14:50 29.12.2018
Ամերիկացի ընտրողների շրջանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ նրանց մեծ մասը ցանկանում է ոչ միայն տեսնել Դոնալդ Թրամփի հեռացումը ԱՄՆ նախագահի պաշտոնից, այլև ուզում է, որ նա պատժվի։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Hill պարբերականը։ Հունվարից ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնությունը կազմելու են հակառակորդ՝ Դեմոկրատական ուժի ներկայացուցիչները (Թրամփը Հանրապետական կուսակցությունից է), և դա բավարար կլինի […]
14:41 29.12.2018
Շոտլանդիա Գլազգո քաղաքում 6-ամյա աղջնակը Սուրբ Ծնունդին մի ամբողջ օր փողոցներում է անցկացրել՝ անօթևաններին սնունդ և նվերներ բաժանելով, գրում է The Daily Mail-ը: Փերլի Ռոզ Մակգոուվենը սուրբծննդյան տոների նախօրեին կինոֆիլմի դիտումից տուն վերադառնալիս փողոցում քնած մարդ է տեսել: Հաջորդ օրը նվերներ ընտրելիս աղջիկը խնդրել է իր 57-ամյա պապիկին օգնել անօթևանների համար նվերներ հավաքելու գործում: Աղջկա […]
14:32 29.12.2018
ԱՄՆ նախագահականի ներկայացուցիչ Գարրեթ Մարքիսը հերքել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, թե երկրի նախագահը հրամայել է մի քանի շաբաթվա ընթացքում Աֆղանստանից դուրս բերել ամերիկյան զորքերը։ Այս կեղծ լուրը հետևել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման իրական տեղեկություններին։ Նախագահ Թրամփը, ըստ Մարքիսի, որևէ հրաման չի արձակել ո՛չ Աֆղանստանում իրենց ներկայությունը կրճատելու, ո՛չ էլ զորքերը դուրս բերելու վերաբերյալ։ […]
14:20 29.12.2018
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կազմել է իր սիրելի ֆիլմերի, գրքերի և երգերի ամենամյա ցանկը: Քաղաքական գործիչն իր նախասիրություններով կիսվել է Instagram-ում՝ նշելով, որ դա իր համար «ամենամյա սիրելի ավանդույթ» է: Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում հայտնվել է Սփայքլ Լիի «BlacKkKlansman» մարտաֆիլմը, Ալֆոնս Կուարոնայի «Ռոմա»-ն և Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» երգիծակատակերգական ֆիլմը: Ֆիլմերը Annihilation Black Panther BlacKkKlansman […]
14:04 29.12.2018
Գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվում են: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի մամուլի քարտուղար Անի Բաբայանը: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին կայացել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են համագործակցության հարցեր ու մասնավորապես՝ 2019 թվականին […]
13:50 29.12.2018
ԱՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Պաշտպանության բանակի սիրելի զինվորներ, սերժանտներ, ենթասպաներ, պարոնայք սպաներ և գեներալներ, հարգելի հայրենակիցներ Պատմության գիրկն է անցնում հերթական բանակային տարին: 2018 թվականն Արցախի զինված ուժերի համար անկասկած կհիշվի որպես արարումներով ու ձեռքբերումներով հարուստ ժամանակաշրջան: Չնայած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ […]
13:40 29.12.2018
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, հայտնում են ԱԻՆ լրատվականից: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հունվարի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի […]
13:30 29.12.2018
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Սուրբ Ծննդի և Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և ծառայողներ, 2018 թվականը շատ բուռն էր իր կտրուկ փոփոխություններով, որոնք, հավատացած եմ, հայոց բանակի զարգացումը կդարձնեն արգասաբեր և համակողմանի` դրանով նպաստելով մեր երկրի սահմանների […]
13:16 29.12.2018
Գերմանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պատահարի պատճառով տուժել է 5 մարդ։ Մեքենան փողոցի երթևեկելի հատվածից դուրս է եկել ու վրաերթի ենթարկել մայթին կանգնած մարդկանց։ Այս մասին հայտնում է տեղական Bild կայքը։ Ինքը՝ մեքենայի վարորդը, մնացել է առանց վնասվածքների։ Ոստիկանները ձերբակալել են նրան, ինչից հետո պարզվել է, որ վարորդն ունի լատվիական հաշվառում։ Նախնական տվյալներով՝ նա եղել է […]
13:04 29.12.2018
