11:51 29.10.2018
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ընթացքում հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի հանձաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանն անդրադարձավ ռեյտինգային ընտրակարգին։ Նրա խոսքով՝ լավ կամ վատ ընտրակարգեր չկան, և բոլոր երկրներում քաղաքական զարգացման տարբեր փուլերում մեծամասնականից անցնում են համամասնականի և հակառակը՝ պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ։ Հայաստանի հանրության մեջ, ըստ Կոստանյանի, եղել է պահանջմունք՝ անհատապես ընտրել որևէ մեկին, ով կներկայացնի […]
11:35 29.10.2018
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն այսօր ներկա է խորհրդարանում տեղի ունեցող արտահերթ նիստին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` իր գլխավորած ուժը հավատարիմ է մնալու իր խոստմանը, ամբողջ թիմով ներկա է ԱԺ նիստին: Մատնացույց անելով «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանին` Ծառուկյանն ասաց. «Նայեք, մարդը անթրաշ, գույնը նայի` սպիտակ, հարգելով թիմին` էսօր եկել ա, ոտի վրա չի […]
11:35 29.10.2018
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նախորդ շաբաթ Ազգային ժողովում չընդունվեցին Հանրապետականների չմասնակցելու ու այլ խմբակցությունների բացակայության պատճառով։ Սա դարձավ փոխադարձ մեղադրանքների պատճառ, և «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն այսօր անուն առ անուն պարզաբանեց, թե որտեղ են եղել իր գործընկերները և ինչու չեն մասնակցել այդ քվեարկությանը։ Երեք պատգամավոր բացակայել է երկրից՝ առանց նախապես իմանալու, թե հնարավոր է՝ արտահերթ […]
11:32 29.10.2018
Ազգային ժողովում այսօրվա արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց է՝ Ընտրական օրենսգրքի վերաքննարկումը և վերաքվեարկությունը, ինչը նախաձեռնել են ԱԺ պատգամավորները։ Իր խոսքում, նախաձեռնության անունից հանդես եկող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մի քանի հիմնական կետ նշեց, որոնք ներառված են օրենսգրքի թարմ տարբերակում։ Ռեյտինգային ընտրակարգի արդյունավետությունը, ըստ Պետրոսյանի, իրենք չեն հերքել, քանի որ այդ ընտրակարգը բարեհաջող գործում […]
11:26 29.10.2018
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. 9 ամիսների ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.130.144.343 […]
11:25 29.10.2018
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր անցկացվում է արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Նախագիծը դրվելու է քվեարկության: ԱԺ նիստին գրանցվել է 58 պատգամավոր, ինչը նշանակում է, որ քվորում կա։ Նիստից հիմնականում բացակայում էին Հանրապետական խմբակցության պատգամավորները։ Ընթացիկ առաջին ընթերցումից հետո նախագիծը պետք է քննարկվի 24 ժամվա մեջ, ինչի մասին նիստի նախաձեռնողները ներկայացրել […]
18:38 28.10.2018
Jerry Rig Everything կեղծանունով բլոգերը iPhone XR սմարթֆոնը փորձության է ենթարկել: Իր փորձարարական տեսանյութը հրապարակել է YouTube-ում: Նա ստուգել է սմարթֆոնի էկրանի ամրությունը, ինչպես նաև տեսախցիկը: Սկզբում մետաղով քերծել է սմարթֆոնը, իսկ հետո գործի դրել շատ սուր դանակ: Սմարթֆոնն ամբողջությամբ քերծելուց հետո բլոգերը փորձել է ձեռքով կոտրել այն, որից հետո կրակայրիչի միջոցով վառել էկրանը: Այս բոլոր […]
17:46 28.10.2018
Չինական Սիչուան նահանգի իշխանությունները կենդանաբանական այգիներում և խնամքի կենտրոններում, որտեղ մեծ պանդաներ են պահվում, արգելել են զբոսաշրջիկներին մոտենալ արջերին, լուսանկարվել նրանց հետ և կերակրել նրանց: Արգելքը բացատրել են նրանով, որ պանդաները հնարավոր է՝ մարդկանցից վարակվեն տարբեր հիվանդություններով: Նախկինում պանդայի հետ լուսանկարվելն արժեցել է 1000 յուան:
16:29 28.10.2018
Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական և Քրիստոնեասոցիալական կուսակցությունների պահպանողական կոալիցիայի վարկանիշը շարունակում է մնալ ամենացածր սանդղակի վրա, սրան զուգահեռ նվազում է նաև կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը, հայտնում է Bild am Sonntag թերթը: Ներկա պահին գերմանացիների ընդամենը 24 տոկոսն է պատրաստ պահպանողականներին ձայն տալ: Տեղեկացնենք, որ հոկտեմբերի սկզբին նրանց վարկանիշը մի փոքր բարձր էր` 27 տոկոս: Այս ցուցանիշը կուսակցության […]
16:21 28.10.2018
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զրպարտության համար պատրաստվում է դատական հայց ներկայացնել լրատվական կայքերից մեկի դեմ։ Բանն այն է, որ օրեր առաջ Politik.am կայքը գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատավայրում մարիխուանա է ծխել: «Սիրելի՛ ընկերներ, Վստահ եմ բոլորդ շատ լավ գիտեք, որ մեր կառավարությունը մեծ կարևորություն է տալիս ազատ մամուլին։ Որևէ մեկը չի կարող թերագնահատել ԶԼՄ-ների […]
16:05 28.10.2018
«Զենքի վաճառքի մասին Ջոն Բոլթոնի խոսքերը, մոտավորապես, այսպես կարելի է հասկանալ`«Եթե ձեզ անվտանգության հարցերով զենք է պետք, մենք պատրաստ ենք»: Բայց այդ պատրաստակամության խնդիրն արդեն այլ դաշտ է գալիս: Մինչ այդ, մենք Մինսկի խմբի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահողներից լսում էինք, որ վատ է ՌԴ-ի կողմից զենքի վաճառքը, ընդհանրապես տարածաշրջանում զենք չպետք է վաճառվի: Մի քանի […]
15:40 28.10.2018
«Ամերիկյան շահերի համակարգը վարչակազմերի առումով մեծ փոփոխություններ չի կրում: Գործիքակազմն ու դրանց առաջնահերթություններն են հիմնականում փոխվում: Եթե նայենք մեր տարածաշրջանի իմաստով դա էներգետիկ ռեսուրսներն են, որոնք, բնականաբար, ԱՄՆ շահերից են բխում, անվտանգության հարցերն են և ժողովրդավարությունը: Այս իմաստով հասկանալով, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ն փոխում է իր դիրքորոշումները, ապա իրենց այս տարածաշրջանը շատ հետաքրքրում է»,- այս […]
14:25 28.10.2018
Բրիտանական թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը հերքել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի չորրորդ հղիության մասին լուրերը: Ասեկոսեները տարածել էր ամերիկյան Star ամսագիրը: Լրագրողները տեղեկացրել էին, որ հղիության մասին լուրերն իմացել էին թագավորական ընտանիքին մոտ իրենց աղբյուրներից: Հիշեցնենք, որ ներկա պահին Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը երեք երեխա ունեն` Ջորջը, Շառլոտան ու Լուին: […]
13:42 28.10.2018
Հոկտեմբերի 27-ին փրկարարները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկում, տան դուռը բացելով, հայտնաբերել էին տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացածը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է: Պատգամավորը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դեպքի վերաբերյալ և ցավակցություն հայտնել: «Սիրելի ընկերներ, խորը կսկիծով տեղեկացնում եմ, որ […]
