TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC
Admin

Admin

Հայտարարագրման գործընթացն իրականացվում է ինքնաշխատ համակարգի միջոցով ու ծանուցվում քաղաքացուն. Դավիթ Անանյան

00:01 22.11.2018

Այսօր մենք ունենք հարկային մեր համակարգը։ ՏՏ առումով մենք այնքան ենք զարգացրել, որ հնարավորություն ունենք տեխնիկապես իրագործելու այն գաղափարը, որ ավելի քան 20 տարի բոլորով երազում էինք: «Մենք ուզում ենք ֆիզիկական անձանց եկամուտները ոչ թե հարկվեն հարկային գործակալի ինստիտուտի միջոցով, այլ ուղղակիորեն տարեկան հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Դրանով, ըստ էության, մենք ստվերի դեմ պայքարում շատ մեծ […]

̰
Էրդողանը Սորոսին մեղադրել է Թուրքիայում ընդդիմությանն ու բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ

23:44 21.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին մեղադրել է Թուրքիայում տարիներ առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։ Էրդողանը մասնավորապես նշել է 2013թ․ Թուրքիայի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց ժամանակ ոստիկանության հետ բախումների հետևանքով 15-ամյա դեռահաս է մահացել: «Նա շատ փող ունի, […]

̰
Այս ընտրություններից հետո արդեն քաղաքացին պետք է իշխանություններից պահանջի հստակ ռազմավարություն, քայլերի հաջորդականություն. Անժելա Խաչատրյան

23:19 21.11.2018

«Բազմիցս նշել ենք, որ մենք փոփոխությունների կողմնակից ուժ ենք: Ե՜վ «Հանրապետություն» կուսակցությունը, և՜ «Ազատ Դեմոկրատները», և այժմ էլ «Մենք» դաշինքը փոփոխությունների կողմնակից է, ու այդ փոփոխությունների մեկնարկի ժամանակ էլ հենց այնտեղ ենք եղել ու միայն հայտարարություններով չեն այնտեղ եղել, այլ մեր անմիջական մասնակցությամբ»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց «Մենք» դաշինքի թեկնածու Անժելա […]

̰
̰
Հարկման օբյեկտը Հայաստանում հարկվում է, ու հանվում է արտասահմանում վճարված հարկը. Դավիթ Անանյան

22:44 21.11.2018

Այն դեպքում, երբ Հայաստանում ապրող քաղաքացին Մոսկվայում ունի անշարժ գույք, և այն վարձով տրամադրում է մեկ ուրիշի՝ երկու երկրում էլ պետք է հարկվի: Այս մասին հայտնել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում: «Հիմա այս նախադասությունը պարտավոր եմ անպայման բացատրել, որ որևէ շահարկումների առարկա չդառնա: Ռուսաստանի օրենսդրութամբ դա […]

̰
Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի հետ կապված իրականությունը խեղաթյուրելու մեջ

20:45 21.11.2018

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, HDP) Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության  նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի շուրջ իրականությունը խեղաթյուրելու մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական evrensel.net-ին: Փայլանը նշել է, որ հայտնի Դոլմաբահչե պալատը կառուցվել է հայ Պալյան (Բալյան) ընտանիքի ներկայացուցիչ Կարապետ Պալյանի կողմից, սակայն թուրքական իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը և հերքում այդ փաստը: «Դպրոցի […]

̰
Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է ունեցել քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ

20:09 21.11.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿՎ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խորհրդակցությունը […]

̰
Մոսկովյան այցի արդյունքում «Իմ քայլը» հիմնադրամին մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում է արվել

20:00 21.11.2018

«Իմ քայլը» հիմնադրամն ամփոփել է մոսկովյան այցի արդյունքները: Ըստ այդմ` հիմնադրամին եղել է մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում և հանձնառություն, կայացել են մի շարք օգտակար հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-13-ը «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Մոսկվայում էր: Արձանագրված արդյունքներից առանձնացվում է հետևյալը՝ այս պահի դրությամբ հանգանակվել է շուրջ 200.000 ԱՄՆ դոլար, կան […]

̰
Մոսկվայում հրդեհի հետևանքով երեխաներ են զոհվել

19:59 21.11.2018

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ Մոսկվայի 17-հարկանի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել և մեկ չափահաս: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Երեք մարդ զոհվել է»,- հայտնել է գերատեսչությունը: Հաղորդվում է, որ ևս մեկ մարդ հրդեհի հետևանքով տուժել է: Նշվում է, որ նախնական տեղեկատվությամբ հրդեհը բռնկվել է 13-րդ […]

̰
Քրգործով ամբողջությամբ վերականգնվել է բանկին պատճառված վնասը

19:49 21.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում  ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում ամբողջությամբ  վերականգնվել է Երևանում գործող բանկերից մեկին պատճառված վնասը: 2018 թվականի մայիսի 16-ին Երևանում գործող բանկից հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին առ այն, որ բանկը ՍՊ ընկերության հետ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին և […]

̰
ՖԻՖԱ-ի էթիկայի հարցով կոմիտեի անդամը կոռուպցիայի կասկածանքով բերման է ենթարկվել

19:43 21.11.2018

ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով փոխնախագահ Սունդրա Ռաջուն ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով, գրում է «Советский спорт»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռաջուն բերման է ենթարկվել Մալազիայի հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից Ցյուրիխից վերադառնալուց հետո, սակայն շուտով դատարանը ազատ է արձակել նրան, քանի որ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն: Սունդրա Ռաջուն ՖԻՖԱ-ի էթիկայի հարցով կոմիտեի փոխնախագահ է նշանակվել անցած տարի:

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ն լրագրողի մասնագիտությունը համարել է աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը

19:33 21.11.2018

Լրագրությունն այսօր մնում է աշխարհի ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը. այս մասին ասվում է Հաղորդակցման միջազգային ծրագրի միջկառավարական խորհրդի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակում, հաղորդում է ТАСС-ը: Փաստաթղթի համաձայն՝ 2016-2017թթ. մասնագիտական պարտականությունները կատարելիս աշխարհում զոհվել է 182 լրագրող: Ամենաշատ զոհերը եղել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում. այնտեղ զոհվել է 54 լրագրող, այնուհետև Մերձավոր Արևելքում՝ 50, և Լատինական Ամերիկայում՝ […]

̰
Նոյեմբերի 21-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

19:26 21.11.2018

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 509 դատապարտյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: 1.     «Նուբարաշեն» ՔԿՀ – 44 2.    «Արթիկ» ՔԿՀ – 40 3.    […]

̰
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի հետիոտնային անցումները նախագծվել են ճանապարհաշինական բոլոր չափանիշներով. քաղաքապետարան

19:19 21.11.2018

Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ճանապարհահատվածի կառուցումը նախատեսված է եղել դեռևս 1971 թվականին՝ Երևանի գլխավոր հատակագծով, որը վերահաստատվել է 2005 թվականի Գլխավոր հատակագծով: Այս ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, որի […]

̰
Մենք հպարտանում ենք ձեզանով. Փաշինյանն ու Ապրիլյան պատերազմի մասնակից տղաներն ընդհանուր հայտարարի եկան

19:08 21.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, կառավարության շենքի դիմաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանողների հետ: Փաշինյանն ու տղաները ընդհանուր համաձայնության եկան: Նիկոլ Փաշինյանը ասաց, որ տղաները, ըստ առաջնահերթության, իրենց խնդիրների ցուցակը ուղարկեն, իսկ իրենք կնայեն և տեղեկատվություն կտրամադրեն արված աշխատանքների մասին: Վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը ճշտեց, […]

̰
Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

18:55 21.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի […]

̰
Աննա Հակոբյանը Կարին Մարմսոլերին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը

18:53 21.11.2018

Նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական Կարին Մարմսոլերին: Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Տիկին Մարմսոլերը ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: «Անկեղծ ասած ոգևորված եմ հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր […]

̰
Մենք գիտակցում ենք պարտավորությունը, որ ունենք ձեր առաջ. Փաշինյանը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ

18:39 21.11.2018

Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանող անձանց խումբը կառավարության շենքի մոտ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և ներկայացրել իր խնդիրները: Փաշինյանի հետ տղաները զրուցել են, քննարկել Ապրիլյան պատերազմի մասնակիցների պահանջները: «Եթե բոլոր խնդիրներ ունեցող խմբերը պետք է գան կառավարության մոտ ու ասեն, որ բոլոր խնդիրները միանգամից լուծենք, այդպես չի լինելու: Այս խնդրի լուծման կողմ ինչպես […]

̰
Ոստիկանությանը հանձնարարվել է ստուգել Արմեն Աշոտյանի հայտարարության հանգամանքները

18:28 21.11.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևան քաղաքի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է ստուգել իր ենթաշտաբներից մեկի պետին մոտենալու և իր հետ չաշխատելու համար զգուշացնելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարության մեջ նշված հանգամանքները: «Ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են ուղարկվել […]

̰
Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյան

18:24 21.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին: Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ հարգելի գործարարներ […]

̰
Թևան Պողոսյանը ԱԺ արտահերթ ընտրությունների հանգիստ քարոզարշավ է կանխատեսում

18:10 21.11.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը կանցնի հանդարտ և հանգիստ, ու բոլորը կկարողանան արտահայտել իրենց գաղափարները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը, գրում է «Արմենպրեսը»: «Ես կցանկանայի, որպեսզի մարդիկ ասեին՝ «ես այն վարչապետն եմ, ում առաջադրել է մեր քաղաքական ուժը ընտրությունների ժամանակ»: Կցանկանայի,որպեսզի լինեին վարչապետների թեկնածուների, կրթության, սոցիալական ոլորտների դեբատներ: […]

̰
Նախկին իշխանությունների փորձն այլևս կիրառելի չէ, մենք թափանցիկ ենք գործելու. Սուրեն Պապիկյան

