16:41 04.01.2019
«Դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ն Արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացվել է 2000-ից ավելի ահազանգ: Գրանցվել է 203 դեպք, որից 56-ը՝ արտակարգ բնույթի: Զոհվել է 3, տուժել՝ 41 մարդ»,- այս մասին այսօր SHANTNEWS.am-ին տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվը նվազել է 25 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ կրկնակի: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես […]
16:40 04.01.2019
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմած արձանագրության համաձայն` « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր են ընտրվել` Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Վարդանյան Վարդան Նահապետի Թիվ 5 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Ստեփանյան Տիգրան Վաչիկի Թիվ 6 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Գևորգյան Քաջիկ Նահապետի 2. Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի Թիվ 7 ընտրական տարածքի […]
16:33 04.01.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ի նիստում հայտարարեց նորընտիր խորհրդարանի պատգամավորների անունները: «Իմ քայլը» դաշինքից պատգամավորական մանդատներ են ստանում` Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Կոնջորյան Հայկ, Հակոբյան Երջանիկ, Հայրապետյան Մխիթար: Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Նազարյան Լենա, Բաղդասարյան Նիկոլայ, Մակունց Լիլիթ, Հովակիմյան Վահագն: Թիվ 3 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Միրզոյան […]
16:30 04.01.2019
Հունվարի 4-ին` ժամը 13:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորայք-Սիսիան հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Honda» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված […]
16:21 04.01.2019
Տոնական օրերի ընթացքում շատ քաղաքացիներ պարբերաբար նկարահանում էին վատ կատարված աղբահանության հետևանքները և սոցցանցերով տարածում լուսանկարները: Մեր նկարահանող խումբը շրջել է քաղաքի մի քանի թաղամասերով և պարզել, որ կենտրոնական փողոցներում աղբահանությունը մեծ մասամբ իրականցված է, բայց մի քանի բակերում աղբարկղերը գերլցված են եղել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:18 04.01.2019
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստի օրակարգում է նաև 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ստացվել է 18 ինքնաբացարկի դիմում «Իմ քայլը» դաշինքից և 2-ը` «Լուսավոր Հայաստան»-ից, ԲՀԿ-ից […]
16:12 04.01.2019
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակի, նրա բուժօգնությանն առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտյան քննարկել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և բժիշկների հետ։ Պաշտպանի աշխատակազմը ուշադրության ներքո կպահի ինչպես այս, այնպես էլ նրա մյուս իրավունքների հետ կապված հարցերը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք՝ հունվարի 3-ի […]
16:04 04.01.2019
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ Նարեկ Սարգսյանի արտահանձնման թղթերը դեկտեմբերի 28-ին արդեն ուղարկել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Գլխավոր դատախազությունից այլ մանրամասներ դեռ չեն հայտնում: Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Պրահայի […]
15:58 04.01.2019
Բոսֆորի նեղուցում նավերից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի պահին նավի վրա 15 մարդ է եղել: Նրանց բոլորին հաջողվել է անվնաս տարհանել: Գիշերային ժամերին բռնկված կրակը հաջողվել է մարել միայն առավոտյան: Հրդեհի բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն: Հայտնի է, որ նավը Թուրքիայի տարածք էր ժամանել Տոգոյի Հանրապետությունից:
15:44 04.01.2019
Մոնակոյի իշխանուհի Շառլենն իր երեխաների հետ այցելել է Սանտա Կլաուսին: Այցի մասին նա հրապարակում է կատարել Instagram-ի էջում: Գրառման մեջ իշխանուհին Լապլանդիայից բոլորին շնորհավորանքներ է հղել: «Հանդիպեցինք Սանտային, որպեսզի համոզվենք, որ նա բոլորի նվերները տեղ է հասցրել»,- գրված է հրապարակման մեջ: https://www.instagram.com/p/BsLq3PAlVCH/?utm_source=ig_web_copy_link
15:31 04.01.2019
Սիրիայում շարունակվում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված և կյանքի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով արվող օգնության քայլերը, գրում է «Զվեզդան»: Փախստականները շարունակում են վերադառնալ իրենց նախկին տները: 2019թ. հունվարի 2-ի դրությամբ երկիր է վերադարձել 214.035 մարդ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով իշխանությունները շարունակում են աշխատանքը զինվորական ծառայությունից խուսափած, անօրինական զինված խմբերի նախկին անդամներին ազատելու ուղղությամբ: 2019թ. հունվարի 2-ի […]
15:00 04.01.2019
Հունվարի 3-ին՝ ժամը 04։20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 20-ամյա Տախմինա Ս.-ն, որը սեպտեմբերի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում է Տաջիկստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 130.1 հոդվածի 2-րդ մասի՝ մարդկանց առևտրի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Տախմինա Ս.-ին հայտնաբերելու […]
14:50 04.01.2019
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 21-ը: Արձանագրված կողոպուտի և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել են՝ անձի առևանգման, խարդախության, տրանսպորտային միջոց փախցնելու 2-ական դեպքերը: Բացահայտվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով արձանագրված 4 և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության դեպքը: Բացահայտվել […]
14:48 04.01.2019
ԱՄՆ-ն չի կարող Եվրոպային քաղաքականություն թելադրել: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք՝ իբրև 28 անդամ-երկրների դաշինք, միջազգային հանրության հետ աշխատում ենք, որ պահպանենք իրանական միջուկային համաձայնագիրը, որը ներկա դրությամբ ամբողջ ծավալով իրականացված է»,- ասել է նա: Մոգերինին հայտնել է, որ այդ աշխատանքի մի մասը պահանջում է երաշխավորել, որ Իրանի հետ օրինական […]
14:38 04.01.2019
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2019 թվականի հունվարի 2-ից 4-ը հանրապետությունում գրանցվել է 33 ճանապարհատրանսպորտային պատահար․ զոհվել է 1 մարդ, 74-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից:
14:00 04.01.2019
Հունվարի 4-ին` ժամը 12։47 դրությամբ, Երևանում շտապօգնության կանչերի թիվը կազմել է 861 (օրական ծառայությունը միջինում սպասարկում է 800 կանչ), ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները բաց են նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին, որտեղ ժամը 11։00-15։00-ն հերթապահում […]
14:00 04.01.2019
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Տարվա սկիզբը լավ ժամանակ է նպատակներ դնելու ու պլաններ գծելու համար։ Գիտեմ, որ շատերը հենց էդպես էլ սկսում են, մտքերը տալիս են թղթին կամ գրում սառույցին, քչերն են քայլում դրանք իրականություն դարձնելու ուղղությամբ։ Կամ առաջին իսկ քայլից ասում են, որ դժվար է, […]
13:56 04.01.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ավարտվել է 30-ամյա տղամարդու կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, նրան մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչը՝ ծնված 1988թ., խաբեության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, միայն անձնագրով և սոցիալական քարտով արագ վարկեր տրամադրելու վերաբերյալ գովազդներ […]
13:48 04.01.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Այդ օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արման Թադևոսյանը Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 21։30-ից 21։45-ն ընկած ժամանակահատվածում, ինքն այցելել է հայրական տուն՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ […]
13:45 04.01.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Աշտարակի բժշկական կենտրոնում մահացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Դիգորսկիի մարզի բնակիչ, 41-ամյա Թեմուր Գազալովը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Ուշիի ոլորաններում իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո։ Մինչ կողաշրջվելը, նրա ավտոմեքենան բախվել էր Շենավան գյուղի բնակիչ, 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Audi մակնիշի ավտոմեքենային։ Նշվում […]
13:34 04.01.2019
Հունվարի 2-ին՝ ժամը 22։30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀԱԹ Բ2 թաղամասի 93 շենքի բակում դանակահարություն է եղել և խնդրում են, որ ոստիկաններ մոտենան: Նշված հասցե մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22։25-ին, շենքի մուտքում ծագած վիճաբանության ժամանակ՝ ոմն Էդուլը, ձեռքի սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նույն շենքի 37-ամյա Նարե Դ-ին, […]
13:30 04.01.2019
Բալթիկ ծովում «պտտվող» փոթորիկը Լեհաստանում ուժեղ մշուշի ու ձյան կուտակումների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Euronews-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ տեղի օդերևութաբանական կենտրոններից մեկի աշխատակիցները ձեռքով մաքրում են կայանի տարածքում կուտակված ձյան հաստ ծածկը, որպեսզի կարողանան դուրս գալ: Ձյան տեղումներն իրենց գագաթնակետին հասել են հունվարի 2-ին: Անոմալ եղանակային պայմանները տրանսպորտային […]
12:40 04.01.2019
ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի հիմնադիր Հայկ Քոթանջյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դադարեցնում է ռազմավարական հետազոտությունները։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ափսոսանքով պետք է նշել, որ աշխարհի հռչակավոր ուղեղային կենտրոնների հետ համագործակցությամբ /NDU, HARVARD, РАГС при Президенте РФ, МГИМО МИД РФ/, սփյուռքահայության ազնիվ բարերարությամբ կերտված Պաշտպանական […]
12:35 04.01.2019
«ԱՄՆ քաղաքացիները պետք է զգուշավորություն ցուցաբերեն Չինաստան այցի ժամանակ, քանի որ Չինաստանի իշխանությունները կարող են խոչընդոտել ամերիկացիների ելքը երկրից», -այս մասին ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Չինաստանի կառավարությունն օգտագործում է իր բոլոր լծակները, որպեսզի թույլ չտա ԱՄՆ քաղաքացիներին, երբեմն տարիներով, լքել Չինաստանը: Պետդեպարտամենտում նշում են, որ Չինաստանի իշխանություններն ԱՄՆ քաղաքացիներին պահում են […]
12:28 04.01.2019
Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանին մեղադրել են գրագողության մեջ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ երաժիշտն իբր մասամբ կրկնօրինակել է Մարվին Գեյի Let’s Get It On երգը և ստացել իր Thinking Out Loud երգը: Այս թեմայի շուրջ ծավալված խոսակցությունների պատճառով քննարկումներ են սկսվել և պարզաբանումներ են պահանջում: Նշվում է, որ դատավորը չի ընդունել Էդ Շիրանի […]
12:09 04.01.2019
Իգդիրի նահանգում փոխհրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինված խմբավորման անդամների ու Թուրքիայի բանակի զինծառայողների միջև։ Արդյունքում սպանվել է մեկ զինծառայող, ևս երկուսը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սահմանին հարող թուրքական գյուղերից մեկում, որն անմիջապես Խոր Վիրապի դիմաց է ընկած։ Տեղի քրդական խմբերն ականանետով կրակել են թուրքական բանակի զորամասերից մեկի ուղղությամբ, ինչից […]
11:48 04.01.2019
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների ձայների մեծամասնությամբ ընդունել է Ներքին անվտանգության նախարարության աշխատանքը մինչև փետրվարի 8-ը ֆինանսավորելու վերաբերյալ փաստաթուղթ (հատվածական բյուջե) ու մյուս նախարարությունների աշխատանքը մինչև սեպտեմբերի 30-ը ֆինանսավորող փաստաթուղթ, որպեսզի կառավարության աշխատանքն ի վերջո վերսկսվի։ Պատճառն այն է, որ օրենքի համաձայն՝ եթե այդ տարվա բյուջեն ԱՄՆ-ում չի ընդունվում, կառավարությունն աշխատանքը շարունակում է կրճատված գործառույթներով․ […]
09:45 04.01.2019
Հունվարին Երկիր մոլորակի բնակիչներին սպասվում է մագնիսական 4 մրրիկ, այս մասին հաղորդում են Արևային ռենտգենային աստղաբանության լաբորատորիայից: Մրրիկները սպասվում են հունվարի 5 -ին, 6 -ին և 16 -ին: Դրանք ուժգնությամբ մոտ կլինեն G1 ցուցչին, ինչը նշանակում է, որ մրրիկները թույլ կլինեն: Նշվում է, որ առավել ուժեղ մրրիկ է սպասվում հունվարի 24-ին: