TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC
Admin

Admin

Եթե պետավտոտեսչությունը վարչապետի ուղեկցումը չի ապահովում, ինչո՞ւ պետք է մյուսներինն ապահովի

15:59 20.11.2018

Հայաստանի վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը 70 տոկոսով սահմանափակել է իրեն ուղեկցող կորտեժը, քանի որ Երևանում «հայ-հարայ-հուրույ»-ով տեղափոխվելու կարիք չի տեսել։ Այս մասին Փաշինյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Երկրի ղեկավարի ուղեկցությունը հանվել է, բայց պարզվել է, որ տասնյակ այդպիսի ուղեկցումներ կան։ Հարց՝ իսկ ինչո՞ւ, եթե երկրի վարչապետինը չի ապահովում պետավտոտեսչությունը, ինչո՞ւ պետք է ուրիշներինն ապահովի»,- […]

̰
Չեն ասում՝ երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է սեռական փոքրամասնություն լինելու մասին, ի՞նչ պետք է անենք նրան․ Փաշինյան

15:56 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրապետական կուսակցությանը մեղադրում է, որ վերջինս շահարկում է ոչ միայն եկեղեցու, կաթողիկոսի պաշտպանության թեման, այլև ԼԳԲՏ ակտիվիստների թեման։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։ «Միևնույն ժամանակ չեն պատասխանում կոնկրետ մի հարցի՝ երբ ՀՀ որևէ քաղաքացի հայտարարում է, որ ինքը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ է, մենք ի՞նչ պետք է անենք նրան։ […]

̰
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան այցի ընթացքում աննախադեպ արձանագրում արվեց. Փաշինյան

15:53 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան այցի ընթացքում ի՞նչ արձանագրումներ արվեցին: «Այդ այցերի արդյունքում արվեց արձանագրում, որ մինչ այդ չէր արվել, այն է` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն ԱՄՆ նախագահի վարչակազմը համարում է բարձր առաջնահերթություն: Սա շատ կարևոր ուղերձ էր, որ մինչ այդ չէր հնչել: […]

̰
ՀՀ նոր թղթադրամները նաև հավելված կունենան

15:46 20.11.2018

SHANTNEWS-ն այսօր արդեն հայտնել է, որ ԿԲ-ում, երբ ներկայացրել են ՀՀ 3-րդ սերնդի նոր թղթադրամները, արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն անդրադարձել է դրանց դիզայնին ու պաշտպանվածությանը: Իսկ ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն ասել է, որ թղթադրամների մասին տեղեկություններով նաև հավելված է լինելու. «Ներկայացված կլինեն դրամի բոլոր հատկանիշները՝ շատ դիտարժան ձևով: Եվ մեր հանրությունը հնարավորություն […]

̰
Ազգային ժողովով ամեն ինչ ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում. Նիկոլ Փաշինյան

15:43 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց ուղղեցին` գո՞հ է արդյոք իր ղեկավարած ուժի ընտրական ցուցակից, որտեղ ոլորտների լավագույն մասնագետները ներկայացված չեն: Փաշինյանն արձագանքեց, որ իրենց ցուցակում կան և՛ տնտեսագետներ, և՛ իրավաբաններ, մի մասն իրենց ուժի հետ քաղաքական առնչություններ չի ունեցել: «Մենք ակնկալում ենք, որ կստանանք ժողովրդի վստահության քվեն, խորհրդարանում կունենանք մեծամասնություն, և այդ մեծամասնությունը […]

̰ ̰
Պորտուգալիայում տեղումների հետևանքով ավտոմայրուղի է փլուզվել. կան զոհեր ու անհետ կորածներ

15:32 20.11.2018

Պորտուգալիայի կենտրոնական հատվածում տևական ժամանակ շարունակվող տեղումների հետևանքով կենտրոնական ավտոմայրուղիներից մեկը մի հատվածի փլուզում է տեղի ունեցել: 2 մարդ զոհվել է, 4 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտնում է Publico-ն: Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման պահին (տեղական ժամանակով 20:45-ի սահմաններում-խմբ.) մեկ շինարարական խոշոր մեքենա և երկու մարդատարներ ընկել են փլուզման հետևանքով առաջացած՝ ավելի քան […]

̰
Ինչո՞ւ Տիգրան Պետրոսյան և ոչ, օրինակ՝ Ազնավուր. ԿԲ-ն՝ 2000 դրամանոցի պատկերի ընտրության մասին

15:26 20.11.2018

Դեկտեմբերի 25-ից 1000 և 5000 դրամ անվանական արժեքի հետ միասին շրջանառության մեջ կմտնի նաև 2000 դրամանոց թղթադրամը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ԿԲ ներկայացուցիչներից, թե ինչպես է որոշվել, որ թղթադրամի վրա շախմատիստ Տիգրան Պետրոսյանի պատկերը լինի, ինչո՞ւ ոչ, օրինակ՝ Շառլ Ազնավուրինը: «Անվանումների հետ կապված՝ մենք ունենք հանձնաժողով ԿԲ-ում և էդ հանձնաժողովում շատ երկար քննարկումներ են եղել, թե […]

̰
Ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ գործի չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է

15:23 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները հիշեցրին` միշտ հայտարարել է, որ չի լինելու դատախազ, ոստիկանապետ, ԱԱԾ պետ, չի միջամտելու որևէ գործի, բայց բոլոր գործերի մասով հայտարարություններ է անում: Փաշինյանին հարց ուղղվեց` ինչպե՞ս է ստացվում, որ չմիջամտելով` ամեն ինչից տեղյակ է լինում: Վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց, որ ինքը տիրապետում է այդ տեղեկատվությանը, քանի որ ամեն […]

̰
Այդ մարդիկ մտածում են, թե եկեղեցու հեղինակությա՞նն են ծառայում․ Փաշինյանը՝ կաթողիկոսին թիկնազոր տալու նախագծի հեղինակների մասին

15:10 20.11.2018

Երբ մարդիկ մտել էին վեհարան, դրանից հետո ինչո՞ւ այդ մարդիկ մինչև հիմա այնտեղ չեն։ Որովհետև ոստիկանությունը հատուկ գործողությամբ նրանց դուրս է հրավիրել այնտեղից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ամռանը Մայր Աթոռում տեղի ունեցած միջադեպը, երբ ցուցարարները ներխուժել էին վեհարան։ Նախկին փորձն էլ հաշվի առնելով՝ ոստիկանությունը, ըստ Փաշինյանի, հիմա […]

̰
Կարծում ենք, որ պետք է մաքսիմալ նվազեցնել կուսակցությունների դերը. «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար

15:08 20.11.2018

«Մենք այն ուժն ենք, որը միանշանակ աջակցել է վարչապետին և այն ուժն ենք, որը հանդես էր գալիս արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն կողմ: Մեր ուզածը եղավ, բայց ոչ լիովին, քանի որ կարծում ենք, որ առանց Ընտրական օրենսգիրքը փոխելու, հին ԸՕ-ով ընտրությունների գնալը սխալ քայլ է: Վարչապետը բազմիցս և տարբեր հարթակներից ասել է, որ իր համար առաջնահերթությունը […]

̰
500 մլն դրամի նպաստ գողացել են ոչ միայն պետությունից, այլև իրական աղքատություն ունեցող անապահով ընտանիքներից

15:03 20.11.2018

«Մենք նպաստները մտադիր չենք կրճատել և ոչ էլ հանել, մենք ասում ենք՝ եկեք հասկանանք՝ ում ենք տալիս այդ նպաստը և ինչի համար: Մենք մարդուն ասում ենք՝ լավ, դու աղքատ ես, մենք քեզ նպաստ ենք տալիս ու աղքատության գիծ ենք սահմանում: Հետո ասում ենք, թե հենց որ անցար էդ գիծը, ապա զրկելու ենք քեզ նպաստից: Հենց […]

̰
Հեռախոսազանգերից մեկի ժամանակ որդիս խնդրեց՝ էս ուղարկեք, էն ուղարկեք, և դա շատ վատ ազդակ էր․ Փաշինյան

