13:07 05.12.2018
ՀԱՊԿ-ում հիմնական խնդիրն այն է, որ պետք է դաշնակիցների հետ ճշտել այն պարտավորությունները, որ կազմակերպության անդամ պետություններն ունեն միմյանց նկատմամբ։ Հայաստանի դեպքում առանցքային հարցերը Արցախյան հակամարտության և տարածաշրջանի անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ պետությունների դիրքորոշումների ճշգրտումն է։ Այս մասին ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ցավոք, երկար տարիներ մենք […]
12:58 05.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԶՈՒ ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված օդաչուների ընտանիքներին: Հեռագրում ասված է. «Արցախի ողջ բնակչությունը խոր ցավով ու կսկիծով տեղեկացավ Հայաստանի Հանրապետության զինուժի օդաչուներ Արմեն Բաբայանի և Մովսես Մանուկյանի ողբերգական մահվան մասին: Նրանք երկուսն էլ եղել են բարձր կարգի օդաչուներ՝ օժտված մեծ հայրենասիրությամբ ու […]
12:48 05.12.2018
Կոռուպցիայի վերաբերյալ լսումների ժամանակ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը հետաքրքրվել է, թե երբ է ստեղծվելու կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը. «Օրենսդրությունն ընդունվել է: Հանձնաժողովի ձևավորումը հետաձգվեց մեզ հայտնի իրադարձությունների պատճառով: Թե ինչու աշնանային նստաշրջանի ժամանակ այդ հարցը չի մտել օրակարգ և հանձնաժողովը չի ձևավորվել, չեմ կարող ասել, ես այստեղ ԱԺ չեմ ներկայացնում: Ինչ վերաբերում է նոր մարմնի ձևավորմանը, […]
12:47 05.12.2018
Վրաստանի մշակույթի նախկին նախարար, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհրդի անդամ Նիկա Ռուրուային մահացած են գտել Թբիլիսիի իր տանը: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները: Ենթադրվում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է: Նիկա Ռուրուան 50 տարեկան էր: «Ռուսթավի 2»-ի տեղեկություններով` շտապօգնություն է կանչել քաղաքական գործչի մայրը: Երբ բժիշկները ժամանել են, Ռուրուան արդեն մահացած է եղել: […]
12:41 05.12.2018
Կոռուպցիային ու դրա դեմ պայքարին նվիրված լսումների ժամանակ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հետաքրքրվել է մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներից, թե ունե ՞ն որևէ մեխանիզմ ապօրինի հարստացածների գումարներն օֆշորային գոտիներից, դրսից հետ բերելու համար. «Մենք առաջարկում ենք թե՛ Հայաստանի սահմանների ներսում, թե՛ դրսում ունեցած սեփականությունը բերել, հայտարարագրել, և սեփականության իրավունքը կճանաչվի: Ավելի խաղաղ մթնոլորտում է […]
12:22 05.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ: 2018թ. դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1991թ. և […]
12:18 05.12.2018
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանն այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է, որ այսօր կառուպցիայի դեմ պայքարի գործում իրենք սելեկտիվ մոտեցում են նկատում: «Որոշ կասկածյալներ ձերբակալվում են, բաց են թողնվում, ոմանք մնում են, ոմանք, որոնց մասին հանրությունը գիտի, չեն կալանավորվում: Հակակոռուպցիոն պայքարի արդյունքում հավաքված գումարները չնչին մասն են կազմում: Այս ամենի […]
12:11 05.12.2018
Այսօր կազմակերպված «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ»-ի ժամանակ մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկման թեմա են դարձրել ապօրինի հարստացման և ակտիվների վերադարձի հարցը: «Տարիներ առաջ հիպոթեք էի գրվել եղբորս ընտանիքի համար, քանի որ իմ աշխատավարձը բարձր էր: Ես մոռացել էի դրա մասին, ու որևէ մեկը չէր եկել ու ասել, որ քո անունով երեք սենյականոց բնակարան կա»,- ասել է […]
12:02 05.12.2018
«Ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասաց՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն խոսքերին, ըստ որոնց՝ Փաշինյանը իրենց ԱԱԾ-ով է սպառնում։ Փաշինյանը բացատրեց, որ իրենց են մեղադրում դավադրության մեջ մտնելու, Արցախը հանձնելու համար։ «Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար, […]
12:00 05.12.2018
Դեկտեմբերի 4-ին` ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ, հայտնում են ոստիկանությունից: Նույն օրը՝ ժամը 22:35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 […]
11:55 05.12.2018
«Իհարկե, տեսնենք, պիտի խոսենք մեր հարցերի մասին։ Բա հո չե՞նք հետաձգելու»,- այս խոսքերով այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է ՀԱՊԿ թեմայով բացատրություն պահանջել Բելառուսի նախագահից ԵԱՏՄ նիստի ընթացքում։ Մինչ այս, Փաշինյանը հայտարարել էր, որ անընդունելի է Ալեքսանդր Լուկաշենկոյի այն վարքը, երբ ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները պատմում է ադրբեջանական կողմին։ Փաշինյանը […]
11:50 05.12.2018
«Գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևոր հարցը չէ։ Շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվում այդ համատեքստում: Ամենակարևոր հարցը ՀԱՊԿ էֆեկտիվության ու կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների և այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների, անդամ երկրների պարտավորությունների հարցն է կազմակերպության առաջ, կազմակերպության պարտավորությունների հարցն է երկրների առաջ և երկրների փոխադարձ պարտավորությունների հարցն է»,- ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ […]
11:45 05.12.2018
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե ՀՀ նախագահի նախկին նստավայրը՝ Կառավարության ընդունելությունների տան մասնաշենքը, շուտով հանձնվելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկնոջը` Աննա Հակոբյանին: Տեղեկությունները ճշտելու համար SHANTNEWS.am-ը դիմեց Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանին: Վերջինս ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրերը, միայն նշեց, որ չի տիրապետում նման տեղեկության։ Հարությունյանը խոստացավ` երբ տեղափոխման խնդիր լինի, այսինքն` […]
11:43 05.12.2018
«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել»,- այս խոսքերով «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ռուսական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանի ղեկավարությունը, քարոզարշավով պայմանավորված, ռուսական կողմին խնդրել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս Փաշինյանն ասաց, որ չի եղել ո՛չ խնդրանք, ո՛չ առաջարկություն։ Հայկական կողմը, ըստ Փաշինյանի, ասել է, որ ունի […]
11:32 05.12.2018
Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով լսումներ են կազմակերպվել: Լսումներին մասնակցել են ԱԺ արտահերթ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները: Նախապես հրավերը մերժել է միայն ՕԵԿ-ը՝ առանց պատճառ նշելու: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նախապես չեն մերժել, բայց չեն ներկայացել: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը քննարկումը «ծանր» է բնորոշել: «Մենք այս միջոցառումը կազմակերպել ենք մի խումբ ՀԿ-ներով: […]
11:16 05.12.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում դեկտեմբերի 5-ին կրկին օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում այսօր ևս քվորում չապահովվեց: Հիշեցնենք, որ երեկ ևս Ազգային ժողովի օրակարգում նույն հարցն էր, սակայն քվորում չապահովվեց: Պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական քարոզարշավով, որով պայմանավորված, չեն ներկայանում նիստերին:
01:00 05.12.2018
57-ամյա դերասան Էդդի Մերֆին 10-րդ անգամ հայր է դարձել: Նոյեմբերի 30-ին դերասանի 39-ամյա կինը՝ մոդել Փեյջ Բատչերը լույս աշխարհ է բերել Մաքս Չարլզ Մերֆիին: Այս մասին հաղորդել է դերասանի պաշտոնական ներկայացուցիչը: «Փոքրիկ Մաքսը ծնվել է ընդամենը 3 կգ քաշով և 48 սմ հասակով: Մայրը և երեխան իրենց լավ են զգում»,- ասված է հայտարարության մեջ: Փեյջի […]
00:52 05.12.2018
Քաղաքական հռետորաբանության առումով մեզ ամբողջությամբ նոր մշակույթ է սպասվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է ԱԺ ընտրություններում հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Եթե ակնհայտ փաստեր չունես, տվյալներ չունես, գոնե բամբասանքների մակարդակով ինֆորմացիա չկա, որ քո նախարարը թալանում է իրեն վստահված ոլորտը, չգիտեմ, բիզնեսով է զբաղված և այլն, […]
00:46 05.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Ինձ թվում է՝ Երևանից բացի՝ բոլոր մարզերի սպեցիֆիկան նույնն է: Երևանը մեգապոլիս է, մարզերը զարգացած չեն, հատուկ սպեցիֆիկա չկա: Մեծ հաշվով, Երևանից բացի՝ բոլոր մարզերում իրավիճակը նույնն է»,- նշեց նա: Հայկ Սուքիասյանի խոսքով՝ նրանց կուսակցությունը ժողովրդին […]
00:41 05.12.2018
Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե իրենք հավաքեն մեծամասնություն, որն, ինձ թվում է՝ հարց չէ քննարկման, իրենք կձևավորեն միանձնյա կառավարություն, և նաև մենք ենք հայտարարել, որ մենք կառավարության որևէ արհեստական կոալիցիայի մաս երբեք չենք կազմի: Այս մասին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ «Տեսեք՝ […]
