TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+12.09 oC
Admin

Admin

Մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք. Թևան Պողոսյան

11:24 18.12.2018

Վերջին շրջանում լրատվամիջոցներն ամենատարբեր տեղեկություններ են հաղորդում Արցախյան հակամարտության մասին, գրում, թե լուրջ գործընթացներ են գնում, Ալիևը հայտարարություն է անում նոր իրավիճակի մասին կամ զորք է տեղափոխում մի վայրից մյուսը։ Թեմային այսօր անդրադարձել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ չի կարելի հանրությանը ներարկել խուճապային տրամադրություններ։ Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր նվաճողական […]

̰
SHANTNEWS

11:17 18.12.2018

̰
Վրաստանում բողոքի ակցիա իրականացնողների դիմաց ճանապարհը փակել են

00:37 18.12.2018

«Պատկերացնում եք եվրոպական որևէ երկիր, որտեղ բողոքի ակցիայի գնացող քաղաքացիների ճանապարհը փակում են»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանում հայտնի «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն: Վաշաձեն նշել է, որ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Վելիսցիխեում տեղի ունեցածի մասին ևս մեկ անգամ ապացուցում է, որ դիրքերը հստակ ու բյուրեղի նման թափանցիկ են: «Մարդու […]

̰
Գերմանիայի կանցլերը ԵՄ երկրների մի քանի ղեկավարների կոչ է արել դիվանագիտական կառույցները չտեղափոխել Երուսաղեմ

00:17 18.12.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ կազմի մեջ մտնող երկրներին կոչ է արել իրենց դիվանագիտական կառույցները չտեղափոխել Երուսաղեմ, հայտնում է The Jerusalem Post-ը: «Իսրայելի համար Եվրոպական կոալիցիա» կազմակերպության հիմնադիր Թոմաս Սանդելն աղբյուրին հայտնել է, որ Գերմանիայի կանցլերն այդ հարցով անձամբ զանգել է ԵՄ երկրներից մի քանիսի ղեկավարներին`մասնավորապես Ռումինիայի ղեկավար Կլաուս Յորդանիսին:

̰
Ազգային արխիվում չարաշահումների քրգործի շրջանակներում մասնագիտական ստուգումներ են նշանակվել

22:50 17.12.2018

«ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակվել են մասնագիտական ստուգումներ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Արխիվային […]

̰ ̰
Սևանա լիճը կարող է «ծառայել» նաև մեր բանակի համար. Գաբրիելյան

22:37 17.12.2018

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ընդգծել է այն հանգամանքը, ըստ որի՝ Սևանա լիճն իր ձկնապաշարով է նաև նախևառաջ մեծ խնդիրներ լուծում: «Պատրաստ եմ մի անգամ էլ կրկնել, որ սիգը մեր համար հանդիսանում է ոչ միայն սննդի աղբյուր, շատ մեծ էկոլոգիական նշանակություն ունի: Արտահանելով սիգը՝ մենք հանում ենք […]

̰
Բարդուխ Գաբրիելյանը՝ սիգի որսի ինչ-որ մի քանակ թույլատրել-չթույլատրելու մասին

22:11 17.12.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն ասել է, որ արգելված ձկնատեսակների որսի և վաճառքի դեմ պայքարելու համար նախորդող տարիներին ինչ-որ միջոցառումներ իրականացվել են, ի տարբերություն այս տարվա, երբ որևէ արգելք չի գործում, ավելին՝ չեն էլ հետևում, որ գործի: «Ես միշտ ասել եմ, որ էդ աճը, որ մենք ունեցել […]

̰
Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է «կլասիկ պատգամավոր» արտահայտությունը

21:47 17.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա խոսել է այն հարցի մասին, թե ինչու ինքը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մի կուսակցության կամ դաշինքի ներքո չեն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Եղել է 2 տարբերակ՝ գնանք մի ուժի ցուցակով, բայց 50-50 համամասնությամբ, այսինքն՝ պահելով դաշինքի համամասնությունը մի կուսակցությունով […]

̰
Շատ սերտ հարաբերություններ են նրանք ունեցել, և դա որևէ մեկը չի կարող հերքել. Էդմոն Մարուքյանը՝ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի մասին

21:23 17.12.2018

«Գագիկ Ծառուկյանը հարստացել է այդ ժամանակահատվածում, երբ եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ եղել է պատգամավոր, հետո կուսակցություն է ստեղծել, բայց ես այդ բոլոր հարցերին անդրադարձել եմ: Ես կարծում եմ՝ իմ ասելիքը, ըստ էության, ես ասել եմ և պնդում եմ, որ մարդ, որը խոշոր սեփականատեր է, խոշոր գործարար է, լինելով քաղաքականության մեջ և ունենալով խորհրդարանում […]

̰
Հարգելի՛ Գևորգ, Դուք երևի խառնել եք «կալիբրները». Էդմոն Մարուքյանը պատասխանել է Գևորգ Պետրոսյանին

21:04 17.12.2018

«Հարգելի՛ Գևորգ, Դուք երևի խառնել եք «կալիբրները», Դուք 2-րդ քաղաքական ուժի ցուցակի չգիտեմ՝ որ համարն եք, բայց ուզում եք բանավիճել 3-րդ քաղաքական ուժի առաջին համարի հետ: Եթե ձեզանից մարդ կա, որ կարող է ինձ հետ բանավիճել, ապա դա Ձեր առաջին համարն է՝ Գագիկ Ծառուկյանը»,- այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանով տեղի […]

̰
Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապված չի մասնակցել որևէ հարցաքննության. Էդմոն Մարուքյան

20:56 17.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, համաձայն որի՝ էդմոն Մարուքյանը պետք է ներողություն խդնրի իրենից Մարտի 1-ի հետ կապված խոսակցությունների առնչությամբ. «Մենք տեղեկություններ չունենք, որ Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություններ է անցկացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող շինություններում՝ պարզելու համար, թե […]

̰
Հիմա վաղը, որ գնանք խորհրդարան, աչքերիս մեջ ո՞նց են նայելու, ո՞վ է հանցագործ. Էդմոն Մարուքյանը պատասխանել է Վահե Էնֆիաջյանին

20:47 17.12.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի այն գրառմանը, թե Էդմոն Մարուքյանը 2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 30-ը գտնվել և սովորել է ԱՄՆ-ում, և դրանով օրենք է խախտել, Էդմոն Մարուքյանը նշեց. «Ուղղակի դիմակս պատռել են, խայտառակ եմ եղել, դե […]

̰
Գյումրիում ավտովթարի հետևանքով 2 մարդ է զոհվել

19:50 17.12.2018

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցի թիվ 20 հասցեի պատին, ինչի հետևանքով վարորդը՝ 1964 թ. ծնված Արեստակես Քոչարյանը, ու նրա կինը՝ 1972 թ. ծնված Ժաննա Քոչարյանը, տեղում մահացել են, իսկ 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

̰
Արգելված ձկնատեսակի՝ սիգի վաճառք Երևանում

19:45 17.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր տեղեկություններ է  հաղորդել Սևանալ լճի ձկան պաշարների վերաբերյալ: «Սևանի ձկնապաշարը պետական սեփականություն է, և եթե մենք չենք պահպանում պետական սեփականությունը, նշանակում է, որ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, չենք պայքարում պետական սեփականությունը պաշտպանելու ուղղությամբ: Եթե մի կողմից թույլատրվում է Սևանի ազգաբնակչությանը կատարել […]

̰
Հարուցվել է քրգործ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի նախկին տեղակալի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

19:30 17.12.2018

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գործունեության ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի  քննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատասխանատու պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ: Այսպես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի […]

̰
Հակոբ Արշակյանն այցելել է Քաղավիացիայի կոմիտե

19:30 17.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, շրջայց կատարել առանձնացված ստորաբաժանումներում։ Նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր օդային տրանսպորտի քաղաքականության իրականացման պատասխանատու, նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Նախարարի պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են կոմիտեի նախագահ […]

̰
ՀՀ-ն կատարում է մանրէաբանության ոլորտում իր բոլոր միջազգային պարտավորությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը SHANTNEWS.am-ին

19:20 17.12.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Հայաստանի հետ ավարտում ենք նախապատրաստման գործընթացը մի փաստաթղթի, որով երաշխավորվելու է այնտեղ արտասահմանյան զինվորականների բացակայությունը և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ է»: Նա ասել էր, որ նույնպիսի փաստաթուղթ է նախապատրաստվում Ղազախստանի հետ, և խոսքը ոչ թե […]

̰
Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են նրանց անունները [ԼՐԱՑՎԱԾ]

19:12 17.12.2018

Հայաստանի զինված ուժերում անցած օրերին տեղի ունեցած 4 միջադեպի հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող։ Նրանք բոլորը կայուն վիճակում են՝ տարբեր աստիճանի վնասվածքներով։ Այսպես, շաբաթ օրն առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել են նրանցից երեքը։ Վիրավորվածներից Գևորգ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևան։ Մուրացանի հոսպիտալից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ նրա ձախ ոտնաթաթն ամպուտացվել է, վնասվածք կա նաև դեմքի ձախ հատվածում, վիճակը […]

̰
Բարդուխ Գաբրիելյանը շարունակում է «պայքարել» իր պաշտոնը ճիշտ ասելու համար

19:10 17.12.2018

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը, դարձյալ հարկ է համարել նրանց հիշեցնել, որ ինքը ոչ թե Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, այլ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն է: «Ամեն ինչ գրում են, բացի մի ճիշտ պաշտոնից»,- ասել է Գաբրիելյանը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե քանի՞ տարի է, որ Գաբրիելյանը […]

̰
Վրաստանի միացյալ ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում

18:42 17.12.2018

Վրաստանում այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ միավորված ընդդիմության լիդեր Գրիգոլ Վաշաձեն հայտնել է ապագայի ծրագրերի մասին: Նրա խոսքերով՝ ընդդիմության խոսքերն անփոփոխ են՝ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական ցուցակով, պատժել կեղծիքների ու բռնությունների մեջ մեղադրվողներին, այդ թվում՝ դեկտեմբերի 16-ին պատժիչ գործողություններ իրականացրած իրավապահներին: Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ ընդդիմությունն անցնում է բողոքի ակցիաների ռեժիմի: «Մենք սկսում ենք […]

̰
Մոսկվայում գազի թունավորումից մահացել են հայաստանցի շինարարներ

18:13 17.12.2018

Մոսկվայի մարզի Շեստևո գյուղում կենցաղային գազի թունավորումից մահացել է հինգ մարդ, ծանր վիճակում է ևս մեկը։ Նրանցից երեքը Հայաստանից, մյուս երեքը՝ Ուզբեկստանից այնտեղ եկած մարդիկ էին, որոնք աշխատում էին շինարարության մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական կայքերից մեկը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատողները իրենց գործընկերների կողմից առավոտյան հայտնաբերվել են գազից թունավորված վիճակում։ Նրանց արագ տեղափոխել են բժշկական […]

̰
Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի

18:01 17.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքէջից: Ավագանու արտահերթ նիստի օրակարգում 11 հարց է՝ 1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճարի կիրառման կարգը և չափը սահմանելու մասին, 2) Երևան քաղաքի ավագանու […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է ռազմական գործողություն սկսել Սիրիայում

17:40 17.12.2018

Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են Սիրիայում առաջիկայում հնարավոր ռազմական գործողությունների, որոնք կարող են բռնկվել ցանկացած պահի: Այս մասին Կոնիայում հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է NTV-ն:   «Մենք Սիրիայում կարող ենք սկսել (ռազմական գործողությունները-խմբ.) ցանկացած պահի: Մեր հսկայական բանակն ավարտել է նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Էրդողանը: Բացի դրանից՝ նա նաև հայտարարել […]

