12:06 18.01.2019
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է Մանե Թանդիլյանից, թե նա ինչպես է նա պատկերացնում «հաշվետվողականության բարձրացում» ասվածը: «Մենք խնդիր ունենք բարձրացնել հանրային ֆինանսների կառավարման արդյունավեատությունը, հատկապես ծախսային քաղաքականության արդյունավետության մասով»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը՝ հիշեցնելով, որ Վերահսկիչ, Հաշվեքննիչ պալատները նախկինում հաշվետվություններ են ներկարայցրել, ըստ որոնց՝ պետական գնումների ոլորտում անարդյունավետ ծախսեր են […]
12:04 18.01.2019
Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ցանկացել է զրուցել քաղաքացիների հետ կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին, սակայն տեխնիկական խնդրի պատճառով նա ստիպված է եղել ընդհատել ուղիղ եթերը. «Ներողություն եմ խնդրում ուղիղ եթերի տեխնիկական թերության համար: Մի ուղիղ եթեր պարտք եմ՝ կառավարության կառուցվածքի մասին: Լավ եղեք»,- գրել է ՀՀ վարչապետը:
12:03 18.01.2019
«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն դիմում է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով Արցախի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի հարցում իր մտահոգությունները: «Դիմում ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ Մեծարգո պարոն վարչապետ, «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն (ստեղծվել է 1996թ.), Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը երկարաժամկետ դիտարկման ենթարկելով, փաստում է. բանակցությունները կառուցողական հունով տանելու, խաղաղ գործընթաց ամրագրելու […]
11:56 18.01.2019
Այսօր առավոտյան թռիչքի ժամանակ օդում բախվել են Ռուսաստանի զինված ուժերի երկու «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչներ։ Դեպքը եղել է Խաբարովսկի երկրամասում։ Այս մասին հայտնի է դարձել պետական ՏԱՍՍ գործակալությանը։ Ինքնաթիռների բախումից հետո օդաչուների ճակատագիրն առայժմ անհայտ է մնում։ Հայտնի է, որ ինքնաթիռներից մեկի օդաչուները բախումից առաջ կարողացել են կատապուլտով դուրս ցատկել։
11:54 18.01.2019
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (UCLA), որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ, տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի […]
11:27 18.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը դիմել է Մանե Թանդիլյանին, թե ինչու են ԼՀԿ խմբակցության անդամները պարբերաբար դժգոհում, որ խորհրդարանը չունի վերահսկողական լծակներ ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ: Հիմա Ֆինանսավարկային հանձնաժողովն ինչպե՞ս պիտի փորձի վերահսկելի դարձնել այդ կառույցները: Մանե Թանդիլյանն ասել է, որ ուժային կառույցների ղեկավարները եթե համագործակցում են ԱԺ-ի հետ, ապա միայն բարի կամքից ելնելով, […]
11:10 18.01.2019
ԱԺ-ում քննարկվում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ստեղծման հարցը, որի նախագահի թեկնածու է առաջադրվել ԼՀԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: Ելույթում պատգամավորն ասել է, որ պետք է շատ ուշադրություն դարձնել ֆինանսական ենթակառուցվածքների վրա՝ ավելի վերահսկելի դարձնելու: Միաժամանակ, Մանե Թանդիլյանի խոսքով, բյուջետային գրասենյակի առկայությունը ԱԺ-ում իրապես ավելացրել է պատգամավորների հնարավորությունը՝ տիրապետելու տեղեկատվության: Հասկանում ենք, որ […]
10:40 18.01.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը եզրափակիչ ելույթում հայտարարել է, որ համաձայն չէ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի այն հայտարարության հետ, որ հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն կատարել: «Մենք ունենք պլանային տնտեսություն, որից պետք է անցում կատարեինք շուկայական ազատ տնտեսության, սակայն այդպես էլ չենք կատարել, բայց միաժամանակ լիարժեք պլանային […]
10:35 18.01.2019
ԱԺ-ում այսօր շարունակվում են հունվարի 14-ին մեկնարկած 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի աշխատանքները: Քննարկվելու են վերջին երկու հանձնաժողովների՝ տնտեսական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների հարցերը: Ավելի ուշ նախատեսված է հանձնաժողովների նախագահների ընտրությունը, ինչից հետո, ըստ օրակարգի, կառավարության առաջարկությամբ քննարկվելու է կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրինագիծը: Օրակարգի հաջորդ հարցը կվերաբերի կառավարության ծրագրին […]
01:02 18.01.2019
Ռուսաստանի Օմսկ քաղաքում ընձառյուծը հարձակվել է վարժեցնողի օգնականի վրա, հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կրկեսում՝ փորձի ժամանակ: Տղամարդուն վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: «Ըստ նախնական տվյալների՝ փորձի ընթացքում վարժեցնողի օգնականի վրա հարձակվել է երիտասարդ ընձառյուծ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական հետազոտության՝ նրա մոտ ծանր վնասվածքներ չեն հայտնաբերվել»,- ասել է իրավապահ […]
23:34 17.01.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով գումարի հափշտակության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել բանկի նախկին աշխատակցին: Քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲ ընկերության պլաստիկ քարտերի բաժնի նախկին ղեկավարը՝ «Զարգացման Հայկական […]
22:41 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ Հայաստանը միջանցիկ երկիր դառնալու մեծ հնարավորություններ ունի, որոնք պետք է օգտագործել: Այս մասին նա հայտարարել է ԱԺ-ում կայացած նիստի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ: «Մենք ունենք երկու հզորագույն հարևաններ՝ ի դեմս Իրանի և ի դեմս Ռուսաստանի, և այս հնարավորությունները բացառապես չեն օգտագործվել առ այսօր: Սա պետք է […]
22:23 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Բաբկեն Թունյանին՝ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց հետո ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց է ուղղել՝ կապված տնտեսական հեղափոխության հետ մարդկանց մեծ սպասելիքների մասին։ «Հեղափոխությունից հետո սկսում էին հիմնավորել, թե ինչու հասարակությունը իր կաշվի վրա չի զգում: Հեղափոխությունից հետոն նոր է միայն սկսվում: Եթե այսօր անգամ արվեն ամենաէֆեկտիվ […]
22:11 17.01.2019
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել որդեգրման գործընթացի մասին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցադրումների վերաբերյալ։ «1. ՀՀ արդարադատության նախարարությունն է ճանաչվել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի Կոնվենցիայի շրջանակում գործող ՀՀ կենտրոնական մարմին: 2. Օտարերկրյա պետություններում որդեգրված երեխաների ճակատագրերի նկատմամբ հետագա վերահսկողության հետ կապված հարաբերությունները և գործընթացը հստակ […]
21:59 17.01.2019
Հունվարի 17-ին կայացած ԱԺ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը նույնպես խոսել է «տնտեսական հեղափոխություն» տերմինի մասին՝ հայտարարելով, որ նման երևույթ Հայաստանում տեղի չի ունեցել: «Այսինքն՝ մենք կարող ենք ենթադրել, և մեր դեպքում, առանց ենթադրելու, որ «տնտեսական հեղափոխությունը» մոտեցումների կտրուկ փոփոխությունն է: Որոշ դեպքերում, օրինակ, պլանային տնտեսությունից անցնելը դեպի շուկայականին՝ համարվում է հեղափոխություն: […]
21:42 17.01.2019
ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց հետո պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրենքների հանրայնացնելու մասին հարց է ուղղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանին․ «Եթե դու ցանկանում ես, որ հասարակությունը իմանա, այն կիմանա: Դրա համար ընդամենը ցանկություն է պետք դա մեր որոշելիքն է: Մենք կունենանք մանրամասն քննարկում այդ ոլորտի բոլոր շահագրգիռ անձանց մասնակցությամբ»․- ասել է Բաբկեն Թունյանը: […]
21:36 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը երկրի երկարաժամկետ կայուն զարգացումը տեսնում է կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումների մեջ: Այս մասին նա հայտարարել է ԱԺ նիստի ընթացքում ելույթի ժամանակ: «Կառուցվածքային բարեփոխումների արդյունքում մենք պետք է ունենանք տնտեսության դիվերսիֆիկացիա, ազատ տնտեսական մրցակցության, աշխատանքի արտադրողականության կտրուկ բարձրացում, ինչպես նաև տարեկան ՀՆԱ-ի աճի ներառականություն ու որակ»,- ասել է նա: Պատգամավորը […]
21:26 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ նիստի ընթացքում խոսել է «տնտեսական հեղափոխություն» գաղափարի վերաբերյալ իր ընկալումների մասին՝ հայտարարելով, որ Հայաստանում այդպիսի իրավիճակի ակնկալիքներ ունենալն անիրատեսական է: Նա նաև ասել է, որ մեր երկրում հեղափոխությունը հիմնականում քաղաքական է եղել: «Մեր երկրում կացութաձևի հեղափոխություն տեղի չի ունեցել, փոփոխություն տեղի չի ունեցել: Հեղափոխությունը եղածը փոխելու իրողություն է, […]
21:11 17.01.2019
SHANTNEWS.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, մասնավորապես անդրադառնալով այն հանգամանքին, որ կողմերը քննարկում են ունեցել նաև «բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ»: Բաբայանի համոզմամբ՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելը նախ ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի ռևանշիստական և հայատյաց քաղաքականությունից: «Դա իր մեջ ներառում է […]
21:00 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հունվարի 17-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ծրագրին: Նա նշեց, որ ծրագիրը խորհրդարան կհասնի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի քննարկման դրվելու: Սիմոնյանն ասաց, որ հաշվի են առնվել բոլոր մտահոգությունները, սակայն չի կարծում, թե մեծ տարբերություններ կլինեն նախնական տարբերակի համեմատ: ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց` սուպերվարչապետական ինստիտուտը գնալով նվազելու է, դա […]
20:34 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ԱԺ նիստի ընթացքում խոսել է տնտեսական զարգացման կոնցեպտներից ու այս ոլորտում Հայաստանում տիրող իրավիճակի մասին: «Տնտեսական զարգացման գաղափարական կոնցեպտը շատ ավելի լայն ու ընդգրկուն է, իր մեջ ներառում է ոչ միայն տարեկան տնտեսական աճերը, այլև, առհասարակ, մարդու կյանքի որակի փոփոխությունը և մարդու կենսամակարդակի բարձրացումը: Դա այն մասին է, որ […]
20:29 17.01.2019
«Իմ և տիկին Կարապետյանի հարաբերությունները անձնական չեն: Ես ներկայացնում եմ Մշակույթի նախարարությունը: Ինչպե՞ս եք կարծում, որ կարող ենք անօրինական, հակաիրավական քայլ անել և գնալ այդ քայլի հետևից: Անգամ եթե այդպիսի բան տեղի ունեցած լինի, կշտկենք, ներողություն կխնդրենք, կարգն այդպես է»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը՝ ի պատասխան Խորեոգրաֆիայի պետական թատրոնի […]
20:23 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը հունվարի 17-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ որդու` Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի որոշմանը` Հրազդանում գիշերային ակումբների հետագա գործունեությունն արգելելու մասին: Նա նշեց, որ գիշերային ակումբները տեղի բնակչության համար մեծ խնդիրներ են առաջացրել, մարդիկ երբեմն անգամ վարկերի տակ են ընկել դրանց պատճառով, դանակահարության դեպքեր էլ են եղել: Միքայելյանին ասացին, որ […]
20:05 17.01.2019
Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարարության հետ այժմ մշակվում է բևեռային քաղաքների զարգացման մի ծրագիր, որով պետք է ամեն մարզում ընտրվեն 1-2 քաղաքներ, որոնք կստանան հատուկ կարգավիճակ ու կկարողանան արագ զարգանալ՝ իրենց հետևից տանելով նաև հարակից բնակավայրերը։ Այս մասին այսօր խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի […]
20:01 17.01.2019
Դեկտեմբերի 30-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են երկու տղամարդ զրուցելով բարձրանում ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հետևից: Այդ ընթացքում նրանցից մեկը բացահայտ հափշտակում է Ռաֆայել Քոթանջյանի դրամապանակն ու հեռանում: Դրամապանակում եղել էր փող, քարտեր և անձը հաստատող փաստաթուղթ: Դեպքը տեղի էր ունեցել մայրաքաղաքի Աբովյան և […]
20:00 17.01.2019
Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ արձագանքելով սննդային թունավորման կասկածանքով 10 քաղաքացու՝ Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել Արտաշատում գործող «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետում: Քաղաքացիների հետ զրույցից պարզվել է, որ վերջիններս սկսել են վատ զգալ հիշյալ հանրային սննդի կետից պատվիրված հավի […]
19:57 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի համոզմամբ` խնդիրներ կան բոլոր ոլորտներում, ոչ միայն քննչական մարմիններում, որովհետև իրենք մարդկանց մենք որևէ ձևով չեն տարանջատել, չեն ազատել, չեն ներգործել: «Մարդիկ պետք է ընտրություն ունենան և ունեցել են, գիտեն, որ չի կարելի նախկին տրամաբանությամբ շարունակել, բնական է, որ բոլոր ոլորտներում կարող ենք նման խնդիրներ ունենալ, մարդիկ […]
19:53 17.01.2019
Հայաստանը պետք է դառնա կրթական, առողջապահական ծառայություններ արտահանող երկիր։ Կրթության ոլորտում այդ հնարավորությունն ու նաև փորձը կա։ Հայաստանը պետք է գնահատի իր կարողությունները, որովհետև ունի ավելի շատ քաղցրահամ ջուր, քան բոլոր հարևանները միասին, իսկ ջուրը գնալով թանկանալու է աշխարհում։ Իր տեսլականի մասին հարցին ԱԺ ամբիոնից խոսելիս այսպես ասաց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության […]