TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC
Admin

Admin

Համայնքների միավորման հարցում, այո՛, կան խնդիրներ, բայց նոր միավորումներ, այո՛, պետք են․ Վարազդատ Կարապետյան

19:46 17.01.2019

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարազդատ Կարապետյանի նշանակման հարցի քննարկման ընթացքում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Կարապետյանին հիշեցրեց, որ նա կառավարության անդամ է եղել համայնքների խոշորացման գործընթացի ժամանակ ու պատասխանատու է այդ ժամանակ ծագած խնդիրների համար։ Սամսոնյանը հարցրեց Կարապետյանի դիրքորոշումը այս համատեքստում։ Կարապետյանը հարց ուղղեց պատգամավորին ու […]

̰
ՀՀ փոխվարչապետն ու «Ռենկո»-ի գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսության մեջ ներդրումների հնարավորությունը

19:44 17.01.2019

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հունվարի 17-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել […]

̰
Արցախի Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված չէ. ԱՀ ԱՆ

19:42 17.01.2019

Արցախի Հանրապետության ԱՆ-ից տեղեկացնում են, որ այսօրվա դրությամբ Արցախի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով համաճարակային իրավիճակը լարված չէ: Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը: Հունվարի 16-ի դրությամբ հանրապետության բուժհաստատություններում բուժում են ստանում 30 քաղաքացի, որից 15-ը` երեխաներ են: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատվում է հիվանդության 2 անգամ նվազում: Վիրուսային […]

̰
ԱԺ տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովը մյուսներից ամենածանրաբեռնվածն է. Բաբկեն Թունյան

19:41 17.01.2019

ԱԺ տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովն ամենածանրաբեռնված ու ամենակարևոր հանձնաժողովներից մեկն է: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Ամենևին չեն ուզում նսեմացնել մյուս հանձնաժողովների դերը, բայց, եթե նայում ենք զուտ վիճակագրությամբ, օրինագծերի մեծ մասն անցնում է հենց այս հանձնաժողովով»,- ասել է նա: Պատգամավորը, այնուամենայնիվ, որոշակի տարանջատում […]

̰
Իշխանություն լինելու փորձը կարող է ձեռք բերվել միայն իշխանություն լինելով. Միքայել Զոլյան

19:39 17.01.2019

«Այս խորհրդարանին և այս կառավարությանն ընտրել է ժողովուրդը»,- արձագանքելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի քննադատությանը` այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը: Իշխանության «անորակ կադրեր» ունենալու մասին Մարգարյանի գնահատականին ի պատասխան` Զոլյանն ասաց, որ ի վերջո, եթե համեմատեն նախորդ իշխանական խմբակցության հետ, որի հետ ՀՅԴ-ն տարիներով համագործակցում էր, ակնհայտ է դրական տարբերությունը. յուրաքանչյուրն […]

̰
105 օր կարող ենք ծախսել հանձնաժողովների և ԱԺ ղեկավարների ընտրության վրա, երբ այս հարցերն արդեն լուծված են․ Կարապետյան

19:35 17.01.2019

Ազգային ժողովում իր ելույթը տարբերվող կերպով այսօր սկսեց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանը։ Նա խոսեց այս ընթացքում խորհրդարանի անարդյունավետ աշխատանքի մասին։ «Ես ճիշտն ասած ուզում էի խոսել այս հանձնաժողովի գործառույթների մասին, ենթադրենք՝ համայնքների միավորումների մասին, դրա կարևորության, մարզպետարանի դերի, դրա անկարևորության, բնապահպանական տարբեր […]

̰
ԱԺ հանձնաժողովի նախագահի ամեն թեկնածուի հարցերով քրքրելու իմաստը ո՞րն է․ Կարապետյան

19:32 17.01.2019

Հայաստանի Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանն այսօր ԱԺ պատգամավորներին հարց ուղղեց՝ ի՞նչ տարբերություն, թե ինքը ինչ կարծիք ունի իր հանձնաժողովին վերաբերող որևէ խնդրի վերաբերյալ․ միևնույն է, հանձնաժողովի ղեկավարը ունի միայն կանոնակարգելու, համակարգելու լիազորություններ, ոչ ավելին։ Կարապետյանի բարձրացրած խնդիրը վերաբերում էր նրան, որ այս գումարման […]

̰
Հայտնաբերվել է Գետափ գյուղում կատարված ավազակային հարձակման 4-րդ կասկածյալը

19:30 17.01.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, հունվարի 14-ին՝ ժամը 21։20-ին, Եղեգնաձորի և Սպիտակի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Սպիտակ քաղաքում հայտնաբերվել և Եղեգնաձորի բաժին է տեղափոխվել 1987թ. ծնված Վահե Մելոյանը, որը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ի երեկոյան Վայոց ձորի Գետափ գյուղում ավազակային հարձակում էր […]