̰
Մասիս Մայիլյանն Ավստրիայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր

17:30 17.12.2018

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանին։ Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի միջազգային կապերի ընդլայնման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առկա […]

̰
«Դայակ պետության հաշվին» ծրագրով 2019թ. փոխհատուցում կտրամադրվի 400 հոգու

17:26 17.12.2018

«Դայակ պետության հաշվին» ծրագիրն ունի մոտ 200 շահառու, հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է փոխհատուցում տրամադրել 400 հոգու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից: «Այն կանայք, ովքեր երեխա են ունեցել և հրաժարվում են նրա խնամքի երեք տարի անվճար արձակուրդից, հնարավորություն է տրվում պայմանագիր կնքել մասնավոր դայակների հետ, իսկ պետությունն էլ փոխհատուցում է տրամադրում մինչև 55 […]

̰
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է տոնածառի ձեռքբերման պայմանագիրը

17:11 17.12.2018

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մայրաքաղաքի տոնածառի ձեռքբերման պայմանագիրը` կից հետևյալ գրառմամբ. «Հարգելի քաղաքացիներ, վերջերս շատ խոսվեց Երևանի գլխավոր տոնածառի ձեռքբերման մասին: Խուսափելու համար հետագա շահարկումներից հրապարակում ենք տոնածառի ձեռքբերման պայմանագիրը: Ինչպես նաև հրավիրում ենք բոլոր-բոլորին դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակ՝ միասին վառելու գլխավոր ու նոր տոնածառի լույսերը»:

̰
Ստոկհոլմում անցկացվել է մեղրաբլիթե տնակների պատրաստման մրցույթ

17:08 17.12.2018

Ստոկհոլմում մեղրաբլիթե տնակների պատրաստման մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է 153 մարդ: Մասնակիցներից յուրաքանչյուրը յուրահատուկ ճարտարապետություն ունեցող տնակ է պատրաստել և ներկայացրել ժյուրիի դատին: Մրցույթն անցկացվում է 26-րդ անգամ։ Հաղթող է դարձել Էվալիսա Ասպը։ Մեղրաբլիթե տնակների ցուցադրությունը կշարունակվի մինչև հունվարի 8-ը։ В Стокгольме провели конкурс на лучший пряничный домик. В нем поучаствовали 153 человека. Каждый […]

̰
Կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը

16:48 17.12.2018

Շվեյցարիայի Նիոն քաղաքում  կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը` «Շալկե» (Գերմանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) «Աթլետիկո» (Իսպանիա) – «Յուվենտուս» (Իտալիա) «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – ՊՍԺ (Ֆրանսիա) «Տոտենհեմ» (Անգլիա) – «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) «Լիոն» (Ֆրանսիա) – «Բարսելոնա» (Իսպանիա) «Ռոմա» (Իտալիա) – «Պորտու» (Պորտուգալիա) «Այաքս» (Հոլանդիա) – «Ռեալ» (Իսպանիա) «Լիվերպուլ» (Անգլիա) […]

̰
Իշխանի պաշարը 17 տոննայից հասել է 2 տոննայի, խեցգետնինը՝ նվազել 300 տոննայով. Բարդուխ Գաբրիելյանը՝ Սևանա լճի ձկնապաշարի մասին

16:47 17.12.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր խոսել է սիգի պաշարներից ու ասել, որ եթե սիգի արդյունագործական պաշարն անցյալ տարի կազմել է 540, ապա այս տարի 740 տոննա է: Ընդհանուր պաշարը, որի մեջ մտնում է նաև մանրաձուկը, 2900 տոննայից մի քիչ ավելի է: «Իշխանի պաշարը, որն անցյալ տարի հայտնի […]

̰
BACK_TO_TOP