TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC
Admin

Admin

Ոստիկանները բացահայտել են Էրեբունիում կատարված կողոպուտը

19:39 28.12.2018

Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 14:10, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել. Աճեմյան փողոցում գործող խանութներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մթերային խանութում մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էին ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս: Դեպքը ժամը 14-ի սահմաններում էր կատարվել: Տուժողը կասկածյալին միայն թիկունքից էր տեսել: Ըստ նկարագրությունների կողոպտողը երիտասարդ էր: Բանավոր […]

̰
Եթե ցուրտ դահլիճում երեխաներին բերում ենք ներկայացում դիտելու, նրանք ավագ տարիքում երբեք չեն ցանկանա որևէ թատրոն գնալ. Տիգրան Վիրաբյան

19:30 28.12.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանին: Արհեստավարժ գեղարվեստական կազմի ապահովում, գնային ճկուն քաղաքականություն, աբոնեմենտային արդյունավետ համակարգի ներդրում, ճիշտ մենեջմենթ. սրանք, ըստ Վիրաբյանի, այն հիմնական պահանջներն ու սկզբունքներն են, որոնք հարկավոր են թատրոնի արդյունավետ կառավարման համար: «Մենք չունենք բարեկամներ, մեր բարեկամը պրոֆեսիոնալ աշխատողն է: Մենք վստահեցնում […]

̰
2018թ․ դարձավ այն շրջադարձային տարին, որի մասին կխոսեն սերունդներ. Սուրեն Պապիկյան

19:25 28.12.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ 2018թ․ դարձավ այն շրջադարձային տարին, որի մասին կխոսեն սերունդներ, և որը կմտնի հայոց պատմության մեջ՝ որպես մեր պետականության հաղթական էջերից մեկը։ Հայ ժողովուրդը՝ միասնական վճռականությամբ […]

̰
Տրանսպորտի խնդիրը պետք է լուծվի ռադիկալ ճանապարհով. Արման Աբովյան

19:20 28.12.2018

«ԲՀԿ-ն ուներ ծրագիր, որը ենթադրում էր 1,5 տարվա ընթացքում Երևան ներմուծել էլեկտրական տրանսպորտ: Հիմա, եթե քո ձեռքը չկա կառավարման մեխանիզմ, բիզնեսմենը ո՞նց կվստահի մեզ: Հիմնական ներդրողների հոսքը, որ գալիս է Հայաստան վերջին մի քանի ամսվա ընթացքում, մեր շնորհքն է: Տրանսպորտի խնդիրը պետք է լուծվի ռադիկալ ճանապարհով»,- ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ ցուցակով ԱԺ […]

̰
Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունները փոխգործակցության ծրագիր են ստորագրել

19:15 28.12.2018

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված՝ 2019-2022թթ. համար փոխգործակցության ծրագրի ստորագրման արարողությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական կողմից ծրագիրը ստորագրեց Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը, բելառուսական կողմից՝ մշակույթի նախարար Յուրի Բոնդարը (Юрий Бондарь)։ Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց ծրագրով նախատեսված […]

̰
Արմավիրի մարզի՝ ցրտահարությունից և կարկտահարությունից տուժած բնակիչները առաջիկա օրերին դրամական փոխհատուցում կստանան

19:10 28.12.2018

ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 29-ի N1405-Ն որոշմամբ Արմավիրի մարզում 50-100 տոկոսի չափով ցրտահարությունից և կարկտահարությունից տուժած համապատասխանաբար 15 և 48 համայնքի հողօգտագործողի առաջիկա օրերին կտրամադրվի 225 մլն 351 հազար դրամի չափով փոխհատուցում: Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանի լրատվության բաժինը: «Շահառուները բնական աղետի հետևանքով իրենց կրած վնասի փոխհատուցումը կարող են ստանալ տվյալ համայնքը սպասարկող փոստային […]

̰
«Դեղին բաճկոններ» ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Մակրոնի նստավայր

19:05 28.12.2018

«Դեղին բաճկոններ» շարժման ակտիվիստներից 40 հոգի փորձել է ներխուժել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ամառային նստավայր: Այս մասին հայտնում է France Blue ռադիոկայանը: Ըստ ռադիոկայանի՝ ավելի վաղ համացանցում տարածվել են կոչեր՝ ներխուժել Ֆորտ դե Բրեգանսոն, որը գտնվում է Վար բաժնում և 1968-ից նախագահական նստավայրն է: Հայտնի է, որ հինգշաբթի օրը՝ օրվա երկրորդ կեսին, 40 ակտիվիստ, մտածելով, […]

̰
Նոր տարում մենք պիտի սովորենք ապրել փոփոխությունների դարաշրջանում. Տիգրան Սարգսյան

19:00 28.12.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհավորական տեսաուղերձ է հրապարակել Ամանորին ընդառաջ: «Ամանորից առաջ մեր սրտերը լցվում են ջերմությամբ ու սիրով, Ամանորի շեմը մեզ հնարավորություն է տալիս մի կողմից՝ արվածը գնահատել, մյուս կողմից՝ նոր ծրագրեր գծել: Մենք անցել ենք մեր միության համար շատ դժվար, բայց կարևոր փուլ: Մենք միավորվում ենք, որպեսզի մեր երկրներում մարդկանց […]

̰
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու հարցը կքննվի հունվարի 9-ին. նիստը հետաձգվեց

18:56 28.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պարզվում է, որ մեր քննչական մարմինները խիստ զբաղված են, և աշխատանքային ժամից դուրս երբեք կյանքում նիստերի չեն մասնակցում»: Նա նշեց` քննիչը տեղեկացրել է, որ անձնական գործեր ունի, ուստի չի […]

̰
Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել Սիրիայի հարցը

18:49 28.12.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայի իրավիճակը: էրդողանը նաև նշել է, որ իրենց հանդիպումը կարող է լինել Մոսկվայում կամ Սոչիում: Այս մասին հայտնում է A Haber-ը: Մասնավորապես, թուրքական պատվիրակությունը պատրաստվում է խոսել սիրիական Մանբիջի մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակի […]

̰
Ադրբեջանը շահարկում է ռազմագերիների հարցերը Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հանցանքներն արդարացնելու համար․ Արցախի ԱԳՆ փաստաթուղթը ՄԱԿ-ի կայքում

18:40 28.12.2018

Դեկտեմբերի 11-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պատրաստված հուշագիրը՝ Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցի շուրջ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: Արցախի ԱԳՆ կայքի հաղորդագրության համաձայն՝ հուշագրում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի և Արցախի միջև հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991թ. Արցախի Հանրապետության դեմ […]

̰
Նախագահը հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ներկայացուցիչներին

18:27 28.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և Հայկական PR մրցանակաբաշխության հետազոտական խմբի ղեկավարին: Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տեղեկություններ է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունների, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական նախագծերին, արդեն երրորդ տարին անցկացվող Հայկական PR մրցանակաբաշխությանը: Հյուրերը նաև նախագահին են հանձնել «Տարվա […]

̰
ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանն այցելել է առաջնագիծ

18:07 28.12.2018

Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, որոնց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին, առաջնագծի մի շարք ուղղություններում, դեկտեմբերի 28-ին անձամբ ստուգել ու վերահսկել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ […]

̰
SHANTNEWS

18:05 28.12.2018

̰
ՊՆ-ն պարզաբանում է տվել բուժծառայության սպայի խնդրահարույց նշանակման հարցի վերաբերյալ

17:46 28.12.2018

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Ինչու է ՊՆ-ն ֆինանսավորել կրթությունս եթե չեմ կիրառելու մասնագիտական հմտությունները. Բաց նամակ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ։ «Բ/ծ կապիտան Սոս Վահագնի Պետրոսյանը (ծնված 19.10.1988թ., Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատ) հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ (հիմնական բազային մասնագիտացումը` «բուժական գործ զինված ուժերում»): Բ/ծ […]

̰
Գազի հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարի և «Գազպրոմի» ղեկավարի միջև

17:32 28.12.2018

Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ու ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են համագործակցության հարցեր ու մասնավորապես՝ 2019 թվականին Հայաստանին գազի մատակարարման հարցերը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմի» կայքը։ Քննարկումները վերաբերել են նաև Հայաստանի գազաֆիկացման ու գազի ստորգետնյա պահպանման ամբարների խնդիրներ։ Կողմերը հանգել են եզրակացության, որ […]

̰
Տարեմուտը լավ առիթ է արժևորելու ձեռք բերվածը. Ֆելիքս Ցոլակյան

17:08 28.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի տոների առթիվ: «Հարգելի՛ գործընկերներ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի սիրելի՛ ժողովուրդ Ի սրտե շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, անձնական և աշխատանքային հաջողություններ: Տարեմուտը լավ առիթ է արժևորելու ձեռք բերվածը, գնահատելու անցնող տարվա ընթացքում կատարված […]

̰
Սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանն ու գրոհել․ Ադրբեջանի ԱԳ նախկին ղեկավարի տեսլականը

17:01 28.12.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զուլֆուղարովը տեղական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, թե իբր Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկիրը շարժվում է արևմտամետ ուղղությամբ։ Նա կոչ է արել «փոքր-ինչ սպասել, մինչև հարմար պահը գա»։ Դրանից հետո, ըստ Զուլֆուղարովի, անհրաժեշտ է «վերադարձնել» կորցրած տարածքները։ Այս մասին նախկին նախարարն ասել է այն համատեքստում, որ ադրբեջանական […]

̰
112 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց մարդը

17:00 28.12.2018

ԱՄՆ-ում 112 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց քաղաքացին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենածեր վետերան Ռիչարդ Օվերտոնը: Այս մասին հայտնում է CNN-ը: Մահվան լուրը հաստատել են նաև Օվերտոնի ընտանիքի անդամները: Նրանց փոխանցմամբ՝ ավելի վաղ Օվերտոնին տեղափոխել էին հիվանդանոց: Ռիչարդ Օվերտոնը ծնվել է 1906 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3 տարի ծառայել է ավիացիոն ինժեներիայի գումարտակում: Պատերազմի […]

̰

16:56 28.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ՝ արտահերթ զեկույցի ձևով: Համակողմանի ուսումնասիրության և հատուկ սկզբունքներով մշտադիտարկման է ենթարկվել քրեակատարողական հիմնարկներում առկա քրեական ենթամշակույթը և դրա ազդեցությունն ազատությունից զրկված անձանց միջև հարաբերությունների և քրեակատարողական համակարգի վրա: Հայեցակարգը նպատակ է հետապնդել վեր հանել այդ հիմնարկներում քրեական ենթամշակույթի գոյության բարենպաստ […]

̰
Դատարանն այսօր քննելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը

16:45 28.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր քննվելու է Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: Նիստը քննվելու է դռնփակ: ՀՀ երկրորդ նախագահը, ամենայն հավանականությամբ, նիստին չի մասնակցի: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն էին ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Պաշտպանները դատարանին խնդրել […]

̰
System of a Down-ի արձանախումբը Սևանա լիճ տեղափոխելուց առաջ կարող է ցուցադրվել Երևանում. քանդակագործ

16:37 28.12.2018

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմեց հայտնի ռոք խմբի` System of a Down-ի արձանախմբի ստեղծման աշխատանքների ընթացքի մասին: Այս քանդակը պետք է տեղադրվի Սևանա լճի հատակին: Քանդակագործը նշեց, որ SOAD արձանախմբի աշխատանքները վերջերս են ընթացքի մեջ ընկել, խիտ գրաֆիկի պատճառով անգամ չէր կարողանում ժամանակ տրամադրել, բայց մտքով և էությամբ չի կտրվել երբեք: «Կիսատ վիճակում մնացել […]

̰
Ադրբեջանը Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ներկայացրել է որպես ադրբեջանական հուշակոթող

16:36 28.12.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված ցուցահանդեսներից մեկի ժամանակ Ադրբեջանն իր արտադրանքը ներկայացրել է Արցախում՝ Ստեփանակերտում, գտնվող «Մենք ենք, մեր սարերը» («Դեդո-Բաբո») հուշարձանի նմանությամբ կառուցված տաղավարով։ Այս մասին հայտնի է դարձել հայ օգտատերերին։ 1967 թվականին Հայաստանի ԽՍՀ միջոցներով ԼՂԻՄ-ում հայ քանդակագործի ձեռամբ կառուցված հուշարձանի օգտագործումը ադրբեջանական կողմը բացատրել է նրանով, թե իբր այդ արձանը կառուցվել է Ադրբեջանի […]

̰
ՊԵԿ-ում ոչ աշխատանքային և տոնական օրերին հերթապահություն կսահմանվի

16:34 28.12.2018

2018թ. դեկտեմբերի 29-ից 2019թ.հունվարի 5-ը ՊԵԿ առանձին ստորաբաժանումներ կաշխատեն արտահերթ ռեժիմով։ Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտեմբերի 29-ին, 31-ին և 2019թ. […]

̰
Սիրիայի բանակը մտել է Մանբիջ․ Թուրքիայի առաջխաղացումը կարող է կասեցվել

16:31 28.12.2018

Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումներն այսօր մտել են երկրի հյուսիսում գտնվող Մանբիջ բնակավայր ու այնտեղ բարձրացրել իրենց դրոշը։ Մինչ այս, այնտեղ իշխում էին քրդական ուժերը, իսկ առաջիկայում սպասվում է թուրքական բանակի հարձակումն այդ ուղղությամբ։ Առանցքային այս բնակավայրում քրդական ուժերի վերահսկողությունը կասկածի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ իրենք դուրս են բերելու […]

̰
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանի պաշտպանի բողոքը

16:28 28.12.2018

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Պաշտպան Արմեն Հարությունյանը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էր Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Լրատվամիջոցի հետ զրույցում փաստաբանը նշել է, դեռևս […]

̰
Վաչե Գաբրիելյանը հունվարից նոր աշխատանք կունենա

16:27 28.12.2018

Հայաստանի նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հունվարից նոր աշխատանք կունենա կրթական ոլորտում: Ամերիկյան համալսարանն իր շրջանավարտներին նամակով տեղեկացրել է, որ Գաբրիելյանը 2019 թվականի հունվարի 9-ից կդառնա Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի ղեկավարը:

̰
Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կավելանան. Գեղամ Գևորգյան

16:26 28.12.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հրապարակել: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ ձեզ բարեկեցություն, առողջություն, նոր տարում նոր հաջողություններ և հաղթանակներ։ Լիահույս եմ, որ տարեցտարի մեր երկրում հաջողված, եկամտաբեր, նորարարական ագրոբիզնեսները կշարունակեն ավելանալ և ընդլայնվել, […]

̰
SHANTNEWS

16:22 28.12.2018

̰
«Մելլաթ Բանկ»-ի վրա ավազակային հարձակում կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Իրանի քաղաքացու

16:19 28.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:16-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք է գործել Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող […]

̰
BACK_TO_TOP