TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC
Admin

Admin

23:26 16.01.2019

̰
Մոսկվայում տաքսու վարորդը կրակել է ուղևորների ուղղությամբ

23:20 16.01.2019

Մոսկվայում տաքսու վարորդը կրակ է բացել ուղևորների ուղղությամբ, հայտնում է Москва գործակալությունը: Նշվում է, որ խոսակցության ընթացքում վարորդի և ուղևորների միջև տարաձայնություն է առաջացել, ինչից հետո տղամարդը կրակել է ուղևորների վրա: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ մեքենայի վարորդը ստորագրությամբ բաց է թողնվել: «Տղամարդը կրակոցներ է արձակել […]

̰
Ամբուլատոր պոլիկլինիկաներում այս շաբաթ-կիրակի կլինի հերթապահություն. Արսեն Թորոսյան

22:55 16.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղերձով քաղաքացիներին ներկայացրել է սուր շնչառական վարակների մասին տեղեկատվություն. «Դպրոցներում ունենք 2․4 % բացակայություններ: Հիվանդանոցներում եղած հիվանդների քանակի անկում ունենք, որոշ հիվանդանոցներում մեծ տոկոսով: Ունենք 50 երեխայով պակաս հոսպիտալացված, նույն միտումը կա նաև մեծերի մոտ: Ավելի շատ ունենք դուրս գրումներ, քան ընդունվողներ: Վերակենդանացման բաժանմունքում, շտապօգնության կանչերի, պոլիկլինիկա դիմողների […]

̰
̰
Ունեցանք գնանկում՝ չվճարվող հարկերի և չկայացած բիզնեսի հաշվին․ Անանյան

21:59 16.01.2019

«ՊԵԿ-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ միասին, մաքսային սահմանին 50 կգ-ներով բիզնեսի դեմը չի կարողացել առնել»,- այսօր՝ հունվարի 16-ին, խոսելով մաքսային կարգավորումների վերջին փոփոխությունների մասին, որով 50 կգ-ի փոխարեն 25 կգ ապրանք է թույլատրվելու առանց մաքսազերծման ներկրել, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա խոստովանեց, որ շատ դեպքերում նաև չեն ցանկացել, կոշտ միջոցների դիմելով, ազգաբնակչության մոտ ավելորդ […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

21:47 16.01.2019

Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով: Նիստը նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրների և Աֆղանստանի զարգացման հեռանկարների քննարկմանը:

̰
Հորիզոն 18.00

21:18 16.01.2019

̰
Հորիզոն 15.00

21:15 16.01.2019

̰
Զինամթերքի նոր պահեստներ՝ սահմանամերձ գոտիներում

20:35 16.01.2019

Հատուկ ժամանակաշրջանի համար, ըստ օպերացիոն ուղղությունների, զինամթերքի և օպերատիվ ռազմավարական պաշարների ապակենտրոնացման, պահեստավորման նպատակով սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության՝ անվտանգության հատուկ համակարգերով կահավորված պահեստներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

̰
Այսօր չկա մենաշնորհ, բայց տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունենալու հետևանքները դեռևս չենք թոթափել. Դավիթ Անանյան

20:19 16.01.2019

«Հայաստանում այսօր չկա մենաշնորհ, բայց տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունենալու հետևանքները դեռևս չենք թոթափել»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ թեպետ շաքարավազի ներկրողներն ավելացել են, բայց արդյո՞ք ՀՀ շուկան այնքան մեծ է, որ տարիների ընթացքում այդ ոլորտում գերիշխող դիրք ունեցողը հոժարակամ իր դիրքերը կուզենա կիսել այլ տնտեսվարողների հետ: […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տևեց 4 ժամ, եղավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում. ՀՀ ԱԳՆ

20:06 16.01.2019

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել […]

̰
Մենք ընդդիմության հետ ավելի շատ քննարկումների ճանապարհով ենք գնալու. Թագուհի Ղազարյան

20:00 16.01.2019

«Իմ պատկերացմամբ՝ կառավարությունը երբևէ չի բերելու օրենսդրական որևէ նախագիծ, որը կարող է իմ արժեհամակարգին դեմ լինել: Մենք ընդդիմության հետ ավելի շատ քննարկումների ճանապարհով ենք գնալու: Եթե կա բաց որևէ օրենքի շուրջ, և ընդդիմությունը կառուցողական քննադատություն անի, ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Թագուհի Ղազարյանի […]

̰
Ղարաբաղն Ադրբեջանի հո՞ղ, թե՞ տարածքային ամբողջականություն․ ի՞նչ է խոսել Իրանի ԶՈւ շտաբի պետը Բաքվում

19:51 16.01.2019

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այսօր այցելել է Բաքու և հանդիպումներ ունեցել Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում իրանցի գեներալի արած հայտարարությունները տարբեր մեկնաբանություններ են ստացել հայկական կողմում։ Որոշ լրատվամիջոցներ մեջբերում են, թե Մոհամմադ Բաղերին Արցախը (Ղարաբաղը) անվանել է Ադրբեջանի տարածք։ Այլ լրատվամիջոցներ նշում են, որ իրանական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային […]

̰
Տավուշում՝ Ադրբեջանի սահմանին, գյուղացի է վիրավորվել ականի պայթյունից

19:37 16.01.2019

Այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, հայ֊ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հոսպիտալ։ ShantNews.am-ի հետ զրույցում հոսպիտալից տեղեկացրին, որ պայթյունի հետևանքով անդամահատվել է վիրավորի ոտնաթաթը, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն, քանի որ վիրավորին քիչ առաջ են տեղափոխել հոսպիտալ։ Ուշ տեղափոխման պատճառն այն է, որ վիրավորին […]

̰
ՀՔԾ-ն մերժել է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը․ պաշտպաններ

19:36 16.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է: Այս մասին հաղորդագրությամբ տեղեկացնում է Քոչարյանի պաշտպանական խումբը։ Միջնորդության մերժումը, ըստ հաղորդագրության, պատճառաբանվել է նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա և առկա չեն քրեական հետապնդումը բացառող […]

̰
Փաշինյանին շնորհավորել է Չինաստանի պետական խորհրդի վարչապետը

19:28 16.01.2019

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։ Ուղերձում նշվում է․ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Չինաստանի համար Հայաստանը բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում պահպանվում է առողջ և կայուն […]

̰
Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. պատճառվել է ավելի քան 327 մլն դրամ վնաս

19:20 16.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության Շախկուլի գետի հովտում կատարված ապօրինի արդյունահանման դեպքի հանգամանքները. պետությանը պատճառված վնասը գնահատվել է 327.517.320 ՀՀ դրամ։ Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վարդենիսի […]

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հերքում են, որ երեխաները խոզագրիպից են մահացել

19:07 16.01.2019

Այսօր լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ գիշերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6 ամսական երեխա է մահացել։ Ըստ լուրերի՝ մահացության պատճառը, այսպես ասած, խոզի գրիպն է: SHANTNEWS.am-ն այսօր եղել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ մեր թղթակցին վստահեցրել են, որ H1N1-ը որևէ առնչություն չունի թե՛ 6 ամսական փոքրիկի, և թե՛ օրեր առաջ նույն հիվանդանոցում մահացած 12-ամյա երեխայի […]

̰
Արման Աբովյան-Արման Բաբաջանյան. սուր բանավեճ խորհրդարանի միջանցքներում

19:00 16.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ԱԺ նիստերի դահլիճում այսօր բախում է եղել դեսպանների թեմայի շուրջ: ԱԺ նիստում՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր առավոտյան հարց է բարձրացրել դեսպանների հաշվետվողականության վերաբերյալ՝ նշելով, որ կան դիվանագետներ, որոնք արտերկրում զբաղվում են բիզնեսով և պետական շահը դնում են երկրորդ պլան: Պատասխան ելույթով հանդես եկել է ԲՀԿ […]

̰
Հորիզոն 18:00

18:57 16.01.2019

̰
Ճապոնիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կան ծանր վիրավորներ

18:38 16.01.2019

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Առնվազն 7 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Mainichi-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ Ճապոնիայի Սինձյուկու երկաթուղային կայանի մոտակայքում: Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքներն այժմ քննվում են:

̰
«Նորֆոլկ»-ի գործառույթն այժմ ՊԵԿ-ն է իրականացնում. Դավիթ Անանյան

18:29 16.01.2019

«Նորֆոլկ» ընկերությունը այժմ չի աշխատում: Չկա իրավահաջորդ և, ըստ էության, նրա գործառույթն իրականացնում է ՊԵԿ-ը»,- հունվարի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքերով՝ այժմ ձևավորվել է հանգիստ աշխատանքային և բիզնես պրակտիկա, երբ անձինք, ովքեր ներկրում են ապրանք, օրինակ՝ հագուստ, իրենք են ներկայանում մաքսային մարմին, մաքսազերծում են իրենց ներմուծած ապրանքը և […]

̰
Ադրբեջան է այցելել Իրանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը

18:11 16.01.2019

Հունվարի 16-ին ադրբեջանական կողմի հրավերով Բաքու է մեկնել Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել են Ադրբեջանի նախագահը և պաշտպանության նախարարը, հայտնում է RazmInfo-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի և ՊՆ կայքերը: Պաշտպանության նախարարությունում իրանական պատվիրակությանը ընդունել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և տեղակալները, այդ թվում՝ նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը: Ընդունելությանը ներկա չի […]

̰
Գուցե մի փոքր վրիպեցի. Կոնջորյանը՝ Իրանին ավտորիտար պետություն համարելու մասին

18:02 16.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ելույթում հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը բնորոշել էր որպես «ավտորիտար բնույթի երկիր»: «Պատգամավորն ընդգծել էր՝ «մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, Իրանով, Ադրբեջանով, միայն Վրաստանն է, որ ժողովրդավար ճանապարհով է գնում, և այդ երկրներով շրջապատված Հայաստանը կարող է միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավար երկիր»,- […]

̰
Քաղաքական զարգացումների պատճառով գուցե որոշ բաներ դանդաղել են, բայց որոշ բաներ էլ արագացել են․ Եղոյան

17:56 16.01.2019

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացումը դանդաղել է․ Հայաստանի գործող իշխանություններին ուղղված այս մեղադրանքն Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեց ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքերով՝ եվրոպացիները փող են նախատեսել Հայաստանի բարեփոխումների համար, բայց հայկական կողմը ծրագրեր չի ներկայացնում, որ այդ փողերը տրվեն։ Քանի որ քննարկումը վերաբերում էր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի ընտրությանը, Մարուքյանի խոսքերին իր […]

̰
Մետաղի ջարդոնների արտահանման շուկան այժմ արդեն մոնոպոլացված չէ. Դավիթ Անանյան

17:50 16.01.2019

ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանում մետաղների ջարդոնների արտահանման ոլորտում նախկինում առկա իրավիճակի մասին: Նա համաձայնել է այն պնդման հետ, որ նախկինում այս ոլորտը մենաշնորհային սկզբունքով է գործել՝ արձանագրելով, որ իրավիճակն այսօր փոխված է: «Մետաղի ջարդոնների արտահանման շուկան մոնոպոլացված եղել է, համաձայն եմ, որ այդպիսի բան եղել է: Շուկան […]

̰
Եվրոպացիներն ասել են՝ ՀՀ-ի համար նախատեսված փողերը կախված են, ծրագիր չեն ուղարկում իրականացման համար․ Մարուքյան

17:48 16.01.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և պատասխանատուները իրենց աշխատանքը այս ամիսների ընթացքում չեն կազմակերպել այնպես, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը եվրոպական ավելի շատ պետությունների կողմից վավերացվի։ Իսկ հիմա այդ պետությունները պատրաստվում են եվրոպական խորհրդարանի ընտրություններին, ու այլ քաղաքական օրակարգ չունեն, ինչի պատճառով վավերացումն էլ ավելի է ձգձգվելու։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում ելույթ ունենալիս նշեց Էդմոն Մարուքյանը։ […]

̰
Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվեցին փոխվարչապետներ

17:21 16.01.2019

Հայաստանի նախագահը ստորագրել է հրամանագրեր, որով Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանը նշանակվել են ՀՀ փոխվարչապետների պաշտոններում։ Հրամանագրերը հրապարակվել են նախագահի կայքում։ Հրամանագրերում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Տիգրան Ավինյանին նշանակել փոխվարչապետ»։

̰
Ներկրված մեքենաների մաքսազերծումը շարունակվում է ինվոյսային արժեքով. Դավիթ Անանյան

17:19 16.01.2019

«Հանրության մոտ տարընկալում կա: Որևէ բան չի փոխվել: Անձինք, ովքեր մեքենա են ձեռք բերել երրորդ երկրից և ունեն ձեռքբերման արժանահավատ ինվոյսային արժեք, որևէ խնդիր չունեն դրա հիման վրա մաքսային ձևակերպում անելու»,- այս մասին այսօր` հունվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Պարզաբանում ներկայացնելով՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ 2018-ի մայիսից անցում է […]

̰
Հեղափոխությունից հետո 14 նորածնի տվել են Նիկոլ անունը

17:10 16.01.2019

2018 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ անունը տրվել է 14 նորածնի: Այս մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը: Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է ընդամենը 3 նորածնի: Այսինքն՝ թավշյա հեղափոխությունից հետո անունը մոտ 4 անգամ ավելի շատ է դրվել, քան ամբողջ 2017 թվականի ընթացքում:

̰
BACK_TO_TOP