12:56 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Անդրանիկ Քոչարյանին: Վերջինս կարևորեց, որ զինված ուժերն այլևս երբեք չդառնան ներքին քաղաքականության մաս: Քոչարյանի գնահատմամբ` ԱԺ այս հանձնաժողովը Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու առաքելություն ունի՝ նաև թափանցիկ ու կանխատեսելի գործընկերոջ համբավ ստեղծելու առումով: Հանձնաժողովի նախագահի թեկնածուն ասաց, որ իրենք պատրաստ են նախկին գործընկերների հետ համագործակցել […]
12:50 17.01.2019
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ այս օրերին ջրային կենդանիների, բույսերի ապօրինի արդյունահանման դեմ պայքարին ուղղված միջոցառումներ են ձեռնարկում նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումները: Հունվարի 12-ին ոստիկանները Գայի պողոտայում հայտնաբերել են սիգ վաճառող 2 տղամարդու, որոնք Գավառի և Սևանի բնակիչներ են: Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հայտնաբերված 40 սիգը հանձնվել է Բնապահպանության […]
12:44 17.01.2019
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հարց է ուղղել ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանին առաջնագծում 18 տարեկան զինվորներին պայամանագրային զինվորներով փոխարինելու մասին: «Ճիշտն ասած, այդ հարցը շատ ենք հնչեցրել, բայց 18-20 տարեկան զինվորները ծառայում են: Պաշտոնը զբաղեցնելուց հետո կա՞ արդեն որոշակի տեսլական ձեր անելիքների մասին»,- հարցրել է Արման Աբովյանը: Հարցին […]
12:42 17.01.2019
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Վաշինգտոն կայանալիք այցից առաջ նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է CNN-ի աղբյուրը: Աղբյուրը հայտնում է, որ նամակը Թրամփին կփոխանցի է հյուսիսկորեական հեոտախուզական ծառայության նախկին ղեկավար Կիմ Յոն Չհոլը: Ըստ ամենայնի, նա նամակը կհանձնի այսօր՝ Վաշինգտոն հասնելուն պես:
12:38 17.01.2019
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մամուլում տարածված տեղեկությունների մասին, թե իբրև ԱԺ աշխատակազմը բենզինի և բյուջեի խնայողություններն իրականացրել է հեղափոխության արդյունքում, թե իբր աշխատակազմը միջոցները չի կարողացել «տակով անել». «Տեղեկությունն ամբողջությամբ անհեթեթ է այն պարզ պատճառով, որ ԱԺ աշխատակազմը զգալի տնտեսումներ է ունեցել նաև 2017 թվականին, […]
12:37 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում պատասխանեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի բարձրացրած մի քանի հարցերին ու դրանց համապատասխան արված որակումներին: «Այն, ինչ դուք ներկայացրիք մարդու իրավունքների կոնտեքստում, ապա ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության հռետորաբանությունը պետք է լինի միայն իրավունքի և օրենքի ուժի համատեքստում, օրենսդիր, գործադիր […]
12:30 17.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունվարի 17-ին խորհրդարանում անդրադարձավ հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներին: «Բոլորը ուրախ են ու հպարտ, որ հեղափոխություն է եղել, այդ թվում՝ ես, բայց Մարդու իրավունքների խնդիրներ ունենք, խոսողներ չկան, այն մարմինները, ինստիտուտները, որ պիտի խոսեն, վախեցած են ֆեյսբուքյան կամ այլ հարձակումներից: Ուզում եմ հստակ ասել, որ երբեք չենք […]
12:23 17.01.2019
ՀՀ կառավարությունն այսօր՝ հերթական նիստի ժամանակ քննարկել է «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի մասին» հարցը. «Օրենքի նախագծի համար հիմք է հանդիսանում 2018 թվականի սեպտեմբերի 12-ին Ղազախստանի Հանրապետությունում կայացած ՀԱՊԿ արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 11-րդ նիստի շրջանակներում ՀՀ […]
12:19 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթի ընթացքում նշել է, որ այս խորհրդարանի քննարկումների որակը, տրամաբանությունն էապես տարբերվում է նախորդ խորհրդարանների քննարկումներից. «Նախորդ խորհրդարանների տխուր ավանդույթներից մեկը նաև այն էր, որ նիստը սկսվելուց ուղիղ 15-20 րոպե հետո խորհրդարանի դահլիճում ընդամենը 20 մարդ էր մնում: Նախորդ խորհրդարանը քառօրյայի փոխարեն աշխատում էր 1 կամ 1,5 օր, […]
12:13 17.01.2019
Կառավարությունն այօրվա նիստում քննարկել է ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր հաստատելու հարցը: «Հայացեկարգի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի՝ Արարատյան ջրավազանային տարածքի 2016-2021 թթ կառավարման պլանին և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին 338 N որոշումից», – ասել է ՀՀ բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը՝ հավելելով, որ […]
12:10 17.01.2019
