.01.2019
Երևանի ավագանու նիստի ընթացքում քննարկվել է«Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ելույթ է ունեցել և ներկայացրել իրավիճակը: Իրավական հարցերի հանձնաժողովի տնօրենի տեղակալ Գայանե Մելքումյանը նշեց, որ հանձնաժողովը բացասական եզրահանգում է տվել այս հարցին: Քվեարկության արդյունքում 3 կողմ, 30 դեմ, 5 ձեռնպահ […]
18:16 29.01.2019
Վալերիյ Օսիպյանը ողջունել է ոստիկանության զորքերի 1032 զորամասի ծառայողներին, որոնք շարք են կազմել՝ առաջնագիծ մեկնելու և սահմանին ամուր կանգնած արդեն զինակից գործընկերներին փոխարինելու։ «Հպարտանում եմ ձեզնով, որ պատրաստակամությամբ ու պատվով արդեն կանգնել եք դիրքերում և նույն գիտակցմամբ կրկին դիրքեր եք բարձրանալու»,- ոստիկան-սահմանապահներին ուղղված խոսքում ընդգծել է Վալերիյ Օսիպյանը՝ փոխանցելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գոհունակությունն ու […]
18:09 29.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 29-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին խորհրդարան հրավիրելու նպատակներին: «Սա նիստ չէր, աշխատանքային քննարկում էր մի գերատեսչության ղեկավարի հետ, մենք այդպես նպատակահարմար գտանք, որ առաջինը քննարկում անենք հենց իր հետ»,- ասաց նա: Մակունցը նշեց, որ իրենք ընդունում են՝ կա որոշակի խնդիր, և […]