16:50 25.01.2019
Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետների` Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «ՌԴ կառավարության նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 25-ին Մոսկվայում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները և փոխգործակցության այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է […]
16:41 25.01.2019
Շարունակվում է ինքնաթիռի առևանգման գործով հետաքննությունը, որի ուղևորներից մեկը եղել է Անգլիայի պրեմիեր լիգայի «Քարդիֆֆ Սիթիի» հարձակվող Էմիլիանո Սալան: Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ինքնաթիռի 60-ամյա օդաչու Դեյվիդ Իբբոտսոնը հավաստագիր չի ունեցել վճարովի չվերթների համար: Ներկա պահին փորձում են ճշտել՝ ֆուտբոլիստի հետ չվերթը եղել է վճարովի՞, թե՞ մասնավոր: Արգենտինացի ֆուտբոլիստը ֆուտբոլային նոր ակումբ է տեղափոխվել ֆրանսիական «Նանտ» […]
16:21 25.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]
16:16 25.01.2019
Աթենքում կառավարության շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են 133 հոգու: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրավապահների ուղղությամբ քարեր էին նետում, և ի պատասխան՝ վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: Ինչպես հայտնի էր, հունվարի 24-ին Հունաստանի խորհրդարանը ձգձգվող բանավեճերի պատճառով որոշում կայացրեց նախկին Հարավսլավիայի մաս […]
16:14 25.01.2019
Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալությունը (Anses) հայտնաբերել է, որ տակդիրների բաղադրության մեջ կա քիմիական տարրերի վտանգավոր կենտրոնացում, հաղորդում է РЕН ТВ-ն: Հետազոտության տվյալների համաձայն՝ տակդիրների բաղադրության մեջ կան վտանգավոր նյութեր, օրինակ՝ գլիֆոսատ, որը կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ և անգամ վնասել ԴՆԹ-ն: «Գլիֆոսատն այնպիսի նյութ է, որը լայն օգտագործում ունի նաև գյուղատնտեսության մեջ: Ընդ որում, այն կիրառվում […]
16:09 25.01.2019
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու ՀՔԾ միջնորդության քննությունը: Դատական նիստը հետաձգվեց: Հարցի քննությունը կշարունակվի հունվարի 29-ին: Գևորգյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ այսքան մեծ ուշադրություն են դարձնում իր գործին, նշեց, որ ասելու որևէ նոր բան չունի, միայն տեղեկացրեց` դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին:
16:05 25.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանը (նստավայրը՝ Թեհրան): Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ Կարլոս Զգերբի ֆոն Շտայնմանի դիվանագիտական մեծ փորձառությունը լավագույնս կծառայի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը և որակական […]
15:53 25.01.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին տեղեկացրել է, որ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ: «Շտապ բժշկական օգնության ծառայությունների որակը համարում եմ կարևորագույնը՝ առողջության առաջնային պահպանության և հանրային անվտանգության տեսանկյունից: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոնները հնարավորություն ունեն շտապօգնության կանչերը սպասարկել երկու լիարժեք […]
15:48 25.01.2019
Լրատվամիջոցներում շրջանառվում են տեղեկություններ, համաձայն որոնց` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խորհրդակցում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: SHANTNEWS.am-ի ունեցած տեղեկություններով`ՀՀ վարչապետն այդ հանդիպումից առաջ հեռախոսով խորհրդակցում էր ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, որը տեղեկացված չէ բանակցային գործընթացի մանրամասներին, այլ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի […]
15:42 25.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ […]
15:34 25.01.2019
Հունվարի 24-ին՝ երեկոյան, Ռոտերդամի սբ․Արմինիուս եկեղեցում բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված «Կինոյի տաճարը» ցուցահանդեսը (ինստալացիա ձևաչափով)։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ծրագրի հեղինակ, պրոդյուսեր Դենիել Բըրդը: Բացման խոսքով հանդես են եկել Ռոտերդամի փառատոնի ծրագրերի ղեկավար Էդվին Կարելսը, ծրագրի հեղինակ Դենիել Բըրդը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և այլք։ […]
15:32 25.01.2019
Կրկին թռչունների անկում է գրանցվել Մաշտոց, Մոսկովյան, Մուրացան փողոցներում։ Այս մասին տեղեկացնում է civilvoice.am-ը և հիշեցնում, որ 2018թ-ի դեկտեմբերի 17-ին իրենք և «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն առաջինը ստացան ահազանգեր և պաշտոնական նամակով դիմեցին ՀՀ առողջապահության նախարարություն և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին` ստանալու թռչունների անկման պատճառները: Հաղորդվում է, որ մինչ օրս չեն ստացել որևէ պաշտոնական […]
15:28 25.01.2019
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային գործակալության ներկայացուցչին: Նախկինում հաղորդվել էր, որ 26 մարդ զոհվել է, ևս 24-ն անհայտ կորած է համարվում: Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն ու փրկվածների տարհանումը: Ջրհեղեղի ու սողանքի պատճառ է դարձել […]
15:17 25.01.2019
Մոսկվայում ԵՏՀ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին, և հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե ի վերջո ճի՞շտ էր Հայաստանի նախկին իշխանությունների որոշումը ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ ինքը պատգամավոր էր, դեմ է քվեարկել այդ որոշմանը։ «Դրանից հետո բազմիցս ասել եմ, որ, օրինակ, եթե մենք համարել ենք, որ դա սխալ որոշում […]
15:06 25.01.2019
««Ֆեյսբուքը» շատ փոխվեց հեղափոխության ընթացքում: Այդ միջանկյալ ժամանակահատվածում, ցավոք, էլի կրկին փոխվեց և, ատելության խոսքի մակարդակը շատ է բարձրացել, ինչը շատ մտահոգիչ է: Նախկին իշխանությունների կողմից տիրապետող որոշակի մեդիախմբեր ապատեղեկավություն են տարածու: Այստեղ մենք շատ մեծ անելիք ունենք»,- ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Պատգամավորը նշել է, որ պետք է […]
15:05 25.01.2019
Դավոսում ռուսական ընկերությունների հետ հանդիպումների ժամանակ հայկական կողմը քննարկել է ոչ թե ներդրումների ծավալները, այլ դրանց բովանդակությունը, և մասնագետները հետագայում կորոշեն՝ այս կամ այն ծրագիրը որքա՞ն կարժենա։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ ծրագրերը հնարավոր կլինի իրականացնել ու բերեց դրանցից մեկ […]
15:02 25.01.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրի հարավային սահմանի հարակից տարածքում, որպեսզի դրա հիման վրա կարողանա ֆինանսավորում ապահովել Մեքսիկայի հետ սահմանին իր իսկ խոստացած պատը կառուցելու համար։ Այս մասին CNN-ին հայտնի է դարձել անանուն աղբյուրի կողմից տրամադրված նախագծից։ Վերջին շաբաթվա ընթացքում պատրաստված նախագծով նախատեսվում է, որ Թրամփը արտակարգ դրություն է […]
15:00 25.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիի հետ, որն ավարտում է դիվանագիտական ծառայությունը մեր երկրում: Վստահություն հայտնելով, որ առաջիկայում երկու երկրների փոխգործակցության շրջանակը կշարունակի ընդլայնվել` զրուցակիցները արդյունավետ ու հաջողված են գնահատել Հանրապետության նախագահի՝ վերջերս Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցը, […]
14:58 25.01.2019
«Իմ հոր անունը Վովա է, բայց ես հասկանում եմ, որ ռուսերենում դա կապված է Վլադիմիր անվան հետ, բայց Հայաստանում դա բավական տարածված անուն է, հատկապես այն սերնդի մոտ, որի մասն է նաև հայրս։ Այնպես որ, ես կարծում եմ, որ ճիշտ է ասել՝ Նիկոլ Վովաևիչ»,- այս հարցին լրագրողների խնդրանքով ի վերջո անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոսկվայում […]
14:56 25.01.2019
