12:03 23.01.2019
Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն իրականացվելու է բացառապես պետպատվերի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ հունվարի 23-ին, առողջապահության նախարարի հրավիրած ասուլիսի ժամանակ:
Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ այս տարի 700 մլն դրամի աճ է գրանցվել ուռուցքաբանական ծառայությունների համար, և դա ավելացել է անցյալ տարվա 1.1 մլրդ դրամի վրա: Քննարկումների արդյունքում նախարարությունում եկել են այն համոզման, որ պետք է մեղմեն քաղաքացիների վրա եղած բեռը: Խոսքը համավճարի մասին է:
«Առաջ պետությունն ուռուցքաբանական վիրահատության համար վճարում էր գումարի շատ փոքր մասը, մեծ մասը վճարում էր քաղաքացին: Եվ տրամաբանական չէր դա կոչել պետպատվեր կամ պետության կողմից երաշխավորված բուժօգնություն: Հիմա որոշվել է, որ այդ 700 մլն դրամ գումարի մեծ մասը ծախսվելու է համավճարը հանելու համար: Հիմա, եթե կարիք լինի ուռուցքաբանական վիրահատության այն բժշկական կենտրոններում, որոնք կունենան պետպատվեր, ոչ բոլորը կունենան իհարկե, որովհետև մենք որակի պահանջներ ենք դրել, ապա վիրահատության համար քաղաքացին գումար չի վճարի, և պետությունը կփոխանցի ամբողջությամբ ու շուկայական գնով», – ասաց Թորոսյանը:
Արագացուցիչներով ճառագայթային բուժումը ևս կիրականացվի պետպատվերի շրջանակներում:
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...
17:11 17.06.2025
Խաչանովը և Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ամերիկացի Ալեքս Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում: Զույգը հաղթել է իտալացիներ Յանիկ Սիներին և Լորենցո Սոնյեգոյին: Խաչանովն ու Միքելսենը քառորդ եզրափակչում կմրցեն Կևին Կրավից/Թիմ Պյաց (Գերմանիա) – Անդրե Գորանսոն (Շվեդիա)/Սեմ Վերբեկ (Նիդերլանդներ) զույգի հաղթողի դեմ: ...
17:01 17.06.2025
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման և կայունության ապահովման: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր և անդրադարձ կատարել հետագա քայլերին: Մտքեր են փոխանակվել […] ...