13:10 05.01.2019
«Գիտեմ, որ նա ունի 4 քաղաքացիություն, բայց դուք, հավանաբար, արդեն գիտեք այդ մասին»,– ռուսական լրատվամիջոցներից մեկի հարցերին պատասխանելիս հայտնել է Մոսկվայում ձերբակալված ու լրտեսության մեջ մեղադրվող Պոլ Ուիլանի եղբայրը։
Նա պնդում է, որ եղբայրը աշխատում է կորպորատիվ անվտանգության բնագավառում ու Մոսկվա էր մեկնել ընդամենը հարսանիքի մասնակցելու։ Թե ում հարսանիքն էր դա, ձերբակալվածի եղբայրը հրաժարվել է ներկայացնել, քանի որ պնդել է՝ չի ցանկանում բացահայտել ու հարվածի տակ դնել իրենց մերձավորներին։
Ուիլանը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) կողմից ձերբակալվել է օրեր առաջ, ըստ ռուսական կողմի՝ լրտեսության ակտ կատարելիս․ իբր նա փորձել է ձեռք բերել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների ցուցակը։ Ուիլանինին արդեն լրտեսության հատկանիշներով պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, ինչը սպառնում է 10-20 տարվա ազատազրկում:
Մինչ այս նախկին զինծառայողն արդեն իսկ աչքի է ընկել կասկածելի վարքով։ Իրաքում ծառայության տարիներին նա փորձել է մեկ այլ զինծառայողի սոցիալական փաթեթից օգտվելով ստանալ բուժում, իր հաշվին չունենալով բավարար միջոցներ՝ գրել է չեքեր, մի քանի անգամ առանց հրամանատարությանը տեղյակ պահելու մեկնել է արձակուրդ ու, ի վերջո, այս ամենի պատճառով հեռացվել է ամերիկյան զինված ուժերից։
Ուիլանը ԱՄՆ ծովային հետևակի նախկին զինծառայող է, և ինչպես պարզվում է, ունի ոչ միայն ամերիկյան, այլև կանադական, բրիտանական ու իռլանդական քաղաքացիություն։ Ծանոթներից մեկը տեղեկացրել է, որ այսքան շատ քաղաքացիություն Ուիլանը ստացել է քրոջ հետ մրցության մեջ մտնելուց հետո․ դա յուրահատուկ խաղ է եղել նրանց համար։
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...