Նախորդ տարի հարկային և մաքսային մարմինների կողմից հավաքագրված զուտ եկամուտները 14.5%-ով կամ 165 մլրդ դրամով գերազանցել են 2017թ. ցուցանիշները: Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից:
12:02 17.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հայտնեց, որ իրեն դիմել են «Ստեղծագործ Եվրոպա» կինոգործիչների միավորման անդամները, որոնց հետ նախկինում համագործակցել է Զոհրաբյանը: Նրանք հետաքրքրվել են իրենց միավորման ճակատագրի մասին: «Այո՛, նաև մեր համառ ջանքերով, և մշակույթի նախարարությունը օպերատիվ արձագանքեց, մենք հասցրինք նախորդ խորհրդարանի […]
12:02 17.01.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում խոսեց արհեստակցական միությունների մասին. «Պետք է սկսել ստեղծման մեխանիզմներից: Իմ առաջարկն այն էր, որ լինի անկախ արհմիություն, որը կախված չլինի գործատուից: Հուսամ՝ այս ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ կողմ կքվեարկի նրան: Ինչ վերաբերում է որդեգրումների հարցին, երբ 2 միլիարդատեր գալիս, հոգեկան հիվանդ երեխա են որդեգրում, ինձ […]
12:02 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթի ժամանակ խոսել է ցմահ դատապարտյալներին վաղաժամ ազատ արձակելու խնդիրների մասին: «Գործերի վերանայման խնդիրը այն է, որ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը թույլ չի տալիս նույն հիմքերով և նույն պատճառաբանությամբ բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, սա նաև խոչըդոտում է Մհեր Ենոքյանի գործին: Այդ արգելքը հակասում է […]
12:02 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց հայտարարությունը, թե «Դատապարտյալների հիվանդանոց»-ը պետք է դուրս բերվի վարչության ենթակայությունից, հետաքրքրվեց` ո՞ր կառույցին պետք է այն ենթարկվի, ապա անդրադարձավ Նուբարաշենի մեկուսարանը փակելու մասին Զոհրաբյանի հայտարարությանը: Միքայելյանը նշեց` եթե գործը փակվելուն չհասնի, ապա այդ մեկուսարանը գոնե վերանորոգելու խնդիր կա: […]
11:55 17.01.2019
Կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել: Օրակարգում է ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի 145 N որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը: «Կառավարության նշված որոշմամբ կարգավորվում է պետական նպաստների մասին օրենքի կիրարկման ապահովումը: Երկրորդ հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման կարգը: Անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, այդ թվում՝ ընտանիքի եկամուտը, կենսաթոշակը, […]
11:45 17.01.2019
Երեկ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից ստացել էր ոտքի վնասվածք: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմանի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող։ Արմանը վերակենդանացման բաժանմունքում է: SHANTNEWS.am-ը Բարեկամավանի համայնքապետից հետաքրքրվել է, թե ինչպես է իրեն զգում Արման Միքայելյանը: «Ոտքի թաթը հեռացրել են, անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվել: Հետագայի համար, եթե բարդություններ չլինեն, […]
11:44 17.01.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին դիմեց երեխաների որդեգրման հետ կապված հարցով: Նա նշեց, որ այս ոլորտը լուրջ բացեր ունի, դրված է սոցապնախարարության վերահսկողության ներքո, սակայն կա մեծ բաց, որը կապված է երեխաների՝ միջազգային մակարդակով որդեգրման հետ, քանի որ դրանից հետո երեխաների ճակատագրի նկատմամբ […]
11:32 17.01.2019
Առողջական խնդիրները կարող են մեծ ազդեցություն ունենալ զինծառայության ընթացքում մարտական պատրաստության ու հետագայում նաև մարտական հերթապահության վրա։ Հետևաբար, զինված ուժերի ղեկավարությունը նույնպես շահագրգռված է միայն առողջ զորակոչիկներին վերցնելու հարցում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` եթե առողջական խնդիրը կապված է հեշտ բուժվող խնդիրների հետ, ապա այդ զորակոչիներին […]
11:17 17.01.2019
Թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն ունեցող և նախորդ զորակոչի ժամանակ զորակոչված զինծառայողներն այս ամսվա ընթացքում կանցնեն հավելյալ ստուգումներ, ինչից հետո հնարավոր է մեկնեն սովորական ծառայության։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ռազմաբժշկական ծառայության ղեկավարը։ Նրա խոսքով`արդեն կան ակնհայտ դեպքեր, երբ թերքաշ զորակոչիկներն արդեն լրացրել են նորմալ քաշի ստանդարտն ու կարող են տեղափոխվել սովորական՝ առանց սահմանափակումների ծառայության։ […]
11:08 17.01.2019
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանին ԱԺ ամբիոնի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը հարց է ուղղել բուժաշխատողների իրավունքների պաշտապնության մասին՝ վերջինիս տեսակետը հասկանալու համար. «Դուք գլոբալ խնդիր եք բարձրացնում, իմ քույրը ՀՀ լավագույն ակնաբույժներից մեկն է, բայց ստանում է 57 հազար դրամ աշխատավարձ: Ինչո՞ւ որոշ բուժաշխատողներ կարող են օգտվել սոցփաթեթներից, իսկ երաժշտական դպրոցի […]
11:07 17.01.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին դիմեց` խնդրելով կարծիք հայտնել ընդամենը օրեր առաջ տրանսգենդերի` կնոջ անունով անձնագիր ստանալու դեպքի մասին: «Ուզում եմ լինել անկեղծ, ես ունեմ իմ սկզբունքները, հստակ դիրքորոշումը, երբեք աշխարհում որևէ բան չի կարող ստիպել փոխել իմ դիրքորոշումները, սկզբունքները: Ես, մեղմ ասած, […]
10:51 17.01.2019
ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին նույն խմբակցության անդամ Շաքե Իսայանը հարց ուղղեց ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու որոշման մասին՝ վերջինիս դիրքորոշումը հասկանալու համար. «Այսօր մենք ունենք 91 ցմահ դատապարտյալ: Արմենակ Մնջոյանը մահացավ, որովհետև մեր կոչերը չլսվեցին: Ես հիմնավորապես զբաղվել եմ և շարունակելու եմ զբաղվել բանակում կատարած հանցագործությունների համար ցմահ դատապարտյալների […]
10:43 17.01.2019
Խորհրդարանի հունվարի 17-ի նիստը սկսվեց մի քանի պատգամավորի ծննդյան տարեդարձների շնորհավորանքներով: Այսօր ԱԺ պատգամավորներ Աննա Կարապետյանի, Կնյազ Հասանովի, Աննա Կոստանյանի ծննդյան օրն է: ԱԺ այսօրվա նիստում շարունակվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Մարդու իրավունքների, պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրված Նաիրա Զոհրաբյանին դիմելով` «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը կարևորեց նրա խոսքում ընտանեկան բռնության դեմ պայքարի […]
10:39 17.01.2019
ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանին նույն խմբակցության անդամ Արման Աբովյանը հարց ուղղեց Ադրբեջանում գտնվող հայ պատանդների ճակատագրի, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների կառույցների հետ համագործակցության եզրերի մասին. «Այսօր մենք Ադրբեջանում ունենք 4 պատանդ, 2-ը՝ ՀՀ քաղաքացի, 1-ը՝ Արցախի քաղաքացի, մյուսը՝ ՌԴ-ի՝ ազգությամբ հայ քաղաքացի: Հարցի ավելորդ հանրայնացումը շատ դեպքերում բերում […]
01:00 17.01.2019
Փաստաբանների անվտանգության ապահովման համար պետք է գործի թե՛ իրավական, և թե իրավապաշտպանական համակարգը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Բայց վերջին դեպքերը ցույց տվեցին, որ մենք խնդիր ունենք նաև օրենսդրական դաշտում: Ի դեպ, պետք է տեղեկացնեմ, որ ԱՆ-ն շրջանառության մեջ է դրել ՔՕ-ում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով […]
00:42 17.01.2019
Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափին դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում (Best Software Companies 2019 Awards)։ G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանիշների է դասակարգում ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների վրա։ Հայկական Renderforest-ը մի քանի հորիզանականով նույնիսկ գերազանցել է Facebook-ին, որը համարվում […]
00:15 17.01.2019
Փաստաբանական ոլորտում ու օրենքներում փոփոխություններ պետք են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման տեսակետ է հայտնել Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Մենք փաստաբանության օրենքում էլ բարեփոխումների կարիք ունենք և այդպիսի նախագիծ էլ ունենք նույնիսկ՝ Արդարադատության նախարարության հետ կազմած, որը բավական երկար ժամանակ է՝ դեռ ԱԺ չի հասնում: Այո՛, ունենք, կարիքն ունենք, և ոչ միայն […]
23:59 16.01.2019
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն հաստատել է այն տեղեկությունները, որ իրենք արգելում են հայերի մուտքն Ադրբեջան՝ անկախ նրանց քաղաքացիությունից։ Այս մասին նա հայտնել է ադրբեջանական լրատվական-քարոզչական հարթակներից մեկին։ Դեսպանը հաստատել է հայերի նկատմամբ այդ խտրական վերաբերմունքն ու հայտարարել, որ դա անում են այդ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։ Փաստացի, դեսպանը հաստատել է հայկական կողմից Ադրբեջանի հասցեին […]
23:30 16.01.2019
Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանն այցելել է Կարիֆոռնիայում տեղակայված Facebook սոցիալական ցանցի նոր գրասենյակ, որտեղ հանդիպել է հայազգի գործարար Դավիթ Զոհրաբյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Յանը։ «Հիանալի հանդիպում էր Դավիթ Զոհրաբյանի հետ Facebook-ի նոր գրասենյակում: Զարմանահրաշ վայր, հիանալի մարդիկ»,- գրել է նա։ https://www.facebook.com/david.zokhrabyan/videos/10161329989680646/ https://www.facebook.com/david.zokhrabyan/videos/10161329989775646/