17:08 16.01.2019
Երեկ ԱԺ երրորդ փոխխոսնակի ընտրության ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես և ավելի վաղ հայտարարել էր, քվեարկել է ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանի օգտին: Այս որոշումն «Իմ քայլի» անդամները բազմիցս պարզաբանել են: Այսօր արդեն Ալեն Սիմոնյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է, որ ՀՀ քաղաքացին իր ընտրությունը կատարել է. «Կխախտվեր այն տրամաբանությունը, որ կա. ակնհայտ 22 թե […]
17:08 16.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ հունվարի 16-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես՝ առաջարկում ենք 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի 1-ին հոդվածում «2017 թվականի […]
16:56 16.01.2019
Ազգային ժողովի այսօրվա նիստում վարչապետի նախկին խոսնակ Արման Եղոյանն առաջադրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Կուսակիցներից Սոնա Ղազարյանը ներկայացրեց նրա կենսագրությունը, ապա ելույթ ունեցավ ինքը՝ Եղոյանը։ Թեկնածուն հիշեցրեց հանձնաժողովի ստեղծման պատմությունը․ այն ստեղծվեց այն ժամանակ, երբ Հայաստանը 2007 թվականին բռնեց եվրաինտեգրման ուղին։ Իսկ հիմա հանձնաժողովի աշխատողների անելիքները լինելու են Հայաստան-ԵՄ համաձայնագրի համաձայն հայկական […]
16:46 16.01.2019
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր ներկայացրել է հաշվետվություն՝ 2018-ի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման վերաբերյալ: Նա պարզաբանել է, որ մինչ 2018-ի հունվարի 1-ը պետեկամուտը զուտ փողերի ներհոսքն է եղել գանձապետական հաշիվներ: Իսկ հունվարից հետո հարկային հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի դիմաց կատարվել է վճարում, համարվում է պետբյուջեի համար հարկային եկամուտ: Դավիթ Անանյանը հաշվետվությունը ներկայացրել է […]
16:40 16.01.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կոչ է արել ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանին վերանայել իր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից. «Հարգելի՛ պարոն Հայկ Կոնջորյան, գրում եմ ձեզ որպես իրանագետ և կոչ եմ անում վերանայել ձեր արտահայտչամիջոցը ՀՀ ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից: Իրանը Հայաստանի ծանր օրերի բարեկամն է եղել և ճիշտ չէ Իրանը բնորոշել արևմտյան արժեհամակարգի որակումներով, եթե հատկապես ակնկալում եք զբաղվել […]
16:39 16.01.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննության ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել դատական նիստի ընթացքից: Պաշտպանական կողմը դատարանին 15-ից ավելի տեսաերիզ է ներկայացրել, որոնք, ըստ պաշտպան Օրբելյանի, հաստատում են մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմնավոր լինելը: […]
16:32 16.01.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ԱԺ ամբիոնից խոսել է հեռուստաեթերի մշակման անհրաժեշտության մասին. «Որքան մենք խոսենք կրթության մեջ բարեփոխումների մասին, պետք է չմոռանանք, որ երեխայի դաստիարակության մեջ մեծ ազդեցություն ունի հեռուստաեթերը»: Սոֆիա Հովսեփյանը նաև անդրադարձել է ներառական կրթությանը. «Այսօր հասկանում ենք, որ օրենքում կան լուրջ բացեր, որի արդյունքում երեխայի կրթության իրավունքը ոտնահարվում և թերի […]
16:30 16.01.2019
«Նոր Toyota Camry-ները գնվել են 1.5 տարի առաջ, նախորդ խորհրդարանի կողմից: Այդ մասին հրապարակում արած լրատվամիջոցն ուղղակի չի ճշտել»,- այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանը հավելել է, որ քննարկվում է ԱԺ ավտոպարկում մեքենաների քանակը պակասեցնելու թեման: Լրագրողների այն հարցին, թե այս պահին Սիմոնյանը ի՞նչ մեքենայով է երթևեկում, վերջինս պատասխանեց, որ երթևեկում է […]
16:24 16.01.2019
«Գազպրոմ Արմենիա»-ում սովորական, ընթացիկ ստուգումներ են ընթանում, որոնք միտված են ստուգել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է կատարել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մենք մամուլի հաղորդագրություն ենք տվել, որ էնտեղ կա նաև որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն»,- ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, որ այժմ գազի սակագնի պահպանման ֆոնին հնարավո՞ր է, […]
16:19 16.01.2019
«Կա կառավարության որոշում, որով տեխնիկական պայմաններ են սահմանված: Ցանկացած մեքենա, որ կունենա սահմանվածին համապատասխան տեխնիկական հնարավորություն, կարող է հաշվառվել և շահագործվել որպես նոր սերնդի ՀԴՄ»,- հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքերով՝ ՀԴՄ-ների վերաբերյալ մամուլում հնչել են հակասական տեսակետներ: Պետք է ազնիվ լինենք և համեմատենք համադրելի մեքենաները: Եթե կա […]
16:13 16.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով` մեր երկրում գնալով զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը, միաժամանակ նկատվում է հասարակագիտության հանդեպ հետաքրքրության ու մոտիվացիայի անկում, որովհետև ոլորտը մրցունակ չէ, գրավիչ չէ: Նա հետաքրքրվեց` ԱԺ ձևավորվելիք Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը կկարողանա՞ ինչ-որ կերպ նպաստել, որ այդ հետաքրքրվածությունն առաջանա, ու […]
16:10 16.01.2019
Պաշտոնական այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ի մայրաքաղաքում տեղի ունեցող «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումի շրջանակում այսօր մասնակցել է «Ապագայի գագաթնաժողով» (Future Summit) խորագրով համաժողովին։ Այն բացել է ԱՄԷ էներգետիկայի և արդյունաբերության նախարար Սուահիլ Մոհամեդ Ֆարաժ ալ-Մազրուին։ Այս մասին հայտնում եմ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ […]
16:08 16.01.2019
«ՊԵԿ-ը կառավարություն է ներկայացրել իր տեսակետը երկու և ավելի մեքենա ներկրելու դեպքում հարկային պարտավորությունների վերաբերյալ փոփոխություններ անելու մասին երկու առաջարկ և առաջիկայում կհրապարակենք որոշումը»,- հունվարի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հիշեցրեց, որ մեքենաների բիզնեսով զբաղվողները բողոքի ակցիա էին անում և հորդորում օրենսդրությունը այնպիսի փոփոխության ենթարկել, որ 2018թ. հուլիսի 1-ից հետո […]
16:07 16.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը խորհրդարանում բարձրացրեց ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք պաշտպանության խնդիրը: Այս խնդիրն, ըստ Թորոսյանի, քիչ է արծարծվում հանրության մեջ կամ գոնե բավարար մակարդակով չի արծարծվում: «Մեր պետության մեջ ազգային փոքրամասնությունները երբեք խնդիր չեն ունեցել, օրենսդրորեն կարգավորել ենք խնդիրները: Հայաստանը համարվում է մոնոէթնիկ պետություն, որովհետև հայությունը 98 տոկոս է, ընդամենը 2 տոկոս ազգային […]
16:05 16.01.2019
ՀՀ կրթության և գիտության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը հունվարի 16-ին խորհրդարանում իր ելույթը սկսեց մի խնդրով, որին ԱԺ ամբիոնից որևէ անդրադարձ չի եղել: Նա անդրադարձավ միջին մասնագիտական կրթության կարևորությանը: Հովհաննիսյանի խոսքերով` այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ յուրաքանչյուր փոքր խնդրի համար միանգամից մեղադրում են նախարարին կամ վարչապետին: «Մի փոքր խնդիր, անձնային կոնֆլիկտ […]
16:02 16.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը հունվարի 16-ին խորհրդարանում հանդես եկավ առաջարկով` ուղղված Հայաստանի կյանքին Սփյուռքի ավելի ակտիվ ներգրավվածության ապահովմանը: Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» հիմնական նպատակներից մեկը հայության մարդկային, ֆինանսական և ինտելեկտուալ ներուժի կենտրոնացումն է Հայաստանի Հանրապետությունում, որին ձգտում է ցանկացած հայ: Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ թռիչքային մեծ հաջողություններ կարձանագրվեն, եթե գոնե մասամբ սա իրականացվի: […]
16:00 16.01.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը հունվարի 16-ի նիստում անդրադարձավ Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի դերակատարությունն ավելացնելու հարցին: Նա առաջարկեց մի պահ տեղափոխվել պայմանականությունների դաշտ, ենթադրել, որ աշխարհը Հայաստանն է, ու հայերը աշխարհում դարձել են փոքրամասնություն, իսկ Հայաստանը համայն հայության մայրաքաղաքն է, հետևաբար ողջ աշխարհի նպատակը պետք է լինի ծաղկեցնել, զարգացնել մայրաքաղաքը` Հայաստանի Հանրապետությունը: Նա […]
15:54 16.01.2019
ՀՀ ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հայտարարել է, որ դա իրականացվել է կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: «Դեռևս հոկտեմբերի 20-ին կամ 22-ին տեսչական գործունեություն իրականացնող, այսինքն՝ հարկային վերահսկողություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թվակազմը շուրջ 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների […]
15:53 16.01.2019
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում նշեց, որ նախորդ իշխանություններից ժառանգվել է մի համակարգ, որն ազգային փոքրամասնությունների ոլորտում բազմաթիվ թերություններ ունի, դրանցից մեկը ձևակերպեց որպես խնդիր: Բաքոյանն ասաց, որ ՀՀ կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներն ու օրենսդրությունը նախատեսում են հավասար պայմաններ ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման ու մեդիահնարավորությունների համար, դրա համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տրվել […]
