15:36 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը հունվարի 17-ին խորհրդարանում անդրադարձավ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարներին: Նա խոսեց արդեն իսկ արված մշակումների մասին, որոնց խոստացել էր ելույթով անդրադառնալ: «Մշակումների մի մասն արդեն սպառազինության մեջ է, ոլորտում կուտակված լրջագույն պոտենցիալ կա, օրենսդրական դաշտում այս տարիներին ընդունել ենք օրենքներ, որոնք խրախուսել են դրսից մատակարարումները, այստեղ լուրջ բացթողում ունենք: Հուսով […]
15:35 17.01.2019
«Բանակում առկա միջանձնային հարաբերությունները հասարակության հայելային պատկերն են: Որքան որ առողջ եղավ մեր հասարակությունը, այդքան առողջ կլինի բանակը ներսից»,- այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը: Գոռ Գևորգյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ բանակում զինվորների միջև, ինչպես նաև զինվոր-սպա փոխհարաբերություններին: Պատգամավորը նշեց, որ իրապես փոփոխություններ են եղել հասարակության, ոստիկանի ու բանակի […]
15:29 17.01.2019
Հայաստանում կան մի շարք կազմակերպություններ, որոնք հեղափոխությունից հետո էլ կարողացել են պահպանել իրենց չեզոքությունը: Այս մասին «ՇԱՆԹ» ՀԸ-ի «Հեռանկար» ծրագրի եթերում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Տրամաբանական ինչ-որ փոփոխություն կա: Տեսեք, նախկինում մենք իշխանությունների հետ ևս համագործակցում էինք այն տեղերում, որտեղ մեր և իշխանությունների պատկերացումները համընկնում էին, բայց այդ տեղերը […]
15:24 17.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկի ժամանակ ասել է, որ կառավարության 2/3-ը կնշանակվի, 1/3-ը չի նշանակվի. «Գիտեք, որ կառավարությունը ձևավորման գործընթացում է, և մենք զուգահեռ նաև կառավարության կառուցվածքի հետ կապված հարցեր ենք քննարկում: Գիտեմ, որ հարցը շատ հետաքրքրում է, ուզում եմ ասել հետևյալը՝ օրենքի համաձայն՝ կառավարությունը ձևավորված է համարվում, երբ նշանակված է կառավարության անդամների […]
15:22 17.01.2019
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» հարցը: «Առաջարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Արտոնությունը, փաստացի, կգործի 2.5 տարի»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Իրինա […]
15:12 17.01.2019
Ռուս սահմանապահներն Աստրախանի «Կարաուզեկ» հսկիչ անցակետում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որը հետախուզման մեջ էր գտնվում Հայաստանում կատարած հանցագործության համար: «Օտարերկրացին մեղադրվում է ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու և մարդու առողջությանն անզգուշությամբ վնաս հասցնելու մեջ: Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Mercedes մակնիշի ավտոմեքենայի սահմանային գրանցման ժամանակ: Նա Ստամբուլից գնում էր ղազախական Ատիրաու քաղաք»,- ասված է ՌԴ Անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության […]
15:00 17.01.2019
ԱԺ «Իմ քայլը» Նիկոլայ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից արձագանքեց նախորդ ելույթներից մի քանիսին: Նա դիմեց մասնավորապես «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: «Մայրապետյանի գործով, որ ասում էր` ձեզ դատի են տվել, պետք է այդ գործը մարսեք, ասաց, որ դա նախաքննական մարմինների փնթիության արդյունքն էր, որ ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է: Ես որպես իրավաբան պարզաբանեմ, թե իրականում ինչի մասին […]
14:50 17.01.2019
Այն, ինչ վերջին 7 ամիսներին անում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, դա փորձ է կողմերին բերել Վիեննայի համաձայնությունների իրականացման շրջանակ: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը՝ այսօր խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք, որ հունվարի վերջին նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների […]
14:35 17.01.2019
ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավարի հարցը խորհրդարանական խմբակցությունների կողմից առայժմ չի քննարկվել՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, պարզաբանել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում խոսակցություններ են շրջանառվում, որ Հովհաննես Իգիթյանին վստահվելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության փոխնախագահի պաշտոնը, իսկ պատվիրակությունը ղեկավարելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության […]
14:31 17.01.2019
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակներից Նարեկ Մալյանի նկատմամբ «ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձին»: Նշենք, որ նա ներկայումս Նարեկ Մալյանի փաստաբանն է: Փաստաբանը տեղեկացնում է, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից իրենց տեղեկացրել են, որ Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր […]
14:10 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը հունվարի 17-ին խորհրդարանի նիստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմեց հարց-առաջարկով: Կարապետյանն ասաց` ուրախ է, որ այս ոլորտում հեղափոխություն է սկսվում, նշեց, որ իրենց դիրքորոշումը ևս հեղափոխական է լինելու: Պատգամավորի հարց-առաջարկը հետևյալն էր` ոլորտային ձեռնարկությունները, որ լուրջ փորձ են կուտակել ու տեղյակ են խնդիրներին, կցանկանային […]
14:05 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց ռուսական սպառազինությունից 100 տոկոսով կախվածությանն այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ վարկային բնույթի տարբերակներ փնտրելու վերաբերյալ: Բաբաջանյանը նաև հիշեցրեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին էր խոսվում, ապա հետաքրքրվեց` Քոչարյանն այս […]
14:00 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հարց է ուղղել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, թե ինչ անել, որպեսզի Ազատամարտի դերը չնսեմացվի. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է Ազատամարտի դերը նսեմացնել: Ազատամարտն էր այն հենքը, որ ստեղծեց հայոց բանակը: Եռաբլուրը պետք է լինի այն սրբավայրը, որ թույլ չտա […]
13:56 17.01.2019
ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված խոստումները կյանքի չեն կոչվում. «Փաշինյանի ճոխ խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվում։ Այստեղ նույնիսկ նրա կախարդական փայտիկն անզոր գտնվեց։ Եվ այս ամենն առավել քան ակնառու է արտաքին քաղաքական ոլորտում։ . ՀԱՊԿ ում Հայաստանի դիրքերի ակնհայտ թուլացում։ . […]
13:54 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ողջունել է ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի թեկնածության առաջադրումն ու հարց է ուղղել Քոչարյանին ազգային անվտանգության հայեցակարգ ունենալու մասին: «Կարծում եմ՝ իրադրության փոփոխություն ունենք, և դա պետք է հայեցակարգի փոփոխության հիմք հանդիսանա: Դուք տեսնո՞ւմ եք այդ անհրաժեշտությունը, որ մենք ազգային անվտանգության նոր ու կիրառելի […]
13:46 17.01.2019
Երեկ ցերեկը Տավուշում՝ ադրբեջանական սահմանի մոտ, ականի պայթյունից վիրավորված քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում։ Բարեկամավան գյուղի բնակիչը այժմ բուժում է ստանում քաղաքացիական բուժհաստատությունում։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս նշեց, որ պայթյունի հետևանքով ամպուտացվել է քաղաքացու ոտնաթաթը։ Նրան տեղափոխել են […]
13:42 17.01.2019
Գյուղացիների մոտ կար մեծ ոգևորություն, բայց, անկեղծ ասած, այդ ոգևորությունը կամաց-կամաց մարում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ֆերմային շարժում» ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության նախարարության լուծարման մասին կառավարության նախագծին: Սեդրակյանը կարծում է, որ ճիշտ է գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացնելը: «Ի՞նչ է նշանակում գյուղատնտեսության նախարարությունը վերացնել: Բոլոր նորմալ երկրներում էլ կա գյուղատնտեսության […]
13:38 17.01.2019
Եթե նախկինում զորակոչի ենթակա երիտասարդների նախնական բուժզննումն անցկացնում էին ՊՆ կառույցները՝ զինկոմիսարիատներին կից հանձնաժողովները, ապա ներկայում այդ լիազորությունը տրված է քաղաքացիական բուժհաստատություններին՝ պոլիկլինիկաներին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը։ Նա նշեց, որ նախկինում պաշտպանության նախարարությունն էր և՛ պատվիրատուն, և՛ ախտորոշում իրականացնողը, և կարող էր տպավորություն ստեղծվել, որ […]
13:36 17.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի […]
13:34 17.01.2019
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի միջանցքում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ պարզաբանել է, որ «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագիծը գործադիրը կարող է առայժմ չուղարկել խորհրդարան, այլ սպասել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության ավարտին, որից հետո Ազգային ժողովի նիստը կընդհատվի և կրկին կվերսկսվի նախագծի ներկայացումից հետո: Մարուքյանը հորդորել է կառավարությանը նախագիծը խորհրդարան ուղարկել […]
13:29 17.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին: Նա նշեց` հայեցակարգը, որ առաջին հայացքից դրական տպավորություն է թողնում, նշանակում է անխտիր բոլորին պետք է զենք տալ, ուղարկել առաջնագիծ կամ խրամատ փորձելու` առանց հաշվի առնելու նրա մտավոր ունակությունները և այլն հանգամանքներ: Նա […]
13:24 17.01.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմելով՝ հայտարարեց. «Դուք ասացիք, որ Մարտի 1-ի դեպքերը` բոլորիս համար հայտնի, առ այն, որ Զինված ուժերն օգտագործվեցին, ինչն այն ժամանակվա ավտորիտար ռեժիմի արդյունք էր նաև, բայց չնշեցիք, որ բնականաբար կիրառվել էին թե՛ ԱԱԾ-ն, թե՛ ոստիկանությունը և ամբողջ անվտանգության […]
13:23 17.01.2019
Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում զննում են ոչ բոլոր նորակոչիկներին, որովհետև նախնական զննությունների արդյունքներով նրանք ճանաչվում են ծառայության համար առողջ և պիտանի։ Սակայն կարող են լինել հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս հետագայում՝ ծառայության ընթացքում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը։ Նրա խոսքերով՝ այդ է պատճառը, որ հնարավոր չէ […]
13:22 17.01.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Անդրանիկ Քոչարյանին ԼՀԿ-ից Սարգիս Ալեքսանյանը հարց ուղղեց զորակոչի կազմակերպման խնդիրների և զինկոմիսարիատների կրճատման մասին: «Ունենք տեղեկություն, որ այդ գործառույթը փոխանցվելու է տեղական ինքնակառավարման մարմիններին: Արդյո՞ք դա հավաստի տեղեկություն է, ի՞նչ դիրքորոշում ունեք դուք և ի՞նչ խնդիրներ եք այստեղ տեսնում»,- հարցրեց պատգամավորը: Այս հարցին ի պատասխան՝ […]
13:17 17.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին դիմեց ոչ լիարժեք առողջ տղաներին զորակոչելու հարցով: Նա նշեց, որ զինվորները որոշ հիվանդություններով գնում են բանակ, ծառայության մի մասն անցկացնում հոսպիտալում, և այդ հիվանդությունները երբեմն խորանում են: Քոչարյանն ասաց, որ խնդիր իրոք կա, հիվանդությունների ցանկ գոյություն ունի, որը […]
13:07 17.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Լոռիի, Սպիտակի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քեթիի լեռնանցքը դժվարանցանելի է: Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների […]
13:05 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին զինվորականների աշխատավարձերի բարձրացման, արտահագուստի վերաբերյալ, ինչպես նաև ձնահոսքի տակ մնալու դեպքերը բացառելու ուղղությամբ հանձնաժողովի աշխատանքի մասին. «Տարիներ առաջ դուք կտեսնեիք, թե Օմար ոնց էին բարձրանում զինվորականները, դա շատ դժվար էր: Վարչապետը նշեց, որ բանակի […]
12:58 17.01.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հարց է ուղղել սպորտային վաշտի փակման մասին. «Անցած տարեվերջին ՊՆ-ն հայտարարել էր, որ վերաբացելու են սպորտային վաշտը, բայց ինչպես, ինչ պայմաններով, այդ ընթացքին ծանոթ չենք և չեն էլ հայտարարել: Ինչպե՞ս եք դուք անձամբ տրամադրված սպորտային վաշտի վերաբացմանը»,- […]