TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+21.09 oC
Admin

Admin

Պարո՛ն քաղաքապետ, եկել եմ Ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից. Անի Սամսոնյան

13:34 21.12.2018

Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է Ռուսաստանից նոր տոնածառ գնելու հարցը: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն իր ելույթում հայտարարել է, թե ինքը պետք է այլ թեմայով խոսի: «Պարո՛ն քաղաքապետ, եկել եմ Ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից»,- ասել է Անի Սամսոնյանը՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարություններն ու գործողությունները միմյանց չեն համապատասխանում: Ավագանու […]

̰
Նոր տոնածառն իսկապես շռայլություն էր քաղաքի համար, հազիվ մի կերպ դեմը առաք. Անի Սամսոնյան

13:30 21.12.2018

Երևանի ավագանու արտահերթ նիստում անդրադարձ է կատարվել Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի հարցին. «Կխնդրեմ պարզաբանել գնման գործընթացը»,- հիմնական զեկուցողին դիմել է  «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Գայանե Մելքումյանը: «Հիմնադրամի կողմից հարցում է կատարվել տարբեր կազմակերպությունների. չինական կազմակերպություններն ասել էին, որ օգոստոս ամսից շուտ չենք կարող տրամադրել տոնածառը, Միացյալ Նահանգներից ասել են, որ 29 մետրանոցից բարձր չեն կարող տրամադրել: […]

̰
Անզգուշությամբ ուրիշի առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

13:29 21.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 25 ամյա բնակչին: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների […]

̰
Երևանում աղբահանության վճարները կփոխանցվեն համայնքապետարաններին

13:11 21.12.2018

Երևանի ավագանու նիստում իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն այսօր զեկուցել է, որ աղբահանության վճարներն այսուհետ պետք է փոխանցվեն համայնքապետարաններին: Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասել է, որ դա իրենց կողմից ընդունելի է, քանի որ տարիներ շարունակ պայքարել են աղբահանության արդյունավետ կառավարման, գումարների հավաքագրումներն ավելի արդյունավետ դարձնելու համար: Որոշումն ընդունվել է 44 կողմ ձայներով:

̰
Ուժի մեջ է մտել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը. փաստաբան Վահե Գրիգորյան

13:10 21.12.2018

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ՝ 20/12/2018թ․ ուժի մեջ է մտել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով այն մտել է կատարման փուլ և, այդու, շուտով կփոխանցվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին Հայաստանի նկատմամբ այս վճռի կատարման ընթացքում ԵԽՄԿ վերահսկողությունն ապահովվելու համար։ «Ճիշտ ժամանակին՝ երեկ, արդարադատության նախարարությունը հրապարակել […]

̰
Կարծում եմ` գազի գինը չի բարձրանա. վարչապետի խորհրդական

13:02 21.12.2018

«Կարծում եմ`գազի գինը չի բարձրանա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի տնտեսական գծով խորհրդական Արտակ Մանուկյանը`անդրադառնալով վերջին օրերին տարածված այն տեղեկությանը, թե Ռուսաստանը կարող է բարձրացնել գազի գինը նոր պայմանագիր կնքելու ժամանակ: Նա նշեց, որ այդ առումով Հայաստանը գտնվում է բանակցային ուժեղ դիրքերում: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով գազի գնի վերաբերյալ […]

̰
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է ալյուրի թանկացման պատճառները

13:02 21.12.2018

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, վերջին օրերին կատարված մոնիթորինգի արդյունքում արձանագրել է ալյուրի գնի բարձրացում: 1 կիլոգրամ բարձրակարգ ալյուրի մեծածախ գինը նախորդ ամսվա համեմատ՝ 217 դրամից դարձել է 226 դրամ: ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ ընկերությունների մոտ գնային բարձրացումը կազմել է 450 դրամ՝ 50 կգ պարկի հաշվով: Նկատի ունենալով ալյուրի և ցորենի շուկաների […]

̰
Վրացի «օրենքով գող»-ն ԱՄՆ-ում դատապարտվել է 45 տարվա ազատազրկման

12:54 21.12.2018

Մանհեթենի դաշնային դատարանը 45 տարվա ազատազրկման է դատապարտել ծագումով վրացի «օրենքով գող» Ռաժդեն Շուլայային: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Հաղորդվում է, որ օրինակելի վարք ցուցաբերելու դեպքում Շուլայայի ազատազրկման ժամկետը կարող է կրճատվել 15 տոկոսով, իսկ պատժի կրումից հետո նա կարտաքսվի Ռուսաստան: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունիսին Նյու Յորքի նահանգի դատարանը Ռաժդեն Շուլայային հինգ հոդվածներով մեղավոր […]

