15:20 10.11.2018
Երևանում 250 մեգավատտ հզորությամբ նոր էլեկտրակայան կկառուցվի, որը էլեկտրաէներգիա կարտադրի 27.4 դրամով: Այս մասին տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը: Շինարարությունը նախատեսում են սկսել տարեվերջին: Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ: Այսօր Հայաստանում գործում է երեք ՋԷԿ:
15:15 10.11.2018
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանին հաղթանակի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Սիմոն Մարտիրոսյանի փառահեղ հաղթանակի առթիվ»,- ինչպես նշված է ֆեյսբուքյան էջում, ասել է Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը նոյեմբերի […]
15:11 10.11.2018
Եվրասիական տնտեսական միության տարածքում առանց մաքսատուրքի անձնական օգտագործման ապրանքների ներմուծման շեմը 2019թ. հունվարի 1-ից կնվազեցվի մինչև 500 եվրո: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխան որոշումն արդեն հրապարակվել է: Համաձայն այդ փաստաթղթի՝ հաջորդ տարեսկզբից մաքսատուրք չի նախատեսվի անձնական նպատակներով ցամաքային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների համար, եթե դրանք չեն գերազանցում 25 կիլոգրամը և 500 […]
15:02 10.11.2018
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը պատասխանել են լրագրողների հարցերին. «ՀՀ քաղաքական դաշտի առողջացման համար բացառիկ հնարավորություն կա: Քաղաքական համակարգը կայացած կլինի, երբ Հայաստանը կունենա ուժեղ իշխանություն և բովանդակային ընդդիմություն: Հանրապետական կուսակցությունից ես չեմ լսել մեղադրանք «Հանրապետություն» կուսակցության կամ […]
14:45 10.11.2018
Մահացել է «Շանթ» ՀԸ «Անուղղելիները» սերիալի սիրված դերասան Լևոն Մուրադյանը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ սերիալի նկարահանող խմբից: Լևոն Մուրադյանը դերասան, երգիծաբան էր: Լևոն Մուրադյանը երկար տարիներ աշխատել է նաև Երևանի դրամատիկական թատրոնում: Նա նաև հեղինակել է երգիծական բազմաթիվ անհատական ներկայացումներ: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ դերասանը սրտի կաթվածից է մահացել: Նա առողջական խնդիրներ ուներ: Դերասանը տևական ժամանակ է՝ […]
14:30 10.11.2018
Վերջին 13 տարում Ադրբեջանի ղեկավար շրջանակները 27 միլիոն դոլար են ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեության ֆինանսավորման համար։ Նրանք միջնորդներ են վարձել, որոնց միջոցով պաշտոնյաներին դրդել են իրենց համար նպաստավոր որոշումներ կայացնել: Միջնորդական այս ցանցը բացահայտել են հայ մասնագետները՝ գաղտնազերծելու համար այս գործունեությունը: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ամերիկագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ:
14:18 10.11.2018
Կանադայի Մոնրեալ քաղաքի մերձքաղաքային հատվածում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել մի տղամարդ և երեխա, ասված է քաղաքի թվիթերյան էջում: «Կասկածյալը բերման է ենթարկվել Կիրկլենդում: Նա հրազենային վիրավորում է հասցրել 6-ամյա երեխայի և 50-ամյա մի տղամարդու: Մոնրեալի ոստիկանության քննիչները դեպքի վայրում են»,- ասված է հաղորդագրության մեջ: Global News-ի տվյալներով՝ տուժողները ուղարկվել են հիվանդանոց, […]
13:51 10.11.2018
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրի ստորագրման առիթով այսօր կազմակերպված միջոցառնման ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրել է, թե ինչու են որոշել միավորվել երկու քաղաքական ուժերը: Հարցի պատասխանը Քոքոբելյանը մեկ նախադասությամբ է տվել՝ «միասին իրենք ավելին կարող են»: «Արամ Սարգսյանը, ի դեմս իր թիմակիցների, որ երբևիցե չի ընկրկել պայքարի ընթացքում, երբևիցե չի դավաճանել […]
13:37 10.11.2018
«Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները նոյեմբերի 10-ին Համագործակցության հուշագիր ստորագրեցին, ստեղծվեց «Մենք» դաշինքը: «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նոր քաղաքական դաշինքի ձևավորման առթիվ շնորհավորեց, հույս հայտնեց, որ այս միավորը կունենա հաջողություններ, իր գործունեությունը կծավալի հնարավորինս երկար ու բուռն: «Մեր երկու ուժերն էլ միանշանակ երկրում տեղի ունեցած փոփոխությունների և հեղափոխության կողմնակից են եղել, երկուսս էլ մեր […]
