TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC
Admin

Admin

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

17:58 29.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության և երկկողմ հարաբերությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
ՀՀ և Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի

17:53 29.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` աշխատանքային խումբ է ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը

17:52 29.01.2019

Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն ու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կայացած  առանձնազրույցից հետո լրագրողներին հայտնել են, թե ինչ հարցեր են քննարկել: «Հետաքրքիր և ծավալուն քննարկումներ ունեցանք: Կցանկանամ ևս մեկ անգամ իմ գոհունակությունը և շնորհակալությունը հայտնել հանձնակատար Հանին այս այցի և այն զրույցի, երկխոսության համար, որ ունեցանք»,- ասել է […]

̰
Ավագանին դեմ քվեարկեց «Էլիտ-Պլազա» ՓԲԸ-ին ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագծին

17:44 29.01.2019

Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է «Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղիի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ելույթ է ունեցել և ներկայացրել իրավիճակը. «Նշեմ, որ այս կազմակերպությունը ներկայացնումը բիզնես կենտրոն է և ունի 600 աշխատակից: Հաշվի առնելով իր առավելությունները՝ որպես բիզնես կենտրոն, նախկին ավագանու ժամանակ […]

̰
Բանակում մարզումներ են անցկացվել զրահատանկային զորքերի հրահանգիչների հետ

17:35 29.01.2019

ՀՀ ԶՈՒ մարտական վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորությամբ բանակային զորամիավորումների «S-72» տանկի և «ՀՄՄ-2» վարժասարքերի պետերի հետ անցկացվում են մասնագիտական հավաքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։

̰
Վարչապետի որոշմամբ փոխմարզպետներ են պաշտոնանկ արվել

17:34 29.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր աշխատանքից ազատվել են փոխմարզպետներ, եղել են նաև այլ պաշտոնանկություններ: ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ՝ Արման Պետրոսյանն ազատվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի, Արծվիկ Նիկողոսյանը` Արագածոտնի մարզպետի տեղակալի, Արթուր Ղամբարյանը` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, Արա Մելիքջանյանը` Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից:

̰
Մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու. ԱԳ նախարարն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

17:28 29.01.2019

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե իրենք պատրաստ են մարտի դաշտում հաղթել հայերին: Մնացականյանն  ասել է, որ ցավում է Ալիևի ռազմական հռետորաբանության համար։ «Մեր դիրքորոշումները բոլորին ավելի քան պարզ են և ավելի քան հայտնի են, դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում ստատուսին, դուք գիտեք՝ […]

̰
Արցախի ՄԻՊ-ը միջամտել է բուժհաստատությունում պահվող կալանավորված անձի իրավունքների պաշտպանության հարցում

17:24 29.01.2019

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին է դիմել կալանավորված անձի փաստաբանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը գտնվում է ԱՀ բուժհաստատություններից մեկում և միայնակ ի վիճակի չէ ո՛չ տեղաշարժվելու, ո՛չ էլ հոգալու իր կենցաղային և բնական պահանջները: Փաստաբանը ներկայացրել է նաև, որ քանի որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելվել է մերձավոր ազգականների տեսակցությունը, առկա պայմաններում գրեթե […]

̰
Ներդրողին վիզա տրվել է. Հայաստանում կոկորդիլոսներ կբուծվեն

17:23 29.01.2019

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 29-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում կոկորդիլոս բուծելու հարցում եղած խնդրին, որի մասին բարձրաձայնում էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նշենք, որ Հայաստանում կոկորդիլոսաբուծարանի ներդրողը Տանզանիայից չէր կարողանում գալ, քանի որ մուտքի արտոնագիր չուներ: «էդ խնդիրը լուծվել է, որովհետև կոկորդիլոսը երկկենցաղ է, շատ դեպքերում դասակարգման խնդիր […]

̰
Եվրոպական հանձնաժողովը դրական է տրամադրված Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում. Յոհաննես Հան

17:14 29.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը: Մինչ այդ, Յոհաննես Հանն այսօր հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Պաշտոնյաները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել Համապարփակ և […]

̰
Բիզնեսը պետք է քաղաքացուց գոնե երկու ժամ շուտ արթնանա. Իզաբելլա Աբգարյան

17:13 29.01.2019

Հունվարի 29-ին կայացած Երևանի ավագանու նիստի ընթացքում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձել է մայրաքաղաքում ավտոկայանատեղիների սակավության ու այս առումով առաջացող խնդիրների մասին: Նա արձանագրել է, որ այս խնդիրն ամենից շատ անդրադառնում է մայրաքաղաքի տարածքում առաքման ծառայությունների աշխատակիցների վրա: «Մատակարար ընկերությունը նրան պարտադրում է ապրանքը տեղ հասցնել, սուպերմարկետը պահանջում է, որ ապրանքը […]

̰
ՄԻՊ-ը նոր առաջարկներ է ներկայացրել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու քրեականացման վերաբերյալ

17:10 29.01.2019

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է առաջարկներ արդարադատության նախարարության կողմից մշակված և Պաշտպանի կարծիքի ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման հետ կապված վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը: Դրանից բացի, իրականացվել է Պաշտպանին հասցեագրված բողոքների և ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրների […]

̰
ՀՀ ԶՈՒ-ն ռազմական նոր տեխնիկա է ստացել

17:07 29.01.2019

Համաձայն նախկինում և նոր կնքված պայմանագրերի` շարունակվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ «Ավտոմոբիլային տեխնիկայի հերթական խմբաքանակը նախատեսված է Զինված ուժերի ավտոպարկի թարմացման, ստորաբաժանումների մարտունակության բարձրացման և անձնակազմի անվտանգ տեղափոխման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այս թեման սուր քննարկումների առիթ դարձավ […]

̰
Հիմնավորելու խնդիր չկա, կա պարզաբանելու խնդիր. ՊԵԿ նախագահը` «Իմ քայլը» խմբակցության հրավերի մասին

17:04 29.01.2019

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունիսի 29-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ մանրամասն պարզաբանումներ է տվել պարգևատրումների, աշխատավարձերի, ընդհանուր այն տեղեկատվության հիման վրա, որը հրապարակման ենթակա է: Այն տեղեկատվության դեպքում, որը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով պաշտպանված է, եղել է հպանցիկ կամ ամփոփ քննարկում: […]

̰
Բանակում ունենք ընդհանուր դեպքերի 25%-ի նվազում. Արտակ Դավթյան

17:02 29.01.2019

«Նախկինում, եթե մեզ դիմում էին ծանոթ-բարեկամներն ինչ-որ խնդրանքներով, մենք հիմա որպես վահան օգտագործում ենք այն, որ եթե վարչապետի որդին ծառայում է մարտական զորամասում, Արցախում, ապա որևէ այլ միջնորդավորում ընթացքավորել չի լինելու: Բոլորը հետևում են հավաքակայանում վիճակահանության արդյունքին»,- ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արտակ Դավթյանը նշել […]

̰
Ինչպե՞ս են ոչ ժողովրդավար երկրները Կոռուպցիայի ընկալման համաթվի լավ ցուցանիշ ունենում

16:54 29.01.2019

Հայտնի է, որ սկսած 1995թ. իր առաջին հրապարակումից՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ամենանշանակալի հրապարակումը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը, դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: Համաթիվը տալիս է կոռուպցիայի հարաբերական աստիճանի տարեկան պատկերը՝ դասակարգելով պետություններն ըստ համաթվի արժեքների: 2012 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» վերանայեց համաթվի հաշվարկման համար օգտագործվող մեթոդաբանությունը, որը հնարավորություն տվեց տարի առ տարի համեմատելու համաթվի արժեքները: 0-ից […]

̰
Մայրաքաղաքում ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի օրենսդրական ճանապարհով. Իզաբելլա Աբգարյան

16:51 29.01.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ավագանու արտահերթ նիստի ժամանակ խոսել է մայրաքաղաքի տարբեր հաստատությունների տարածքում մեքենաների կայանումների հետ կապված խնդիրներից՝ նշելով՝ որևէ հստակություն չկա այն հարցում, թե որքան տարածք է ընդգրկում «հաստատության հարակից տարածք» հասկացությունը: «Օրենքն արգելում է կրթական հաստատությունների հարակից տարածքներում տրամադրել ծառայողական կայանատեղիներ, բայց այդ հարակից տարածքը շատ հեղհեղուկ հասկացություն […]

̰
Փաշինյանը ներդրումները կապում է կարգավորումների ու կառավարության կառուցվածքի հետ

16:45 29.01.2019

Հայաստանի կառավարությունն իր ընթացիկ կառուցվածքով այնքան էլ արդյունավետ չէ, և կառավարության կառուցվածքի սպասվող փոփոխությունները միտված են հենց արդյունավետության բարձրացմանը: Իսկ ներդրողների համար կարևոր է կարգավորումների հեշտացումը, և այդ երկու հարցերը կապված են իրար հետ: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս երկու հարցերն սերտորեն կապված են իրար հետ, քանի […]

̰
Չէի ասի, թե դա վեճ էր, դա քննարկում էր ՀԱՊԿ կարևոր հարցերի շուրջ. Փաշինյանը՝ Լուկաշենկոյի հետ բարդ երկխոսության մասին

16:42 29.01.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հաճախ փոխադարձ մեղադրանքներով ու վիրավորանքներով ուղեկցվող երկխոսությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնորոշում է ոչ թե որպես վեճ, այլ որպես ՀԱՊԿ կարևոր հարցերի շուրջ քննարկում: Այս մասին Փաշինյանն ասել է ռուսական «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցի ժամանակ: «Ես կասեի՝ դա ՀԱՊԿ-ի համար շատ կարևոր հարցերի քննարկում էր: Հասկանո՞ւմ եք: Եվ դա քննարկում էր […]

̰
ԱՄՆ-ն ցանկանում է տապալել Վենեսուելայի օրինական իշխանությանը. Լավրով

16:38 29.01.2019

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձեռնարկել է Վենեսուելայի օրինական իշխանությունները տապալելու բաց ընթացակարգ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նա հավելել է, որ պաշտոնական Վաշինգտոնը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքն ու ղեկավարում վենեսուելական ընդդիմությանը: «Մեր տվյալներով՝ այդ ընդդիմադիր շարժման առաջնորդները, որոնք երկիշխանություն են հայտարարել, ըստ էության, ցուցումներ են ստանում Վաշինգտոնից: Եվ […]

̰
Կոստյո՞ւմ, թե՞ հեղափոխական շապիկ ու գլխարկ. Փաշինյանն ասել է, թե որն է նախընտրում

16:36 29.01.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «ՌԲԿ» ալիքին տված հարցազրույցում պատասխանել է մի քանի անձնական հարցերի, մասնավորապես՝ ո՞ր հագուստն է նախընտրում՝ կոստյո՞ւմ, թե՞ «հեղափոխական» շապիկ ու գլխարկ: «Դե, իհարկե, կոստյում»,- ասել է Փաշինյանը: Նա պատմել է, որ հիմա երբեմն կրում է նախկին՝ հեղափոխական ոճով հագուստ և իր հանդերձարանում ունի մի քանի նման զգեստ, բայց դրանցից ամենահայտնին […]

̰
Ի՞նչը կստիպի հեռանալ վարչապետի պաշտոնից. Փաշինյանը «անձնական» բնույթի մի քանի հարցի է պատասխանել

16:34 29.01.2019

Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ ծանր ռոք լսել է բանտարկված տարիներին: Հիմա այլևս ժամանակ չի գտնում երաժշտություն լսելու համար: Այս մասին վարչապետ Փաշինյանն ասել է «ՌԲԿ» ռուսական ալիքի հետ հարցազրույցի ժամանակ՝ քաղաքական թեմաներից հետո որոշ անձնական հարցերի պատասխանելիս: Նա ասել է, որ երբ ազատ ժամանակ է գտնում, ընթերցում է, հիմնականում հայ ժողովրդի պատմության մասին աշխատություններ: Անձնական […]

