11:54 25.01.2019
Եվրախորհրդարանը և Եվրոպական Միության խորհուրդը հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությունը՝ ԵՄ երկրներում սահմանել տասնօրյա արձակուրդ նորածին երեխաներ ունեցող հայրերի համար, հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ այս նախագիծը պետք է խրախուսի տղամարդկանց ավելի հավասար պատասխանատվության չափ ունենալ նորածին երեխաների խնամքի հարցում: Երեխայի ծնվելուց հետո հայրերի արձակուրդը օրինականացված է ԵՄ անդամ շատ երկրներում, բացառությամբ […]
11:52 25.01.2019
Կան հաճույք պատճառող երաժշտության տարբեր ձևեր` ռաբիս, աշուղական, ժողովրդական, կիթառով երգեր, հոգևոր, և դրանց կողքին` դասական, որը մեկ տոկոս է: Այդ մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է 80-ամյա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` նշելով, որ հասարակության մաս կազմող յուրաքանչյուր հատված ունի հաճույքի իր պահանջարկը, հետևաբար՝ պետք է հասկանալ, թե ում ինչ տիպի երաժշտություն է հետաքրքրում: Հարցին, թե […]
11:47 25.01.2019
Ռուսաստանում երկու հայ երիտասարդի մեղադրում են վարձույթի սրահներից թանկարժեք վիդեոտեխնիկա վարձակալելու, ապա այդ տեխնիկան վաճառելու մեջ։ Երիտասարդները մտնում են մի հանցավոր խմբի մեջ, որը, ըստ մեղադրողների, նույնպիսի գործունեություն է ծավալում Ռուսաստանի մի քանի քաղաքներում, հայտնում է RusArminfo-ն։ Պյատիգորսկի բնակիչներ Ֆեոդոսի Կևորկովի ու Եվգենի Մկրտիչանցի հասցեին մեղադրանք են առաջադրել վարձակալության սրահների սեփականատերերը։ Նրանք պնդում են, որ […]
11:45 25.01.2019
80-ամյակը նշող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է, որ բազմաթիվ ծրագրեր ու երազանքներ ունի, սակայն դրանց մի մասը մնացել է անկատար, օրինակ՝ լատիներենին տիրապետելը: «Դա հիմքերի հիմքն է»,- ասել է Մանսուրյանը` ափսոսալով, որ նաև չի հասցրել անգլերեն սովորել: «Մեկ էլ տեսա, որ Չեխով վատ գիտեմ: Էնքան վատ եմ զգում դրա համար»,- խոստովանել է […]
11:42 25.01.2019
ՏՄՊՊՀ-ն այսօր հերթական նիստն է հրավիրել: Հանձնաժողովը ներկայացրել է մանրածախ առևտրի ոլորտում իրականացված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունը ներառել է հիմնականում գերիշխող սուպերմարկետների գործունեությունը («Երևան Սիթի», SAS, «Էվրիկա,» «Նոր Զովք», «Պարմա» և այլն) և վերջիններիս վարքագիծը՝ մրցակցության սահմանափակման տեսանկյունից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առևտրային խոշոր ցանցերը սահմանափակում են իրենց մրցակիցների գործունեությունը՝ մատակարարներին լրացուցիչ պայմաններ պարտադրելու […]
11:39 25.01.2019
ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների քննությամբ զբաղվող հատուկ զեկուցող Ագնես Կալամարդը հատուկ խումբ է ձևավորելու, որը զբաղվելու է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հետաքննությամբ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ինքը՝ Կալամարդը։ Նրան միանալու է ևս երեք հետաքննող, որոնց անուններն առայժմ հրապարակման ենթակա չեն։ Թուրքական կողմն արդեն տվել է համաձայնություն ու շահագրգռված է […]
11:33 25.01.2019
Ուղևորուհու ճանպրուկում կասկածելի իրի պատճառով Փարիզի Օրլի օդանավակայանի մի քանի տերմինալներ տարհանվել են: Այս մասին հայտնում է Parisien թերթը: Նշվում է, որ ահազանգի պատճառը Կասաբլանկա թռչող կնոջ ճամպրուկն է եղել: Կրկնակի ստուգման ժամանակ գտել են մի իր, որը նման է եղել պայթուցիկ սարքի: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես իրականացրել են տարհանման աշխատանքներ և կանչել սակրավորների: Մասնագետներն ավելի ուշ պարզել […]
11:27 25.01.2019
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ծննդյան 80-ամյակի առիթով այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը, չնայած տարիքին, շարունակում է աշխատել, իր պարտքն է համարում հայկական հոգևոր ստեղծագործությունները, միջնադարյան աղոթքներն ու շարականները հայ ժողովրդին հասանելի դարձնելը: «Պետք է կարողանալ մեղեդիներ գոյացնել, որպեսզի ազգային մշակույթը կապվի ժողովրդի հետ»,- ասել է Մանսուրյանը` նշելով, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հանրության մեջ […]
11:25 25.01.2019
Սամվել Մայրապետյանը մոտ օրերս կմեկնի Գերմանիա՝ բուժման նպատակով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը: Նա տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ բավարարել է իր միջնորդությունը՝ թույլատրել Մայրապետյանին դուրս գալ երկրից: Փաստաբանը տեղեկացրեց, որ ՀՔԾ ներակայացված նոր միջնորդությունն ամբողջությամբ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ է եղել: «Լրացուցիչ ամսի 23-ին դարձյալ բժիշկների կոնսիլիում էր հրավիրվել, […]
11:22 25.01.2019
«Չեմ հասցնում զգացողություններ ունենալ իմ հոբելյանի մասին, չեմ հասցնում ինքս ինձ հաշիվ տալ, հետ նայել, քանի որ խառը ժամանակներ են, իսկ իմ հոգսերը և պարտականությունները շատ են»,- այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը` խոսելով իր ծննդյան 80-ամյակին նվիրված միջոցառումների մասին: Հունվարի 27-ին Լոս Անջելեսում տեղի կունենա Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ, որին […]
01:00 25.01.2019
DxO Mark հետազոտական կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել ու հրապարակել են ամենաորակյալ selfy-ի (ինքնանկար-խմբ.) հնարավորություն ունեցող սմարթֆոնների անունները: Այսպես. 100 միավորանոց սանդղակում ցուցակը գլխավորում են Google Pixel 3 և Samsung Galaxy Note 9 սմարթֆոնները՝ 92 միավորով: Դրանց հաջորդում են Xiaomi Mi Mix 3-ը՝ 84 միավորով, iPhone XS Max-ը՝ 82 միավորով և Galaxy S9+-ը՝ 81 միավորով: Հաղորդվում է, […]
00:51 25.01.2019
Անդրադառնալով Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն ասել է. «Մենք պետք է հասկանանք իրական շահերը՝ որտեղ է այդ հանդիպումը եղել, ինչի մասին է եղել, ուր կարող է կամ ինչպես կարող ես այդ երևույթը հետո օգտագործել: Ի վերջո, մենք պետք […]
23:57 24.01.2019
Տարիներ շարունակ համայնքից հող գնելու կամ վարձակալելու պայմանագրերը կազմվում և կնքվում էին առանձին՝ «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի միջոցով: Մատուցված ծառայության դիմաց քաղաքացիները վճարում էին 14 400 դրամ: Քաղաքապետարանն ուսումնասիրել և որոշել է այս տարի այդ գործառույթների համար մրցույթ չհայտարարել, դրանք փոխանցել քաղաքապետարանին և հանել վճարը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «ՓԲԸ-ի կողմից մատուցվող […]
23:30 24.01.2019
Աբովյանից դեպի Աշտարակ տանող ճանապարհի՝ Եղվարդի ճանապարհի հետ հատման հատվածում, կամրջի մասնակի փլուզման հետևանքով առաջացած նստվածքների տեղամասում զգուշացնող և արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ են տեղադրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: «Այդ մասում, մանավանդ գիշերային ժամերին, խնդրում եմ դանդաղ երթևեկել։Կամրջի վերանորոգման աշխատանքները կսկսվեն այս […]
23:14 24.01.2019
Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է իր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից իրեն ուղղված նամակի բովանդակությանը: Շուշան Դոյդոյանը մասնավորապես հայտնել է, որ պարգևատրված անձանց ցուցակի վերաբերյալ իր հարցին քաղաքապետարանի կողմից ամբողջական պատասխան չի տրամադրվել: Միևնույն ժամանակ, իր խոսքով՝ խախտվել է նաև Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները: […]
22:24 24.01.2019
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Այսօր առաջին անգամ նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կրթության միջազգային օրը։ Այսուհետ այդ օրը մեզ համար կարևոր առիթ է դառնալու վերահաստատելու մեր այն համոզումը, որ կրթությունը՝ իբրև համընդհանուր իրավունք, հասարակական բարիք և պետության պարտավորություն, մեր երկրի զարգացման կարևորագույն […]
22:04 24.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը՝ վկայակոչելով դատական տեղեկատվական համակարգի աղբյուրին: Հաղորդվում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի դեկտեմբերին Իսոյանի նկատմամբ համաներում կիրառելու որոշում է կայացրել, ինչի արդյունքում քրեական հետապնդումը դադարեցվել է եւ քրեական գործի վարույթը կարճվել: Հիշեցնենք, […]
21:42 24.01.2019
Կիևի դատարանն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հեռակա կարգով 13 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության, ինչպես նաև ագրեսիվ պատերազմ վարելուն օժանդակելու մեջ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Կիևի դատարանը մեղադրել է Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության մեջ:
20:59 24.01.2019
«Mash» Telagram ալիքը հայերի և դաղստանցիների միջև մասսայական կռվի տեսանյութ է հրապարակել: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել անցած՝ 2018 թվականի հուլիսին՝ մերձմոսկովյան Չեխով քաղաքի Рай կոչվող սրճարանում: Հաղորդվում է, որ միջադեպի ժամանակ դանակահարություն ու հրազենային կրակոցներ են եղել: Ձերբակալված անձինք, սակայն, որոշ ժամանակ անց բաց են թողնվել, իսկ գործը փակվել է տեղի ոստիկանների կողմից: […]
20:44 24.01.2019
2019 թ. հունվարի 24-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար, որի վերաբերյալ ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը` հիմնված մանկատան աշխատակիցների բացատրությունների վրա: Մանկատանը խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան: Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է […]
19:50 24.01.2019
2018 թվականի ընթացքում Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի կողմից իրականացվել են անտառմշակույթների հիմնադրման աշխատանքներ՝ տնկման և ցանքսի միջոցով՝ 80.5 հա ընդհանուր մակերեսով: 2018 թվականի աշնանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական եկամուտների հաշվին իրականացնել են կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքներ՝ 100 հա ընդհանուր մակերեսով: Ստեփանավանի, Սյունիքի, Հրազդանի, Գուգարքի, Իջևանի և Նոյեմբերյանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 6.5 հա տարածքում հիմնադրվել են […]
19:39 24.01.2019
Լինելու են բողոքողներ, որոնք ասելու են՝ ճնշում են, լինելու են մարդիկ, ասելու են՝ ազատ են: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ Դավոսում արված հայտարարություններին: «Լինելու են բողոքողներ, որոնք ասելու են՝ ճնշում են, լինելու են մարդիկ, ասելու են՝ ազատ են: Մինչև մենք չվերածենք իրականում, որ մեր […]
19:36 24.01.2019
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ Այս մասին տեղեկանում ենք Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից: «Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են և «թյուրքականությունը» վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում […]
19:20 24.01.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է ՊԲ Ռազմական խորհրդի նիստին, որի ընթացքում ամփոփվել է ՊԲ-ի միավորումների և զորամասերի 2018 թվականի ուսումնական տարվա արդյունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Բացի այն հանգամանքից, որ նշվել է բանակաշինության տարբեր ուղղություններում իրականացված քայլերն ու արձանագրված արդյունքները, ամփոփվել է նաև բացթողումները, գնահատականներ […]
19:15 24.01.2019
Հունվարի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Անհայտ անձը Վաղարշյան փողոցում գործող սուպերմարկետից գաղտնի հափշտակել էր թանկարժեք կոնյակ։ Արաբկիրի ոստիկաններն անմիջապես մեկնել էին դեպքի վայր, իրականացրել անհրաժեշտ հետաքննական միջոցառումներ։ Սուպերմարկետին պատճառվել էր շուրջ 130,000 դրամի վնաս։ Արաբկիրի ոստիկանները ձեռնարկեցին միջոցառումներ գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Այս ընթացքում ոստիկանության […]
19:10 24.01.2019
Սիրիայի մայրաքաղաքի Ադավի շրջանում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը: Հաղորդվում է, որ այստեղ պայթել է ավտոբուսի վրա ամրացված պայթուցիկ սարքը: Միևնույն ժամանակ, РИА Новости գործակալությունը հայտնում է, որ պայթյունը գրանցվել է Դամասկոսում տեղակայված ՌԴ դեսպանատան հարակից տարածքում: Դեպքի հետևանքով վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում:
19:05 24.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկիի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացումն ու ընդլայնումը` ընդգծելով առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Լեհաստանի վարչապետները պայմանավորվել են հանձնարարել երկու երկրների էկոնոմիկայի նախարարներին մշակել տնտեսական համագործակցության նոր օրակարգ: Երկու երկրների գործադիր մարմինների ղեկավարներն անհրաժեշտ են համարել նոր ազդակ […]