13:29 10.11.2018
«Պատրաստվում ենք խորհրդի նիստին ամսի 11-ին և ամենայն հավանականությամբ կհայտարարենք ընտրություններին մասնակցելու մասին, որովհետև մեկ անգամ չէ, որ նշել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրություններին և այն էլ այնպիսի քաղաքական ուժը, որի հիմքում Աշոտ Նավասարդյանն է, ով եղել է անկախության մարտիկ, Անդրանիկ Մարգարյանն է, սպարապետ Վազգեն Սարգսյանը և, բնականաբար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը»,- SHANTNEWS.am-ի […]
13:20 10.11.2018
Հորդանանում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի կառավարության ներկայացուցիչը: «Համապատասխան ծառայությունները Ալ-Վալյա շրջանում երկու քաղաքացու են փրկել: Փրկարարները նաև հայտնաբերել են անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկի մարմինը: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 11-ի»,- ասել է կառավարության ներկայացուցիչը: Հորդանանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ներկայում […]
13:11 10.11.2018
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե, տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Առաջին անգամմ, ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի, հնարավորություն է ստեղծվել փոխըմբռնման մթնոլորտում, առանց իրարամերժ տեսակետների՝ ունենալ մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հյուրընկալելիս: Մայրաքաղաքի […]
13:00 10.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հայ անվանի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով, տեղեկացնում են ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Նոյեմբերի 9-ին լրացել է հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Բոնդարենկոյի 70-ամյակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Հայկական ֆուտբոլում ներդրած բազմամյա ավանդի և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ «Արարատ-73» […]
12:53 10.11.2018
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով գտնվում է Լիբանանում։ Հյուրախաղերը կազմակերպվել են Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հետ համատեղ։ Թատրոնը հանդես է գալիս Բեյրութի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Աճեմյանցիները նոյեմբերից 8-12 կներկայացնեն Ա.Աղասարյանի «Հարսանիք թիկունքում», Վ.Կրասնագորովի «Սիրո CASTING», Գ. Գ. Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումները: Թատրոնի հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու […]
12:36 10.11.2018
«Սասնա ծռեր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չշնորհելու հետ կապված որոշ թյուրըմբռնումների վերաբերյալ: «Սիրելի Հայրենակիցներ, Երկու օր է համացանցում կրկին ակտիվացել է «Սասնա Ծռեր» Համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն չշնորհելու հետ կապված քննարկումները և բազմաթիվ լրագրողներ դիմում են մեզ այդ հարցի ընթացքի մասին տեղեկանալու համար։ Քանի որ այս հարցի հետ կապված […]
12:20 10.11.2018
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
12:13 10.11.2018
Սանկտ Պետերբուրգի «Лента» անվանումը կրող հիպերմարկետում խոշոր հրդեհ է բռնկվել: Ավելի քան 800 հաճախորդ է տարհանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհի բռնկման մասին հայտնի է դարձել առավոտյան՝ ժամը 08.30-ի սահմաններում: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 5 հազ քմ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիպերմարկետում մոտ 3.8 հազ քմ տարածքում տանիք […]
12:04 10.11.2018
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայազգի աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի նոյեմբերի 11-ին: Այս մասին հաղորդում են Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովից: Աշխարհահռչակ հայ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում: […]
11:58 10.11.2018
