20:33 03.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հիանալի նամակ» է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից և նշել, որ մոտ ժամանակներս երկու երկրների առաջնորդները կրկին կհանդիպեն, հաղորդում է Bloomberg-ը: «Մենք իսկապես լավ հարաբերություններ ենք ստեղծել»,- նշել է Թրամփը: Դոնալդ Թրամփը հիմնավորել է իր խոսքերը՝ նշելով, որ հակառակ դեպքում նախորդ տարի չէր հանդիպի Կիմ Չեն Ինի հետ, […]
20:17 03.01.2019
Իսպանիայի առափնյա անվտանգության ծառայությունն ընթացիկ տարվա առաջին երկու օրերի ընթացքում փրկել է 401 մարդու կյանք, հայտնում է AFP -ն՝ հղում անելով Իսպանիայի առափնյա անվտանգության ծառայությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ներգաղթյալները ցանկացել են հատել Միջերկրական ծովը: Spanish coastguards rescued 401 migrants trying to cross the Mediterranean over the first two days of the new year, they said https://t.co/i6LrBL0cjf — AFP […]
19:28 03.01.2019
Ինչպես գիտենք, 2019 թ-ը դեղին խոզի տարի է: Աստղաբաններն այս տարի, եթե չասենք արգելել, ապա առնվազն ոչ ոքի խորհուրդ չեն տվել ամանորի սեղանին դնել խոզի բուդ: Խոզի բուդը, որը հայերի ամանորյա սիրելի ուտեստներից մեկն է, աստղաբանների կարծիքով՝ կարող էր նեղացնել «տարվա տիրուհուն», ուստի այն ամանորյա սեղանին պետք է տեղ չունենար: Մարդկանց մի մասն այս մեկնաբանություններին վերաբերվում […]
18:37 03.01.2019
Ֆիլիպիններում տեղատարափ անձրևների, հեղեղումների և սողանքների զոհերի թիվը հասել է 122-ի, հաղորդում է Rappler -ը: Ավելի վաղ հաղորդվել էր 85 զոհի մասին: Գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ 28 մարդ համարվում է անհետ կորած։ Եվս 60 մարդ վնասվածքներ է ստացել։ Ընդհանուր առմամբ բնության տարերքն անդրադարձել է 75 հազար մարդու վրա, նրանցից 30 հազարը գտնվում են տարհանման կենտրոններում: Երկրի որոշ ուսումնական հաստատություններում դասերը […]
17:18 03.01.2019
Փարիզյան Լուվր թանգարանը 2018թ-ին այցելությունների ռեկորդ է սահմանել, ասել է թանգարանի տնօրեն Ժան Լյուկ Մարտինեսը France 24-ի հետ զրույցում: Նա նշել է, որ նախորդ տարի ավելի քան 10 միլիոն մարդ է այցելել Լուվր. սա Լուվրի և հավանաբար թանգարանների պատմության մեջ առաջին դեպքն է: Այս ցուցանիշը 25%-ով ավելի է 2017 թվականի ցուցանիշից (8,1 միլիոն): Այսպիսով՝ փարիզյան թանգարանը կրկին գերազանցել […]
17:00 03.01.2019
SHANTNEWS.am-ը խոսել է դերասանուհի Լալա Մնացականյանի հետ և հետաքրքրվել, թե վերջինս ի՞նչ միջավայրում է դիմավորել Նոր տարին և ինչ բարեմաղթանքներ ու սպասելիքներ ունի 2019 թվականից: «Այս տարի Ամանորը դիմավորել եմ ընտանիքով, հարազատներով, ընկերներով. բոլորը մեկտեղել եմ: Մենք վերջին 5-6 տարիներին Ամանորը դրսում էինք դիմավորում, բայց հիմա ես Ամանորը դիմավորեցի Հայաստանում՝ ուրիշ Հայաստանում: Հայաստանն իսկապես ուրիշ […]
15:23 03.01.2019
Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը երեխայի են սպասում, հաղորդում է Комсомольскaя правда-ն: Զույգը երբեք էլ չի թաքցրել իր՝ մեծ ընտանիք ունենալու մտադրությունը: Նրանք չորրորդ անգամ ծնող կդառնան: Երեխան կրկին կծնվի փոխնակ մոր օգնությամբ: Նշվում է, որ երեխան լինելու է տղա և ծնվելու է մայիսին: Քիմն ու Քանյեն ունեն 3 երեխա՝ 5-ամյա դուստր Նորթը, 3-ամյա որդի Սեյնթը […]
15:17 03.01.2019