̰
2018թ. ընթացքում վերադարձվել է ավելի քան 4.5 մլրդ դրամի եկամտահարկ. ՊԵԿ

16:26 29.01.2019

Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ, որն ուղղվում է բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մարմանը: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և […]

̰
Չեմ կարծում, թե հեղափոխության ընթացքում ռուսական կողմից միջամտության փորձեր են եղել. Փաշինյան

16:23 29.01.2019

Հայաստանը բրիտանական «Economist» պարբերականի կողմից ճանաչվել էր տարվա պետություն: Հրապարակման մեջ նշվել էր, որ Հայաստանում կարողացել են ազատվել «Ռուսաստանի դրածոյից», դա արել են առանց զոհերի և թույլ չեն տվել ռուսական միջամտություն: Ռուսական «ՌԲԿ»-ի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ընթացքում լրագրողը հարցրեց՝ Փաշինյանը բավարար համարո՞ւմ է այս չափանիշները՝ տարվա պետություն ճանաչվելու համար: Վարչապետը նշեց, որ […]

̰
Քաղաքապետարանի ստորաբաժանումներն ու վարչական շրջանները ներկայացրել են օպտիմիզացիայի իրենց պլանները. Հայկ Սարգսյան

16:22 29.01.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հունվարի 29-ին Ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց օրակարգային հարցերից մեկը, որը վերաբերում էր վերահսկողության ու անշարժ գույքի կառավարման վարչությունը նոր հաստիքներով համալրելուն: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը շեշտեց` գիտակցելով այս քայլի կարևորությունը, այնուամենայնիվ իրեն հետաքրքրում է` արդյոք չե՞ն մոռացել երեք ամիս առաջ խոստացվածը` այդ ժամանակ ներկայացված ցուցակի օպտիմալացման մասին: […]

̰
Ամենագլխավոր մարտահրավերն է՝ չդառնալ այն, ինչի դեմ պայքարել ենք. Փաշինյան

16:18 29.01.2019

«Մեզ համար ամենագլխավոր մարտահրավերն է չդառնալ այն (այնպիսին), ում և ինչի դեմ պայքարել ենք: Ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի դառնալ այդպիսին»,- ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանն ընտրություններում 70 տոկոս ձայներ հավաքելու և դրա պատճառով Հանրապետական կուսակցությանը նմանվելու հնարավորության մասին հարցին: Հանրապետականների ու նրանց աջակիցների նկատմամբ հետապնդումների մասին հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը […]

̰
Պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել. Հակոբ Կարապետյան

16:18 29.01.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով պարգևատրումների թեմային: Նրա խոսքերով՝ պարգևատրումների թեմայի քննարկումը հնարավորություն տվեց հետաքրքիր փաստեր բացահայտել՝ կապված քաղաքապետարանի նախկին վարչակազմի աշխատանքի որոշ մեթոդների հետ։ «Այսպես, 2017 թվականին չի հրապարակվել շուրջ 287 միլիոն դրամի չափով պարգևատրումներին վերաբերող քաղաքապետի 12 կարգադրություն, ինչը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի […]

̰
Երևանի քաղաքապետը խոստացավ ավտոկայանատեղիների շահագործման հարցն ուշադրության կենտրոնում պահել

16:07 29.01.2019

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հունվարի 29-ին ավագանու արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց` իրենց վկայականները ե՞րբ են ստանալու, էլեկտրոնային քվեարկության գործիքները ե՞րբ են աշխատելու: Նա քաղաքապետին դիմեց առաջարկով` օրակարգից հանել այսօրվա հինգերորդ հարցը, այն է` կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագիծը: Ավագանու անդամը նաև առաջարկեց այսուհետ հարցերն օրակարգ բերելու խմբավորում անել` հյուրանոցները, […]

̰
Հորիզոն 15.00

16:06 29.01.2019

̰
ՀՀ նախագահն ընդունել է Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը

16:01 29.01.2019

ՀՀ նախագահական նստավայրից տեղեկացնում են, որ  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին և վստահություն է հայտնել, որ այցը դրական նշանակություն կունենա համագործակցության հետագա ընդլայնման համար: «Կարծում եմ` շատ օգտակար կլինի […]

̰
BACK_TO_TOP