15:14 22.11.2018
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է վերջերս ավելացած առևտրային կեղծ կայքէջերի խնդրին։ «Վաղը ամսի 23-ն է, այսինքն՝ «Սև ուրբաթը»: Արդեն երկու շաբաթ է՝ կայքեր են լցված, նույնիսկ Ֆեյսբուքով են իրենց գովազդը դնում որպես բրենդային խանութներ, մի քիչ անունը տարբերվում է և լավ զեղչեր են: Ես մի 5-6 հոգի գիտեմ, որ այս մի քանի […]
15:08 22.11.2018
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին` ժամը 14:30-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքների արդյունքում Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
15:03 22.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը խոսել է հոկտեմբերի 2-ին ՀՅԴ-ի և կառավարության միջև տեղի ունեցած անհամաձայնության մասին՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է թույլ տվել՝ ներկայացնելով, թե ազատում է աշխատանքից դաշնակցական նախարարներին և մարզպետներին: Արմենուհի Կյուրեղյանի խոսքերով՝ ՀՅԴ ԳՄ որոշման համաձայն՝ նախարարներն ու մարզպետներն արդեն հրաժարականի դիմում էին […]
14:56 22.11.2018
ՕԵԿ-ը ընտրությունների կգնա «Օրինականություն, արդարություն, ապահովություն» կարգախոսով. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Ինչո՞ւ օրինականություն, որովհետև օրենքի գերակայությունը Հայաստանի զարգացման կենարար ճանապարհը պետք է լինի: Ինչո՞ւ արդարություն, որովհետև ազգը, ժողովուրդը, հասարակությունը արդարության, այդ թվում՝ սոցիալական արդարության կարիք ունեն, ինչո՞ւ ապահովվածություն, որովհետև ազգը, հայրենիքը, ժողովուրդը ցանկանում է և՛ սոցիալական ապահովություն, […]
14:45 22.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստում քննարկման դրվեց «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» նախագիծը: Զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը նշեց, որ ավելացվել են բնակարանների վարձակալության փոխհատուցման չափերը` հաշվի առնելով զինծառայողների դժգոհությունները, նաև շահագրգիռ պետական մարմինների առաջարկները: Բալայանն ասաց, […]
14:38 22.11.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին լրագրողները խնդրել են մեկնաբանել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի արած արտահայտությունները: Հիշեցնենք՝ Շարմազանովն այսօր հայտարարել է, որ «Փաշինյանի մոտ լավ է ստացվում քայլարշավ անելը, բայց ոչ պետություն կառավարելը»: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը մեկնաբանում են միայն […]
14:30 22.11.2018
ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է խորհրդարանում ընդունված 2019թ. պետական բյուջեի նախագծին՝ ասելով, որ թեև ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել, սակայն ինքը կարծում է, որ այդ փաստաթուղթը հիասթափեցնող ու հետընթաց արձանագրող է: «9.7 տոկոս տնտեսական աճով երկիրը տվել ենք Փաշինյանին, այսօր բյուջեում գրել են 4.9 տոկոս, գնացեք Ալավերդի, կտեսնեք՝ […]
14:26 22.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի […]
14:07 22.11.2018
Երևանի կենդանաբանական այգի են հրավիրվել միջազգային որակավորում ունեցող մի խումբ կենդանաբույժներ Մեծ Բրիտանիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Նրանք ժամանել են 2017 -2018թթ. փրկված գորշ արջերի ատամների բուժման նպատակով, քանի որ փրկարար գործողության ընթացքում հաշվառվել են ատամների հետ կապված խնդիրներ ունեցող մի քանի արջեր: Հետազոտվել է «Շանթ» ռեստորանային համալիրում տարիներ շարունակ պահված մոտ 11 տարեկան էգ […]
13:58 22.11.2018
«Ում մոտ ինչը լավ է ստացվում, նա հենց դրանով էլ պետք է զբաղվի: Հուսով եմ՝ պարոն վարչապետը հասկացավ, որ իր մոտ լավ է ստացվում քայլարշավ անելը, իսկ տնտեսություն կառուցելը, պետություն ղեկավարելը լավ չի ստացվում, նույնիսկ չի ստացվում»,- ԱԺ-ում այսօր հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ասել է, որ ի հեճուկս կառավարության ղեկավարի, ՀՀԿ-ն […]