̰
Երկրի դեմքն արվեստն է և մշակույթը, այդ դեմքը պահպանելու համար պետք է հզոր կառույց լինի. Հայկ Բաբայան

12:47 21.12.2018

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով մի շարք նախարարությունների միավորման գործընթացին, որի դեմ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Մակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները: «Մշակույթի նախարարության գոյությունն այնպես չի, որ բոլոր արվեստագետները և մշակույթի գործիչներն իրենց մաշկի ու գործի վրա զգացել են: Կադրային քաղաքականությունը միշտ խնդիր է եղել […]

̰
Սպասել, որ մեծ փոփոխություններ կլինեին, ճիշտ չէ. Արծվիկ Մինասյանը` տնտեսական ակտիվության մասին

12:46 21.12.2018

Սպասել, որ մեծ փոփոխություններ կլինեին, ճիշտ չէ: Այս մասին այսօր կազմակերպված քննարկմանը հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանում տնտեսական ակտիվության՝ վերջին ամիսների ցուցանիշին, որը կայուն աճ է գրանցել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն էլ ընդհանուր առմամբ տարին դրական գնահատեց, և նշեց, որ վերջին փոփոխությունների ֆոնին պետք չէ թռիչքային փոփոխություններ սպասել: SHANTNEWS.am-ն […]

̰
Հայաստանում ստեղծվել է աղբի վերամշակման առցանց հարթակ

12:43 21.12.2018

Առաջին անգամ Հայաստանում քարտեզագրվել են տեսակավորված թափոնների աղբամանները, թափոնները վերամշակող կազմակերպություններն ու դրանք ընդունող կետերը. www.recycling.am կայքի ստեղծման նպատակն է տեղեկացնել հանրությանը Հայաստանում գործող վերամշակող կազմակերպությունների մասին։ Կայքը մեկտեղել է վերամշակման գործընթացին առնչվող հիմնական կոնտակտային տվյալները՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին հեշտությամբ գտնել, թե ցանկության դեպքում որտեղ կարելի է հանձնել տեսակավորված աղբն ու սեփական վարքագծով նպաստել ավելի […]

̰
Թբիլիսիում կացիններով ու ինքնաձիգներով զինված անձինք բանկ են թալանել

12:38 21.12.2018

Երեկ երեկոյան զինված հարձակում է տեղի ունեցել Թբիլիսիի ծայրամասում՝ Վազիսուբանի շրջանում, որտեղ տեղակայված է Վրաստանի բանկի մասնաճյուղը: Այս մասին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը: Համաձայն առկա տեղեկատվության՝ 4 դիմակավոր անձինք ներխուժել են բանկի մասնաճյուղ դրա փակումից անմիջապես առաջ՝ հենց այն պահին, երբ ինկասացիայի մեքենան պետք է բանկից տեղափոխեր հավաքված գումարը: Ականատեսների խոսքով՝ հարձակվողները զինված են եղել […]

̰
86-ամյա կինը Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է

12:20 21.12.2018

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը: ժամը 17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են մի այրվող կնոջ։ Ոստիկանության ծառայողները մարել են բռնկված կրակը, որից հետո օգնել են կնոջը տեղափոխվել Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։ Վիրավորին նշված կենտրոն են տեղափոխել Երևանի 1-03 շտապօգնության […]

̰
Amazon-ը սխալմամբ ավելի քան 1000 նամակագրություն պատահական մարդու է ուղարկել

12:14 21.12.2018

Գերմանիայում Amazon-ի օգտատերերից մեկը հաղորդել է այլ օգտատիրոջ 1700 անձնական նամակագրություն ստանալու մասին, գրում է Reuters-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ օգտատերը դիմել է ընկերություն և խնդրել իրեն տրամադրել իր սեփական գործողությունների, գնումների, տեղաշարժերի մասին հաշվետվություն: Ստանալով արխիվի հղումը՝ քաղաքացին հայտնաբերել է բոլորովին այլ օգտատիրոջ 1700 անձնական բնույթի ձայնագրություն: Օգտատերը դիմել է Amazon-ին և հայտնել տվյալների արտահոսքի մասին, […]

̰
Թրամփի թվիթերյան հրապարակումը քննարկումների առիթ է դարձել համացանցում

11:58 21.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է ինքը 1950-ականների սիթքոմում ֆերմերի կերպարով, հաղորդում է The New York Times-ը: Ինչպես նշվում է, այս ամենը զարմանք է առաջացրել ԱՄՆ բնակչության շրջանում: Այդ ամենի պատճառը ԱՄՆ-ում այդ օրը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն են: Մասնավորապես, հրաժարական էր տվել Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը, բացի դրանից, […]

̰
Զուրաբիշվիլին այսօր կզրկվի պատգամավորական մանդատից

11:42 21.12.2018

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պատգամավորական մանդատն այսօրվանից պաշտոնապես կդադարեցվի: Որոշումը ընդունվել է խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նիստում, հայտնում է «Ալիք մեդիան»: Հարցը քվեարկության կդրվի արտահերթ նիստում: Այսպիսով, այսօրվանից նախագահը պատգամավորի իրավասություններ չի ունենա: «Ընթացակարգային հանձնաժողովը պատրաստում է համապատասխան ծրագիրը, որը կներկայացնի Վրաստանի խորհրդարանին, որը և կդադարեցնի նրա պատգամավորական իրավասությունները»,- «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա […]

̰
Ապրիլյան պատերազմից առաջ կուտակումների մասին հետախուզական տվյալներ եղել են․ Տոնոյան

11:35 21.12.2018

Ապրիլյան պատերազմից առաջ հայկական կողմում ունեցել են տեղեկություններ այն մասին, որ հակառակորդը կուտակումներ ունի առաջնագծում։ Այս մասին տեղեկությունները երեկ հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար (այն ժամանակ՝ նախարարի առաջին տեղակալ) Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին։ «Հակադիր ուժերի, այսինքն՝ մեր հակառակորդի ուժերի և հայկական ստորաբաժանումների միջև շատ փոքր տարածություն կա։ Մենք պարբերաբար հետևում ենք Ադրբեջանի զինված ուժերի […]

̰
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջայցեր են կատարել ամանորյա եղևնիների վաճառակետերում

11:34 21.12.2018

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շրջայցեր են կատարել ամանորյա եղևնիների վաճառակետերում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Շրջայցերի ընթացքում պարզվել է, որ Երևանի՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, Սայաթ-Նովա և Աբովյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, Արաբկիր վարչական շրջանում, Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում, Գյումրի քաղաքում գործող վաճառակետերում վաճառվում են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

11:27 21.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: […]

̰
Ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները բյուջե են վերականգնել ավելի քան 522 մլն դրամ

11:18 21.12.2018

Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի իրական ծավալները հստակեցնելու, վնասը վերականգնելու ուղղությամբ։ Դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ միայն ԵՔՔՎ քննչական բաժինների վարույթում քննվող քրեական գործերով տարբեր ընկերությունների կողմից՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել […]

̰
Երևանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել

10:56 21.12.2018

Այսօր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ է հրավիրված: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 3686-Ա որոշմամբ. Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը կանցկացվի հետևյալ օրակարգով. 1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի […]

̰
Տոնածառը զարդարելու յուրօրինակ տարբերակներ

01:04 21.12.2018

Հաշված օրեր հետո կտոնենք Ամանորը և Սուրբ Ծնունդը. արդեն տոնածառը զարդարելու ժամանակն է: Իհարկե, տոնածառը կարելի է զարդարել ավանդական տարբերակով, սակայն այլընտրանքային մոտեցումները ևս շատ հետաքրքիր են: Ձեզ ենք ներկայացնում տոնածառը զարդարելու յուրօրինակ տարբերակներ. Տոնածառ Հանրային գրադարանում Մինիմալիստական Լաբորատորիայում ևս Ամանոր է.. Իսկ ինչո՞ւ ոչ… Վտանգավոր տոնածառ Ոստիկանները ևս տոնում են Նոր տարին  Խնայեք գումարը […]

̰
Ժամանակն է, որ մենք չհակադրենք ազգայինը և մարդու իրավունքների գաղափարախոսությունը. Ռուբեն Մելիքյան

