TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
Admin

Admin

Ժիրայր Սեֆիլյանը նախընտրական ցուցակում չի լինի, սակայն ընտրական գործընթացին իր մասնակցությունը կբերի

19:04 10.11.2018

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը պարզաբանեց, որ թյուրըմբռնման տեղիք է տվել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, թե Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել: «Ասել […]

̰
Երեկ շատ ծխեց. Լուսինե Կիրակոսյանը պատմել է Լևոն Մուրադյանի նկարահանման վերջին օրվա մասին

18:56 10.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ մահացել է սիրված դերասան Լևոն Մուրադյանը: Նա երկար տարիներ աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում, խաղացել «Շանթ» հեռուստաընկերության տարբեր նախագծերում, ինչպիսիք են «Քաղաքում», «Անուղղելիները» հեռուստասերիալները: SHANTNEWS.am-ը զրուցել է Լևոն Մուրադյանի գործընկերուհու՝ դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ միասին նկարահանումների են մասնակցել, դերասանն ունեցել է բարձր տրամադրություն: «Ես հիմա […]

̰
Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանումից շուրջ երկու շաբաթ անց փրկարարական աշխատանքները դադարեցվել են

18:42 10.11.2018

Ինդոնեզիայի իշխանությունները Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումից շուրջ երկու շաբաթ անց դադարեցրել են որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն՝ վկայակոչելով որոնողական խմբի ղեկավարին: «Մենք ներողություն ենք հայցում հասարակությունից, հատկապես զոհերի ընտանիքներից, եթե գործողությունների արդյունքում մենք չենք կարողացել բավարարել բոլորի սպասելիքները»,- հայտարարել է նա: Ինչպես ավելի վաղ SHANTNES.am-ը հայտնել էր՝ Ինդոնեզիայում թռիչքից 13 […]

̰
Ադրբեջանը փակում է Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան սպասարկող իր դեսպանությունը՝ որպես դեմարշ

18:38 10.11.2018

Բաքուն որոշել է փակել իր դեսպանությունը Ստոկհոլմում, որը սպասարկում էր ոչ միայն Շվեդիայի, այլև հարևան Նորվեգիայի և Ֆինլանդիայի հետ հարաբերությունները։ Այս մասին հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը՝ հղում անելով իրենց ԱԳՆ անանուն աղբյուրին։ Այս քայլը, ըստ լրատվամիջոցի, պատասխանն է Նորվեգիայի իշխանությունների այն որոշման, որով նրանք փակելու են իրենց դեսպանությունը Բաքվում և այն բացեն Թբիլիսիում։ Նորվեգական […]

̰
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն

18:35 10.11.2018

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Մինասյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթացող աշխահի առաջնությունում պայքարի մեջ մտան ծանր քաշային ծանրորդները: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մինասյանը բարձրացրեց 200 կգ: Հետո նա ծանրաձողի քաշը  բարձրացրեց 5 կգ-ով և գլխավերևում պահեց 205 կգ կշռող ծանրաձողը: Սակայն 211 կգ-ը չկարողացավ բարձրացրնել: Այս […]

̰
Հայտնի է Մակրոնի դեմ մահափորձ պատվիրողի անունը

18:33 10.11.2018

Ինչպես արդեն հայտնել էինք, Ֆրանսիայի ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները բերման են ենթարկել 6 արմատականի, որոնք մահափորձ էին պլանավորում կատարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ: Բերման ենթարկվածները խոստովանել են, որ ցանկացել են սառը զենք օգտագործել, հաղորդում է France 2-ը: Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ 4 անձ արդեն իսկ խոստովանել է իր մտադրությունը: Նրանք նշել էին, որ հարձակումը պլանավորել […]

̰
Իսրայելում աճուրդի կհանվի Ալբերտ Էյնշտեյնի նամակը

18:25 10.11.2018

Իսրայելի աճուրդի տներից մեկում վաճառքի է հանվել Ալբերտ Էյնշտեյնի նամակը՝ ուղղված իր քրոջը, որտեղ նա ներկայացնում է նացիստական Գերմանիայի ապագայի մասին իր կանխատեսումները: Այս մասին հայտնում է Kedem աճուրդի կայքը: Աճուրդը նախատեսվում է իրականացնել այս տարվա նոյեմբերի 13-ին: Աճուրդում նամակի մեկնարկային գինը 12 հազար դոլար է, որոշ կանխատեսումներով, այն կհաջողվի վաճառել 20 հազար դոլարով: Աղբյուրը […]

̰
ՌԴ և Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են ավստրիացի լրտեսի հարցը

18:12 10.11.2018

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ավստրիայի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ, ըստ որոշ տեղեկությունների, քննարկել է Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալած ավստրիացի սպայի շուրջ ստեղծված վիճակին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ից, հայտնում է Газета-ն: Լավրովն անընդունելի է համարել չապացուցված մեղադրանքները հանրայնացնելու փաստը: Նա հայտարարել է, որ նման հարցերը պետք է քննարկվեն […]

̰
Ժիրայր Սեֆիլյանին շնորհվեց ՀՀ քաղաքացիություն. Armtimes.com

18:07 10.11.2018

Ժիրայր Սեֆիլյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Այս մասին հայտարարել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամների հետ Գյումրի եկած քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, հայտնում է Armtimes.com-ը: Դահլիճը լուրն ընդունել է ծափահարությամբ, Ժիրայր Սեֆիլյանն էլ կատակել է, թե դրա համար ընդամենը 30 տարի պահանջվեց: Ստեփան Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ժիրայր Սեֆիլյանն ունեցավ քաղաքացիություն, բայց ոչ թե ընտրելու, այլ […]

̰
Բակո Սահակյանը հետևել է ՊԲ մի շարք զորամասերի մարտավարական զորավարժությունների ընթացքին

17:57 10.11.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի եւ այլ պաշտոնյաների հետ միասին դիտել է ՊԲ կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մարտավարական զորավարժությունները: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ բանակաշինությունը, զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են ու կմնան պետության կարեւորագույն խնդիրներից, եւ […]

̰
Մեր ցուցակներում չեն լինելու հասարակության մատից փուշ չհանած մարդիկ. Քոքոբելյան

17:47 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին. «Ոչ մի քաղաքական ուժի հետ որևիցե դաշինքի հետ կապված քննարկումներ չեն եղել: Մեզ դիմել են առանձին պատգամավորներ, բայց դա համագործակցության հարց չէր: Մենք չեն բացառում, որ մեր ցուցակներում չեմ […]

̰
Գոռ Մինասյանը փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում

17:39 10.11.2018

Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը: Ինչպես տեղեկացնում է Armsport-ը, մեր մարզիկը պոկում վարժությունում առաջինը պատվիրել էր 200 կգ, որն առանց դժվարությունների կարողացավ գլխավերևում պահել: Երկրորդ մոտեցմամբ Մինասյանը բարձրացրեց 205 կգ և ապահովեց փոքր արծաթե մեդալ: Երրորդ մոտեցման համար Գոռը պատվիրել էր 210 […]

̰
Գորիսի քաղաքապետը կարող է դուրս գալ ՀՀԿ-ից

17:29 10.11.2018

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի բացառում, որ կարող է դուրս գալ ՀՀԿ-ից: Նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում Առուշանյանը նշեց, որ ընտրություններին մասնակցություն ունենալու է, սակայն որպես ՀՀ քաղաքացի: Հարցին` ինչո՞ւ է ցանկանում դուրս գալ ՀՀԿ-ից, արդյո՞ք հեղափոխությունն է պատճառը, նա պատասխանել է. «Այդպես եմ ուզում»: Լրագրողները հետաքրքրվեցին Գորիսի քաղաքապետարանի շենքում ավագանու անդամ Լյովա Արզանյանին ծեծի […]

̰
Անցնող շաբաթ հակառակորդը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ

17:26 10.11.2018

Նոյեմբերի 4-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և շարունակում վստահորեն […]

̰
ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ քաղաքական դաշտի ամենամեծ վրիպումն է. Խաչատուր Քոքոբելյան

17:25 10.11.2018

«ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ քաղաքական դաշտի ամենամեծ վրիպումն է: Կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է ՌԴ-ի հետ առողջացնի և ստեղծի նոր հարաբերություններ: Ռուսաստանից ՀՀ հիմա գալիս են անորակ ապրանքներ, որտեղ ՀՀ գործարարները մրցունակ չեն իրենց հետ: ՀՀ- ում այսօր շատ գործարարներ աշխատելու հնարավորություն չունեն: Դուք հիշո՞ւմ եք մի դեպք, երբ ՀԱՊԿ-ն ադեկվատ գործողություն է կատարել, երբ […]

̰
Բանակում նշվել է Հետախույզի օրը

17:17 10.11.2018

Նոյեմբերի 10-ին ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում նշվել է Հետախույզի օրը։ Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան սպաներ, հետախուզության վետերաններ, զինծառայողների հարազատներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ: Ողջունելով և շնորհավորելով հետախույզներին մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը կարևորել է […]

̰
Հայկական մարտական ռոբոտը պատրաստ կլինի 2-3 ամսում․ նախագծող

17:10 10.11.2018

Համացանցում այս օրերին տարածվում է հայկական մարտական ռոբոտի աշխատանքը ներկայացնող տեսանյութ, որտեղ սարքը արագ-արագ խուսավարում է, նշանառում ու կրակում։ Այն առայժմ ունի միակ օրինակ, բայց հեղինակները մտադիր են այն զարգացնել ու մատակարարել հայկական բանակին: Հայկական այս ռոբոտն աշխատում է հեռակառավարումով ու կարող է մարտական խնդիրներ կատարել, կամ ավելի պարզ լեզվով՝ հակառակորդի վրա կրակել հենց մարտի […]

̰
Վրաստանի նախագահի ընտրությունը բախումներ է առաջացրել ջավախահայերի միջև

17:04 10.11.2018

Վրաստանում նախագահական ընտրապայքարը վերջին երկու շաբաթվա ընթացքում լարվածություն է առաջացրել Ջավախքում: Հոկտեմբերի 30-ին ծեծի էր ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչ Աշոտ Ռաիսյանը, իսկ նոյեմբերի 7-ին՝ մեկ այլ ընդդիմադիր` Ռեմիկ Պողոսյանը: Երկու դեպքում էլ ընդդիմությունը մեղադրում է Ջավախքից վրացական խորհրդարանի պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանին: Բանն այն է, որ հոկտեմբերի 29-ին Վրաստանում նախագահի ընտրության առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքեցին […]

̰
Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ-ում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՀՀ դիրքորոշման կարևոր կետերը

16:57 10.11.2018

ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1200-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես է եկել  ելույթով՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարեկան զեկույցին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Շնորհակալություն հայտնելով Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ ներդրած ջանքերի համար՝ դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ 2018թ. նշանավորվում է կարևոր տարեդարձով. […]

̰
FEMEN-ի ակտիվիստները կիսամերկ ակցիա են իրականացրել Փարիզում կայանալիք միջոցառումից առաջ

16:48 10.11.2018

Փարիզում` Հաղթական կամարի տակ, FEMEN շարժման երեք ակտիվիստ հերթական կիսամերկ ակցիան է իրականացրել՝ այսկերպ իրենց բողոքն արտահայտելով Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ նոյեմբերի 11-ին կազմակերպվող միջոցառմանը որոշ երկրների ղեկավարների մասնակցության դեմ: Հանդիսավոր այդ միջոցառմանը «ռազմական հանցագործների» մասնակցության դեմ ակցիա իրականացնող ֆեմենուհիներին ոստիկանությունը բերման է ենթարկել: Ակտիվիստներից մեկի ձեռքում «Բարի գալուստ, ռազմական հանցագործներ» գրությամբ պաստառ […]

̰
«Ժառանգության» հետ մենք այսօր էլ ունենք անձնական լավ հարաբերություններ. Խաչատուր Քոքոբելյան

16:48 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին. «Ես շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցության իմ գործընկերներին: Մեր կողմից ներկայացրած բոլոր այն պնդումներում, որոնց համար հասարակությունը մեզ պատվիրակել է Ազգային ժողով, որևէ պատգամավոր որևէ դետալից չի շեղվել: Մենք միասին […]

̰
Սամվել Բալասանյանը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին և կաջակցի Ֆելիքս Ցոլակյանին

16:38 10.11.2018

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սամվել Բալասանյանն ասել է լրագրողների հետ զրույցում: «ԱԺ արտահերթ ընտրություններին չեմ մասնակցելու, որդիներս նույնպես չեն մասնակցելու, անկուսակցական եմ: Մեկ ձայն ունեմ ու տալու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»,- շեշտել է Բալասանյանը:

̰
Մանրամասներ ՊՆ մեքենայի վթարի հետևանքով Երևան տեղափոխված զինծառայողների վիճակի մասին

16:34 10.11.2018

Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորված զինծառայողներից 4-ը տեղափոխվել է Երևան՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորներից երեքը ժամկետային զինծառայող է, մեկը՝ սպա: Վնասվածքաբանական բաժանմունքում բուժում են ստանում ժամկետային զինծառայողներ Անատալի Ռուստամյանը, Գեղամ Յակուբովը, իսկ նեյրովիրաբուժական բաժանմունքում՝ սպա Գևորգ Մուրադյանը և ժամկետային Վաչագան Մանուչարյանը: Զինծառայողների վիճակի մասին SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հայտնել ՀՀ […]

̰
«Հանրապետություն»-ը դաշինքային հարաբերությունների կողմնակից է. Արամ Սարգսյան

16:08 10.11.2018

«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին: Արամ Սարգսյանը պատասխանեց, որ բանակցություններ էին գնում «Քաղաքացիական պայմանագրի» հետ, քննարկվում էր միասին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը, սակայն քաղաքապետի ընտրությունները մեջտեղ եկան և ՔՊ-ն որոշեց առանձին հանդես գալ, սեփական […]

̰
Աննա Հակոբյանը Փարիզում կուղեկցի Նիկոլ Փաշինյանին, որից հետո կմեկնի Մոսկվա

16:00 10.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին։ Նա երկօրյա համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից […]

̰
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՏԻՄ աշխատակիցներին

15:47 10.11.2018

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման 22-ամյակի առթիվ, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ուղերձում ասված է. «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի 22-ամյակի կապակցությամբ։ Տեղական ինքնակառավարման համակարգի լիարժեք ձևավորումն ու կայացումը հանդիսանում է նոր Հայասատանի […]

̰
Դոնալդ Թրամփը պարզել է Կալիֆոռնիայի անտառային հրդեհների մեղավորներին

15:40 10.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կալիֆոռնիայիում  անտառային հրդեհների հիմնական մեղավորը նահանգի ղեկավարությունն է: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է իր Twitter-ի միկրոբլոգում: Թրամփը նշել է, որ տեղի ունեցածի միակ պատճառն անտառային ռեսուրսների ոչ պատշաճ կառավարումն է: «Ամեն տարի միլիարդավոր դոլարներ են հատկացվում, բայց մարդիկ շարունակում են մահանալ ու այդ ամենը անտառների վատ կառավարման […]

̰
Գավառում փրկարարները կանխել են 81-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը

15:39 10.11.2018

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։43-ին, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով իր բնակարանի պատշգամբից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են Թ. Խ.-ի (ծնված […]

̰
Շահագործման է հանձնվել Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնը

15:30 10.11.2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի մասնակցությամբ տրվել է Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնի շահագործման մեկնարկը: Վանաձորի ԲԿ հիվանդանոցային մասնաշենքը կառուցվել է քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ծննդատան մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, և հագեցվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով` «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» […]

̰
Նորվեգիան պատրաստվում է փակել Ադրբեջանում իր դեսպանությունը

15:23 10.11.2018

Նորվեգիան պատրաստվում է Ադրբեջանից դուրս բերել իր դեսպանությունը: Երկու երկրների միջև հարաբերությունների պատասխանատվությունն այսուհետ կկրի Թուրքիայում գործող դեսպանությունը: Բաքվում կգործի միայն երկրի գլխավոր հյուպատոսությունը:  Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին: Աղբյուրը հայտնում է, որ դրա փոխարեն Բաքվում առաջիկայում նախատեսվում է Նորվեգիայի Գերագույն հյուպատոսություն բացել: Միևնույն ժամանակ, Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե […]

̰
BACK_TO_TOP