19:22 25.01.2019
Արցախում շնագայլի վրա կրակելու համար արձակած կրակոցից գլխի հրազենային վնասվածք ստացած 11-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է, բացասական դինամիկա չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը: «Բացասական դինամիկա չկա, վիճակը գնահատվում է ստաբիլ: Թե շնչառության, թե մյուս տվյալները ստաբիլ են: Սակայն նա դեռ գիտակցության չի եկել: Դա էլ, […]
19:20 25.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի կետից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 01:08-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Երևան քաղաքի Թումանյան փողոցում գործող սննդի կետի մուտքի […]
19:10 25.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում գրառում է կատարել ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության շրջանի մասին: «Հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունն անցել է Հայաստանին: Վստահ եմ, որ մեկ տարի անց մենք կունենանք առավել կոնսոլիդացված և արդյունավետ Միություն, որ ծառայում է մեր պետությունների, ժողովուրդների ու տնտեսությունների շահերին»,- գրել է նա: С 1 января председательство в […]
19:09 25.01.2019
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ սպանվել է, ևս մի քանի հոգի ստացել են հրազենային վնասվածքներ: Հրաձգությունը սկսել է մի տղամարդ, որն այնուհետ ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է ABC-ն: Նշվում է, որ անծանոթ տղամարդը գտնվել է P.J. Harrigan’s բարում և անսպասելիորեն սկսել է անկանոն կրակահերթ բացել: Դեպքից հետո տղամարդն իր մեքենայով հեռացել […]
19:06 25.01.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած իր վերաբերյալ հրապարակումներին, թե չի ցանկացել օգտագործել ՀՀԿ խմբակցությունից խորհրդարանի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի բազմոցն ու ցանկացել է նորով փոխարինել: Նազարյանը վստահեցրել է, որ իր համար «չի գնվել ո՛չ նոր մեքենա, ո՛չ նոր տեխնիկա, ո՛չ նոր կահույք»: «Ես չունեմ դրա պահանջը: Եթե կան իրեր, որ պետք է փոխվեն, […]
19:00 25.01.2019
Փաստաբան Հրանտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երկար սպասումներից հետո իր պաշտպանյալ Միքայել Զադոյանը գրավով ազատ է արձակվել: «Քիչ առաջ երկարատև՝ շուրջ 1 տարի 4 ամիս, տևած սպասումներից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի) բավարարեց պաշտպանության կողմի միջնորդությունը և գրավով ազատ արձակեց իմ պաշտպանյալ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող […]
18:57 25.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի ղեկավար Ստեֆեն Չուի գլխավորած պատվիրակությանը։ Հ. Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված համագործակցությունը, Քննչական կոմիտեին՝ ձևավորման պահից, ցուցաբերված աջակցությունը, որի շնորհիվ անցած տարիների ընթացքում կյանքի են կոչվել Քննչական կոմիտեի՝ որպես անկախ քննչական մարմնի, կարողությունների զարգացման ուղղված մի շարք […]
18:52 25.01.2019
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Այս մասին տեղեկանում ենք արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից: Լուսինե Մարտիրոսյանը նշել է, որ վարույթի վերջնարդյունքի […]
18:42 25.01.2019
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպանի բողոքը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Պաշտպանը դեռևս 2018 թվականի սեպտեմբերին Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Պողոսյանն ասել է, […]
18:37 25.01.2019
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2018թ․ ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորային ստորաբաժանումների կողմից իրականացվել է 391 ուսումնասիրություն, որոնցից 287 դեպքում կամ 73 տոկոսի պարագայում արձանագրվել են խախտումներ: Պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմում է 2.062.426.795 ՀՀ դրամ: Համեմատության համար […]
18:34 25.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալներ Թորգոմ և Սոխակ Մալխասյան եղբայրները կալանքի տակ են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը, որը նրանց բարեկամներից է: Համայնքապետը տեղեկացրեց, որ տղաներին ամեն օր սնունդ են տանում ծնողները, նաև հագուստ: «Ամեն ինչ նորմալ է, մի անգամ հայրիկի հետ տեսակցություն է եղել, մի անգամ էլ տեսել […]
18:23 25.01.2019
Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը: Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին […]
18:21 25.01.2019
Չինաստանի Չանչուն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում գրեթե միաժամանակ մի քանի պայթյուն է գրանցվել: Այս մասին հայտնում է տեղական CGTN-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Wanda Plaza կենտրոնի 30-րդ հարկում: Նախնական տեղեկություններով՝ հաղորդվում է մեկ զոհի մասին: Համացանցում դեպքի պահին արված տեսանյութ է հայտնվել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են հերթական պայթյունի ժամանակ շենքում […]
18:18 25.01.2019
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը օրեր առաջ տոնում էր իր ծննդյան 30-ամյակը, այսօր շնորհավորել է իսպանացի ֆուտբոլիստ Չավիի ծնունդը: Այս մասին մենք տեղեկացանք Հենրիխ Մխիթարյանի Instagram-ից: Ֆուտբոլիստը Չավիի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Ծնունդդ շնորհավո՛ր, ընկե՛ր»:
18:12 25.01.2019
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ էթիկայի հանձնաժողով հայտարարագիր է ներկայացրել: «Ինչպես խոստացել էի ՀՀ կառավարության հունվարի 24-ի նիստից հետո մամուլի ներկայացուցիչների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ, այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եմ ներկայացրել պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր 2018 թվականի համար: Կարծում եմ, որ հայտարարագրում […]
18:09 25.01.2019
Հունվարի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանին (նստավայրը` Թեհրան): Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Ամենայն Հայոց կաթողիկոսը հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունն առավել կնապաստի երկու բարեկամ երկրների […]
18:05 25.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր նշանակվել է ԵԽԽՎ երկու հանձնաժողովների անդամ: Այս մասին տեղեկանում ենք Մարուքյանի Facebook-յան էջից: «Այսօր ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների […]
18:04 25.01.2019
Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին հրաժարվել Հակահրթիռային պաշտպանության խմբավորման տիեզերական բազավորման փորձից, քանի որ դա վերադարձ է «աստղային պատերազմներ» ծրագրին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը «անպատասխանատու ավանտյուրա» են որակել: ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է արել հրաժարվել տիեզերքը՝ որպես ռազմական գործողությունների իրականացման տիրույթ, օգտագործելու մտքից և չձգտել «տիեզերքում […]
17:51 25.01.2019
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու շուրջ բարձրացած հասարակական քննադատություններին և նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարության վերաբերյալ: «Գուցե ներումն արդեն շնորհվե՞լ է, բայց հասարակական քննադատությունը թույլ չի տալիս այն բարձրաձայնել Հարգելի գործընկերներ Ինչպես հիշում եք մի քանի օր առաջ հարցում էի կազմակերպել, թե […]
17:45 25.01.2019
Ոստիկանությունը կոռուպցիոն երևույթների բացահայտման և կոռուպցիոն ռիսկերի կանխման համատեքստում կարևորում է համակարգում տեղ գտած արատավոր երևույթների դեմ ամենօրյա պայքարը: Մասնավորապես՝ ներքին անվտանգության վարչության իրականացրած ծառայողական քննությունների շրջանակում ձեռնարկված ծավալուն միջոցառումների և ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումներում կատարված ստուգումների արդյունքում նախնական հայտնաբերվել են հիշյալ ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված 394.826.218 դրամի ֆինանսական խախտումներ ու չարաշահումներ: […]
17:32 25.01.2019
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը և տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին: Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կարևորել են առևտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը […]
17:27 25.01.2019
Բաքվի քաղաքային իշխանությունները չեն արտոնել Ադրբեջանի ավելի քան 100 քաղբանտարկյալների ազատումը պահանջող հերթական ցույցը և արգելել են անցկացնել այն երկրի մայրաքաղաքում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Արգելքի մտադրությունների մասին ավելի վաղ հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ խոշոր ցույցերի պատճառ դարձած քաղբանտարկյալ Մեհման Հուսեյնովի հարցով իշխանությունը «զիջման գնաց», և երկրի նախագահ Իլհամ Ալիևի […]
17:25 25.01.2019
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հարգարժան նախագահ, Կոլեգիայի հարգելի […]
17:24 25.01.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի: 2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության […]
17:22 25.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտակա ամիսներին Սիրիայի հյուսիսային տարածքում կստեղծվի բուֆերային գոտի, հայտնում է TASS լրատվական գործակալությունը: Էրդողանի խոսքերով՝ Անկարան սպասում է տարածաշրջանում իր դաշնակիցների լոգիստիկ աջակցությանը: «Թուրքիային պետք չէ ինչ-որ մեկի թույլտվությունը Սիրիայի տարածքում (գործողությունների իրականացնելու համար)»,- ասել է Էրդողանը: Նա ընդգծել է, որ բուֆերային գոտու կառուցման գործում ՄԱԿ-ը չի ներգրավվելու: […]
17:19 25.01.2019
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսօր կայացել է «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որին ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ համայնքների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք։ Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարության երկարաժամկետ բարեփոխումներին և ընդլայնել խոշորացված համայնքների կարողությունները՝ […]
17:04 25.01.2019
Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է 113 դոլար (55 հազար դրամ)։ Իսկ Եվրոպայի ամենահարուստ երկրներից մեկում՝ Լյուքսեմբուրգում՝ 2291 դոլար։ Այսպիսի ինֆոգրաֆիկա է տարածել Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունը։ Ինֆոգրաֆիկայի համաձայն՝ հետխորհրդային բոլոր պետությունները (չհաշված Մերձբալթիկան) ավելի ցածր նվազագույն աշխատավարձ ունեն, քան ցանկացած եվրոպական երկիր, որտեղ սահմանված է այդպիսի շեմ։ Հետխորհրդային տարածքում ամենաբարձր նվազագույն աշխատավարձը սահմանված է […]
17:02 25.01.2019
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Իրանի հետ կապված պատժամիջոցների ցանկում է ներառել Հայաստանում գրանցված «Flight Travel» ընկերությունը, որը իրանական «Mahan Air» ավիաընկերության առևտրային ներկայացուցիչն է Հայաստանում։ Այդ ընկերությունը մինչ այդ պատժամիջոցների ցանկում էր հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցության համար։ Կորպուսը բանակին զուգահեռ գործող զինված կառույց է, որի գործառույթների մեջ են մտնում նաև Իրանի տարածքից դուրս՝ […]
16:53 25.01.2019
Ֆլորիդա նահանգում «ռուսական գործով» ձերբակալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունին: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի տարածած հայտարարությանը: Նախնական տվյալներով՝ Սթոունին մեղադրում են նաև կեղծ վկայություն տալու, վկաների վրա ճնշում գործադրելու և արդարադատությանը խոչընդոտելու համար: Reuters-ը հստակեցնում է, որ Սթոունին ընդհանուր առմամբ 7 մեղադրանք է առաջադրվել: Դատախազ […]