13:56 22.11.2018
Կառավարության նպատակն է Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելը: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այդ հայտարարությունն արել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհի համաձայնագրի որոշումը քննարկելիս: Նշենք, որ համաձայնագրով՝ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկը մոտ 13 մլրդ դրամի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար: Փաշինյանը հավելել […]
13:48 22.11.2018
Կառավարությունն ավելի քան 205 մլն դրամ կտրամադրի Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ որոշման նախագիծը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Դրանք, ըստ Տերտերյանի, իրականացվում են 23 համայնքում: Նա ասել է, որ կառավարությունն արդեն […]
13:47 22.11.2018
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր խոսել է ֆեյքերից ու քաղաքական դաշտի վրա դրանց ազդեցությունից: «Ֆեյք պահելը հեշտ գործ չէ: Այսօր, եթե փորձեք բացել, Ֆեյսբուքը մեծ հավանականությամբ կջնջի, դուք առնվազն SIM քարտ պետք է պահեք, գումար ծախսեք ֆեյք բացելու համար, այսինքն՝ դա հենց այսպես չի արվում»,- ասել է Մարտիրոսյանը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Մարտիրոսյանից, թե, օրինակ, […]
13:42 22.11.2018
Այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսել է այն մասին, թե ինչպիսի վտանգ են ներկայացնում կեղծ կայքերը և համացանցի կեղծ օգտատերերը ՀՀ ներքաղաքական-ներհասարակական գործընթացների համար։ «Ֆեյք բառը կարելի է համարել հայերեն. երկրի ղեկավարությունից մինչև վերջին մարդն օգտագործում են: Աշխարհն է մտահոգված այդ խնդրով: Ֆեյքային նորությունները դարձել են այնքան ազդեցիկ, որ հիմա խոսակցություն է գնում է […]
13:42 22.11.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 24-րդ հոդվածի՝ 1. 2-րդ մասում լրացնել նոր «ա.1» կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «ա.1) ճանապարհային երթևեկությունը կարգավորող […]
13:28 22.11.2018
Կառավարությունը գումար կհատկացնի Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար: Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունեց այսօր: Որոշման նախագիծը ներկայացնելիս ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և ԵՄ-ի միջև 2017 թվականին կնքված հատուկ համաձայնագրով, որով նախատեսվում է 4 գյուղատնտեսական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների […]
13:14 22.11.2018
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Դավիթ Վիրաբյանին ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու և Վիկտոր Բիյագովին ՀԱԿՊ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ նշանակելու փաստին: «Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականացվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ […]
13:02 22.11.2018
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նոյեմբերի 22-ին կառավարության հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նա նշեց, որ բովանդակային առումով նախագիծը «սակավաջրություն» և «երաշտ» տերմինների հստակեցմանը և հայտարարելու գործընթացին է վերաբերում, դրանք թեպետ սահմանված են, բայց մեխանիզմ չկա՝ ինչպես, որ գործոնների համար են հայտարարվում: Գրիգորյանը հիշեցրեց` […]
13:00 22.11.2018
ՀՀ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ մերժվել է Ս. Մայրապետյանի նկատմամբ կիրառված փախանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, որտեղ կրկին հղում է կատարվել Մայրապետյանի առողջական վիճակին: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ քրեական դատավարության նույն փուլում […]
12:55 22.11.2018
Թուրքիայում հաղորդավարն ուղիղ եթերում սրտի կաթված է ստացել սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրումից ընդամենը 10 օր անց: Սպորտային հաղորդման տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Սուկրու Օյտանը նախ՝ ընկել սեղանի վրա, ապա՝ անգիտակից վիճակում հայտնվել հատակին, գրում է The Sun-ը: Վերլուծելով տեղի ֆուտբոլային թիմերի խաղը՝ տղամարդը կտրուկ լռել է, որից հետո գլուխը դրել սեղանին: Միևնույն […]
12:44 22.11.2018
Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկը մոտ 13 մլրդ դրամի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար: Համապատասխան համաձայնագրի ստորագրման առաջարկության որոշումը կառավարությունը ընդունեց այսօր: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ դրամաշնորհը, որ տրամադրվում է բանկի կողմից, աշխարհում ամենամեծերից է և տարածաշրջանում ամենամեծը: «Կարևոր է նրանով, որ չի սահմանափակվում միայն կենսաբազմազանության և անտառների շրջանակում, ներառում է […]
12:40 22.11.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի, թե արդյո՞ք Կալիֆոռնիայի անտառային հրդեհների հետևանքով հայ համայնքի շրջանում չկան տուժածներ կամ զոհեր, բացասական պատասխան տվեց՝ հավելելով, թե հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: «Ըստ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ Կալիֆոռնիայում հրդեհների պատճառով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան»,- ասաց […]
12:32 22.11.2018
Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը թվիթերյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց երկրի համար «նացիոնալ-սոցիալիստական» ուռուցք է: Ընդ որում, դերասանի կարծիքով՝ այդ ուռուցքն անընդհատ աճում է: The United States has a National Socialist tumor in its body and it is growing day by day. This alone should compel you […]
12:24 22.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, խոսելով արտահերթ ընտրությունների և նախընտրական քարոզչության մասին, ասել է, որ շատ քաղաքական ուժեր արդեն զբաղված են քարոզչությամբ, թեև օրենքով դա դեռևս թույլատրված չէ: «Մեզ համար դժվար է պատրաստվել ընտրություններին, քանի որ դրանք հապշտապ որոշումով եկան դեկտեմբեր, և մինչև հիմա դրա համար որևէ լուրջ հիմնավորում […]
12:02 22.11.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Իմ աշխատասենյակի պլաստմասսաե գրիչները փոխարինեցի թղթե էկոգրիչներով: Քայլ առ քայլ պետք է սահմանափակել պլաստիկե պիտույքների կիրառումը՝ հանուն շրջակա միջավայրի պաշտպանության»,- գրել է նա:
11:20 22.11.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել այդ պաշտոնում Վիկտոր Բիյագովին նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտոր Բիյագովին […]
01:03 22.11.2018
Եթե Ձեր ընտանիքի անդամն է ուղարկում այդ տրանսֆերտը, ապա դա Ձեզ համար կարող է և որպես եկամուտ չդիտարկվել: «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակկող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տվյալ գումարը ստացող քաղաքացու համար եկամուտ է համարվում բարեկամի կողմից արտասահմանից հարազատներին ուղարկած գումարը: «Ընտանիքի անդամը, […]
00:24 22.11.2018
Բրիտանացի Ջորդան Դոյլը Սինգապուրում սիրելիին առաջարկություն է արել ջրասամույրների խմբի կողքին, գրում է BBC-ն: Տղամարդու ընկերուհին՝ Մերին, շատ է սիրում այս կենդանիներին, ուստի տղամարդը որոշել է նման անակնկալ մատուցել: «Ես առաջին օրը չէ, որ ամուսնական մատանին ինձ հետ եմ տանում: Մերին շատ է սիրում ջրասամույրներին, և ես մտածեցի, որ եկել է առաջարկություն անելու պահը»,- նշել […]
00:08 22.11.2018
Մեծ Բրիտանիայում մարդիկ, որոնք ցանկանում են Թերեզա Մեյին իշխանության գլխին տեսնել, աճել է նրա՝ Brexit-ի պաշտպանության մասին ելույթից հետո, գրում է Daily Mail -ը՝ հղում անելով YouGo հարցման տվյալներին: Նախորդ շաբաթվա 33%-ի համեմատ, հարցվածների 46 %-ը ցանկանում է, որ Թերեզա Մեյը մնա իր պաշտոնին: Մեծ Բրիտանիայի վարչապետի հեռանալուն կողմ քվեարկողների թիվը 47% -ից նվզաել է մինչև 34%: Հարցումն անցկացվել […]