TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC
Admin

Admin

Պակիստանում ահաբեկչության զոհ է դարձել 30 մարդ

15:59 23.11.2018

Պակիստանի հյուսիսարևմտյան Հանգու շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 30 մարդ: Ավելի քան 40 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է GroTV-ն՝ վկայակոչելով տեղի անվտանգության ծառայության հրապարակած տվյալները: Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհի ու 35 վիրավորի մասին: Նշվում է, որ զոհերի թվում կա 3 երեխա: Ծառայությունից հաղորդվել է նաև, որ հեռակառավարվող պայթուցիկը տեղադրված […]

̰
Քարազարշավի օրերին չեմ իրականացնելու պաշտոնից բխող ցանկացած գործառույթ. Արմեն Փամբուխչյան

15:46 23.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ քարոզարշավի ընթացքում չի իրականացնելու իր պաշտոնից բխող որևէ գործառույթ. «Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ, որ սկսած քարոզարշավի մեկնարկի օրից (նոյեմբերի 26-ից) մինչև քվեարկության օրը (դեկտեմբերի 9-ը) օրենքի ուժով ազատվելու եմ իմ ծառայողական պարտականությունների կատարումից, ինչը […]

̰
Դուք լո՞ւրջ եք ասում. Փաշինյանի արձագանքը, երբ լսեց ՀՀԿ-ի քարոզարշավի մեթոդի մասին

15:43 23.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադարձել է այն պնդումներին, թե ՔՊ-ի կողմից ուղղորդումներ են եղել՝ ՀՀԿ-ին չընտրելու և ՔՊ-ին քվե տալու մասով։ «ՀՀԿ-ն 20 տարին էնքան բան է արել, որ կարող է փողոցով նույնիսկ չկարողանան քայլել: Դրա պատասխանատուն է՞լ ենք մենք», – ասել է Փաշինյանը: Լրագրողի այն նկատառմանը, թե անվտանգությունը […]

̰
Հանրապետականը ցանկանում է ընտրական գործընթացը դարձնել սև ու սպիտակ. Արմեն Բադալյան

15:42 23.11.2018

Քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանն ու Արմեն Բադալյանը այսօր վերլուծել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսներն ու տարբերանշանները: Կարեն Քոչարյանը, անդրադառնալով Հանրապետական կուսակցության սև ու սպիտակ տարբերանշանին, նշեց, որ այնքան էլ վատ տեխնոլոգիա չէ: «Նրանք հասկացան, որ այն ուժերը, որոնք պատկերացնում են Նիկոլ Փաշինյանին սպիտակ, իսկ իրենց սև, այսպես, թե այնպես, իրենք այդ ուժերին չեն […]

̰
Ապօրինի ոչ մի լծակ չի օգտագործվելու ընտրությունների ընթացքում. Փաշինյան

15:37 23.11.2018

Այս ընտրությունների ընթացքում բոլորի համար կստեղծվեն հավասար պայմաններ։ Այս մասին այսօր լրագրողները հարց են ուղղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Դե արդեն անհավասար են պայմանները, քաղաքական ուժեր կան, որոնք կարող են փողոցում կանգնել և քարոզչություն անել, քաղաքական ուժեր կան, որ չեն կարող դա անել: Հիմա ի՞նչ անենք, զոռով տանենք ՀՀԿ-ին»,- ասել է Փաշինյանը՝ նկատի ունենալով […]

̰
«Վերածնունդ» երիտասարդական ավանի հարցով կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում

15:28 23.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հարցով կառավարության որոշման նախագիծ է պատրաստվում: «ԿԲ-ի հետ պայմանավորվել ենք, որ լուծումներ կտրվեն: Կառավարության որոշում է պատրաստվում: Ես հույս ունեմ՝ ԿԲ-ն կառավարության հետ կաշխատի, որպեսզի էդ լուծումները լինեն»,- ասել է Փաշինյանը: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ ԿԲ-ն հայտարարություն էր տարածել, […]

̰
Մենք պետք է հասկանանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը. Փաշինյան

15:26 23.11.2018

Այսօր վարչապետի պաշտոնակատարին հարցեր ուղղելիս լրագրողները հիշեցրել են, որ այս տարի ավելի քիչ՝ 1 մլն դոլարով պակաս գումար է նվիրաբերվել, քան նախորդ տարի: «Անցումային փուլ է, ամեն ինչ կընկնի իր տեղը, մենք պետք է հասկանանք «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը, անելիքը, բարեփոխումները և կգանք ընդհանուր հայտարարի»,- ասել է Փաշինյանը: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյո՞ք տեղյակ է […]

̰
«Նիկոլ, վարչապետ» կարգախոսն ավելի լավն էր. քաղտեխնոլոգը՝ «Իմ քայլը» դաշինքի կարգախոսի մասին

15:18 23.11.2018

Քաղտեխնոլոգներ Կարեն Քոչարյանն ու Արմեն Բադալյանը այսօր վերլուծել են քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսները: Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի «Երջանիկ անհատ, հոգատար հասարակություն, զարգացած պետություն» կարգախոսին՝ քաղտեխնոլոգները նշեցին, որ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսն ավելի լավն էր: «Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ՔՊ-ն շատ արագ դառավ ինչ-որ չինովնիկական համակարգ ու ինչ-որ շրջանակների մեջ իրեն դրեց»,- ասաց Կարեն Քոչարյանը: Քոչարյանը […]

̰
Մեր վարկանիշի հետ կապված միայն պոզիտիվ շարժ կա. Փաշինյան

15:04 23.11.2018

«Հին Երևան» նախագծի տարածք այցի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցերից մեկը վերաբերել է նրան, թե ինչ տրամադրություններ է Փաշինյանը շոշափել մարզեր կատարած այցերի ժամանակ: Անհանգստացնող որևէ բան, իր վարկանիշի հետ կապված, վարչապետի պաշտոնակատարը նկատե՞լ է, թե՞ ոչ: «Բարձր տրամադրություն եմ տեսել, տեսել եմ մեր վարկանիշի հետ կապված միայն պոզիտիվ […]

̰
Դեբատները պետք է ինքնանպատակ չլինեն. Կարեն Քոչարյան

14:58 23.11.2018

«Դեբատներ պետք է լինեն ոչ միայն նախընտրական շրջանում, և շատ լավ կլինի, որ այդ մշակույթը մտնի հայկական քաղաքական դաշտ: Դեբատները պետք է նաև ինքնանպատակ չլինեն, այլ նպատակը պետք է լինի տարբեր մտքեր հավաքելն ու պետությունը զարգացնելը»,- ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը նշում է, որ եթե դեբատը լինի, օրինակ, ցուցակի առաջին համարների մակարդակով, ու եթե […]

̰
«Համաներման մասին» օրենքի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացվում

14:57 23.11.2018

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման է ստորագրել 2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության դատախազության լրատվական բաժնից: Հրամանի նպատակն է դատախազական […]

̰
Փաշինյանը չի պատրաստվում նոյեմբերի 26-ից արձակուրդ գնալ

14:52 23.11.2018

Հարցին՝ տեսնու՞մ եք ժողովրդի մոտ տրամադրությունների անկում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպիսի պատասխան է տվել. «Ամենամտահոգ քաղաքացին հիմա կանգնած է ձեր դիմաց»: Լրագրողները նաև հարցրել են վարչապետի պաշտոնակատարից, թե արդյո՞ք նոյեմբերի 26-ից կլինի արձակուրդում: «Ընտրական օրենսգիրքն այդպիսի պահանջ չի ներկայացնում, ո՛չ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իր նախընտրական քարոզչությունը սկսել է 2007 թվականին և […]

̰
Երբ տնտեսական վարքի փոփոխություն տեղի ունենա, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը. Փաշինյան

14:48 23.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Երևանում` տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ անդրադարձավ հրապարակված տնտեսագիտական «Ի՞նչ անել» ձեռնարկին, խոստացավ, որ առաջիկայում կսկսի այդ գիրքը կարդալ սկզբից մինչև վերջ, հետագայում խոստացավ, որ կծրագրեն ավելի երկար ժամանակով հանդիպում, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի: «Այս քննարկման արդյունքում ոգևորված եմ, որովհետև երբ գալիս էի այստեղ, գիտեի, թե ինչ […]

̰
Փաշինյանը հարց է ուղղել համայն աշխարհի իրավաբաններին՝ հատկապես հանրապետական

14:35 23.11.2018

Այսօր «Հին Երևան»-ի տարածքում շրջայց կատարելու ժամանակ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է իր քայլերթ-հանրահավաքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անում նոյեմբերի 24-ին, երբ քարոզարշավն սկսում է նոյեմբերի 25-ից: Լրագրողները հիշեցրել են այն տեսակետների մասին, ըստ որոնց՝ Փաշինյանը չարաշահում է իր պաշտոնեական դիրքը։ «Առաջադրանք համայն աշխարհի իրավաբաններին՝ հատկապես հանրապետական. որևէ մեկը գիտի՞՝ վարչապետը սահմանափակվա՞ծ է որևէ օր, […]

̰
Ադրբեջանում ձերբակալվել են Սիրիայի ահաբեկչական խմբերին ֆինանսավորող անձինք

14:30 23.11.2018

Ադրբեջանի երեք քաղաքացի է ձերբակալվել է այն բանի համար, որ կապեր է պահել Սիրիայում և այլ պետություններում ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցիների հարազատների հետ ու գումար փոխանցել նրանց՝ զինյալների ֆինանսավորումն ապահովելու համար։ ՄԱԿ-ի կողմից որպես ահաբեկչական խմբավորում ճանաչված կազմակերպությունները հովանավորներին՝ Իլգար Աղաև, Սախիլ Իբրահիմով, Նամիգ Մամեդով, ձերբակալել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։ Պարզվել է, որ Ադրբեջանում […]

̰
Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞. Փաշինյանի արձագանքն իրեն ուղղված մեղադրանքներին

14:22 23.11.2018

Այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սենյակից պետք է դուրս չգա՞: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել լրագրողների այն հարցին, թե ՀՀԿ-ականները պնդում են, որ իր՝ նախընտրական քարոզարշավից առաջ Գեղարքունիքի մարզ կատարած այցը միջազգային չափորոշիչների խախտում է: Լրագրողների դիտարկմանը, թե քարոզչությունն իրականացվել է նախընտրական քարոզարշավից առաջ, ու վարչապետը դա իր աշխատանքային ժամերին է իրականացրել, Փաշինյանն այսպես […]

̰
12-րդ ընտրատարածքի (Սյունիքի և Վայոց ձորի մարզեր) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

14:16 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 12 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը […]

̰
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում «Հին Երևանի» տարածքում

14:11 23.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Հին Երևան» նախագծի տարածք: Նա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ առաջինն այցելել է Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գործունեության տարածք: Կառուցապատող ընկերություններից մեկի պատճառով շենքը վթարային էր դարձել: Վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է, թե շենքի ամրացման համար ինչ տարբերակներ են առաջարկվում: Այնուհետ […]

̰
Հայտնի են հասարակության շրջանում ամենադրական և բացասական վերաբերմունքն ունեցող կուսակցությունները

14:10 23.11.2018

«Չնայած մեր հարցերի ձևակերպումը շատ հստակ է, բայց տարբեր լրատվամիջոցներ, ինչ-ինչ հարցերից ելնելով, մի փոքր ոչ միտումնավոր այլ ձև են ներկայացնում այս հարցը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ մասնավորեցնելով, թե այս դեպքում խոսքը որ կուսակցությունների ու դաշինքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին է: Ըստ […]

̰
Հայաստանը մտնում է «դեմոգրաֆիական փոս»-ի մեջ. տնտեսագետ

13:49 23.11.2018

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի գնահատմամբ`Հայաստանը մտնում է «դեմոգրաֆիական փոս»-ի մեջ, և դա առաջիկա տարիներին խորանալու է, այսինքն`գալու է մի շրջան, երբ աշխատաշուկա մտնելու է ավելի քիչ մարդ, քան դուրս է գալու: Դա, ըստ տնտեսագետի, 15-20 տարվա իրականության հետևանք է. ծնելիության նվազման, արտագաղթի արդյունքում ունենալու ենք «դեմոգրաֆիական փոս»: «Դիմում եմ տնտեսագիտական մտքին, այս հարցն ավելի ֆունդամենտալ է, […]

̰
11-րդ ընտրատարածքի (Շիրակի մարզ) բոլոր թեկնածուները մեկ աղյուսակում

13:32 23.11.2018

SHANTNEWS.am-ը ներկայացնում է ընտրապայքարը ռեյտինգային թեկնածուների միջև: Միասնական ցուցակում, ըստ կուսակցությունների ու դաշինքների, ներկայացված են բոլոր թեկնածուները։ Թիվ 11 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Շիրակի մարզը, պատկերն այսպիսին է (ջնջված անունները պատկանում են բացարկ հայտնած կամ պայմանները չբավարարած թեկնածուներին). Համարը ընդհանուր ցուցակում Համարը ռեյտինգ․ ցուցակում Ազգանուն Անուն Հայրանուն Ծննդյան օրը, ամիuը, տարեթիվը ՀՀԿ 104 1 […]

̰
Հարձակում Պակիստանում Չինաստանի դեսպանության վրա. զոհվել է 5 մարդ

13:25 23.11.2018

Պակիստանում Չինաստանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով Կարաչի քաղաքում 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Geo TV-ն: Զոհերից 3-ը հենց հարձակվողներն են: Մյուս 2 զոհերը ոստիկանության աշխատակիցներ են, ևս 1 ոստիկան վիրավորում է ստացել: Նախնական տվյալներով՝ ահաբեկիչները մեքենայով ներխուժել  են տարածք, որտեղ, բացի չինական դեսպանատնից, կան նաև այլ հաստատություններ: Ահաբեկիչները փորձել են ներխուժել արտոնագրային բաժին, բայց […]

