16:18 28.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների: Վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն […]
16:17 28.12.2018
ՀՀ ոստիկանությունը, բնապահպանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ: Մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների հետ: Նրանց պարզաբանվել է միջոցառման նպատակն ու իրականացվելիք գործողությունները: Իսկ նպատակը մեկն է՝ արգելել Սևանա […]
16:11 28.12.2018
Փաստաբան Նորայր Նորիկյանը հանդես է եկել կառավարությանն ուղղված առաջարկով, այն է` վերանայել կայացված որոշումը: «Նախկին զինծառայողները դժգոհ են. 5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել» վերտառությամբ գրառման մեջ փաստաբանը մասնավորապես նշել է. «ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության […]
16:10 28.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահի հրամանագրերով` Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության […]
16:06 28.12.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն անդրադարձել է տարածված այն կարծիքին, թե հիվանդը, որին շտապօգնությամբ են հիվանդանոց հասցնում, հիվանդանոցում անվճար է բուժօգնություն ստանում: «Երկար տարիներ միշտ զգուշացնում ենք, բայց երևի թե դա եկել է խորհրդային տարիներից՝ այն ժամանակ անվճար էր ամբողջ բուժումը: Չկա նման բան, շտապօգնության մեքենայով տեղափոխելը հիվանդանոց ոչ մի ձևով […]
15:45 28.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Ռաֆիկ Մանսուրին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև երկու երկրների քաղաքների միջև ակտիվ համագործակցության մեջ: Քաղաքապետը նշել է […]
15:36 28.12.2018
Այժմ բոլոր հայտնի խանութները և առևտրի կենտրոններն իրենց հաճախորդներին առաջարկում են ձեռք բերել նվեր քարտեր։ Ժամանակի սղության պատճառով նվեր քարտը հիանալի տարբերակ է։ Կարող եք ցանկացած գումարի սահմաններում լիցքավորել այն, ինչը նվերի հասցեատիրոջը հնարավորություն կտա ինքնուրույն ընտրել իր իսկ ցանկացած նվերը։ Յուրահատուկ նվեր կարող է լինել նաև թերմոսը կամ թերմոբաժակը։ Կարող եք ընտրել տարբեր […]
15:29 28.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Պյոտր Ցիգանկովի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ կոմիտեից տեղեկացրել էին, որ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի […]
15:05 28.12.2018
Մոսկվայում Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի միջև գազի մատակարարումների գների մասին բանակցությունների արդյունքում որոշվել է ավելի ակտիվացնել բանակցությունները, քանի որ համաձայնության գալու համար որոշված է կոնկրետ ժամկետ։ Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Որոշվել է ինտենսիվացնել գազի վերաբերյալ երկխոսությունը, որովհետև մինչև երեկ, ցավոք, մենք չէինք կարողանում ակտիվ բանակցություններ արձանագրել մեր […]
15:03 28.12.2018
Այսօր ասուլիսի ժամանակ Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ ազդեցություն է ունենում ձյունը շտապօգնության ծառայության վրա։ «Ձյան առատությունը, իհարկե, դժվարացնում է աշխատանքը, hատկապես, երբ ամբողջ քաղաքում են խցանումները: Ունենում ենք նաև ուշացումներ, ինչ ասեմ՝ տա Աստված, նման դեպքեր չլինեն»,- ասել է Ստեփանյանը: Հարցին, ձնաշատ օրերին հնարավոր չէ՞ ավելացնել մեքենաների ու […]
14:56 28.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում հյուրընկալվել են մանկատների, խնամքի կենտրոնների, գիշերօթիկ դպրոցների սաները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Ձմեռ պապից ուզում եմ ցանկանալ, որ մեր բոլոր երեխաներն ամբողջ տարի ուրախ լինեն, երգեն, լավ նվերներ ստանան: Ուզում եմ, որ մեր տղաները, ովքեր երազում են զինվոր դառնալ, թող դառնան ու […]
14:49 28.12.2018
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել տոնական պայթուցիկների օգտագործման ու անվտանգության վերաբերյալ: Ոստիկանությունը հորդորել է պահպանել տոնական պայթուցիկների օգտագործման անվտանգության կանոնները:
14:47 28.12.2018
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է ուղարկել Հայաստանի երկրորդ նախագահ, այժմ կալանավորված Ռոբերտ Քոչարյանին՝ Ամանորի կապակցությամբ։ «Ճիշտ է (շնորհավորանքի մասին տեղեկությունը)… (նամակում եղել է) Նոր տարվա առիթով շնորհավորանք ու մաղթանք՝ ամենայն բարիք»,- ասել է Պեսկովը՝ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ Ավելի վաղ շնորհավորանքի մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի […]
14:44 28.12.2018
Դեկտեմբերի 28-ը համարվում է կինոյի ծննդյան օրը. 1895 թվականի դեկտեմբերի 28-ին ֆրանսիացի Լյումիեր եղբայրները Փարիզում հանրությանը ցուցադրեցին առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»: «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»-ն առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը գումարի դիմաց: Ֆիլմի ցուցադրումն իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: Կինոդիտման մասնակիցները ցուցադրմանը վեր կացան ու խուճապահար դուրս վազեցին դահլիճից`կարծելով, […]
14:30 28.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորել է ծառայությանը դիմել խիստ անհրաժեշտության դեպքում: Ստեփանյանը նկատել է, որ սովորաբար կանչերի թիվն ավելանում է նոր ավտոմեքենաներ ձեռք բերելուն զուգահեռ. «Ընդհանրապես էդ տենդենցը միշտ լինում է, երբ 2011 թվականին մեր մեքենաներն ամբողջովին փոխվեցին, այդ ժամանակ մեր կանչերը 350-400-ից հասան 550-ի, 600-ի: Այսօր այդ […]
14:27 28.12.2018
Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի կարգավորման համար պետք է 2-4 տարի ժամանակ, Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր բնութագրել է որպես սովորական պատճառաբանություն: Ըստ բանախոսի` եթե չեն ուզում գործ անել, միշտ գտնում են պատճառ: «Երևանի ուղևորահոսքը հաշվարկվել է դեռ երկու տասնամյակ առաջ, կրկին մեծ գումարով, ընդամենը պետք է այս տարիների ընթացքում հասկանալ՝ ուղևորահոսքն ավելացե՞լ է, […]
14:17 28.12.2018
Դեկտեմբերի 29-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս մեկ այց կկատարի Մոսկվա՝ նախորդ այցից ընդամենը 4 օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի կայքը։ Նշվում է, որ քննարկվելու են հենց այն հարցերը, որոնք օրակարգում էին եղել նաև դեկտեմբերի 25-ին, երբ նախորդ անգամ հանդիպել էին երկու երկրների […]
14:12 28.12.2018
Վրաստանում ուժի մեջ է մտել Սահմանադրության նոր խմբագրված տարբերակը, որում արդեն սահմանված չէ, թե որտեղ պետք է գտնվի երկրի խորհրդարանը, ինչպես նախկինում էր։ Այս պայմաններում Վրաստանի խորհրդարանը որոշվել է տեղափոխել մայրաքաղաք Թբիլիսի, ինչպես որ տարիներ առաջ էր։ Այս մասին հայտնում է վրացական մամուլը։ Մինչ Սահմանադրության նոր խմբագրված տարբերակի ուժի մեջ մտնելը հին տարբերակում սահմանված էր, […]
14:11 28.12.2018
Արգենտինայում ոստիկանության աշխատակիցներն Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների՝ կոռուպցիայի մեջ մեղադրվելու գործի շրջանակներում առգրավել է 31 կտավ, հայտնում է Infobae -ն: Նշվում է, որ կտավների ընդհանուր արժեքը, նախնական տվյալներով, գնահատվել է 4 միլիոն դոլար: Գործընթացը տևել է մոտ 2 ժամ: Կտավների առգրավումն իրականացնելու համար գործի է դրվել 4 ուժային խումբ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արգենտինայի նախկին նախագահ […]
13:58 28.12.2018
Պետական եկամուտների կոմիտեն, ավտոմեքենաների գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած տեղեկատվությունն արդիականացնելու նպատակով, իրականացրել է ավտոմեքենաների արտահանման հիմնական երկրների շուկաներում ձևավորված գների վերաբերյալ էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության ուսումնասիրություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նշվում է, որ արդյունքները համադրվել են մաքսային մարմինների տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ: 2019թ. […]
13:58 28.12.2018
Երևանի երթուղիներից մեկը շահագործող Վլադիկ Աբրահամյանը հայտարարել է, թե մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի փոփոխությունը և նոր տեսակի տրանսպորտային ցանցի կիրառումը հնարավոր չէ իրականացնել, քանի որ պետությունը չունի ֆինանսական միջոցներ: «Եթե մեզ բոլորիս հանեն դուրս, ո՞նց են շահագործելու ավտոպարկը, եթե պետությունը չունի համապատասխան մեքենաներ, պահեստամասեր, ոչինչ չունի: Տռուսիկի ռեզին չունեք, ինչո՞վ եք թարմացնելու ավտոպարկը»,- քաղաքապետարանին հարց է ուղղել […]
13:54 28.12.2018
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ծառայության ղեկավար կազմը, շրջանային ստորաբաժանումների և գերատեսչության ենթակայության տակ գտնվող «ՊՈԱԿ»-ների ղեկավարները: ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել է ծառայության գերակա ուղղությունները, անդրադարձել տեղ գտած թերություններին և բացթողումներին, կոնկրետ հանձնարարականներ տվել դրանք վերացնելու ուղղությամբ:
13:51 28.12.2018
Երևանի հասարակական տրանսպորտը շահագործող ընկերությունների ղեկավարները դժգոհ են, որ մայրաքաղաքի ավտոպարկի կարգավորման համար քաղաքապետարանը վճարել է 850.000 եվրո, Հայաստանում էլ կան համապատասխան մասնագետներ, որոնք ավելի լավ հաշվարկ կանեն, քան բրիտանացիները: Երթուղիների սեփականատերերը բողոքել են, որ քաղաքապետարանը թույլ չի տալիս, որպեսզի թանկացնեն տրանսպորտի սակագինը, մինչդեռ ներկա գներով հնարավոր չի թարմացնել ավտոպարկը: «Եթե չթանկացնենք, մենք ստիպված կլինենք […]
13:46 28.12.2018
Այսօր, նախատոնական ասուլիսի ժամանակ Երևանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը միայն մեկ վիճակագրական տվյալ է ներկայացրել՝ ասելով, որ այս տարի ամենամեծ թվով կանչերը ստացել են դեկտեմբերի 23-ին: Խոսքը 792 կանչի մասին է: Ստեփանյանն ասել է, որ ինչպես սովորաբար են անում, ամփոփ տվյալները կներկայացնեն հունվարի 11-ին: Մինչ այդ, SHANTNEWS.am-ը փորձել է պարզել, թե ի՞նչ խնդիրներով […]
13:42 28.12.2018
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները հինգշաբթի կրկին նիստ են գումարել, սակայն կրկին քայլեր չեն ձեռնարկել դաշնային կառավարության աշխատանքի մասնակի ընդհատմանը, այսպես կոչված Shutdown-ին վերջ տալու համար: Երկրի օրենսդիր մարմնի երկու պալատները կրկին կհավաքվեն միայն դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Միք Մալվեյնին, որը ժամանակավորապես իրականացնում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները, հայտարարել է, որ ԱՄՆ դաշնային […]
13:37 28.12.2018
Երևանի քաղաքապետարանն արդեն հայտարարել է այն մասին, որ դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կսահմանվի հերթապահություն: Տոնական օրերին պոլիկլինիկաներում ժամը 11:00-ից 15:00-ն կհերթապահեն մանկաբույժ և թերապևտ: Ստացիոնար բուժհաստատություններում՝ հիվանդանոցներում, հերթապահությունը սահմանված կլինի ժամանակացույցով: Երևանի շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ այսօր վստահեցրել է, որ շտապօգնությունը ևս տոնական օրերին աշխատելու է արտակարգ ռեժիմով: […]
13:32 28.12.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքի նախագիծը, որով երկրի ղեկավարը լիազորվում է որոշել օտարերկրյա քաղաքացիների խմբերը, որոնք դյուրացված կարգով ռուսական քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն: Այս մասին հաղորդում է RT-ն: Փաստաթուղթն արդեն հրապարակված է իրավական-տեղեկատվության համացանցային պաշտոնական պորտալում: Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` 90-րդ օրը:
13:24 28.12.2018
Երևանի քաղաքապետի հայտարարությանը, թե մայրաքաղաքի հանրային տրանսպորտի առումով ուղևորահոսքի վերջին հաշվարկն իրական չէ և չի կարող օգտագործվել, այսօր արձագանքել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: «Այս «անպետք» փաստաթղթի համար վճարվել է 850 հազար եվրո: Սա լավագույն ձևով արտահայտում է մայրաքաղաքի ուղևորահոսքի պատկերը: Եթե այդ հագուստը ձեր հագով չէ, պարզ ասեք»,- ասել է Հրանտ Եղիազարյանը` նշելով, […]