Ռեստորանների Հայկական Միության անդամները որոշել են 1 օրով գործադուլ անել: Միության տարածած ֆեյսբուքյան հայտարարության մեջ ասված է. «Բոլոր մասնակիցները վճռական են` ի բողոքի մենք կփակենք մեր դռները մեկ օրով 2019-ի հունվարին»:
15:06 03.01.2019
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը կտևի այնքան, որքան պետք լինի։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը նշել է, որ կառավարության աշխատանքի դադարեցումը կտևի որքան անհրաժեշտ է, նա նաև չի բացառել, որ կառավարության աշխատանքը կարող է տևական ժամանակով երկարաձգվել։ Դեկտեմբերի 22-ից ԱՄՆ կառավարությունը մասնակի դադարեցրել է դաշնային կառավարության […]
15:00 03.01.2019
Եթե պայմանական ընդունենք, որ Ամանորի սեղանին դրվող սնունդը պատրաստել կամ գնել եք անմիջապես Նոր տարվա սկզբից մեկ րոպե առաջ՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան 23։59-ին, ապա որոշ սննդատեսակներ հունվարի 3-ին՝ ժամը 15։00-ին, արդեն դուրս են եկել ժամկետից։ Դրանք են․ Թռչնի մսից կոտլետներ, Բանջարեղենով աղցաններ (համեմված), Մսով, ձկով աղցաններ (համեմված), Աղցանի համար եփած միս, Կոտլետներ, պելմեններ, բլինչիկներ, Տապակած […]
14:43 03.01.2019
SHANTNEWS. am-ը կապ է հաստատել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ և հետաքրքրվել, թե վերջինս ի՞նչ միջավայրում է դիմավորել Ամանորը և ի՞նչ սպասելիքներ ու բարեմաղթանքներ ունի նոր տարվա հետ կապված: Երևանի գլխավոր ճարտարապետն ի պատասխան նշեց, որ չի ցանկանում մանրամասնել, թե որտեղ և ինչ միջավայրում է դիմավորել Ամանորը, քանի որ չի սիրում խոսել անձնականի մասին: […]
13:45 03.01.2019
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 2 տրամվայների ճակատային բախում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել են մեկ տասնյակից ավելի մարդիկ, հաղորդում է TVN24-ը: «Բախվել են №10 և 20 տրամվայները: Խաչմերուկում քաոս էր: Բախումը տեղի է ունեցել, երբ տրամվայներից մեկը շրջվել է կամ դուրս է եկել երթևեկելի մասից: Երկու տրամվայների պատուհանները կոտրվել են»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, […]
13:33 03.01.2019
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Ծաղկաձորում ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին շտապօգնության հերթապահություն կսահմանվի: «Երեկ Ծաղկաձոր կատարած այցի ժամանակ տեղում բուժօգնության կազմակերպմանը ծանոթանալուց ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ խորհրդակցելուց հետո, հաշվի առնելով այցելուների մեծ թիվը, որոշեցինք ուրբաթ-շաբաթ-կիրակի օրերին Ծաղկաձորում շտապօգնության հերթապահություն սահմանել, որպեսզի բուժօգնությունը տրամադրվի առավելագույնս որակյալ և […]
13:15 03.01.2019
2019 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունվարի 4-ից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Սոցիալական ապահովության պետական ծառայությունից: Հետևաբար 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն թոշակը դառնում է 25 հազար 500 դրամ: Խոսքը մոտավորապես 85 հազար թոշակառուի մասին է:
12:33 03.01.2019
Ամանորյա սեղանի համար գնումներ կատարելուց հետո մարդկանց մոտ հաճախ հարց է առաջանաում. ինչո՞ւ այսքան շատ գնեցինք, և անպայման մարդկանցից շատերն իրենք իրենց խոստանում են, որ հաջորդ տարի ավելի քիչ սնունդ կգնեն, սակայն որպես կանոն ամեն տարի գնում են նույն քանակով կամ նույնիսկ ավելի շատ: SHANTNEWS.am-ն Ամանորի տոնի ընկալման մասին խոսել է հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ […]