01:00 21.12.2018

Իրավաբան Ռուբեն Մելիքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ես իրավապաշտպան հասարակական կազմակերպություն եմ հիմնադրում, այնուհետ 2019 թ.-ի հունվարից մենք հայտ կներկայացնենք և պաշտոնապես կսկսենք գործել: Մենք փորձելու ենք դիվերսիֆիկացնել իրավական դաշտը՝ բերելով ազգային էլեմենտ, որպեսզի մեր իրավապաշտպանական օրակարգը ձևավորվի՝ հաշվի առնելով մեր պահանջմունքները: Այսօրվա մեր իրավապաշտպանական կազմակերպությունների մեծ մասը հայկական […]

̰
Հայտնի է 2018 թվականի լավագույն մոդելի անունը

00:56 21.12.2018

Հեղինակավոր Models.com կայքը հրապարակել է լավագույն մոդելների ամենամյա վարկանիշը: Ցանկը գլխավորում է հարավսուդանցի մանեկենուհի Ադութ Ակեչը, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ջիջի Հադիդն ԱՄՆ-ից: Նշվում է, որ Ադութն ընտրվել է նորաձևության ոլորտի պրոֆեսիոնալների կողմից, իսկ  Ջիջին ձայների մեծ մասը ստացել է ընթերցողների քվեարկության արդյունքում:   Տղամարդկանցից լավագույն մոդել են ճանաչվել Ալթոն Մեյսոնն (պրոֆեսիոնալ ժյուրի) ու […]

̰
Լատվիան սկսել է հրապարակել Պետական անվտանգության կոմիտեի արխիվները

00:37 21.12.2018

Լատվիայի ազգային արխիվը սկսել է հրապարակել  Լատվիայի ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի արխիվների լուսապատճենված քարտարանները: Դրանք հասնաելի են համացանցի օգտատերերին: Նշվում է, որ դեկտեմբերին պետք է հրապարակվեն մասնավորապես գործակալների քարտարանները, որոնցում ներառված են գործակալների անուններ, բացի այդ, համացանցի օգտատերերին հասանելի կլինեն նաև մի շարք այլ փաստաթղթեր: Մայիսին Լատվիայի ազգային արխիվը կսկսի հրապարակել արդեն այնպիսի փաստաթղթեր, որոնք […]

̰
ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել ԱՄՆ ԶՈւ-ն դուրս չբերել Սիրիայի տարածքից

23:14 20.12.2018

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են ուղղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում նրան կոչ են անում հրաժարվել Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման գաղափարից: Այս մասին հայտնում է The Hill-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նամակի հեղինակներն ասել են, որ այդ որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Սիրիայում անհամեմատ կմեծանա մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ Իրանի ազդեցությունը: Հաղորդվում է, որ նամակի ներքո ստորագրողների […]

̰
Forbes-ը հրապարակել է բիզնեսի համար առավել հարմար երկրների ցանկը. Հայաստանը 81-րդն է

22:43 20.12.2018

Հանրահայտ Forbes ամսագիրը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ 2019 թվականին առավել ձեռնտու կլինի ներդրումներ կատարել ու հաջող բիզնես զարգացնել, հայտնում է РИА новости-ն: Հաղորդվում է, որ մեծ աղմուկի հանգեցրած Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց-խմբ.) չի խանգարել այդ երկրին գլխավորել բիզնեսի զարգացման համար ամենահարմար երկրների ցուցակը: Երկրորդ տեղում Շվեդիան է, երրորդում՝ Հոնկոնգը: […]

̰
Աշտարակի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

22:14 20.12.2018

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17։30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել Արուճ գյուղի մի բնակիչ։ Տղամարդը հայտնում էր, որ դեկտեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ի ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են իր տան առաջին հարկի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր կենցաղային իրեր։ Ոստիկանները տուժողից հաղորդում են վերցրել […]

̰ ̰
ԱՄՆ-ը չեղարկել է Սիրիային վերաբերող մի շարք հարցերի քննարկման համար ՄԱԿ-ում նշանակված հանդիպումները

21:22 20.12.2018

ՄԱԿ-ում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հետաձգել է Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերով մի շարք հանդիպումները, որոնք պետք է կայանային դեկտեմբերի 20-ին, հայտնում է Reuters-ը: Գործակալությունը չի մանրամասնում, թե կոնկրետ որ հարցերին վերաբերող հանդիպումներն են չեղարկվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն սկսում է իր ԶՈւ-երի դուրսբերման գործընթացը՝ Սիրիայի տարածքից:

̰
BACK_TO_TOP