18:03 21.11.2018

«Սկզբունքը հստակ է. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այսինքն՝ Կուսակցությունների մասին օրենքով որևէ ֆիզիկական անձ չի կարող գումար նվիրաբերել որևէ կուսակցությանը, որը կգերազանցի 10 մլն դրամը: Նախկին իշխանությունների փորձն այլևս կիրառելի չէ, մենք թափանցիկ ենք գործելու ու բոլոր մեր նվիրատուները, որոնք մեզ կնվիրաբերեն գումար մեր նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար, դա անում են վաղվա Հայաստանի համար ու […]

̰ ̰
Մենք ոչ մի անգամ չենք ասել, որ տրանսֆերտները պետք է հարկել. Դավիթ Անանյան

17:55 21.11.2018

Արտագնա աշխատանքի ընթացքում ստացված եկամուտների ու տրանսֆերտների միջև շատ էական տարբերություն կա: Մենք երբևիցե տրանսֆերտները հարկելու վերաբերյալ որևէ՝ նույնիսկ գաղափար չենք արտահայտել: «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Տրանսֆերտները չի կարելի հարկել: Դրանք եկամուտներ չեն, դրանք հոսքեր են: Մենք միշտ խոսել ենք ընդհանրապես եկամուտների […]

̰
Մինչև երեկո սպասելու ենք Փաշինյանին և իրեն ներկայացնելու հարցը. «Դիրքապահ» միավորման նախագահ

17:40 21.11.2018

«Մինչև երեկո սպասելու ենք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և հենց իրեն ներկայացնելու ենք հարցը՝ բոլոր կետերով: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ էս հարցը ներկայացնենք անձամբ վարչապետի պաշտոնակատարին ու իրենից լսենք հստակ պատասխաններ»,- ասաց «Դիրքապահ» միավորման նախագահ Մանուել Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումն այսօր Ազատության հրապարակից երթով շարժվել […]

̰
Չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին. ՀՀ նախագահ

17:34 21.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ: Նա մասնավորապես տեսակետ է հայտնել, որ չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդրումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Հանրապետության նախագահը հանդես է եկել […]

̰
Մարդիկ պետք է դատեն ըստ ծրագրերի ու ըստ թիրախների. Անժելա Խաչատրյան

17:30 21.11.2018

«Մենք բանակցություններ էինք վարում երկու ուղղություններով: Քննարկումներն ու բանակցությունները տարբեր ուժերի ու անհատների հետ հանգեցրին նրան, որ մենք որոշում կայացրինք դաշինքային ձևաչափով մասնակցել ընտրություններին: «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցությունները բերեցին նրան, որ ճիշտ կլինի ազատական դաշտում գտնվող ուժերը միավորված լինեն, որպեսզի քաղաքացին, որն ուզում է մեր նման ուժին տեսնել ԱԺ-ում՝ երկար չմտածի քվեաթերթիկը վերցնելով, թե նման […]

̰
Բեռնատարների վարորդներն այսօր փակել էին Իրան-Հայաստան մայրուղին

17:10 21.11.2018

Բեռնատար մեքենաների հայաստանցի վարորդները նոյեմբերի 21-ի առավոտյան փակել էին Իրան-Հայաստան մայրուղին: Պահանջը հայաստանցի և իրանցի բեռնատարների միջև հավասար պայմանների ապահովումն էր, գրում է Aravot.am-ը: Հայաստանցի վարորդներից մի քանիսը լրատվամիջոցին տեղեկացրել են, որ Իրանից Հայաստան մտնելիս իրենց սահմանափակ քանակությամբ դիզվառելիք է թույլատրվում բերել, մինչդեռ իրանցի վարորդներին դիզվառելիքը վաճառվում է ավելի էժան ու անսահմանափակ ծավալով: Վարորդները նաև […]

̰
Արմեն Գրիգորյանը ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարներին է ներկայացրել ՀՀ ներքաղաքական վիճակը

17:02 21.11.2018

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի  քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը: Հանդիպման օրակարգում էին ահաբեկչության դեմ պայքարի, դրա ֆինանսավորման և կենսաբանական անվտանգությանը վերաբերող հարցեր։ Օրակարգի համաձայն՝ ՀՀ ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով՝ ներկաներին ներկայացնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը։ Այնուհետ, քարտուղարը կարևորել է գոյություն ունեցող, ինչպես նաև նոր ձևավորվող […]

̰
Հայաստանի 16 գետ ունի ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի աղտոտվածություն

16:51 21.11.2018

ՀՀ «ԷկոԼուր» բնապահպանական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի 16 գետ ունի ամենաբարձր՝ 5-րդ աստիճանի աղտոտվածություն: Ըստ լրատվամիջոցի՝ այս մասին վկայում են բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերջին տվյալները՝ 2018-ի սեպտեմբերի դրությամբ: Հանքարդյունաբերության հետևանքով աղտոտված գետերով առանձնանում են Սյունիքի և Լոռու մարզերը: Սյունիքի մարզում հոսող Աճանան (Նորաշենիկ) գետն ունի 5-րդ՝ ամենավատ դասի […]

̰
BACK_TO_TOP