Հրապարակային այն հայտարարությունները, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցների ընթացքում։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելիս նշեց ինքը՝ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու թեմային։ «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող […]
14:50 25.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է՝ ԵԱՏՄ կառույցներում Հայաստանի նախագահության ստանձնման կապակցությամբ։ Նա այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին ու հրապարակել նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունները։ Հանդիպումից հետո Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, դրանցից մեկը վերաբերում էր նրա, թե երբ է Փաշինյանը, որպես վարչապետ, պաշտոնական այցով ժամանելու Ռուսաստան։ «Իսկ պաշտոնական այցը… Երբ հրավիրեն, այն ժամանակ […]
14:45 25.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հերթական նիստն էր հրավիրել՝ ներկայացնելով մանրածախ առևտրի ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունները կատարվել են «Երևան Սիթի», SAS, «Էվրիկա,» «Նոր Զովք», «Պարմա», «ԷՄ ՋԻ» սուպերմարկետներում և 150 խոշոր մատակարարների շրջանում: Որոշվել է, որ հանձնաժողովն օրենսդրական փոփոխությունների առաջարկով կառավարություն կդիմի, մինչ այդ զգուշացում է կիրառել 7 […]
14:40 25.01.2019
Միջազգային կորպորացիաների հետ զրույցը եղել է կոնկրետ ծրագրերի մասին, և, իհարկե, կան կոնկրետ գաղափարներ, ու դա շատ լավ է, և հուսով ենք՝ հնարավոր կլինի այդ գաղափարներն իրացնել։ Այս մասին Մոսկվայում անցկացված ճեպազրույցի ընթացքում ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավոսի համաժողովի ընթացքում իր անցկացրած հանդիպումներին։ Փաշինյանը թվարկեց նաև ռուսական այն կառույցների ու […]
14:34 25.01.2019
Վենեսուելայում տեղի ունեցող հեղափոխությունը որևէ զուգահեռ չունի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ հեղափոխության հետ, քանի որ Հայաստանում որևէ բախում չի եղել ու որևէ զոհ չի եղել իշխանության փոխանցման ընթացքում, իսկ Վենեսուելայում այդպիսիք, ցավոք, եղել են։ Այս մասին Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողը հիշեցրեց, որ աշխարհի մի քանի պետություններ, որոնց թվում են […]
14:26 25.01.2019
«Իհարկե, չի կարելի ասել, թե պատժամիջոցները դրական դեր են խաղում Եվրասիական տնտեսական միության համար, բայց ես կարծում եմ, որ այն գործընթացը, որը հիմա շարունակվում է՝ ԵԱՏՄ համար շուկաների ընդլայնումը, կարող է հավասարակշռող դեր խաղալ»,- այս մասին Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտնեց ԵԱՏՄ նախագահությունն ընդունած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը վերաբերում էր ազատ առևտրի մասին համաձայնագրերին, […]
14:22 25.01.2019
«Որևէ արդյունք չէր նախատեսվում, և որևէ արդյունք, ըստ էության, չկա»,-Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մասին հարցին այսօր այսպես պատասխանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Փաշինյանի խոսքերով՝ դա պարզապես շփում է եղել, ինչպիսին որ եղել են Դուշանբեում ու Սանկտ Պետերբուրգում, թեև Դուշանբեի շփումները կոնկրետ արդյունքներ են ունեցել։ Փաշինյանի խոսքերով՝ ո՛չ ինքը, ո՛չ Ալիևը, ո՛չ […]
14:10 25.01.2019
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Միլդրոնատ, մելդոնիում (մելդոնիումի դիհիդրատ), լուծույթ ներարկման, 100մգ/մլ, 5մլ ամպուլներ N10» 32810418 սերիայի (պիտանիության ժամկետ` 04.2023թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Հայտնաբերված տվյալ սերիայի դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում` պիտանիության ժամկետի, ներմուծման ուղու, հակացուցումների և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության անհամապատասխանության հիմքերով: Նշված դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից […]