Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք. նախագահը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+36.09 oC

Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք. նախագահը մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 50-ամյակին նվիրված նիստին

16:58 09.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ ցանկանում է խոսել ոչ միայն որպես Հանրապետության նախագահ, այլև պարզ զրույց ունենալ որպես համալսարանականներից մեկը:

«Ձեզ հետ կուզեի խոսել ապագայի մասին: Բայց, իհարկե, ապագայի մասին չես կարող խոսել, եթե չխոսես անցյալի և ներկայի մասին: Մեր արևելագիտության անցյալը շատ փառահեղ է. մեր արևելագիտությունը չի ստեղծվել այսօր, երեկ: Չմոռանանք, որ Հայաստանի գիտությունների ակադեմիան 75 տարի առաջ ստեղծվել ու հիմնադրվել է հենց արևելագետի՝ ակադեմիկոս Հովսեփ Օրբելու կողմից: Եվ սա վկայում է, թե որտեղից են գալիս մեր արևելագիտության ակունքները. դրանք գալիս են միջազգային, ռուսական արևելագիտության աղբյուրներից, և դրա վառ օրինակն ակադեմիկոս Հովսեփ Օրբելին է:

Արևելագիտությունը, պատմագիտությունը, հնագիտությունը շատ ավելի խորն են եղել, և իզուր չէ, որ ակադեմիկոս Օրբելին եղել է նաև Էրմիտաժի տնօրենը՝ իր օրինակով ցույց տալով մշակույթի, գիտության, պատմության և լայն գիտական գործունեության նշանակությունը»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ 50-ամյա ֆակուլտետի հետ շատ հանճարեղ գիտնականների անուններ են կապված՝ Հրաչյա Աճառյան, Գրիգոր Ղափանցյան, Նիկոլայ Հովհաննիսյան, Հակոբ Փափազյան:

«Ինքս ուսանողական տարիներին այս ֆակուլտետում բախտ եմ ունեցել լսել Ջոն Կիրակոսյանին, որը լինելով կուսակցական ղեկավար, իր մեջ միաժամանակ հայկականության, ազգասիրության, հայրենասիրության առանցքն էր կրում, ու սա շատ հաճախ զգացվում էր նրա ելույթներում: Իմ ուսանողական տարիներին Արևելագիտության ֆակուլտետը դիտվում էր որպես կենդանի գիտական կենտրոն, ուսանողներն ու դասախոսները կապեր ունեին Խորհրդային Միության շատ կենտրոնների հետ: Ֆակուլտետի և՛ դասախոսները, և՛ ուսանողները, ովքեր իրենց ծագումով կամ պարսկահայ էին, կամ սիրիահայ, կամ արաբական այլ երկրներից էին, կրում էին նաև այդ երկրների մշակույթը: Ֆակուլտետը ոչ միայն ակադեմիական բարձր որակ, այլև ոգի ուներ: Ու ուսանողներն այդտեղից դուրս էին գալիս որպես հայրենասեր և լավ քաղաքացիներ»,- հիշել է նախագահը:

Նա մեջբերել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Հայաստան» ցուցահանդեսի համակարգողի խոսքերն այն մասին, որ միջին դարերում Մետաքսի ճանապարհի կառավարիչները, վարպետները հայերն էին:

«Սա կիրառական արևելագիտության օրինակ է ու վկայում է այն մասին, որ միջին դարերում մենք՝ հայերս, արևելագետ ենք եղել, որովհետև արևելագիտությունն իմ պատկերացման մեջ միայն ակադեմիական գիտությունը չէ, այն շատ ավելի լայն է»,-ընդգծել է նախագահը:

Խոսելով ֆակուլտետի ապագայի մասին՝ նախագահը նշել է, որ
այսօրվա անկախ Հայաստանի պայմաններում, երբ մեր երկիրը բնականորեն ունի առաջ գնալու մեկ ճանապարհ, որն է՝ աշխարհի հետ շփվելու բաց համակարգը, արևելագիտությունը շատ ավելի խորը հասկացություն է դառնում:

«Կարծում եմ, որ այն ավանդական ուղղությունները, որ մենք ունենք՝ արաբագիտության, թուրքագիտության, իրանագիտության, պետք է ընդլայնել. հնդկագիտությունը կամ չինագիտությունը և, իհարկե, Կենտրոնական Ասիայի, եվրասիական տարածքի վերաբերյալ ավելի խորացված հետազոտություններն անհրաժեշտություն են դառնում: Դրանք կարևոր են Հայաստանի Հանրապետության, գիտության համար, դրանք բնական կապեր են, և եթե հետ գնանք Մետաքսի ճանապարհի գաղափարին, այս բոլորն իրականում արևելագիտություն է: Եվ այն կենտրոնները, որոնք կարող են այս ամենով զբաղվել, իհարկե, արևելագիտության ֆակուլտետն է և ինստիտուտը:

Հետևաբար՝ ինձ համար արևելագիտությունն ինքնին նաև խաչմերուկ է: Այսօրվա արևելագիտությունը չի սահմանափակվում միայն գիտական, ակադեմիական հետազոտություններով: Իր տեսակի մեջ արևելագիտությունը շատ ավելի խորն է, այն նաև հայագիտություն է: Եթե մենք այսօր ուզում ենք ուսումնասիրել մեր պատմական ինքնությունը, ապա ուսումնասիրության ամբողջ շրջանակը շատ լայն է: Ժամանակն է, որ մենք ունենանք մեր ազգի գենետիկ քարտեզը: Եվ քանի որ գենետիկ պատմությունը կապված է նաև արևելքի հետ, ուստի անելիք ունի նաև արևելագիտությունը: Հետևաբար, ուսումնասիրությունների ոլորտը և՛ պետք է, կարծում եմ, լայնանա, և՛ խորանա»,- ասել է նախագահը:

Նա տեղեկացրել է, որ արտերկիր կատարած այցերի ժամանակ առիթ է ունեցել գիտական-հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ զրուցել, համատեղ ծրագրերի հնարավորություններ քննարկել, քանի որ Հայաստանը տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն դառնալու, իր թինք-թանքերը ստեղծելու մեծ ներուժ ունի: Մասնավորապես՝ Նյու Յորքի Արևելք-Արևմուտք ինստիտուտում հանդիպման ժամանակ նրանք ցանկություն են հայտնել, որ հաջորդ մեծ կոնֆերանսն անցկացվի Հայաստանում: 

«Երեկ ես նամակ ստացա Crans Montana-ից, այստեղ ևս կա նույն հետաքրքրությունը: Խորացնելով մեր հարաբերությունները և՛ Կենտրոնական Ասիայի, և՛ արաբական, և՛ իրանական աշխարհների, և՛ Հնդկաստանի ու Չինաստանի հետ, մենք կարող ենք նաև մեր գիտական, գիտահետազոտական ներուժը կապել իրականության, իրական քաղաքականության, դիվանագիտության, տնտեսագիտության հետ»,– ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նա Արևելագիտության ֆակուլտետի անցած 50 տարիները փայլուն է համարել․

«Փայլուն 50 տարիներ, հոյակապ արդյունք և կարծում եմ՝ փայլուն ապագա: Հույս ունեմ, որ Արևելագիտության ֆակուլտետի հիման վրա մի շարք հզոր կառույցներ կստեղծվեն, որոնք կկրեն այն կարևոր և նշանակալից ազգային պահանջը, որը մենք ունենք: Հայաստանը կրկին կենտրոնն է Մետաքսի ճանապարհի, Հայաստանը խաչմերուկն է տարբեր քաղաքակրթությունների, կենտրոնն է քաղաքական հսկայական իրադարձությունների, և այդ կենտրոնը լինելով՝ Հայաստանը պետք է ստանձնի իր դերը, որտեղ հսկայական նշանակություն ունի արևելագիտությունը»:

Ելույթի ավարտին նա շնորհավորել է բոլոր արևելագետներին՝ նշելով որ նրանք մեծ դեր ունեն Հայաստանը կրկին մշակույթների, քաղաքակրթությունների խաչմերուկ, Մետաքսի ճանապարհի, նաև՝ մետաքսի վիրտուալ ճանապարհների կենտրոն դարձնելու գործում:

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, որի շրջանավարտն ու նախկին դասախոսն է եղել: Նա ջերմ ու անմիջական մթնոլորտում շփվել է նախկին գործընկերների հետ, զրուցել ընթացիկ գործունեության ու ծրագրերի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

17:10 19.08.2025

Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։ «Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան  ցանկանում են իրենց զորքերն ունենալ այնտեղ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով եվրոպական երկրների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին։ ...

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

17:07 19.08.2025

Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

17:05 19.08.2025

Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

17:00 19.08.2025

Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ  պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...

Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ Փաշինյան

16:55 19.08.2025

Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ Փաշինյան

Մենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս մասին  հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ «Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք […] ...

Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ Փեզեշքիան

16:48 19.08.2025

Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ Փեզեշքիան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ: Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում: […] ...

BACK_TO_TOP