14:57 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատարը խիստ դժգոհ է բանակային սննդից, ու դրա մասին մի քանի անգամ բարձրաձայնել է, այդ հարցով զբաղվում են։ Սակայն նրա համար շոկային է եղել որդու՝ ծառայության հետ կապված զանգը։ «Հեռախոսազանգերից մեկի ժամանակ մենք ստացանք ավանդական խնդրանքը՝ որ ինձ համար էս ուղարկեք, էս ուղարկեք, էս ուղարկեք, էս ուղարկեք, և դա, իհարկե, շատ վատ ազդակ էր»,- […]

̰
Ես ինքս գոհ չեմ, սարսափելի է․ Փաշինյանը՝ բանակի սննդի մասին

14:56 20.11.2018

«Ես ինքս ուտելիքից գոհ չեմ։ Ես, տեսել եք, քանի անգամ գնացել եմ դիրքեր և ինքս բերել եմ, խնդրել եմ՝ բերել են, և այդ ուտելիքը ես փորձել եմ։ Եվ սա սարսափելի է, սարսափելի։ Եվ մենք այդ խնդրով շատ լուրջ զբաղվել ենք, զբաղվում ենք և պիտի զբաղվենք»,- այսօրվա ասուլիսի ժամանակ, բանակային սննդին անդրադառնալիս, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն այս համատեքստում երկրորդական ու երրորդական հարց է. Փաշինյան

14:53 20.11.2018

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առնվազն միայն գլխավոր քարտուղարի հարց չի: Էստեղ շատ ավելի գլոբալ ու կարևոր հարցեր են քննարկվում և շատ ավելի գլոբալ ու կարևոր հարցեր ունենք այս իրավիճակի կապակցությամբ: Ես սկզբում ասեցի, որ խոսքը մեր ունեցած պարտավորությունների մասին է ՀԱՊԿ-ի նկատմամբ և ՀԱՊԿ-ի՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին է, ինչպես նաև Ռազմաքաղաքական դաշինք հռչակած […]

̰
Իմ որդին ծառայում է զորամասում, սովորական շարքայինի կյանքով է ապրում․ Փաշինյան

14:48 20.11.2018

«Իմ որդին ծառայում է զորամասում, սովորական շարքայինի կյանքով է ապրում և ծառայում է որպես շարքային։ Հարյուր տոկոսով կատարում է բոլոր այն պարտականությունները, որոնք ենթադրվում է, որ պետք է կատարի Հայաստանի զինված ուժերի շարքայինը։ Նույնիսկ ավելին ասեմ, որ ընթացակարգերով նախատեսված է, որ ինքը պետք է որոշակի ուսումնական զորամասում ծառայության տեղափոխվի ինչ-որ ժամանակահատվածում, բայց ես խնդրել եմ, […]

̰
Հարգում եմ յուրաքանչյուրի` կարծիք արտահայտելու իրավունքը. Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Մայրապետյանի քրգործի մասին

14:46 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձ եղավ գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: Փաշինյանին հայտնեցին, որ մտավորականների, ԶԼՄ ղեկավարների և այլ անձանց ստորագրությունները, անձնական երաշխավորագրերը կամ մերժվել են, կամ անարձագանք մնացել: «Ես չեմ ուզում հայտարարություն անել, որը որևէ ձևով ընկալվի իբրև նախաքննության վրա ազդեցություն, բայց այն տեղեկատվությունը, որ առկա է, դրա մի […]

̰
Հիմա համաձայնո՞ւմ ենք, ևս 2 Ռամիլ Սաֆարո՞վ ենք վերադարձնում Ադրբեջան․ Փաշինյանը՝ գերիներին հնարավոր փոխանակման մասին

14:40 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատարը ծանոթ է Ադրբեջանում հայտնված տավուշցի Կարեն Ղազարյանի խնդրին և համարում է, որ ջանքեր պետք է գործադրվեն նրան Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Սակայն այստեղ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարցեր կան, որոնց նա անդրադարձավ այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Հիմա շատ է խոսվում, որ Ադրբեջանն առաջարկում է բոլորը բոլորի հետ փոխանակել։ Մենք պետք է գնա՞նք դրան, իսկ մենք հարցրե՞լ […]

̰
10,5 մլրդ դրամ է վերականգնվել նախկին յուրացումներից ու չարաշահումներից․ Փաշինյան

14:37 20.11.2018

Իշխանափոխությունից հետո յուրացումների ու չարաշահումների բացահայտման, դրանք կատարողներից բռնագանձումների ու պայմանավորված վերադարձերի արդյունքում Հայաստանի բյուջե է վերադարձվել 10 միլիարդ դրամից ավելի գումար։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց այսօրվա ասուլիսի ժամանակ։ Մինչ այդ նրան հարց էին տվել վերականգնված գումարների վերաբերյալ, ու ձեռքի տակ չունենալով թիվը՝ նա հրաժարվել էր կոնկրետ գումար նշել։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանին հանձնեցին […]

̰
Երկու ամիս է` հազվադեպ եմ ուղիղ եթերում լինում, հանրապետականը ուղիղ եթերից դուրս չի գալիս. Փաշինյան

14:30 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը կրկին անդրադարձավ վերջին օրերին ակտիվորեն քննարկվող ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարին: Փաշինյանն ընդգծեց` չի կարող լինել այնպես, որ մարդը Հայաստան մտնելիս հարկվի, հետո գնա իր բնակավայր, հարկվի, հետո տնից դուրս գա, հարկվի, հետո մի տեղ գնա, էլի հարկվի: Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով` նման համակարգ չկա Հայաստանում […]

̰
ՀՀ 3-րդ շարքի թղթադրամները շարունակում են 2-րդ շարքի դիզայնի սկզբունքը

14:28 20.11.2018

Այսօր ԿԲ-ում, երբ ներկայացրել են ՀՀ 3-րդ սերնդի նոր թղթադրամները, արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն անդրադարձել է դրանց դիզայնին. «Թղթադրամների դիզայնը շարունակում է ՀՀ երկրորդ շարքի դիզայնի սկզբունքը: Նորից պատկերված են անվանի անհատներ, ուղղակի աշխարհագրական սահմանները մի քիչ ավելի ընդլայնված են: Սա արված է նրա համար, որպեսզի բնակչությունը կարողանա ավելի հեշտ ընկալել 3-րդ շարքի […]

̰
Այսօր հայ ժողովուրդն Արցախի բանակցային գործընթացից տեղեկացված է առավել, քան երբևէ. Փաշինյան

14:25 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Արցախի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումների մասին, նշեց` ինքը դրանք հստակ շարադրել է: Փաշինյանը շեշտեց` պետք է համազգային ներուժը համախմբել մեր շահերը Արցախի հարցում լիարժեք պաշտպանելու, մեր շահերը հետապնդելու համար, քանի որ բոլորի համար ակնհայտ է` Արցախի հարցը մեր երկրի, մեր ժողովրդի համար ունի առանցքային […]

̰
Փաշինյանը բացառում է՝ թիմում լինեն զինծառայությունից ապօրինի խուսափած անձինք, ու նրանց հետ կոմպրոմիս լինի

14:19 20.11.2018

Վարչապետի պաշտոնակատարը պնդում է, որ որևէ դեպքում կոմպրոմիս չի լինելու կոռուպցիայի հետ, եթե նույնիսկ ստուգումների դեպքում պարզվի, որ իր թիմում աշխատող պաշտոնյաները ժամանակին ապօրինի խուսափել են զինվորական ծառայությունից։ Այսօրվա ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցով դատախազությունն է զբաղվում, և ինքը չի ուզում անհարկի հայտարարություններ անել այդ թեմայով։ Փաշինյանը հաստատեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ […]

̰
Մեղավոր եմ զգում, որ մինչև հիմա Գյումրիում չեմ եղել․ Փաշինյանը՝ ի պատասխան SHANTNEWS.am-ի հարցի

14:16 20.11.2018

«Մեղավոր եմ զգում, որ մինչև հիմա Գյումրիում չեմ եղել, բայց առաջիկայում մենք քարոզարշավը պլանավորում ենք սկսել Գյումրիից, և դեկտեմբերի 7-ին էլ անպայման կլինեմ Գյումրիում։ Ընդհանուր առմամբ Ձեր ասած խնդիրների լուծումը էլի նույնն է՝ պետք է այնտեղ ներդրումներ արվեն, աշխատանքներ ստեղծվեն, զբաղվածության մակարդակը բարձրանա, մարդկանց եկամուտները մեծանան, որպեսզի նաև գեներացվեն գումարներ, որոնք ծախսվեն այդ նպատակների համար»,- […]

̰
Ոմանք ընկալել էին, թե ես ու Ադրբեջանի նախագահն առավոտից երեկո չաթ ենք անում. Փաշինյան

14:15 20.11.2018

Սահմանին հարաբերական հանգստությունը ոչ թե օպերատիվ կապի արդյունք է, այլ Դուշանբեի պայմանավորվածությունների, իսկ օպերատիվ կապն ընդամենն այդ պայմանավորվածությունների հարակից բաղադրիչներից մեկն է: Այս մասին նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև օպերատիվ կապը գործում է, և արդյո՞ք սահմանին տիրող հարաբերական հանգստությունը դրա արդյունքն […]

̰
ԿԲ-ն՝ նոր թղթադրամների պաշտպանվածության մասին

14:06 20.11.2018

Այսօր ԿԲ-ում, ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամները ներկայացնելիս, խոսվել է նաև այն մասին, թե պաշտպանվածության ինչ աստիճան ունեն դրանք: «Ասում ենք կոմպոզիտային, որովհետև հումքը ունի բարդ կառուցվածք: Այն բաղկացած է 3 շերտից՝ ներսի շերտը բամբակե թուղթ է և այդ թուղթը երկու կողմից պատված է պոլիեսթերով»,- ասել է ԿԲ արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանը: Ըստ Տերյանի՝ […]

̰
64 միլիարդ դրամի չարաշահումների, յուրացումների քրեական գործեր կան. Փաշինյան

14:05 20.11.2018

Որքա՞ն գումար է վերադարձվել բյուջե իշխանափոխությունից հետո․ այս հարցին վարչապետի պաշտոնակատարը հստակ պատասխան չտվեց, քանի որ ձեռքի տակ չուներ այդպիսի թիվ։ Սակայն բացատրեց, որ հարկային չկատարված պարտավորությունների վերաբերյալ տնտեսվարողների հետ պայմանավորվել են, որ նրանք ամիս առ ամիս կկատարեն իրենց պարտավորությունները։ «Սրանից դուրս կան քրեական գործեր, և ես Ազգային ժողովում ասացի, որ այդ քրեական գործերը վերաբերում […]

̰
Ինչպե՞ս որոշվեց 2000 դրամանոց ունենալ. ԿԲ պարզաբանումը

14:03 20.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել  է, որ դեկտեմբերի 25-ից 1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների հետ միասին շրջանառության մեջ կմտնի նաև 2000 դրամանոցը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ԿԲ ներկայացուցիչներից, թե ինչպե՞ս է կայացվել 2000 անվանական արժեքով թղթադրամ ունենալու որոշումը. «Ինչո՞ւ 2000: Նախքան տպագրության որոշում կայացնելը, մենք կանխիկ շրջանառության ուսումնասիրություններ ենք արել: Այդ ուսումնասիրությունները փաստում են, որ կանխիկ […]

̰
Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի հարազատների կողմից մայրուղին փակելն ո՞ւմ դեմ էր ուղղված․ Փաշինյան

13:56 20.11.2018

Հայաստանի վարչապետի կինը երկու անգամ այցելել է անհայտ պայմաններում Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի ընտանիքին, իսկ ինքը՝ վարչապետի պաշտոնակատարը, ծանոթ է խնդրին, ու հանձնարարել է հանդիպում կազմակերպել այդ ընտանիքի հետ։ Այս մասին այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, սակայն, Ղազարյանի հարազատների կողմից միջպետական ճանապարհը փակելը հարցեր է առաջացնում։ «Ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ակցիան, ո՞ւմ դեմ։ […]

̰
Հայաստանում կբացվի կենցաղային տեխնիկայի գործարան. Փաշինյան

13:55 20.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ իր իշխանության օրոք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ չի գրանցվել: «Շատ երկար ժամանակ տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին խոսելիս ասում էինք, որ նկարված թվեր են: Ինչո՞ւ չկարողացանք պահպանել տնտեսական ակտիվության այդ ցուցանիշը, որովհետև այն կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված «ստավկա»-ներից, որը մեր ժողովրդի […]

̰
BACK_TO_TOP