Արձանագրվել են անտառահատման ապօրինի դեպքեր. պատճառվել է ավելի քան 8.5 մլն դրամի վնաս. դատախազություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+17.09 oC

Արձանագրվել են անտառահատման ապօրինի դեպքեր. պատճառվել է ավելի քան 8.5 մլն դրամի վնաս. դատախազություն

13:56 22.01.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի երկու և Մեղրիի մեկ բնակիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատել են տարբեր տրամաչափի ընկուզենիներ:

Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը 2018թ. սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիք անտառտնտեսություն» մասնաճյուղի «Գորիս» անտառպետության պահաբաժիներից մեկի անտառամասում ապօրինի հատել է արգելված ծառեր՝ 14 ընկուզենի, 4 բոխի, 2 թխկի և 1 կեռասենի՝ բնությանը պատճառելով առանձնապես խոշոր, ընդհանուր 3.981.000 ՀՀ դրամի վնաս:

Հատված ընկուզենիներն անտառամասից ձիով դուրս է բերվել Հալիձորի «Կալ» կոչվող տեղանք,  ավտոմեքենայով տեղափոխվել Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայր՝ «ՍԷԿՆԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տարածք:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի ցուցումով հունվարի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել քննիչին:

Ավելի վաղ՝ հունվարի 11-ին, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնիններից մեկի անտառամասում ապօրինի ծառահատմամբ բուսական աշխարհին պատճառվել է 4․639․500 դրամի վնաս:

Մասնավորապես՝ 2018թ. նոյեմբերի 21-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Կապանի բաժին են ստացվել անտառխախտման մի քանի արձանագրություններ, համաձայն որոնց՝ նույն մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնի անտառամասերում հատվել են ընդհանուր 66 տարբեր տեսակի և տրամագծի ծառեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրի զննություններ, արձանագրվել է ծառերի ապօրինի հատումը, ինչպես նաև ճշտվել  են տարածքի կոորդինատները։

2018թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում փաստի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչություն և քննիչի կողմից ընդունվել է վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայի պաշտպանության նախարարություն. ԵՄ պատժամիջոցների վերացումը կօգնի ամրապնդել կայունությունն ու զարգացումը

09:30 21.05.2025

Սիրիայի պաշտպանության նախարարություն. ԵՄ պատժամիջոցների վերացումը կօգնի ամրապնդել կայունությունն ու զարգացումը

ԵՄ անդամ երկրների՝ Դամասկոսի դեմ նախկինում կիրառված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու որոշումը կնպաստի Սիրիայի կայունության և զարգացման ամրապնդմանը։ Այս մասին SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան։ «Այսօր սիրիացի ժողովուրդը ստացել է Եվրամիության որոշումը՝ չեղարկել Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Մենք բարձր ենք գնահատում այս քայլը, որն արտացոլում է դրական […] ...

Իսպանիան կոչ է արել ամբողջ Պաղեստինում միասնական կառավարություն ստեղծել

09:20 21.05.2025

Իսպանիան կոչ է արել ամբողջ Պաղեստինում միասնական կառավարություն ստեղծել

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել Պաղեստինում միասնական կառավարության ստեղծման ուղղությամբ։ Տեսաուղերձի տեսքով նրա ելույթը տեղի է ունեցել Պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու պետությունների լուծման համար Գլոբալ դաշինքի 5-րդ հանդիպմանը՝ Ռաբաթում։ Միջոցառումը կազմակերպել են Մարոկկոյի և Նիդեռլանդների իշխանությունները, հայտնում է Maghreb Arabe Presse լրատվական գործակալությունը։ Հանդիպման թեման է «Խաղաղ գործընթացի թափի պահպանում. […] ...

Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ․ As

09:09 21.05.2025

Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ․ As

As պարբերականը հաշվարկել է Իսպանիայի ընթացիկ առաջնության ժամանակ տեսակրկնությունների համակարգի բոլոր միջամտությունները և փաստել, որ եթե չլիներ VAR-ը, չեմպիոն էր դառնալու Մադրիդի «Ռեալը»: 37 տուրերի ընթացքում «Ռեալը» վաստակել է 81 միավոր, բայց առանց VAR համակարգի մադրիդցիները կունենային 88 միավոր: Դա թույլ կտար երկրորդ տարին անընդմեջ դառնալ չեմպիոն, որովհետև «Բարսելոնան», որն այժմ ունի 88 միավոր, առանց […] ...

The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմ

09:00 21.05.2025

The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմ

Մեծ Բրիտանիան այլ երկրների հետ պլաններ է մշակում Իսրայելի կաբինետի որոշ առանցքային անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ կապված Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտման հետ: Այս մասին հայտնում է Times թերթը։ Սև ցուցակում կարող են ներառվել, ի թիվս այլոց, հրեական պետության ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար […] ...

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

08:50 21.05.2025

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

08:40 21.05.2025

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...

BACK_TO_TOP