00:36 05.12.2018
«Առանց մշակույթի և ժողովրդի քաղաքակրթական հմայքի վերհանման ոչինչ հնարավոր չէ: Քաղաքականությունը պիտի մի քիչ էլ մշակութային լինի: Մենք ունենք այն համոզումը, որ հասարակություն- պետություն հարաբերությունների սոսնձող նյութը մշակույթն է: Հանեք այդ մշակույթը և տակը ոչինչ չի մնա: Մենք այսօր հեռացել ենք ինքներս մեզանից. առանց մշակույթի ոչինչ չի լինելու»,- ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու […]
00:30 05.12.2018
Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, այս տարվա հուլիսին տեղի ունեցած մահափորձից ու դրան հաջորդած անկարգություններից գործով երկրի երեք իրավապահ մարմիններ այսօր հաղորդագրություն են տարածել, որի համաձայն՝ 22 անձանց մեղադրանք է առաջադրվել Գյանջայի քաղաքապետի նկատմամբ իրականացված մահափորձից հետո քաղաքում անկարգություններ կազմակերպելու համար։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ այս անձինք ունեն ծայրահեղ կրոնական համոզմունքներ ու անկարգություններ հրահրելու, կազմակերպելու, իշխանություններին […]
00:23 05.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որևէ պայմանավորվածություն չունի ընտրությունների արդյունքի վերաբերյալ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում այս մասին հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ որոշ ուժեր տեսակետ են հայտնել, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու «Մենք» դաշինքի անդամները պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ, որ պետք է անցնեն խորհրդարան՝ այդպիսով […]
23:54 04.12.2018
2018 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան այցելած միջազգային ուղևորների քանակն անցել է 8 միլիոնը՝ նախորդ տարվա համեմատ աճելով 10․6 տոկոսով: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավար Գիորգի Չոգովաձեն, գրում է Aliq․ge-ն: Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների այցերի քանակին, 11 ամսվա ընթացքում այն կազմել է ավելի քան 4 միլիոն 486․5 հազար, ինչը […]
23:41 04.12.2018
Դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք ընդդիմությունն ապագա իշխանությունն է: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես եկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը: «Իրենք (նկատի ունի ՀՀԿ-ին-խմբ.) չեն կարող լինել ապագա իշխանություն, որովհետև դեռևս այն վերքերը չեն բուժվել, և մարդիկ չեն մոռացել այս ամենը»,- ասել է Էդմոն Մարուքյանը: Իր խոսքերով՝ […]
23:29 04.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին. «Մենք ուզում ենք մեր քաղաքականությունը կապել գիտության հետ: Մեր երկրում քաղաքականություն, մեծ հաշվով, չի եղել, եղել է հակաքաղաքականություն, եղել են «գցոցիներ», սա քաղաքականություն չէ: Օրինակ՝ Ֆրանսիայում Դուք չեք տեսնի կեղծված ընտրություններ: Մենք ուզում ենք քաղաքագիտությունը իջեցնել […]
23:10 04.12.2018
«Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանից այսօր լրագրողները հետարքրվել են, թե ինչ տպավորություն է ստանում քաղաքական գործիչների կողմից կազմակերպվող բանավեճերի մասով. «2 բանավեճի մասնակցել եմ, շնորհակալ եմ կազմակերպիչներին, բայց եթե ուշադիր եք եղել, այնտեղ շատ հարց լղոզվում է նաև, որովհետև կարճ է ժամանակը: Հայաստանում այսօր կա մի իրավիճակ, որ ցանկացած մեթոդ օգտագործվում է, որպեսզի նշաձողն […]
22:24 04.12.2018
Աշխարհի «ամենառազմականացված» երկրների շարքում Հայաստանը պահպանել է իր բարձր դիրքն ու այժմ երրորդն է աշխարհում․ այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է Իսրայելին ու Սինգապուրին։ Իսկ եվրոպական երկրների մեջ Հայաստանն ամենաբարձր դիրքն ունի։ Այս եզրակացությանն է հասել գերմանական BICC հետազոտական կազմակերպությունը, որն ամեն տարի երկրների ռազմականացվածությունը չափում է մի քանի չափորոշիչներով։ Սակայն խնդիրն այն է, որ […]
21:58 04.12.2018
Ադրբեջանական բանակում այս օրերին անցկացվել է մարտական կրակով ուղեկցվող զորավարժություն, որին մասնակցել է զինված ուժերի կորպուսներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Հաղորդագրության համաձայն՝ վարժանքներին ներգրավվել են մոտոհրաձգային, զրահատանկային, հրետանային, ինժեներասակրավորական ստորաբաժանումներ, մեկ խոսքով՝ ցամաքային զորքերի գրեթե բոլոր զինատեսակները։ Նոր տեխնիկա ադրբեջանական կողմն այս զորավարժությունների ժամանակ չի ցուցադրել։