TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+30.09 oC
Admin

Admin

Ի՞նչ փուլում է «Թեղուտ»-ի հանքի հարցը

16:48 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Թեղուտի հանքի խնդրին: «Հիմա ակտիվներն անցել են ՎՏԲ բանկին, իսկ բանկը նոր օպերատոր նշանակելու փուլում է»,- ասել է Բաղրամյանը: Հիշեցնենք, որ «Վալլեքս» ընկերությունների խմբի հետ կառավարությունը 25 տարվա շահագործման ու ներդրումներ կատարելու պայմանագիր է կնքել, սակայն ընկերությունը լուծարել է […]

̰
Քաղաքականության մեջ որոշիչը փողը չէ. Անժելա Խաչատրյան

16:38 21.11.2018

«Մենք»-ն այնպիսի բառ է, որը բոլորս ամեն օր օգտագործում ենք: Երբ մենք ուզում ենք ինչ-որ մի բան ասել, ապա այդտեղ, բացի «ես» և «դու»-ից, կա նաև «մենք»-ը: Այն ավելի դրականի ու հավաքականի արտացոլումն է: «Մենք»-ի մաս կազմած ուժերն արդեն իսկ կայացած քաղաքական ուժեր են: «Մենք» դաշինքի առաջին դեմքերն իրենց ուրույն տեղն ունեն ՀՀ քաղաքական դաշտում […]

̰
Դիլիջանի «հայտնի մեծ փոսի» խնդիրն ամբողջությամբ կլուծվի արդեն հաջորդ տարում

16:38 21.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան տեսակապ է հաստատել Դիլիջանում վերանորոգվող ճանապարհահատվածից: Արշակյանը խոսել է այն մասին, թե ինչ է արվում Դիլիջան բարձրացող փլուզված  հատվածի վերականգնման համար: «Մեծ աշխատանք պետք է տարվեր, մենք շինարարին խնդրել ենք, որ ժամանակավոր լուծում գտնի: Մյուս տարի հիմնանորոգում կանենք»,- ասել է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի […]

̰
Հինգ ընկերություն զրկվել է ընդերքն օգտագործելու իրավունքից

16:25 21.11.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ընդերքն օգտագործող ընկերություններում և արդյունքում ինչ է պարզվել։ «127 ընկերության մասով, որոնց ապառքները կազմում են շուրջ 573 մլն դրամ, ներկայացվել են համապատասխան զգուշացումներ պարտավորությունները կատարելու վերաբերյալ: Արդեն վերականգնվել է 130 մլն դրամ: 23 […]

̰
Իտալիայում մաֆիոզ կլանի պատկանող շենքեր են առգրավվել

16:14 21.11.2018

Իտալիայի ոստիկանությունը Հռոմում անօրինական ճանապարհով կառուցված շուրջ 8 շենք է առգրավել, որոնք պատկանել են տեղի ամենահայտնի մաֆիոզ կլանին: Այս մասին հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ հատուկ գործողություններին մասնակցել է 600 ոստիկան: Հատուկ գործողությունների, այդ թվում՝ հանցագործների ձերբակալության ընթացքին հետևող քաղաքապետ Վիրջինիա Ռաջին հայտարարել է, որ այդ շենքերը նախատեսվում է քանդել մինչև այս տարեվերջ:

̰
ՀԱԷԿ-ի մյուս տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին

16:13 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին: Բաղրամյանն անդրադարձել է այն բանին, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ «2018 թվականին ատոմակայանը շուրջ 6 ամիս կանգնած է եղել, դա պայմանավորած էր նրանով, որ փոխում էին տուրբին-գեներատորը: Մյուս տուրբին-գեներատորը փոխվելու […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ապարանում

16:10 21.11.2018

Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ապարան քաղաքում: Խոսելով քաղաքի կենտրոնական հրապարակում՝ Փաշինյանն ասել է, որ հեղափոխության իմաստը ոչ թե այն է, որ կառավարություն կամ իշխող ուժ փոխվի, այլ այն, որ հասարակությունն ինքն է որոշել, թե ով լինի երկրի ղեկավար: «Շատ են խոսում, թե հեղափոխությունից հետո կլինի հիասթափություն. […]

̰
Բաքվում Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանն արձանագրություն են ստորագրել. RazmInfo

16:01 21.11.2018

Այսօր Բաքվում առանձին և համատեղ հանդիպումներ են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերի և Վրաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայայի միջև։ Այս մասին տեղեկացնում է Razm.info կայքը: Եռակողմ հանդիպման ժամանակ պաշտպանության ոլորտի ղեկավարների միջև ստորագրվել է համագործակցության մասին արձանագրություն: Մանրամասները դեռևս հայտնի չեն: Եռակողմ հանդիպումն անցել […]