̰
Լուրջ փոփոխությունները շատ կարճ ժամանակահատվածում չեն լինում. Բաբկեն Թունյան

19:25 17.01.2019

Քաղաքական այս նոր փուլում կառավարության առջև դրված նշաձողը շատ ավելի մեծ է, կարելի է ասել՝ այդ սպասելիքները գերչափազանցված են: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Մարդիկ սպասում են արագ փոփոխությունների, լուրջ փոփոխությունների, միևնույն ժամանակ, որը շատ դժվար է համատեղել, այսինքն՝ լուրջ փոփոխությունները շատ […]

̰
Որպեսզի գյուղացու համար ստաժ հաշվարկվի, նա պետք է իր գյուղատնտեսական աշխատանքի հաշվետվություն տա․ Կարապետյան

19:22 17.01.2019

Ազգային ժողովում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարազդատ Կարապետյանի նշանակման հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը նրան հարցրեց՝ ինչպե՞ս կարելի է անել, որ գյուղացիներին ստաժ հաշվարկվի, չէ՞ որ նրանք նույնպես աշխատում են։ Կարապետյանը բացատրեց, որ վիճակագրություն կազմելիս հաշվետվությունների ներկայացման առաջնային օղակը գյուղապետարանն է, և գյուղացիները առանձին […]

̰
ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդը վերահաստատել է Իրանի դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ

19:20 17.01.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Մահդի Վեջդանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Կողմերն անդրադարձել են նաև ս.թ. հունվարի […]

̰
Կառավարությունը հետհեղափոխական շրջանում իր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել է. Բաբկեն Թունյան

19:13 17.01.2019

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված պատգամավոր Բաբկեն Թունյանը ԱԺ նիստում ելույթի ընթացքում խոսել է վերջին մի քանի ամիսների ընթացքում կառավարության կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ հասարակական ընկալումների մասին: Նա հայտարարել է, որ կառավարությունը վերջին մի քանի ամիսների ընթացքում  գրեթե ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը, այն է՝ զերծ պահել երկիրը հետհեղափոխական տնտեսական […]

̰
Հորիզոն 18.00

19:10 17.01.2019

̰
Ժողովուրդը ուզում է անվտանգություն, աշխատանք և արդարություն․ Մելքումյան

19:07 17.01.2019

Ազգային ժողովում քննարկման ժամանակ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանը հայտարարեց, որ ճիշտ չէ գնահատականներ տալ այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, քննարկել միությունների կազմակերպվածություն և այլն։ Ըստ նրա՝ ավելի տեղին է գտնել հնարավորություններ՝ այդ կենտրոնների ու միությունների հետ Հայաստանի հարաբերությունները զարգացնելու համար։ Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու Միքայել Մելքումյանը համաձայնեց նրա հետ, […]

̰
Վարազդատ Կարապետյանն առաջադրվեց ԱԺ տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ

19:06 17.01.2019

Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքը առաջադրեց պատգամավոր Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց նրա թեկնածությունն ու կարճ կենսագրությունը, ըստ որի՝ Կարապետյանը եղել է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար ու հրաժարական է տվել հեղափոխության օրերին, ավելի ուշ նշանակվել է վարչապետ […]

̰
Բարեխիղճ հարկ վճարողների շրջանակն ընդլայնվում է

18:50 17.01.2019

Գործադիրում այսօր՝ նիստի ժամանակ, քննարկվել է նաև «ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը. «Որոշումը, որի մեջ առաջարկվում է փոփոխություն կատարել, կարգավորում է ավելացված արժեքի մասին զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ կապված փոխհատուցումների, պարզեցված ընթացակարգի հարաբերությունները: Այն կարգավորումները, որ ընդունվել էին 2017 թվականին, ըստ որի՝ սահմանվել էին հարկ […]

̰
Նախագահը Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի ղեկավարության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

18:45 17.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։ Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ

18:38 17.01.2019

Հունվարի 17-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ և համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի […]

̰
Հորիզոն 18:00

18:37 17.01.2019

̰
Նախագահը հանդիպել է Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ

18:34 17.01.2019

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հետ: Նախագահ Սարգսյանը և Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը քննարկել են տարբեր բնագավառներում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես գործարար կապերի ընդլայնմանն ու ֆինանսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել զբոսաշրջության […]

̰
Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար. ՀՔԾ

18:27 17.01.2019

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ […]

̰
Մենք ունենք շատ մեծ պոտենցիալ՝ դառնալու ԵԱՏՄ «սիլիկոնային հովիտ»․ Ալեքսեյ Սանդիկով

18:24 17.01.2019

«Մենք իսկապես ունենք շատ մեծ պոտենցիալ՝ դառնալու ԵԱՏՄ «սիլիկոնային հովիտ»։ Հավատացե՛ք, ընկերնե՛ր, Սերգեյ Մերգելյան, Վիկտոր Համբարձումյան և այլ գիտնականներ տվող ազգը պարզապես իրավունք չունի չլինելու այս տարածաշրջանային «սիլիկոնային հովիտը»։ Տարածաշրջանային, աշխարհաքաղաքական մեր գործոնները հաշվի առնելով՝ մենք միգուցե այլընտրանք էլ չունենք»,- այս մասին այսօր Ազգային ժողովում տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց […]