̰
Google-ը կխստացնի ԵՄ-ում քաղաքական գովազդի պահանջները

13:24 23.11.2018

Կեղծ լուրերի պայքարի շրջանակում և ավելի շատ թափանցիկություն ապահովելու նպատակով Google ընկերությունը խստացրել է Եվրամիությունում քաղաքական գովազդի պահանջները. այս մասին հայտարարել է ընկերությունը: Հաջորդ տարի կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ Google-ը պարտադիր է դարձրել ընկերության կամ ֆիզիկական անձի մասին տեղեկատվությունը, որը վճարել է գովազդի համար, եթե գովազդի մեջ հիշատակվում է կուսակցությունը կամ դրա ներկայացուցիչները, թեկնածուները: Գովազդի համար […]

̰
Տնտեսական աճի ցուցանիշով ԱՊՀ տարածաշրջանում երկրորդն ենք լինելու. տնտեսագետ

13:20 23.11.2018

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նոյեմբերի 23-ին Երևանում տնտեսության զարգացմանը նվիրված խորհրդաժողովի ժամանակ կարևորելով «Ի՞նչ անել» ձեռնարկի հրապարակումը, առանձնացրեց տնտեսությունում գրանցված դրական որոշ միտումներ: Դրանցից մեկը, ըստ տնտեսագետի, այն է, որ այլևս ներդրումների «բարիեր» չկա, այսինքն` խոչընդոտ չկա, որ Հայաստան փող մտնի, այն վերացել է հեղափոխությունից հետո: Ըստ Խաչատրյանի` կարևոր է այն հանգամանքը, թե ներմուծման փոխարինման ռազմավարությունը […]

̰
Պռոշյան գյուղի բնակիչները փակել են դեպի Երևան տանող ճանապարհը. Shamshyan.com

13:16 23.11.2018

Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում երթևեկությունը կաթվածահար է եղել, հայտնում է Shamshyan-ը։ Գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, դեպի Երևան իջնող ճանապարհահատվածը փակել են և պատճառաբանում են, որ երկար ժամանակ է՝ գյուղում տեղի են ունենում անասնագողության դեպքեր, սակայն ոստիկանությունը մինչ օրս չի հայտնաբերել անասնագողերին։ Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ […]

̰
Քաղտեխնոլոգները քննարկել են առաջիկայում սպասվող քարոզարշավի տրամաբանությունը

13:15 23.11.2018

«Եթե դու քաղաքական ուժ ես ու գիտես, որ սպասվում են ընտրություններ, ապա ինչո՞ւ չես անում քայլեր, որ հասարակությանը ներկայացնես քո տեսլականը: Նստում, սպասում են ու հետո ասում են՝ վաայ, 12 օր է»,- այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Կարեն Քոչարյանը նշեց, որ ոչ ոք չի արգելում վարչապետին գնալ որևիցե համայնք ու այդ համայնքում ելույթ […]

̰
Ալաբամայի առևտրի կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել. կա զոհ

13:10 23.11.2018

ԱՄՆ Ալաբամա նահանգի Գուվեր քաղաքում մի քանի մարդ վիրավորվել է առևտրի կենտրոններից մեկում հնչած կրակոցներից, հաղորդում է Al.com-ը: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ի գիշերը Riverchase Galleria առևտրի կենտրոնում Գոհաբանության օրվան նախորդող տոնական տոնավաճառի ժամանակ: Նշվում է, որ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել, իսկ կրակոցներ արձակած անձը սպանվել է: Ականատեսներից մեկը նշել է, որ լսել է 6 […]

̰
Հարցման ենթարկված ՀՀ քաղաքացիների 2.9 տոկոսը տեղյակ չէ, որ ընտրություններ են լինելու

13:03 23.11.2018

«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի վերջին հարցումները պարզել են, որ «Ընդհանուր առմամբ հետաքրքրվա՞ծ եք քաղաքականությամբ» հարցին, հարցման 1111 մասնակիցների 19.9 տոկոսը պատասխանել է, որ «շատ է հետաքրքրված», «ավելի շուտ հետաքրքրված եմ» պատասխանը տվել է 42.6 տոկոսը, «ավելի շուտ հետաքրքրված չեմ»՝ պատասխանել է 19.5 տոկոսը, իսկ 17.6 տոկոսն ասել է, որ «ընդհանրապես […]

̰ ̰
GALLUP-ը Հայաստանում մինչ քարոզարշավը և դրա ընթացքում հետազոտություն կիրականացնի

12:58 23.11.2018

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր «Պառլամենտական Ճեպընթաց. մեկնարկային կայարան» թեմայով ասուլիս է հրավիրել և տեղեկացրել, որ իրենք իրականացրել են հետազոտություն՝ կապված ընտրությունների հետ: «Մենք ունենալու ենք հետազոտությունների երկու փուլ՝ մինչ քարոզարշավը և քարոզարշավի կեսից հետո: Նախատեսում ենք դեկտեմբերի 1-4-ը իրականացնել երկրորդ փուլը, որպեսզի տեսնենք, թե այդ քարոզարշավը կարո՞ղ […]

̰
BACK_TO_TOP