Apple ընկերությունը հաղորդել է iPhone-ներում ու MacBook Pro նոութբուքներում գոյություն ունեցող անսարքության մասին: Այս մասին ասվում է ընկերության կողմից տարածված հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ iPhone-ի օգտատերերը կարող են բախվել էկրանի սենսորի աշխատանքի խափանման խնդրին: Այդ դեպքում սենսորը կա՛մ չի արձագանքում ձեռքով տրվող հրահանգներին, կա՛մ սկսում է ինքնուրույն գործողություններ կատարել: Նշվում է նաև, որ 2017 […]
11:42 10.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում սելֆի-տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով նոր ֆլեշմոբի մասին: «Հայաստան համահայկական հիմնադրամին նոր ռեստարտ Նոր Հայաստանում: Միացե՛ք այս ֆլեշմոբին՝ Ձե՛ր սելֆիով: Համահայկական հիմնադրամին նո՛ր շունչ հաղորդենք Նոր Հայաստանում»,- գրել է նա:
11:20 10.11.2018
Նոյեմբերի 10-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հնաբերդ-Այգեստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՎԱԶ 2101 մակնիշի […]
10:59 10.11.2018
The Guardian-ը ներկայացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության տարեկան գագթնաժողովների ընթացքում արված լուսանկարները, որոնցում երկրների ղեկավարները ներկայացված են, մեղմ ասած, յուրահատուկ հագուստներով: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կատակում է Պերուում տեղի ունեցող ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ Վիետնամ 2017․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ է մասնակցում գագաթնաժողովին նա և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրում են վիետնամական կապույտ մետաքսե […]
22:33 09.11.2018
«Մենք հայտարարել ենք, որ «Ազատ Դեմոկրատները» մասնակցելու են ընտրություններին: Մենք նույնիսկ մինչև ընտրությունների օրը որոշելը և ԱԺ-ի արձակումը, հայտարարել ենք, որ անհրաժեշտ են ԱԺ նոր ընտրություններ»,- ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Խոսելով ընտրություններին մասնակցելու ձևաչափից՝ Քոքոբելյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ այս պահին ընթանում են բանակցային գործընթացներ գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, […]
22:23 09.11.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետության պատվիրակությանը, որը գլխավորում էր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը և ԳԶՀ խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը: Առաքելության նպատակն էր քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների […]
20:30 09.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի հետ՝ պարզելու, թե ինչ ձևաչափով ու ինչպես է «Սասնա ծռեր»-ը մասնակցելու ընտրություններին: «Օրերս «Սասնա ծռեր» կուսակցությունը գրանցվել է արդարադատության նախարարությունում: Հիմա գտնվում ենք թեկնածուների ցուցակագրման, փաստաթղթերի հավաքագրման փուլում: Կհրապարակվի մեր ցուցակը, և այդ փաստաթղթերը կտրամադրենք Կենտրոնական ընտրական հնձնաժողովին»,- ասել է կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը: […]
20:17 09.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր կայացել է ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության երկրորդ մրցույթը: Երեք ամիս առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից հայտարարել էին, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կարգավորելու համար: Քայլերից մեկը վերաբերում է տեխնիկական կտրոններին: Ինչպես հայտնի է, դրանք հիմա կարելի է ստանալ բանկից՝ […]
20:09 09.11.2018
Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած մի քանի տասնյակ հազար զինվորների լուսանկարներից Ֆրանսիայում համակարգչային հատուկ ծրագրով մշակվել է և ստեղծվել Անհայտ զինվորի դիմանկարը: Այս նախագծի շրջանակներում ընտրվել և սքանավորվել են Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած շուրջ 30 հազար զինվորների լուսանկարներ, որից հետո դրանք համակարգչային մշակում են անցել՝ պատերազմող մարդկության խորհրդանիշ հավաքական կերպար ստեղծելու համար: Համակարգչով մշակված այդ պատկերը […]