13:33 28.10.2018
Տոկիոյում բացել են ռեստորան, որտեղ մարդիկ կարող են պատվիրել այն հայտնի ճաշատեսակները, որոնք պատվիրել են հայտնի հանցագործները մահապատժի ենթարկվելուց առաջ: Munchies պորտալի տեղեկություններով՝ ռեստորանը կոչվում է Ningen, որը թարգմանաբար նշանակում է «Մարդ»: Ռեստորանի ճաշացանկի առաջին էջին Գերի Մարկ Գիլմորի ուտելիքն է, որը ներառում է համբուրգեր, գյուղական ձևով պատրաստված կարտոֆիլ, ձու և վիսկի: Գերի Գիլմորին մեղադրել […]
00:05 28.10.2018
Ամերիկայի Ջորջիա նահանգի Վալդոստա քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ շինարարները պատի մեջ ամրացված մարդկային շուրջ 1000 ատամ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է Valdosta Daily Times-ը: Պատմաբան Հարի Էվանսն ասել է, որ դեռևս նախորդ դարի սկզբում ատամների նման գաղտնարան են ստեղծել այդտեղ աշխատող ատամնաբույժները: Տեղի հնագետները հայտարարել են, որ սա արդեն երրորդ դեպքն է, երբ […]
23:53 27.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: «Ես կարծում եմ, որ մերօրյա երիտասարդներն ավելի բարձր մակարդակի պահանջ ունեն Արցախի հանդեպ: Մենք այժմ իրենց թողել ենք սահմանին կանգնած զինվորին և ոչ մի թիզ հող ռեժիմը: Նիկոլ Փաշինյանը, եթե հիմա բանակցի, պետք է ասի, որ […]
23:49 27.10.2018
«Այստեղ գալուս նպատակն է խոսել կիբերանվտանգության տնտեսական կողմի մասին, որն արդեն 15-20 տարի է ինձ շատ է հետաքրքրում: Ես դրանով զբաղվում եմ և՜ որպես բիզնես, և՜ որպես հոբբի: Ընկերություններն ու կազմակերպությունները պետք է լավ հասկանան, որ մենք պետք է լավ պահպանենք այն տեղեկատվությունը, որ ունենք»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԱՄՆ […]
23:47 27.10.2018
«Հիմնվելով բոլոր օբյեկտիվ պատմական փաստերի վրա, որոնք մենք ունենք, այդ թվում՝ այն մարդկանց, ովքեր ապրում էին այդ ժամանակաշրջանում և տեղեկություններ են հաղորդել դրա մասին, ինչպես նաև ժամանակակից վերլուծությունների վրա, այդ հարցը պետք է փակված լիներ: Դա ցեղասպանություն էր, փորձ էր բնաջնջել հայ ժողովրդին, որն իրականացվել է թուրքական կառավարության կողմից: Այո՛, դա եղել է պատերազմի շրջանում, […]
23:27 27.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Այն հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարության համաձայն՝ նախորդ իշխանությունները ցանկացել են համախմբվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, Ազատ Արշակյանը պատասխանել է. «Ռոբերտ Քոչարյանը ինքն իր ծառայությունը առաջարկեց հին ուժերին, ինքը ասպարեզ եկավ: Նրան չէին […]
23:17 27.10.2018
Ամառային շոգի պատճառով Գերմանիայում գետեր և լճեր են ցամաքել: Ջրի մակարդակի իջեցման պատճառով Էլբայում, Ռեյնեում և Դունայում ջրային ճանապարհով բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներ են առաջացել, հաղորդում է NTV-ն: Ափին են հայտնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացած չպայթած ֆուգասային արկեր:
23:03 27.10.2018
Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել Tesla ընկերության հարցով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերության ներկայացուցիչները կասկածվում են հովանավորներին նոր նախագծվող Model 3 էլեկտրոմոբիլի ամբողջ գրաֆիկան չտրամադրելու մեջ: Բյուրոյի անդամները գործի բացահայտման համար դիմել են ընկերության նախկին աշխատակիցներին՝ որոշ մանրամասներ պարզելու համար: Model 3-ը Tesla ընկերության հիմնաքարերից մեկն է՝ Luxury […]