15:42 16.01.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության վերաբերող քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է, որ կարող է տպավորություն ստեղծվել, որ խորհրդարանում պատգամավորները տալիս են նախարարներին ուղղվելիք հարցեր: «Ձեր հանձնաժողովն է իրականացնելու վերահսկողություն, ուստի այդ հարցերը ձեզ պետք է տրվեին: Մենք շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք Սփյուռքում Հայաստանը ներկայացնողներին: […]
15:25 16.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը խորհրդարանի հունվարի 16-ի նիստում հարց բարձրացրեց, որ տարիներով ծառացել է Գյումրիի քաղաքապետարանի առջև: Նա հայտնեց, որ Գյումրիի քաղաքապետարանից է ֆինանսավորվում 15 սպորտդպրոց, 7 երաժշտական դպրոց, 4 թանգարան և մեկ տիկնիկային թատրոն, որը ՀՀ-ում առաջինն է: «Այդ չեղած բյուջեն, որը մոտ 3 մլրդ դրամ է, դրա մոտ 30-40 տոկոսը […]
15:18 16.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է քննվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը: Րոպեներ առաջ դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: […]
15:08 16.01.2019
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նաև լուսանկարներ է հրապարակել իր թվիթերյան էջում Մեկնարկել է #Հայաստան‘ի ԱԳ նախարարի պ/կ Մնացականյանի հանդիպումն #Ադրբեջան‘ի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:/ Meeting of acting Foreign Minister of #Armenia Zohrab […]
15:00 16.01.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Մխիթար Հայրապետյանին ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորսիսյանն ասել է, որ Մխիթարն անընդհատ հղում է անում գործադիրին, բայց երբ կառավարությունն, օրինակ, հայեցակարգ բերի, խորհրդարանը պետք է գեներացնի այդ աշխատանքը: Գորգիսյանը պնդել է, որ Հայրապետյանը նսեմացնում է կառավարության դերը. «Բացարձակ չեմ կիսում […]
14:56 16.01.2019
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ասուլիսի վերջին հարցը վերաբերում էր Ադրբեջանի հետ ռուսական կողմի հարաբերություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարցրեց՝ 2018 թվականը կարելի՞ է բեկումնային համարել երկկողմանի հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Լավրովը բացատրեց, որ ճիշտ չէ նման բառապաշար օգտագործել երկու երկրների հարաբերությունների զարգացումը բնորոշելիս, որովհետև այդ հարաբերությունները զարգանում են կայուն ու դինամիկ կերպով, ոչ թե ցատկերով։ […]
14:33 16.01.2019
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Ես ու քաղաքականությունն իրար հանդիպեցինք քաղաքացիական դաշտում: Երբ մի շարք քաղաքական հարցերի համար սկսեցի փողոցային պայքարի դուրս գալ, չէի պատկերացնում, որ կլինեմ քաղաքականության մեջ: Եթե քաղաքական գործիչը գենետիկ մակարդակով ժողովրդին չի կարևորում, ապա դա դեմագոգիա է, բայց իմ քաղաքական գիտակցությունը […]
14:27 16.01.2019
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Ակցիան անցկացրել են ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամները՝ դատապարտելով Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքները, թե Սիրիայում քրդերի վրա հարձակման դեպքում կկործանի Թուրքիայի տնտեսությունը:: Հակաամերիկյան կոչերից բացի, ակցիայի մասնակիցները հանդես են եկել նաև հայտարարությամբ: «ԱՄՆ զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու պատճառը […]
14:10 16.01.2019
«Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում քննարկել է Հայաստանի տարածքի հնարավոր օգտագործումը Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներին թրաֆիքինգի ենթարկելու պայմաններում: 2016թ. մարտի 23-ին Տանզանիայի «Կիլիմանջարո» միջազգային օդանավակայանում ձերբակալվել էին ազգությամբ հայ 52-ամյա Արտյոմ Վարդանյանը և նրա եղբայրը՝ 44-ամյա Էդուարդ Վարդանյանը: Տանզանական The Citizen պարբերականը հաղորդում էր, որ եղբայրները փորձել էին բեռնատար ինքնաթիռով […]
14:03 16.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը հունվարի 16-ին խորհրդարանում դիմեց Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին` խոսելով բուհերում դասագրքերի պակասի մասին: Նա բերեց իր` իբրև Իրավագիտության ֆակուլտետի ուսանողի օրինակը, նշեց, որ իրենք տարեկան 800 հազար դրամ ուսման վարձ են վճարում, և որոշ առարկաների դեպքում դասագրքեր կան, […]
13:57 16.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը խորհրդարանում հունվարի 16-ին անդրադարձավ կրթության ոլորտում սոցիալական արդարության խնդրին, որ այս պահին չլուծված խնդիրներից է: Նա ընդգծեց` սոցիալական որոշակի աջակցություն պետք է լինի` իրացնելու կրթության պարտադիր, սահմանադրական իրավունքը, ապա հետաքրքրվեց, թե Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերով մշտական հանձնաժողովն ի՞նչ օրենսդրական նախաձեռնությունների հնարավորություն կարող է ունենալ: Նշված հանձնաժողովի […]