00:46 16.01.2019
Չինաստանի պետական CGTN ալիքի Youtube-ի էջում Լուսնի վրա կատարված կենսաբանական առաջին փորձարկման մասին պատմող տեսանյութ է հրապարակվել: Գիտական փորձարկման համար գիտնականները երկրի արբանյակի վրա են տեղափոխել բամբակի սերմեր, որոնք որոշ ժամանակ անց ծիլ են տվել: Հաղորդվում է, որ փորձարկման նմուշները Լուսին տեղափոխվել են չինական «Chang’e 4» տիեզերական սարքի միջոցով: Փորձարկման համար Լուսին են տարվել նաև […]
00:15 16.01.2019
Թուրքիայում անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ գործազրկությունն ակնառու աճ է գրանցել: Այս մասին հայտնում է Gazetakarinca.com-ը: Հաղորդվում է, որ 2018 թվականի ապրիլ ամսին Թուրքիայի աշխատունակ քաղաքացիների 9.6 տոկոսն աշխատանք չի ունեցել, մինչդեռ նույն տարվա՝ արդեն հոկտեմբեր ամսին այդ թիվը հասել է 11.6 տոկոսի՝ մոտ 3.788 հազար մարդ: Ընդ որում, տեղի մասնագետներն ուշադրություն են հրավիրել այն […]
23:15 15.01.2019
2019 թվականին ԶՈւ-ի համար նորագույն զինտեխնիկա ձեռքբերելու նպատակով նախատեսվում է մինչև 1 տրլն ռուբլի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «ԶՈւ-ի համալրման ոլորտում պետպատվերի իրականացման համար նախատեսվում է ավելի քան 1.44 տրիլիոն ռուբլի», – հայտարարել է նա: Հաղորդվում է, որ նախատեսվող ծախսերի 71 տոկոսն ուղղվելու է նորագույն զինամթերքի […]
20:00 15.01.2019
«Եղել է հեղափոխական էյֆորիա, բայց սա հեղափոխություն չէ. հեղափոխությունն իր դասական ընկալմամբ ուրիշ բան է: Հեղափոխություն կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի՝ իշխանափոխությունից առաջ ասածները, օրինակ՝ արտաքին քաղաքականության վեկտորում, նա բերեր, դարձներ իր գործունեությունը: Բացարձակապես շարունակվում է այն քաղաքականությունը, ինչ կար նախկին իշխանությունների դեպքում»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա […]
19:47 15.01.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի համայնքում տեղի ունեցած զինված միջադեպի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ շարժառիթը, մասնակիցների շրջանակը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքում՝ համայնքապետարանին հարակից տարածքում, մի խումբ անձանց միջև տեղի է […]
19:43 15.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սիսիանի, Գորիսի և Եղվարդի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, […]
19:42 15.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային տարի։ Անցնելով աշխատակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել հետևողական և հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների […]
19:39 15.01.2019
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են չորրորդ երեխային: Այս լուրը վաղուց էին քննարկում աստղային զույգի երկրպագուները, բայց օրերս Քիմը Watch What Happens Live շոուի եթերում հաստատել է լուրը, ինչպես նաև հավելել, որ տղա են ունենալու: Հայտնի է, որ երեխան լույս աշխարհ կգա մայիսին, և ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս զույգը դիմել է փոխնակ […]
19:32 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր քաղաքապետարանի շենքի մոտ են հավաքվել բացօթյա առևտրով զբաղվողները: Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարից արգելվել է մայթերում առևտուր իրականացնելը: Երևանի քաղաքապետարանը մայթերին առևտուր իրականացնողների հորդորում է մայթերից տեղափոխվել շուկա և զբաղվել օրինական առևտրով: Որոշմանը դեմ արտահայտվողներն ասում են, որ շուկաներում վարձավճարները բարձր են և իրենք ընտանիք պահելու խնդիր ունեն: […]
19:08 15.01.2019
Հունվարի 13-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ Նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով Եղեգնաձորում գործող բանկերից մեկի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42.316.000 […]
19:02 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Երևանի ավագանին սկսել է այն հարցի քննարկումը, ըստ որի՝ տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց 2018 թվականի հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 115 միլիոն դրամը, 2019 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափերի նկատմամբ կիրառվում են դրույքաչափի նվազեցման արտոնություններ: Նիստի ժամանակ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն այսպիսի […]
18:50 15.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտամետ համայնքում առանձնապես խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին: Արմավիրի մարզի Արտամետ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող […]
18:30 15.01.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի՝ 1991 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 27-ամյա երիտասարդը վիճաբանության […]
18:21 15.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր՝ ավագանու նիստի ժամանակ, ասել է, որ քաղաքապետարանի դահլիճն էլ է որոշակի նմանվել քաղաքին և դարձել փոքր-ինչ թափթփված, անկարգ ու կանոն: Վարդանյանը հավելել է, որ կանոնակարգը չի պահվում ոչ միայն նիստի մեկնարկի ժամի հարցում, այլև հարցուպատասխանի, ելույթների ժամանակ: «Լույս» խմբակցության անդամի այս ելույթից հետո նույն […]
18:12 15.01.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ հայտնել է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փաստաբանի համար դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանելու նախագիծ է շրջանառության մեջ դրել. «Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով մասնավորապես նախատեսվում է դատախազին հավասար իրավական պաշտպանություն սահմանել […]
17:48 15.01.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Զուրաբիշվիլին Հայաստանի նորընտիր վարչապետին ուղղված շնորհավորական գրառում է կատարել թվիթերյան իր էջում: Վրաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին հաջողություն է մաղթել, իսկ բարեկամ հայ ժողովրդին` բարեկեցություն: My sincere congratulations to @NikolPashinyan on his appointment as Prime Minister of #Armenia. My best wishes for his success […]
17:36 15.01.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանին փոխարինող Թեհմինա Վարդանյանն այսօր նիստի ժամանակ ամբիոնին է մոտեցել ոչ թե օրակարգային հարցից, այլ հենց օրակարգից խոսելու նպատակով: «Այս գումարման ավագանիում առաջին նիստն է, որին որպես ավագանի մասնակցում եմ, չնայած դահլիճում եղել եմ որպես փորձագետ և առցանց հետևել եմ բոլոր նիստերին: Ցավով պետք է արձանագրեմ, որ դահլիճն էլ […]
17:30 15.01.2019
Տավուշի նախկին մարզպետ, այժմ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը ԱԺ առողջապահական հանձնաժողովի նախագահի թեկնածուին հարց ուղղելիս նշեց, որ իրենց մարզից մարդիկ մեկնում էին Վրաստանում բուժվելու, որովհետև այնտեղ բուժումն ավելի էժան է։ Հարցն այն մասին է, թե ինչ է պատրաստվում անել հանձնաժողովի ապագա ղեկավարը՝ այսպիսի իրավիճակից դուրս գալու համար։ Առողջապահության հանձնաժողովի նախագահի միակ թեկնածուն, որ «Իմ […]
17:27 15.01.2019
Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Նարեկ Զեյնալյանի ելույթից հետո ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նրան խորհուրդ տվեց նախապես քննարկել իր գործընկերների հետ այն հարցերը, որոնց անդրադառնում է։ Ապա Թանդիլյանը հարցրեց՝ Զեյնալյանը տեղյա՞կ է Հայաստանում երեխանի օրգանների վաճառքից, ինչի մասին կառավարության նիստերից մեկի ընթացքում ասել էր այն ժամանակվա փոխվարչապետ, այժմ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Զեյնալյանը […]
17:21 15.01.2019
Հայաստանի Ազգային ժողովի առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Նարեկ Զեյնալյանն իր ելույթում ասաց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը այն համակարգն է, որ ապահովելու է Հայաստանում կենսաթոշակառուների պատշաճ սոցիալական վիճակը։ Ընդդիմադիր ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հարցրեց՝ դա իր՝ Զեյլալյանի՞ կարծիքն է, թե՞ ամբողջ խմբակցության։ «Կուտակայինի պարտադիր բաղադրիչի մասին ես նշեցի ի՛մ համոզմունքը, և մեխանիզմների հետ […]
17:19 15.01.2019
Իսպանիայի իրավապահ մարմինները Կատալոնիայում իրականացրել են «Ալեքսանդրիա» հակաահաբեկչական գործողությունը, որի արդյունքում ձերբակալել են ահաբեկչության ծրագրման մեջ կասկածվող 14 հոգու: Այս մասին հայտնում է Regio 7 պարբերականը: Նշվում է, որ ուժային կառույցների ավելի քան 100 աշխատակիցներ զուգահեռ իրականացրել են գործողություններ Բարսելոնի տարբեր հատվածներում և արվարձաններում: Ձերբակալվել են ջիհադական խմբավորման անդամներ, որոնք քաղաքում ապրել են գողացած ու […]
17:18 15.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի Ձեր ակտիվ աշխատանքը պատասխանատու պաշտոնում նպաստի Հայաստանի համակողմանի զարգացմանը և միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև լավ նպատակների իրականացմանը: […]
17:14 15.01.2019
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմն առաջին անգամ հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նորանշանակ հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ: Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն միջոցառումները, որոնք շնորհիվ հնարավոր է Սիրիայում քաղաքական կայունացման հասնել: Նշվում է, որ Մուալլեմը Սիրիայի կողմից պատրաստակամություն է հայտնել գործակցել Պեդերսենի հետ երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: […]
17:07 15.01.2019
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Հայաստանն այս տարվա Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն երկու գեղասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը: Առաջնությունն այս տարի կմեկնարկի հունվարի 21-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Բացման պաշտոնական արարողությունը նախատեսվում է հունվարի 23-ին: Կանանց խումբը մենասահքի կարճ ծրագիր կներկայացնի հունվարի 23-ին, տղամարդիկ՝ մեկ օր անց՝ հունվարի […]
17:06 15.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Ալբորզ նահանգում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Ավելի վաղ […]
16:58 15.01.2019
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Գրիգորյանը: Նա փոխարինում էր հունվարի 11-ին ազատման դիմում ներկայացրած Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին: Հիշեցնենք, որ նույն օրը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: Դեռ հայտնի չէ, թե ԱԺ նոր ղեկավարությունը […]