̰
Միքայել Մելքումյանը շատ հետաքրքիր սիմբիոզ է՝ պրոֆեսիոնալի, գիտնականի և մտավորականի. Զոհրաբյան

18:12 17.01.2019

Ազգային ժողովում նոր ստեղծվող տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի առաջադրմանն աջակցելու համար ելույթ ունենալիս նույն կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր լրագրողական գործունեության ընթացքում ինքը չէր սիրում տնտեսագետ պատգամավորների հետ խոսել, քանի որ նրանք հետաքրքիր չէին լրագրողական տեսանկյունից։ Բայց Մելքումյանը, ըստ նրա, այդպիսին չէ։ «Միքայել Մելքումյանը բացառություն է, իսկապես […]

̰
Վերաքննիչ դատարանում Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է

18:07 17.01.2019

Վերաքննիչ դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը մանրամասներ չի ներկայացրել, միայն տեղեկացրել է, որ երկրորդ անգամ ինքնաբացարկ է ներկայացվել դատավորին։ Նիստի ավարտից հետո ցուցարարներից երկուսը մոտեցել են պաշտպանին և ներողություն խնդրել նախորդ անգամ իրենց պահվածքի համար։ Ի պատասխան` Արսեն Մկրտչյանն ասել է, որ մեքենայով չի եկել […]

̰
Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել

18:06 17.01.2019

Եվրոպական խորհրդարանում քննարկումներ են կայացել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեմայով: Քննարկման հիմնական թեման եղել է բլոգեր Նեհման Հուսեինովի ձերբակալությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը: Հաղորդվում է, որ քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի անդամները սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին: «Պետք է վերջ տալ այն սպեկուլյացիաներին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Եվրոպային գազ տրամադրելով՝ ազատում է նրանց […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

18:02 17.01.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Նախագահ Արմեն Սարգսյանն իր վշտակցության և կարեկցանքի խոսքերն է հղել նախագահ Զուրաբիշվիլիին, զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։

̰
Իրան-Հայաստան երկաթուղին ոչ թե տնտեսական, այլ ստրատեգիական հարց է․ Մելքումյան

17:57 17.01.2019

Իրանը Հայաստանի սահմանի մոտ գտնվող տարածքում հսկայական մայրուղի է կառուցում, իսկ սահմանի այս կողմում՝ Մեղրիում, որևէ բան չկա, ժամանցի վայր չկա, նորմալ ճանապարհ չկա։ Զբոսաշրջիկը պետք է հասնի Կապան, բայց դա հեռու է, չի ուզում գնալ։ Այսպիսի մտահոգություն հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ մյուս պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս։ «Ինչ վերաբերում […]

̰
Փաշինյանը հավաստիացրել է՝ ՌԴ-ում ՀՀ վարորդական իրավունքի կիրառման հարցը քննարկել է Պուտինի հետ․ Մարուքյան

17:43 17.01.2019

«Մինչև սեպտեմբեր ամիսը Փաշինյան-Վլադիմիր Պուտին ամեն հանդիպումից առաջ ես անձամբ վարչապետին խնդրել եմ, որ այդ հարցը բարձրաձայնվի, և ինձ հավաստիացվել է, որ բարձրաձայնվել է։ Բայց հիմա մենք ունենք այն, ինչ ունենք»,- Հայաստանի վարորդական իրավունքով Ռուսաստանում տաքսի վարելու սահմանափակումների մասին այսօր Ազգային ժողովում ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում այդ արգելքը, […]

̰
Արցախի ՊԲ հրամանատարն այցելել է մի շարք զորամասեր

17:33 17.01.2019

Հունվարի 17-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը այցելել է ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր, հանդիպումներ ունեցել հրամանատարության և ժամկետային զինծառայողների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Բանակի հրամանատարի ուշադրության կենտրոնում են եղել այն բոլոր հարցերը, որոնք ուղղակի կամ միջնորդավորված ազդեցություն ունեն ծառայողական ու մարտական […]

̰
Այսօրվանից ուժի մեջ է մտնում ՀՀ վարորդական իրավունքով ՌԴ-ում տաքսի վարելու արգելքը․ քննարկում խորհրդարանում

17:28 17.01.2019

Հայաստանի քաղաքացիներն այսօրվանից չեն կարողանալու իրենց հայկական վարորդական իրավունքներով տաքսի վարել Ռուսաստանում։ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Միքայել Մելքումյանի նշանակման հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա Մելքումյանին հարցրեց, թե ինչ է անելու այս և նմանատիպ հարցերի լուծման համար։ Մելքումյանը համաձայնեց, որ սա խնդիր է, ու խնդիր է […]

̰
BACK_TO_TOP