̰
ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու համար «Շերեմետևո» օդանավակայանում հատուկ հանձնաժողով է ստեղծվել

15:59 21.11.2018

«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է զբաղվի  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքների քննությամբ: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» լրատվական ծառայությունը՝ հղում անելով «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոյին: Ներադկոն ասել է, որ դեպքի հետաքննությունը նպատակ ունի կանխել հետագայում նման դեպքերի կրկնությունը: Քննության համար կպահանջվի 10 օր: Թե ինչն է եղել ողբերգական միջադեպի պատճառը, […]

̰
ՀԱԷԿ-ի ռեակտորը առավելագույնը 10 տարի կարող է գործել

15:52 21.11.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն այսօր խոսել է նաև ՀԱԷԿ-ի վիճակի մասին: Հայտնի է, որ արդիականացումից հետո ՀԱԷԿ-ը պետք է 10 տարվա կյանք ունենա։ «Այս պահին մշակվում է և մինչև 2019 թվականի կեսը կավարտենք ամբողջ էներգահամակարգի զարգացման հեռանակարը 2020-2040 թվականների համար: Բնականաբար, հիմքում դրվում է նվազագույն ծախսերով օպտիմալ համակարգ ունենալու գաղափարը»,- ասել […]

̰
Նիկոլ Փաշինյանը Արագածոտնում պատմել է հեղափոխության դժվարությունների մասին

15:43 21.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Աշտարակ քաղաքի կենտրոնական հրապարակում այսօր ելույթ է ունեցել հանրության առաջ՝ խոսելով հեղափոխության, դրա դժվարությունների և տված արդյունքների մասին: Փաշինյանն ասել է, որ իրենց հիմնական խնդիրն է եղել Հայաստանի բնակիչներին հավատ ներշնչել ապագայի նկատմամբ, քանի որ այսօր, առավել քան երբևէ, հենց դրա կարիքն ունեն մարդիկ: […]

̰
ԱՄՆ-Իրան հակասություններն ինչպե՞ս են ազդում ՀՀ էներգետիկ ծրագրերի վրա

15:36 21.11.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել են, թե Իրանի հետ Հայաստանի էներգետիկ ծրագրերը արդյո՞ք որևէ խնդրի հետ չեն առնչվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն դարձյալ պատժամիջոցներ է սահմանել ԻԻՀ նկատմամբ. «Մի քանի օր առաջ հանդիպել ենք ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ և իրենց հանգամանալից ներկայացրել, որ և՛ […]

̰
«Իմ քայլն» ընտրությունների կգնա «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով

15:30 21.11.2018

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից իշխանությունների հասցեին հնչող տարբեր մեղադրանքները, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի կատարել իր կողմից տրված և ոչ մի խոստում, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պարզապես չի կիսում: Ըստ նրա՝ հանրապետականների այն պնդումները, որ աշխատավարձերի բարձրացում չի եղել, իրականությանը չեն համապատասխանում: Լենա Նազարյանի պնդմամբ՝ բարձրացվել է, օրինակ՝ բուժաշխատողների աշխատավարձերը, […]

̰
Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերի պաշտպանները բացեցին ճանապարհը

15:22 21.11.2018

Ապրիլյան պատերազմի մասնակիցների շահերը պաշտպանողները, որոնք այսօր բողոքի ակցիա են իրականացնում զինգրքույկներում պատերազմին մասնակցության մասին նշումների հարցով, փակել էին Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան փողոց տանող ճանապարհը: Ոստիկանները նրանցից պահանջում էին բացել ճանապարհը, չխանգարել երթևեկությանը, ցուցարարները ոստիկանության հետ ընդհանուր հայտարարի չէին գալիս, ասում էին` չեն բացելու ճանապարհը, քանի դեռ հանդիպում չի եղել իրենց հետ, իրենց հարցերին չեն […]

̰
Լենա Նազարյանն անդրադարձել է «հավատաքննության» մասին մեղադրանքներին

15:18 21.11.2018

Եղել են տարբեր թեկնածուներ, ում հետ մենք զրուցել ենք, պարզել ենք այդ զրույցների ընթացքում, որ տարբեր ճանապարհներ ունենք անցնելու և չենք կարող միասին համագործակցել: Այսպես է այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ արձագանքել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ ի պատասխան Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հոդվածի: Հիշեցնենք, որ վերջինս իր հոդվածում ներկայացրել էր, […]

̰
Հայաստանում կան 500 մլն դոլարի ներդրումային նախագծեր. Նիկոլ Փաշինյան

15:11 21.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետարանում համայնքապետերի հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանում կատարվող ներդրումներին՝ նշելով, որ թեև վերջին ամիսներին նկատվում է տնտեսական անկում, սակայն դա ժամանակավոր է, քանի որ տարբեր գործարարների հետ բանակցությունների արդյունքում կան պայմանավորվածություններ, ըստ որոնց՝ պետք է մոտ 500 մլն դոլարի ներդրումներ կատարվեն: Փաշինյանը շեշտել է, […]

̰
Գազի սակագինը բացարձակ արժեքով չի կարող նույնը լինել, ինչ Բելառուսի պարագայում. Բաղրամյան

14:26 21.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, նոյեմբերին 8-ին խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հնարավոր է համարում գազի գնի իջեցումը: «Այնպես չէ, որ ԵԱՏՄ-ում ամենաէժան գազը մենք ենք ստանում, Բելառուսը ստանում է 18 դոլարով էժան՝ պլյուս, որ Բելառուսը նաև մեծ գումարներ է ստանում տրանզիտ երկիր լինելու համար: Իմ կարծիքով՝ և՛ […]

̰
Հենրիխ Մխիթարյանը միացել է «զինագործներին»

14:20 21.11.2018

Հայաստանի ազգային ընտրանու կազմում 2 հանդիպում անցկացնելուց հետո Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին միացել է «Արսենալին»: Այս մասին տեղեկանում ենք հայազգի ֆուտբոլիստի թվիթերյան էջի գրառումից: «Վերադարձ «Արսենալ»,- գրել է Մխիթարյանը: Back at @arsenal ⚽️🔝 pic.twitter.com/bk63wAMDNj — Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) November 21, 2018

̰
Խաղի կանոնները պետք է ընդհանուր լինեն, Սահմանադրությունը պետք է պահենք. Բաղդասարյան

14:18 21.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին` ո՞րն է պատճառը, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իշխանափոխությունից հետո որևէ ակտիվություն չի ցուցաբերում: «Ես խնդրում եմ, այդ թեմայի վրա մի՛ ծանրացեք, Սերժ Սարգսյանի տրամադրությունը բարձր է, ինքը զբաղված է իր գործերով ու նաև կուսակցական գործերով: Ինքը պասիվ չէ, բայց այդպիսի ցայտուն […]

̰
Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե. Լենա Նազարյանը հակադարձել է Հայկ Բաբուխանյանին

14:17 21.11.2018

Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հակադարձելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած համոզմանը, թե կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է: Հայկ Բաբուխանյանն այդ մասին հայտարարել էր «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ: Ըստ դրա՝ ՀՀ-ին […]

̰
Ամուլսարում ուսումնասիրությունները դեռ 2-3 ամիս կտևեն. Գարեգին Բաղրամյան

14:12 21.11.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ փուլում է Ամուլսարի հետ կապված հարցի լուծումը: «Ամուլսարի հետ կապված, կարծում եմ՝ վարչապետի պաշտոնակատարը շատ հանգամանալից ասել է, և այս պահին միջազգային ճանաչված փորձագետների կողմից իրականացվում է բնապահպանական վերլուծություն և այդ պրոյեկտին կարող ենք անդրադառնալ միայն այն […]

̰
Ակնհայտ է՝ հետհեղափոխական սպասումները գերազանցում են արձանագրված արդյունքները. Ջանջուղազյանը՝ բյուջեի մասին

14:08 21.11.2018

Ակնհայտ է, որ հետհեղափոխական սպասումները գերազանցում են արձանագրված արդյունքները: Այս մասին այսօր հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը, թե բյուջեի մասին օրինագիծը պետք է արտահայտեր հետհեղափոխական սպասումները: «Դա շատ տրամաբանական է: Ենթադրվում է, որ մենք մշտապես պետք է համակերպված լինենք այն վիճակի հետ, որ սպասումները պետք է լինեն ավելին, […]

̰
Ո՞րն է բյուջե չհաստատելու իմաստը. Վահրամ Բաղդասարյան

14:05 21.11.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով SHANTNEWS.am-ի հարցին` 2019 թ. պետբյուջեի նախագծին Հանրապետականը կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ, ասել է. «Անկախ նրանից`այս բյուջեն կանցնի, թե չի անցնի վաղը, մեկ ամիս հետո այն կանցնի, ու դա կնշանակի, որ մենք խոչընդոտում ենք այս մեկ ամսվա աշխատանքին»։ Բաղդասարյանը շեշտեց` ՀՀԿ-ն պետք է կառավարության աշխատանքում դրականը նկատի, բացասականի […]

̰
Տնտեսական ակտիվության անկում է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան

14:03 21.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ մարզպետարանում հանդիպել է մարզի պաշտոնյաների հետ և խոսել տնտեսական խնդիրների մասին: Փաշինյանի խոսքերով՝ վերջին ամիսներին ՀՀ-ում կա տնտեսական անկում, սակայն դա սպասելի է, քանի որ հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես, ամենաթողություն այլևս չկա, ինչի պատճառով որոշ հանքավայրեր դադարեցրել են գործունեությունը, ինչը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության […]

̰
ՀԿԵ-ն գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանվեց 30 մլն դրամով

13:58 21.11.2018

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գերիշխող դիրքը չարաշահելու համար ՏՄՊՊՀ-ի որոշմամբ տուգանվեց 30 մլն դրամով: «Հարավկովկասյան երկաթուղին» փաստացի խոչընդոտել է «ԱՄ գրուպ» ընկերության գործունեությանը՝ պատճառելով ֆինանսական մեծ վնասներ: ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «ԱՄ գրուպ» ընկերությունը: Ըստ բողոքի՝ «Հարավկովկասյան երկաթուղին» չարաշահում է իր մենաշնորհային դիրքը, ինչի հետևանքով ֆինանսական լուրջ վնաս է […]

̰
Նախարարի պաշտոնակատարը մանրամասներ է հայտնել գազի հարցով ՌԴ-ի հետ կնքված համաձայնագրից

13:57 21.11.2018

ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին այսօր ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրել են, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեպքում,  եթե մինչև 2016 թվականը, 14 տարի շարունակ, գազի կորուստը կազմել է 5.37 տոկոս, ապա 2016 թվականից, երբ վարչապետ է եղել Կարեն Կարապետյանը,  էականորեն բարձրացել է՝ հասնելով 6.69 տոկոսի: Սա իր ազդեցությունն է ունեցել սակագնի […]

̰
Ոստիկանությունը պետք է հետևի ընտրությունների պատշաճ անցկացմանը. Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է

13:43 21.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում է: Մարզպետարանում հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին սպասվող խորհրդարանական ընտրությանը՝ նշելով, որ դա պետք է լինի ամենաազատ ու ընտրակաշառքներից զերծ ընտրությունը: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ինքը ոստիկանությունից սպասում է մշտական օպերատիվ տեղեկատվության, և չի հանդուրժի ընտրակաշառքների մասին մամուլից, այլ ոչ թե ոստիկանությունից […]

̰
Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Քեմփ Մարմալ» ռազմաբազայի հրամանատարական կազմի հետ

13:38 21.11.2018

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունել է «Քեմփ Մարմալ» ռազմաբազայի հրամանատարությունը։ «Ռազմաբազայի հրամանատար գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը դիմավորեց Դավիթ Տոնոյանին, ուղեկցեց հրամանատարության շտաբ, որտեղ ներկայացրեց հյուսիսային հրամանատարության կատարած ծառայության առանձնահատկությունները, խնդիրները, մարտական իրավիճակը տարածաշրջանում առհասարակ և բրիգադի հատվածում։ […]

̰
«Վեոլիա ջուր»-ը տուգանվեց 10 մլն դրամով

13:30 21.11.2018

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանել է 10 մլն դրամով: Հանձնաժողովը 2018թ. ապրիլի 4-ի նիստում քննել էր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանք կիրառելու հարցը: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի վերաբերյալ 2018թ. 2-րդ եռամսյակի տեղեկատվության մոնիթորինգի արդյունքների ամփոփումից պարզվել է, որ որոշ դեպքերում խախտվել են հանձնաժողովի որոշումներից մեկով […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովը չի գործելու

13:26 21.11.2018

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն այսօր հայտարարել է, որ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվում են, քանի որ պատգամավորների մեծ մասը զբաղված է նախընտրական աշխատանքներով։ Կոստանյանը քիչ հավանական է համարել, որ հանձնաժողովը նիստեր հրավիրի գործող խորհրդարանում՝ հույս հայտնելով, որ նոր խորհրդարանում նոր հանձնաժողով կստեղծվի այդ խնդիրը ուսումնասիրելու համար:

̰
BACK_TO_TOP