21:43 02.01.2019
Դեկտեմբերի 21-ին ամանորյա կորպորատիվ երեկույթը ռուսական «Այդաշկի» հանգստյան տան աշխատակցի համար լավ ավարտ չի ունեցել: Երեկույթի ամենաթեժ պահին 52-ամյա հարբած կինը գնացել է հանգստյան տան այգում բնակվող արջին կերակրելու: Այս մասին գրում է Gornovosti.ru-ն: Աշխատակցուհին փորձել է կերը ճաղավանդակից ներս անցկացնել, բայց կենդանին հանկարծակի կծել է կնոջ ձեռքը: Կինը տեղափոխվել է տեղի հիվանդանոց, նրան անմիջապես […]
21:25 02.01.2019
Ավելի քան 140 հազար մարդ ժամանել է՝ շնորհավորելու Ճապոնիայի միապետ Ակիհիտոյի Նոր տարին և լսելու միապետի ողջույնի խոսքերը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին: 1989-ից ի վեր այս անգամ ժամանածների թիվը ռեկորդային էր: Նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ Ակիհիտոն այուհետ միապետի կարգավիճակով էլ չի դիմավորելու Նոր տարին: Ակիհիտոն պալատի […]
21:00 02.01.2019
Whatsapp մեսինջերը հունվարի 1-ից Nokia S40 մոդելի հեռախոսներում դադարել է աշխատել: Այս մասին տեղեկացնում է ընկերությունը պաշտոնական կայքում: 2020 թվականի փետրվարի 2-ին Whatsapp-ը չի աշխատելու Android-ի 2.3.7 և ավելի բարձր օպերացիոն համակարգերում, ինչպես նաև iOS 7 օպերացիոն համակարգում: Սա նշանակում է, որ օգտատերերը նման օպերացիոն համակարգով աշխատող հեռոախոսներով չեն կարողանալու մեսինջերում ստեղծել նոր հաշիվներ:
20:47 02.01.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Նրանք քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ: Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Սիրիայի և Ուկրաինայի խնդիրների վերաբերյալ: «Մանրամասն վերանայել են Սիրիայի խնդրի կարգավորման հարցը: Ամենից առաջ համատեքստում քննարկել են սահմանադրական կոմիտեում համաձայնության գրանցման հարցը»,- ասված է […]
20:30 02.01.2019
Forbes հեղինակավոր ամսագիրը Հայաստանը ներառել է 2019 թվականի 18 լավագույն բյուջետային զբոսաշրջային ուղղությունների ցուցակի մեջ: Հոդվածի հեղինակը նշում է, որ Կովկասի լեռներում գտնվող Հայաստանը թաքնված մարգարիտ է, որին մինչ օրս չի հասել զանգվածային զբոսաշրջությունը: «Հայաստանը կարող է շատ բան առաջարկել՝ հարուստ պատմություն, գինեգործություն, տպավորիչ բնապատկերներ, հնագույն վանքեր և լեռների գրավիչ ոգին: Երևանն աշխույժ քաղաք է՝ լայն […]
19:35 02.01.2019
Հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերի կինը նրա ծննդյան 50-ամյակին ընդառաջ է հանդես եկել հայտարարությամբ. «Դուք կարող եք վստահ լինել, որ նա վստահելի ձեռքերում է, և մենք անում ենք ամեն բան, որպեսզի օգնենք նրան: Մենք շարունակելու ենք նրա ցանկությունը կատարել, և նրա առողջության հետ կապված մանրամասները չենք հրապարակի: Մենք շատ երախտապարտ ենք բոլորիդ ձեր նամակների համար, ու […]
19:17 02.01.2019
Ռուսաստանում գտնվող «Земля леопарда» ազգային պարկում վագրը իր ձագուկների հետ ֆոտոծուղակն է ընկել, և մեծ վագրը իր ձագերին «ծանոթացրել է» տեսախցիկի հետ: Այս մասին հայտնում է ազգային պարկի հասարակայնության հետ կապերի բաժինը: Լուսանկարներն արվել են ձմեռային շրջանում: Հայտնում են, որ սկզբում կադրում հայտնվել է մայր վագրը, որը նկատում է տեսախցիկները և մոտենում դրանց: Հետո տեսախցիկին […]
17:41 02.01.2019
Այսօր «Ֆեյսբուք»-ում քննարկում են տարածաշրջանի երկրների ղեկավարների ամանորյա ուղերձների Youtube-յան վարկանիշը: Ըստ այդ վարկանիշի՝ ամենաքիչ չհավանումները Նիկոլ Փաշինյանն ունի: Այժմ ֆեսյբուքյան օգտատերերը այս լուսանկարը ակտիվ տարածում են և համեմատականներ անցկացնում:
15:37 02.01.2019
Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։ «ՀՀ ոստիկանությունը տարեմուտին տեղեկացրել ու զգուշացրել էր, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող ոչ մի վարորդի նկատմամբ ներողամտություն չի լինելու։ 2019 թ․ հունվարի 1-ին՝ ամբողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանները վարչական […]
15:17 02.01.2019
Դանիայում երկաթուղային վթարից մահացել է 6 հոգի: Այս մասին հայտնում է դանիական DR հեռուստաալիքը: Վթարը տեղի է ունեցել Ֆյուն կղզին և Զելանդիային կապող կամրջի վրա: Ինչպես տեղեկացնում է Ֆյունի ոստիկանությունը Twitter-ի միկրոբլոգում, վթարի պատճառը կտրուկ արգելակումն է եղել: Այժմ կամուրջը փակ է: DR հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ բեռնատար գնացքի […]
15:00 02.01.2019
Եթե պայմանական ընդունենք, որ Ամանորի սեղանին դրվող սնունդը պատրաստել կամ գնել եք անմիջապես նոր տարվա սկզբից մեկ րոպե առաջ՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ 23։59-ին, ապա որոշ սննդատեսակներ այս հոդվածի հրապարակման ժամին՝ հունվարի 2-ին՝ ժամը 15։00-ին, արդեն ժամկետանց են։ Դրանք են․ Թռչնի մսից կոտլետներ, Բանջարեղենով աղցաններ (համեմված), Մսով, ձկով աղցաններ (համեմված), Աղցանի համար եփած միս, Կոտլետներ, պելմեններ, […]
14:00 02.01.2019
Մեքսիկայի հարավում գտնվող Տլախիակոյի քաղաքապետին սպանել են երդմնակալության արարողությունից ժամեր անց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հայտնի է, որ Ալեխանդրո Ապարիսիսոյի վրա հարձակման հետևանքով երկու հոգի վիրավորվել են: Օախակիի դատախազությունից տեղեկացրել են, որ կասկածյալներն արդեն ձերբակալվել են: Մեքսիկան թմրանյութերի առք ու վաճառքով ամենահայտնի երկիրն է, այդ իսկ պատճառով նաև շատ են բախումները թմրամիջոցներ […]
13:20 02.01.2019
Երկու կին Հնդկաստանում կարողացել են մտնել Այապպան աստծո տաճար, որը գտնվում է Սամարիմալեում: Դարեր ի վեր այնտեղ կանանց մուտքն արգելված է եղել: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը: Նշվում է, որ հնդիկ կանայք իրավունք ունեն այցելել բոլոր սրբավայրերը` բացի Այապպան աստծո տաճարից: Սեպտեմբերին Հնդկաստանի գերագույն դատարանը այդ տաճար կանանց մուտքի արգելքը ճանաչել էր սահմանադրական իրավունքների […]
12:55 02.01.2019
Աֆղանստանում թալիբանների հարձակման հետևանքով 5 զինվորական է մահացել, ևս 6-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղական լրատվական գործակալությանը: Նշվում է, որ թալիբները երեքշաբթի ուշ երեկոյան հարձակվել են զինվորական ճամբարի վրա Քանդահար արվարձանի հարավային հատվածից: Աֆղանստանում առճակատում կա իշխանական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև, որոնք նախկինում […]
12:38 02.01.2019
Մագնիտոգորսկում փլատակներից փրկարարները ևս երկու հոգու մարմին են դուրս բերել։ Ողբերգության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻ ծառայությանը: Ականատեսներից մեկը հայտնել է, որ երկու կնոջ դի են հայտնաբերել: Փրկարարները փլատակներից այսօր նաև գտել են ողջ մնացած թութակի: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ զոհերի թիվը հասել […]