14:40 20.11.2018
Վարչապետի պաշտոնակատարը ծանոթ է Ադրբեջանում հայտնված տավուշցի Կարեն Ղազարյանի խնդրին և համարում է, որ ջանքեր պետք է գործադրվեն նրան Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Սակայն այստեղ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարցեր կան, որոնց նա անդրադարձավ այսօրվա ասուլիսի ժամանակ։
«Հիմա շատ է խոսվում, որ Ադրբեջանն առաջարկում է բոլորը բոլորի հետ փոխանակել։ Մենք պետք է գնա՞նք դրան, իսկ մենք հարցրե՞լ ենք այն երկու ընտանիքներին… Այդ մարդիկ, հիմա մեկը ցմահ ազատազրկման է դատապարտված Արցախի Հանրապետությունում, մյուսը՝ 20 տարի ազատազրկման, որովհետև նրանք երկու հոգի, այդ թվում՝ պատանի տղայի, տան մեջ սպանել են։ Այդ ադրբեջանցիները, ովքեր կոնկրետ երկու մարդ սպանել են, մի հոգու վիրավորել։ Մենք հիմա համաձայնվո՞ւմ ենք, հա՞, ևս երկու Ռամիլ Սաֆարո՞վ ենք վերադարձնում Ադրբեջան։ Համաձա՞յն ենք այս տարբերակին»,- հարցադրումներ արեց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ հասկանում է Կարեն Ղազարյանի ընտանիքի վիշտը, բայց չի հասկանում հայ-վրացական ճանապարհի փակելը։ Նա նշեց, որ եթե մարդիկ մտածում են, թե իրենք որևէ բան պետք է անեին, բայց չեն անում, դրա համար էլ փակում են ճանապարհը, ապա դա սխալ պատկերացում է։
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...
15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
15:08 18.06.2025
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվիԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...
14:53 18.06.2025
Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներումACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...