TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Admin

Admin

ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահությունը 1 տարի կտևի, և ոչ բոլոր հարցերը կլուծվեն այդ ընթացքում․ Փաշինյան

14:08 25.01.2019

Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմինում տևելու է ընդամենը մեկ տարի, և դժվար թե այդ ընթացքում հաջողվի լուծել բոլոր հարցերը, բայց պետք չէ այս տարին առանձնացնել մյուսներից, քանի որ այդ խնդիրների լուծումը շարունակական գործընթաց է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (Մոսկվա) անցկացված քննարկումից հետո, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն հարցերը, որ […]

̰
ՏՏ ոլորտը դարձնելու ենք Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ․ Փաշինյան

14:07 25.01.2019

«Այս պահին Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի մի քանի ներդրումային նախագիծ կա, և մենք մտադիր ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ»,- այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հարցերից մեկին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ թվային օրակարգը կարևոր դեր ունի նաև ԵԱՏՄ շրջանակներում, և դրա մասին խոսք եղավ նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ […]

̰
ԵԱՏՄ անդամակցությանն ամենամոտը կանգնած է Մոլդովան, մյուսների հետ ազատ առևտրի համաձայնագրեր են կնքվում․ Փաշինյան

14:05 25.01.2019

ԵԱՏՄ անդամակցության համար որևէ նոր պետության հետ բանակցություններ չեն ընթանում։ Նախորդ տարի Մոլդովան դարձել է Միության դիտորդ պետություն, ինչը նշանակում է, որ Մոլդովան ամենից մոտ է անդամակցությանը, սակայն դա կախված է նաև այդ պետության ներքին քաղաքական իրավիճակից։ Այս մասին Մոսկվայում անցկացվող ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Մոսկվա է […]

̰
Մեղրաձորում դիմակավորված անձինք թալանել են 82-ամյա տանտիրուհուն

14:04 25.01.2019

Հունվարի 4-ին՝ ժամը 22.55-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում տարեց տանտիրուհուն դանակով սպառնացել են և թալանել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 22.00-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մտել են 82-ամյա Վ․ Մ․-ի տուն և դանակի սպառնալիքով հափշտակել գումար ու ոսկե զարդեր: Հունվարի 5-ին, ՀՀ Քրեական […]

̰
Առևտրային խոշոր ցանցերը մատակարարներից ապրանքներն ավելի էժան են ստանում, քան փոքր խանութները

13:56 25.01.2019

ՏՄՊՊՀ-ն վերջերս, ուսումնասիրելով մանրածախ առևտրի շուկան, պարզել է նաև, թե որքանով են օբյեկտիվ առևտրային ցանցերի ունեցած առավելությունները. «Լայն սպառման բազմաթիվ ապրանքների (կարագ, ձեթ, սուրճ, բնական գյութեր և այլն) գծով առևտրային ցանցերը մատակարարներից ձեռք են բերում միջինում 2-3 տոկոսի չափով ավելի էժան, ինչի արդյունքում, ի տարբերություն փոքր խանութների, կարողանում են դրանք վաճառել ավելի ցածր գնով: Բացի […]

̰
Հորիզոն 13.00

13:52 25.01.2019

̰
Բանտարկությունը չի կարող ինչ-որ կերպ ընկճել ինձ. Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել

13:52 25.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ուղերձ է հղել իր կողմնակիցներին: Այս մասին հայտնում է 2rd.am-ը: Ուղերձում մասնավորաբար ասված է. «Հարգելի գործընկերներ, թեև արդեն շուրջ երկու ամիս գտնվում եմ ապօրինի ազատազրկման մեջ, սակայն ուշադրությամբ հետևում եմ իրադարձությունների զարգացմանը Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում: Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման […]

̰
Ի՞նչ դժգոհություններ ունեն փոքր խանութները խոշոր առևտրային ցանցերից

13:51 25.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՏՄՊՊՀ-ն այսօր հերթական նիստն է հրավիրել: Նիստի ժամանակ լրագրողներին վիճակագրություն է ներկայացվել նաև փոքր խանութների դժգոհության մասով: Իսկ դժգոհությունը նաև նրա համար է, որ  սպառողները գերադասում են գնումներ կատարել խոշոր առևտրային ցանցերից: «Հանձնաժողովի կողմից դիտարկված գերիշխող 7 սուպերմարկետներն ունեն 4 և ավելի առևտրային օբյեկտներ և տեղաբաշխված են Երևանի 12 վարչական […]

̰
ՏՄՊՊՀ-ն առաջին անգամ մանրակրկիտ ուսումնասիրել է մանրածախ առևտրի ոլորտը

13:50 25.01.2019

«Մանրածախ առևտրի ոլորտը մեր տնտեսության կարևոր ոլորտներից է: Այդ պատճառով ենք ուսումնասիրել և որոշ խնդիրներ բացահայտել»,- այս մասին այսօր հրավիրված նիստի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ Շաբոյանի՝ առաջին խնդիրն այն է, որ խոշոր առևտրային ցանցերը՝ սուպերմարկետները, իրենց մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում մրցակից սուպերմարկետներին: «Այսինքն՝ տեսնում ենք, որ այդ սուպերմարկետներում տվյալ ապրանքն […]

̰
2019-ին ՀՀ սպառողների համար գազը չի թանկանա, և մենք 1 տարի ունենք բանակցությունների համար․ Փաշինյան

13:47 25.01.2019

Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ հայաստանյան սպառողների համար 2019 թվականի ընթացքում գազի գինը չի բարձրանա, և դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը մեկ տարի ժամանակ ունի Ռուսաստանի, «Գազպրոմի» ու ընդհանրապես ԵԱՏՄ գործընկերների հետ գազի գնի գոյացման երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։ Այս մասին Մոսկվայում ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետ […]

̰
Ստեփանավանի օդանավակայանում կատարված շինաշխատանքների գործընթացում խախտումներ են հայտնաբերվել. հարուցվել է քրգործ

13:40 25.01.2019

Պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն…» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և […]

̰
ԵԱՏՄ-ում ամենակարևոր հարցը ընդհանուր էներգետիկ շուկան է․ Փաշինյան

13:40 25.01.2019

ԵԱՏՄ-ում ամենակարևոր ներքին հարցը միասնական էներգետիկ շուկայի ձևավորումն է, քանի որ էներգակիրների գները ուղղակիորեն ու խիստ ազդում են ապրանքների ինքնարժեքների վրա, որոնք արտադրվում են մեր պետություններում։ Այս մասին այսօր Մոսկվայում ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի այցը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններում Հայաստանի նախագահության ստանձնման հետ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անձնակազմի […]

̰
Օլիմպիական հնգակի չեմպիոնի մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել

13:27 25.01.2019

Oլիմպիական հնգակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Նաթան Էդրիանը երկրպագուներին պատմել է իր հիվանդության՝ քաղցկեղի մասին: Լողորդը Instagram-ում հայտնել է, թե երբ են բժիշկներն ախտորոշել իր հիվանդությունը: «Վերջերս ես գնացի բժշկի՝ գրիպի դեմ պատվաստման և ինձ վատ զգացի: Մի քանի թեսթից ու այցից հետո պարզեցի, որ ինձ մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել: Բայց մենք այն շուտ ենք ախտորոշել […]

̰
Ինչպես են միանձնուհիները կատարում Queen խմբի We Will Rock You երգը և պարում երաժշտության ներքո

13:17 25.01.2019

Բրիտանական Queen խմբի We Will Rock You երգը կատարել են իսպանացի միանձնուհիները, որը մի քանի օրում 14 մլն դիտում է  հավաքել: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ում: Նշվում է, որ միանձնուհիները «Սուրբ Պատրիկի դուստրեր» երգչախմբից են եղել, և այդ փաստն արդեն բացատրում է երաժշտության նկատմամբ նրանց սերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են միանձնուհիները վայելում երաժշտությունը, նույնիսկ պարում են: […]

̰
Պարգևատրումները պետք է լինեն արժանիքների վրա հիմնված, ոչ թե մեխանիկական. Սարգիս Խանդանյան

13:08 25.01.2019

«Ես կարծում եմ՝ համամասնական ընտրակարգը և քաղաքական  ուժի ղեկավարի ազդեցիկ լինելը այդքան էլ չի կաշկանդում պատգամավորին իր գործողություններում լինել անկախ, մանավանդ, եթե կուսակցության ներսում կա ներքին ժողովրդավարություն: Լինում են կարծիքների բախում և կան պատգամավորներ, որ այս կամ այն հարցի շուրջ ունենում են հակադիր կարծիք, և շատ հաճախ որոշումները քվեարկությամբ են ընդունվում: Քննադատությունը միշտ լավ է, […]

̰
ԵԱՏՄ ներսում պետք է ավելացնել ներքին տարադրամներով առևտուրը․ Փաշինյան

13:02 25.01.2019

ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ Մոսկվայում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց առաջնահերթ այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն՝ Միության ու դրա անդամների զարգացման համար։ Դրանց թվում են նավթի ու գազի միասնական շուկաների ստեղծումը, թվային օրակարգի իրացումը և այլն։ «Պետք է ձգտել Միության անդամ պետությունների միջև հաշվարկներում (առևտրում – խմբ) Միության անդամ պետությունների տարադրամների ծավալի […]

̰
ՃՈ շարքերը համալրելու համար դիմորդները քննություն են հանձնում

13:00 25.01.2019

Ճանապարհային ոստիկանությունը տարեվերջին հայտարարություն էր տարածել ճանապարհապարեկային ծառայության միջին խմբի պաշտոններում թափուր տեղերում աշխատանքի անցնելու վերաբերյալ: 60-ից ավելի դիմորդ այս երկու օրերին ներկայացել է ոստիկանություն: Ստուգվել է նրանց ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը: Հաջորդ փուլով կստուգվեն նաև բարձր արդյունք ցուցաբերած դիմորդների ընդհանուր գիտելիքները, և լավագույնները կանցնեն աշխատանքի ճանապարհային ոստիկանությունում: Քննական ողջ գործընթացի թափանցիկությունն ապահովելու համար, նկարահանվում է […]

̰
Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ համագործակցությունը կաջակցի ԵԱՏՄ-ին՝ ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ․ Փաշինյան

12:52 25.01.2019

ԵԱՏՄ-ի համար կարևոր է շարունակել առևտրատնտեական հարաբերությունների զարգացումը դրա անդամ չհանդիսացող երրորդ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ ազդակ կլինի ԵԱՏՄ-ն համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու հարցում։ Այս մասին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հանձնաժողովում ելույթ ունեցավ ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ։ «Իրանի ու Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի […]

̰
ԵԱՏՄ պետությունների քաղաքացիների իրավունքների իրացման համար անհրաժեշտ է համաձայնեցնել օրենսդրությունները․ Փաշինյան

12:48 25.01.2019

ԵԱՏՄ միասնական տարածքում բիզնես գործունեությանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկն անդամ պետությունների օրենսդրությունների չհամաձայնացվածությունն է, ինչը պետք է վերացնել ու համապատասխանեցնել կարգավորումները։ ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության ընդունման առիթով Մոսկվայում ունեցած ելույթի ընթացքում քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պակաս կարևոր չէ նաև ակնհայտ անհրաժեշտությունը՝ կատարելագործելու նորմատիվ-իրավական բազան, որը պետք է ապահովի անդամ պետությունների այն քաղաքացիների […]

̰
Անհրաժեշտ է կոնսոլիդացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ համայնքները․ Փաշինյան

12:46 25.01.2019

ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության մեկնարկի առթիվ Մոսկվայում ունեցած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակեց մի քանի առաջնահերթ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ Դրանց թվում առաջինը նավթի, նավթամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկաների ձևավորումն է։ Ապա կարևորագույն մյուս խնդիրներից մեկը տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան է, որը թույլ կտա ավելացնել ներքին ու արտաքին առևտրի ծավալները։ «Կարևոր ուղղություն […]

̰
Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

12:45 25.01.2019

Արմավիրի համայնքային ավագանու այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև ԵԿՄ վարչության նախկին առաջնորդ Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումն ուժը կորցրած ճանաչելու հարցն էր: Որոշումն ընդունվեց միաձայն, Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից:

̰
Նիկոլ Փաշինյանի` Դավոս կատարած այցի մանրամասները՝ ամփոփ

12:44 25.01.2019

«Ում հետ հանդիպեց և ինչ պայմանավորվածություններ ձեռք բերեց հայկական պատվիրակությունը Դավոսում». ՀՀ կառավարությունն այս վերտառությամբ տեսանյութ է հրապարակել, որում ամփոփել է Դավոս կատարած այցելությունը, հանդիպումները, հարցազրույցներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

̰
Աշխարհում ամենաերկար մարմինն ունեցող կատուն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

12:42 25.01.2019

Բարիվել անունով մեյնկուն ցեղատեսակի կատվին Գինեսի ռեկորդների գրքում են գրանցել՝ որպես ամենաերկար մարմին ունեցող կատու: Բարիվելը դարձել է համացանցի հիթը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: 120 սմ երկարությամբ կենդանին ապրում է Իտալիայում: «Չնայած մարդկանց զարմացնող մեծ չափսերին, մեր կատուն շատ ամաչկոտ է»,- ասել են կատվի տերերը: Բարիվիլն ամենաշատը սիրում է պառկել, ուտել, ինչպես նաև […]

̰
ԵԱՏՄ-ում առաջնահերթ պետք է լուծել նավթի, գազի, էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը․ Փաշինյան

12:33 25.01.2019

ԵԱՏՄ-ում  Հայաստանի նախագահության ընդունման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների առաջ։ Նա նախ գովեց նրանց կատարած աշխատանքը, ապա ընթերցեց ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը նախագահությունն ընդունում է կառույցի հիմնադրման 5-ամյակին, ու այդ 5 տարիների ընթացքում միությունը ցույց է տվել իր […]

̰
Հայաստան կայցելի Եվրահանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը

12:20 25.01.2019

Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Այցի շրջանակում նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հանդիպումը: Հանդիպման շրջանակում տեղի կունենա նաև նախարար Մնացականյանի և Յոհաննես Հաանի համատեղ մամուլի ասուլիսը։ Յոհաննես Հաանին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ […]

̰
Այսօր հետախույզ Գոհար Վարդանյանի ծննդյան օրն է

12:15 25.01.2019

Այսօր լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանի ծննդյան օրն է. նա դառնում է 93 տարեկան: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Վարդանյանին շնորհավորական ուղերձ է հղել, մաղթել նրան առողջություն, անսպառ էներգիա, լավ տրամադրություն: Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում (Գյումրի)։ 1930 թ. ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական […]

̰
Վենեսուելայում ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 364-ի

12:08 25.01.2019

Վենեսուելայում տեղի ունեցող զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 364-ի. այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է ոչ կառավարական «Քրեական ֆորում» կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն: Նախկինում նշվում էր 328 ձերբակալվածի մասին: Նրա տվյալներով՝ երկուշաբթի ձերբակալվել է 9, երեքշաբթի` 35, իսկ չորեքշաբթի՝ 320 մարդ: Հիշեցնենք, որ Վենեսուելայում բողոքի խոշոր ալիքը ծայր էր առել հունվարի 23-ին։ Ընդդիմության առաջնորդ […]

̰
Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին. ՀՀ ԱԳՆ

11:59 25.01.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ ուշադրության կենտրոնում է պահում Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները: «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- նշված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում։ Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ին բողոքի խոշոր ալիք է սկիզբ առել. ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել է […]

̰
Պարտվել իմանալ է պետք. Տիգրան Մանսուրյան

11:58 25.01.2019

«Պարտվել իմանալ է պետք, պետք է կարողանալ պարտվել հանուն հիմնականի, որ չկորցնես դրա հետ կապված քո հավատքը»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` անդրադառնալով իր կյանքի ընթացքին և ունեցած դժվարություններին ու հիասթափություններին: Մաեստրոն ուրախ է, որ կարող է իրենից հետո թողնել արժանավոր ու տաղանդավոր հետնորդներ: Նրա խոսքով` կան լուրջ երաժշտություններ ստեղծողներ, որոնց, սակայն, […]

̰
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ասեկոսեներով հանրությանն ապակողմնորոշելու գործելակերպից. Ոստիկանությունը՝ ԶԼՄ-ներին

11:55 25.01.2019

ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարզաբանում է տարածել ոստիկանապետի պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ: «Որոշ լրատվամիջոցներ կրկին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառում՝ հղում անելով անփաստարկ ու ինքնահնար տեղեկությունների: Նպատակը պարզ է՝ բարձրագոչ հայտարարություններով ընթերցող գայթակղել, իսկ նպատակին հասնելու համար օգտագործվում են ճղճիմ ու ցածրակարգ միջոցներ, որոնք հակասում են քաղաքացու իրազեկված լինելու իրավունքին ու լրատվության […]

̰
BACK_TO_TOP