22:51 27.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում հնչեցրած «մեսիջները» դիվանագիտական լեզվից թարգմանելով՝ կարելի է ասել, որ ամերիկյան կողմը պնդում է, որ կողմերն առավել լեգիտիմություն և ինքնիշխանություն պետք է ունենան, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր լուծել Արցախյան հակամարտությունը։ ShantNews.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ պետք չէ […]
21:45 27.10.2018
2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում Տավուշի մարզային իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատման 327 դեպք: 73 դեպքով պարզվել է, որ ծառահատումները կամ բնափայտի մթերումն իրականացվել են համապատասխան թույլտվությամբ: Իսկ 102 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցով հաշվարկվել է բնությանը հասցված 195.238.922 ՀՀ դրամի վնաս: Համեմատության համար նշենք, որ 2017թ. […]
20:49 27.10.2018
ShantNews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք, սակայն Կառավարության շենքի պահպանությունն իրականացնող ԱԱԾ աշխատակիցներն արագ վնասազերծել են ու տեղափոխել ԱԱԾ: Shantnews.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը տեղեկացրեց՝ տղամարդը ինքնապայթեցման նպատակով է ցանկացել մուտք գործել կառավարության շենք: «1975 թվականին ծնված տղամարդ է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական […]
20:25 27.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի` Հայաստան կատարած այցի մասին: «Բոլթոնի ասածներից պետք է ընկալել, որ Հայաստանը կարևոր ստրատեգիական նշանակություն ունի: Մենք Վրաստանի հետ միասին քաղաքակրթական կղզի ենք: Ես կարծում եմ, որ անհանգստանալու բան չկա: ԱՄՆ-ից ճնշում չի […]
20:00 27.10.2018
Աշունը տարվա ամենագեղեցիկ ժամանակահատվածներից է, և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ռեժիսորները գեղեցիկ ֆիլմեր են նկարահանում, որոնք ցույց են տալիս աշնան գեղեցկությունը: Առաջարկում ենք դիտել 5 հետաքրքիր խաղարկային կինոնկար, որոնք դիտելուց հետո նորովի կբացահայտեք աշունը: «Աշունը Նյու Յորքում» Նյու Յորքի ռեստորաններից մեկի տերը՝ Ուիլ Քինը, ընդմիշտ հրաժեշտ է տալիս իր սիրեցյալին և հանդիպում Շարլոտա Ֆիլնգին. սկսվում […]
19:50 27.10.2018
Երաժիշտ Դեյվիդ Բոուի այրին՝ մոդել Իման Աբդուլմաջիդը պատմել է, որ խոստացել է ամուսնու մահից հետո այլևս երբեք չամուսնանալ: Այս մասին հայտնում է Page Six-ը: 63-ամյա Իմանը խոստովանել է, որ հաճախ է իրեն միայնակ զգում, բայց հետաքրքրված չէ նոր հարաբերություններով: «Ես երբեք կրկին չեմ ամուսնանա: Օրերս ես զրույցներից մեկի ժամանակ հիշեցի ամուսնուս խոսքերը, և ինձ միանգամից […]
19:49 27.10.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հարցրել են փաստաբան Տիգրան Աթանեսյանին, թե նա ինչ վերաբերմունք ունի այն իրողության վերաբերյալ, ըստ որի՝ համաներումը պետք է տարածվի նաև «Սասնա ծռերի»-ի անդամների վրա՝ որոշ բացառություններով ««Սասնա ծռեր»-ի գործողության ժամանակ միշտ ասում էի, որ իրական գնահատականը չեն տալիս քննիչները, այլ կտա պատմությունը: Իմ կարծիքով՝ դեռ ժամանակը չի եկել, որ պատմությունն […]