12 զոհ, 14 վիրավոր․ Լևոն Բարսեղյանը թվարկում է ռուսական բազայի զինծառայողների հանցագործությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+15.09 oC

12 զոհ, 14 վիրավոր․ Լևոն Բարսեղյանը թվարկում է ռուսական բազայի զինծառայողների հանցագործությունները

15:53 16.12.2018

Գյումրիում մեծահասակ կնոջ սպանությունը միակը չէ, որ կատարվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից։ Այդպիսի հանցագործությունները մի քանիսն են, և դրանց հետևանքով 20 տարում գրացվել է 12 զոհ ու 14 վիրավոր։ Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտարարեց Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

Նա հիշեցրեց այդ դեպքերը․

  • 1999 թվականին բազայի զինծառայողներն անկանոն կրակահերթ էին բացել Գյումրիի շուկայում․ սպանվել էր 2 մարդ, վիրավորվել՝ 14-ը,
  • 2013 թվականին բազայի զորավարժարանում չպայթած զինամթերքի հետ խաղալու պատճառով պայթյունից մահացել էր 2 երեխա,
  • 2015 թվականին բազայի զինծառայողի կողմից գնդակահարվեց 7 մարդ՝ մեկ ընտանիք (Պերմյակովի դեպքը),
  • 2018 թվականին բազայի զինծառայողի կողմից սպանվեց մեկ կին։

Նրա կարծիքով՝ սա լրջագույն կարգավորման կարիք ունեցող խնդիր է, ինչի մասին ասվում է ոչ առաջին անգամ։ Նա հիշեցնում է, որ Հայաստանի պաշտոնյաները հանդիպել են բազայի ղեկավարության հետ, սակայն խոստումները գործի չեն վերածվել։

«Ասենք՝ քաղաքապետը, մարզպետը հանդիպել են հրամանատարական կազմի հետ, ասել են, որ այսուհետ ուշադիր կլինեն, լավ կլինի, մեր ժողովուրդները բարեկամ են, իհարկե, սա թյուրիմացություն է, հանցագործություններ բոլոր երկրներում էլ լինում են, որտեղ բազաներ կան, լավ կլինի … «հորս արև՝ լավ կլինի» կոնցեպտից այնկողմ չեն անցել», – ասաց Բարսեղյանը։

Նրա խոսքով՝ այդպիսի խոստումներ բազմիցս եղել են, բայց միևնույն է՝ խնդիրը չի լուծվել, ու անհրաժեշտություն կա խիստ կարգավորում ու հսկողություն սահմանելու։ Չնայած որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը կոչ է արել չքաղաքականացնել դեպք, Բարսեղյանը համարում է, որ սա նույնպես քաղաքական հարց է, որովհետև կապված է ռազմաբազան Հայաստանում պահելու կարգավորումների ու հսկողության հետ։

«Հեռանկար» հաղորդման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև․

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

23:59 02.06.2025

Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներից

Ով իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

23:55 02.06.2025

Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

23:52 02.06.2025

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Վերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

23:47 02.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

23:43 02.06.2025

Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

23:39 02.06.2025

Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտում

Հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

BACK_TO_TOP