ՀՀ նախկին փոխվարչապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպանները նույնպես Վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Գևորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական կողմը ևս մասնակի բողոքարկել է: Բանն այն է, որ Գևորգյանին մեղսագրվող արարքներից մեկի դեպքում դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած. խոսքը […]
13:00 29.12.2018
ԱՄՆ-ի մի հատվածում ձնաբքի հետևանքով, իսկ մեկ այլ հատվածում հեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, տեղեկացնում է CNN-ը: Եղանակային անբարենպաստ պայմանները պատուհասել են երկրի արևմուտքն ու հարավը, մասնավորապես Դակոտա, Նեբրասկա և Մինեսոտա նահանգներում ձյուն է տեղացել, ինչից հետո սկսվել են ուժեղ անձրևներ: Այդ ամենի հետևանքով ճանապարհները դժվարանցանելի են դարձել: Բացի դրանից՝ Լուիզիանա և Միսսիսիպի նահանգներում հեղեղները […]
12:53 29.12.2018
Լրագրողների և մարզական ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին. «Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու կապակցությամբ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմը, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ վնասվածքս […]
12:45 29.12.2018
Պենտագոնը խոստովանել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը որսացել-կալանել է իրենց ինքնաթիռը Սև ծովի երկնքում։ ԱՄՆ օդուժի՝ Եվրոպայի ու Աֆրիկայի տարածաշրջանային խմբավորման ներկայացուցիչը նշել է, որ դա եղել է անվտանգ կալանում։ Այս մասին նշվում է «ՏԱՍՍ» գործակալության մեջբերման մեջ։ Միջադեպը եղել է Ղրիմի ափերի մոտ։ Ամերիկյան հետախուզական RC-135V/W ինքնաթիռը թռիչք է իրականացրել Սև ծովի երկնքում, երբ […]
12:26 29.12.2018
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Դ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ե.-ի կողմից բերված 3 փափուկ աթոռները, որոնց մեջ նկատվել են կասկածելի առարկաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Ստուգմամբ աթոռներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է «Բժշկական սպիրտ» գրառմամբ, 0.5 լ տարողությամբ, […]
12:20 29.12.2018
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի առանձին պաշտոնատար անձինք յուրօրինակ ընկալում ունեն անմեղության կանխավարկածի, գործարար համբավի պաշտպանության նկատմամբ: Ասվում է, որ ՀԿԵ ներկայացուցիչներն իրենց իրավունք են վերապահում հանդես գալ ոչ կոռեկտ որակումներով և Քննչական կոմիտեին մեղադրում չճշտված տեղեկություններ հրապարակելու մեջ։ Ստորև ներկայացնենք Քննչական կոմիտեի հայտարարությունն ամբողջությամբ. «Հանրային մեծ հնչեղություն ունեցող […]
12:15 29.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի խնդրի կարգավորումը, ԱՄՆ-ի՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունից զորքերը դուրս բերելու ծրագիրը, ինչպես նաև Կերչի նեղուցում միջադեպի հետևանքները: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ըստ ռուսական լրատվամիջոցների` ղեկավարների ուշադրության կենտրոնում է եղել միջազգային իրավիճակը, հատկապես` Սիրիայում և Ուկրաինայում տիրող […]
12:07 29.12.2018
Scat Airlines ավիաընկերությունը 2019 թվականի հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցնում է Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը: Ղազախստանի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Scat Airlines–ը, Աստանա-Երևան կանոնավոր չվերթը իրականացնում էր 2017 թվականի մայիսի 31-ից:
12:01 29.12.2018
Դեկտեմբերի 29-ին ուժի մեջ է մտել ԵՄ խորհրդի որոշումը, որով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցմների ժամկետը երկարաձգվել է ևս վեց ամսով․ դրանք կգործեն առնվազն մինչև 2019 թվականի հուլիսի 31-ը։ Այս մասին խորհրդի որոշումը հրաարակվել է ԵՄ կայքում։ Պատժամիջոցները վերաբերում են Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ, ռազմարդյունաբերական (պաշտպանական), ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների արտադրության ոլորտներին։ Այս պատժամիջոցները կապված են […]
11:50 29.12.2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ավտոմեքենաներով է պարգևատրել ըմբիշ Կարեն Ասլանյանին, հեծանվորդ Էդգար Ստեփանյանին և ջրացտկորդներ Լև Սարգսյանին ու Վլադիմիր Հարությունյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից: Պարգևատրվելուց հետո մարզիկներն ընդգծել են, որ ուշադրությունը կոգևորի ոչ միայն իրենց, այլև երիտասարդ սերնդին, որոնք կտեսնեն, որ հայրենիքին փառք ու պատիվ բերած ոչ մի […]
11:29 29.12.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ […]
11:10 29.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
22:17 28.12.2018
«Հոնդուրասը, Գվատեմալան ու Սալվադորը ոչինչ չեն անում Միացյալ Նահանգների համար, բայց ստանում են մեր կողմից տրամադրվող գումարները»,- այս խոսքերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում ազդարարել է այս երեք Կենտրոնաամերիկյան երկրներին ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրումը դադարեցնելու մասին։ Նա նշել է, որ գաղթականների մի քարավան էլ, ինչպիսին ձևավորվել էր Մեքսիկայում ու շարժվում էր դեպի Նահանգներ, […]
21:08 28.12.2018
«Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, մյուս ուժերից այս պահի դրությամբ ինքնաբացարկի դիմում ներկայացնողներ չկան: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա հայտնեց, որ հունվարի 4-ին կհրավիրվի նիստ, որի ժամանակ կքննարկվեն և՛ ինքնաբացարկները, և՛ կկազմվի արձանագրություն պատգամավորներին գրանցելու վերաբերյալ:
20:30 28.12.2018
«Երբևիցե չի եղել այդպիսի բուռն, ինչու ոչ, կառուցողական քննարկում Երևան քաղաքի բյուջեի հետ կապված: Ընդմիջման ժամանակ մենք բոլորս հավաքվեցինք, խոսեցինք: Եթե մենք ուզում ենք քաղաքը կարգի բերել, պետք է բերենք լավ մասնագետներ: Երբ մենք բարձրացնում ենք պարգևավճարները, մենք կանգնում ենք խնդրի առաջ, երբ երևանցին ասում է, որ ոչ նպատակային ծախսերը ինչո՞վ պետք է բացատրվեն, երբ […]
20:17 28.12.2018
Մեծ Բրիտանիայում ինժեներները «ռոբոտացված» տաբատ են ստեղծել, որը կօգնի ծեր կամ վնասվածքներ ունեցող մարդկանց կանգնել և քայլել, գրում է ТСН-ն: «Մեխանիզմը հիշեցնում է ոչ մեծ օդային փուչիկ: Այն կարելի է թաքցնել սովորական սպորտային տաբատի մեջ, վերջինս օգնում է քայլել, նստել, կանգնել: Արհեստական մկաններն ավտոմատ փչվում և թուլանում են՝ այդկերպ փորձելով կրկնել իրական մկանային համակարգի աշխատանքը»,- ասված է […]
20:10 28.12.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում «Հանրային հաշվետվություն» վերտառությամբ գրառման մեջ նշել է հետևյալը. «ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքներն ուղարկվեցին դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի` հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային»: Սանասարյանը տեղեկացրել է, որ ԵՊՀ […]
19:55 28.12.2018
Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել 2019 թ. հունվարից դիվանագիտական ներկայացուցչությունների քանակն աստիճանաբար վերականգնելու հարցում: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն: «Մենք հասել ենք սկզբունքային համաձայնության այն հարցում, որ հունվարին դիվանագիտական կազմը կվերականգնվի ինչպես Մոսկվայում, այնպես էլ Լոնդոնում: Ես վստահ չեմ, որ դա կարվի բոլոր աշխատակիցների պարագայում, բայց առնվազն դեսպանությունների […]
19:50 28.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ ցուցակով ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Արման Աբովյանն անդրադարձել է իր ազգանվան ծագումնաբանությանը: «Խաչատուր Աբովյանն իմ ազգականն է, ես իր զարմիկն եմ, մենք շատ ամուր ցեղ ենք, թանգարանի վայրն էլ իմ պապենական տունն է: Ազգանունը շատ պարտավորեցնող է, միշտ նայում, հարցնում են: Չգիտեմ, նույնիսկ […]
19:44 28.12.2018
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին այս տարվա նոյեմբերին բարեկամ Իրան կատարած ՀՀ գլխավոր դատախազի բարձր մակարդակով կայացած այցին լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա […]